
Հրատարակված է Փետրվար 27, 2008
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
- Սիրելի նախկին ազատամարտիկներ, երկրապահի իմ զինակիր ընկերներ: Դարերի ընթացքում ճակատագիրը հայ ժողովրդին բազում փորձությունների է ենթարկել, որոնց կարողացել ենք դիմակայել միասնականության ու ապագայի հանդեպ ունեցած խորը հավատի շնորհիվ: Ղարաբաղյան գոյապայքարի տարիներին մեր միակամությունն առավելագույնս դրսեւորվեց` հաստատելով այն անբեկանելի ճշմարտությունը, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող հաղթել միասնության դրոշի ներքո համախմբված ազգին: Ինձ, ձեզ հետ միասին, վիճակվեց լինել ազատության դրոշակակիրը, եւ մեզանից յուրաքանչյուրն այսօր իրավամբ հպարտանում է այդ պատասխանատու առաքելությամբ: Ազատամարտում հաղթելը միայն պարտք ու պարտականություն չէր հայրենիքի ու ժողովրդի առջեւ, այն նաեւ արժանապատվության փորձություն էր: Այո, մեր սերունդն արժանապատվությամբ անցավ այդ փորձությունը` ուսանելի դաս դառնալով ներկա եւ գալիք սերունդների համար: Ունենալով նման բարձր առաքելություն` իրավունք չունենք ոչ մի պարագայում ընկրկել մեր դավանանքից: Դավանանք, որ ծնվել ու կոփվել է մարտերում, սրբագործվել մեր նահատակված մարտական ընկերների սուրբ արյամբ: Այսօր ճակատագիրը դարձյալ մեզ փորձության է մղում: Հետընտրական նոր զարգացումները Մայր Հայաստանում, երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս առաջին հերթին մեր միասնականությունը ճեղքվելու ծանր հեռանկարով: Բանը հասել է նույնիսկ ազգը աշխարհագրորեն տարանջատելուն` միտումնավոր ղարաբաղցիներին առանձնազատելու ստորացուցիչ ձեւերով, եւ որի իրական նպատակը մեր ժողովրդին երկփեղկելն է: Միակամությունը մեր գոյապայքարի ամենամեծ նվաճումներից է, մեր ազգային հարստությունը, որը կորցնելն աղետալի կլինի բոլորիս համար: Գոյամարտի ծանր տարիներին, երբ ուս-ուսի տված կենաց ու մահու կռիվ էինք մղում թշնամու դեմ` փրկելու հայության սրբավայր դարձած Արցախը, մենք վեր էինք քաղաքական ամբիցիաներից, անձնական շահագրգռություններից ու տարընկալումներից: Մեզ առաջնորդողը համազգային կազմակերպվածությունն էր, իրար նկատմամբ պատկառանքն ու վստահությունը, եւ պետք է հիմա էլ շարունակենք մնալ այդպիսին` ստեղծված իրավիճակում լինելով զուսպ ու հավասարակշիռ, զերծ մնալով ազգային անվտանգության խնդիրներին զգայական մոտեցումներից եւ զգուշանալով օտար ազդեցություններից: Ազգի փրկության համար մարտնչած մարտիկը հավեժի զինվոր է մնում իր ուրույն կոչմամբ, պատերազմում ձեւավորված հոգեկերտվածքով ու գաղափարական կայուն ըմբռնումներով: Առանձնապես հիմա, երբ դեռեւս մեր երկիրը երիզված է խրամատներով, եւ որտեղ հայ զինվորը մարտական հերթապահություն է տանում, մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունն ու պատասխանատվության զգացումը` գիտակցելով, որ ցանկացած պահի դարձյալ կարող ենք հայտնվել հայրենիքի պաշտպանության խրամատներում` ոսոխին ի դիմադիր: Իբրեւ պատերազմի բովով անցած այրեր` քաջ գիտենք, որ արտաքին թշնամու նման հավասարաչափ նենգ ու վտանգավոր են կեղծ հայրենապաշտների սադրանքը, սին գայթակղությունները, հոգու թուլությունը, ուստի այս վճռական պահին հարկ է կուռ պահել մեր շարքերը, որպեսզի տրոհման որդը չներթափանցի մեր մեջ: Մեր միասնականության տրոհմամբ` վաղը կկանգնենք անդառնալի կորուստների ու հիասթափությունների անդունդի առջեւ, որի համար պատմությունը մեզ չի ների: Հավատով ու լավատեսությամբ` Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆ

- .
Քննարկում
հայուհի գրել է:
//Մեր միասնականության տրոհմամբ` վաղը կկանգնենք անդառնալի կորուստների ու հիասթափությունների անդունդի առջեւ, որի համար պատմությունը մեզ չի ների: Հավատով ու լավատեսությամբ` Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆ//
/...Բանը հասել է նույնիսկ ազգը աշխարհագրորեն տարանջատելուն` միտումնավոր ղարաբաղցիներին առանձնազատելու ստորացուցիչ ձեւերով, եւ որի իրական նպատակը մեր ժողովրդին երկփեղկելն է: /
ԴԵ ԵԿԵՔ ԷՍՏԵՂԱՑԻ- ԷՆՏԵՂԱՑԻ ԱՍԵՆՔ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԺԱՆԵՆՔ 12 ՄԱՆՐԱԳՈՅՆ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ,ՈՐ ԱՐՏԵՐԿԻՐԸ կուլ տալուց հետո ՝հեշտ մարսի...
...ՈՉ...ՈՉ...ՈՉ...ՈՉ.........
ara գրել է:- հայուհի
//Մեր միասնականության տրոհմամբ` վաղը կկանգնենք անդառնալի կորուստների ու հիասթափությունների անդունդի առջեւ, որի համար պատմությունը մեզ չի ների: Հավատով ու լավատեսությամբ` Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆ///...Բանը հասել է նույնիսկ ազգը աշխարհագրորեն տարանջատելուն` միտումնավոր ղարաբաղցիներին առանձնազատելու ստորացուցիչ ձեւերով, եւ որի իրական նպատակը մեր ժողովրդին երկփեղկելն է: /
ԴԵ ԵԿԵՔ ԷՍՏԵՂԱՑԻ- ԷՆՏԵՂԱՑԻ ԱՍԵՆՔ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԺԱՆԵՆՔ 12 ՄԱՆՐԱԳՈՅՆ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ,ՈՐ ԱՐՏԵՐԿԻՐԸ կուլ տալուց հետո ՝հեշտ մարսի...
...ՈՉ...ՈՉ...ՈՉ...ՈՉ.........
Ամեն մի հայրենասեր Հայ Պետք է լրջորեն և խոհեմությամբ ընդունի մեր Արցախի Հերոս՝ Արշավիր Ղարամյանի խոսքը:- հայուհի
Վերջին լուրերը, Փետրվար 27, 2008
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ
.
Երեկ կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային հարցերի մի ամբողջ շարք գործադիրի քննարկմանն է ներկայացրել տնտեսական զարգացման ...ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱՀԱԳԱՀԻ ՀԵՏ
. 1
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Ա նախարար Իլկա Կաներվայի հետ: Բանակցությունների ընթացքում ...Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
. 1
–Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն անցած ընտրությունները գնահատում են դրական, բնականաբար` նշելով թերությունները, ներքաղաքական կյանքում խոսվում ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ ...ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
. 2
Սիրելի նախկին ազատամարտիկներ, երկրապահի իմ զինակիր ընկերներ: Դարերի ընթացքում ճակատագիրը հայ ժողովրդին բազում փորձությունների է ենթարկել, որոնց կարողացել ...ՔԱՇԱԹԱՂԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Բերձոր համայնքի եւ Քաշաթաղի շրջանի համայնքապետերի, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ«ԿԱՆԱՉ ԵՎ ՍԵՎ». ԱՐՑԱԽՅԱՆ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

