
Հրատարակված է Փետրվար 27, 2008
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ
- Երեկ կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային հարցերի մի ամբողջ շարք գործադիրի քննարկմանն է ներկայացրել տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը։ Առաջարկված որոշման նախագծերով, որ հավանության արժանացան կառավարության կողմից, բազմաբնույթ փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին նախկինում ընդունված օրինագծերում եւ կարգերում՝ տնտեսական խնդիրների համակարգումը համապատասխանեցնելով այսօրվա պահանջներին։ Գործադիրը, մասնավորապես, հաստատեց պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, ՊՈԱԿ-ների սեփականությունը հանդիսացող եւ դրանց ամրացված ու 100 տոկոս պետական բաժնեմասով առեւտրային ընկերությունների գույքի օտարման նոր կարգը։ Ըստ այդմ՝ գույքի օտարումն իրականացվում է աճուրդով, մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձեւով։ Ստացված միջոցներն ուղղվում են ԼՂՀ պետական բյուջե, եթե կառավարության որոշմամբ այլ ուղղորդում նախատեսված չէ։ Հաստատվել են «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի եւ դրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը։ Մեկ քառ. մետրի արժեք է սահմանվել՝ բնակելի եւ այլ շենքերի բացվածքներում՝ 10 հազար դրամ, իսկ առանձնացված շենքերում՝ 20 հազար դրամ։ Բ.Բաբայանի պարզաբանմամբ՝ նշված օբյեկտների արժեքը փաստորեն սահմանվում է երեք անգամ ավելի շատ՝ մոտեցնելով շուկայական ներկայիս գներին։ Նման տարածքներ հիմնականում պահպանվել են գյուղական վայրերում։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը վավերացրել է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման նոր կարգը։ Ամրագրված փոփոխությամբ՝ գույքի հաշվեկշռային արժեքը եւս կմեծանա երեք անգամ։ Նիստում հավանության արժանացան մի շարք օրինագծեր։ Մասնավորապես, լրացում է առաջարկվել «Ընդերքն ուսումնասիրության եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ԼՂՀ օրենքում։ Այդ օրինագծով, Բ.Բաբայանի ներկայացմամբ՝ ներկա անցումային շրջանում հանքային իրավունքներ կտրամադրվեն ընդերքի վերաբերյալ կանխատեսումային տեղեկանքի հիման վրա։ Առ այսօր հանքարդյունահանման համար հանրապետությունում տրվել է 42 լիցենզիա, որոնցից միայն մեկն է տրամադրվել հանքապաշարները հաստատող փաստաթղթով։ Դրա հնարավորությունը շատերը չունեն, ուստի միառժամանակ հարկ կա բավարարվել կանխատեսումային տեղեկություններով՝ պարզաբանել է նախարարը։ Լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկվել նաեւ «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում։ Օրինագծով նախատեսվում է համաչափություն սահմանել շինտեխնիկայի եւ գյուղտեխնիկայի գրանցման ժամանակ։ Վերջինիս համար ավելի շատ հարկային վճարումներ են պահանջվում, գործող չափերը կտարածվեն նաեւ շինտեխնիկայի վրա։ Տնտեսական զարգացման նախարար Բ.Բաբայանի խոսքով՝ տվյալ փոփոխությամբ պետբյուջե լրացուցիչ կմուտքագրվի 30-50 մլն դրամ։ Գործադիրը քննարկումից հետո հաստատեց մի օրինագիծ, ըստ որի նախատեսվում է ԼՂՀ-ում բնակարանների սեփականաշնորհման ժամկետը երկարաձգել եւս երկու տարով։ Կառավարությունում հույս հայտնեցին, որ շարունակ ձգձգվող այդ գործընթացն ի վերջո հնարավոր կլինի ավարտել 2009 թվականի վերջին։ Ներկա դրությամբ՝ չսեփականաշնորհված է հանրապետության բնակֆոնդի մոտ 8 տոկոսը։ Նիստում հավանության արժանացավ մի այլ օրինագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման իրավունքը վերապահել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին։ Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս լինել չի կարող, բացառությամբ դատական վճիռներով վերանայման դեպքերի։ Սակագների ձեւավորման սկզբունքներից են մատչելիությունը, միանմանությունն ու միասնականությունը, մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը եւ այլն։ Գործադիրի հաստատած մի այլ օրինագծով հարկային եւ օրենքով սահմանված պարտադիր վճարների արտոնություններ են սահմանվել «Մետաքս» ՓԲԸ-ի (նախկին «Ղարմետաքսկոմբինատի») նկատմամբ։ Նախատեսվում է ընկերությանն ազատել հաշվարկված տույժերից եւ տուգանքներից՝ 23 միլիոն 507 հազար 400 դրամի չափով։ Պարտքերը կուտակվել են 1995-2000 թվականների ժամանակաընթացքում։ Հարցի առնչությամբ վարչապետ Ա.Հարությունյանը նշեց, որ կիրառվում է մի տխուր ու մերժելի պրակտիկա, երբ պարտքերի դիմաց սնանկացած ընկերություններից բռնագանձված գույքը աճուրդի է հանվում շուկայականից ցածր գներով, ինչի արդյունքում շահում են առանձին անհատներ, իսկ պետբյուջե համապատասխան գումար չի մտնում։ Պետք է կանխել նման արատավոր գործելակերպը՝ շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։ Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է կատարել կառավարության 2005թ. թիվ 319 որոշման մեջ, որը վերաբերում է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգին։ Նոր որոշմամբ՝ որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը եւ ծառայությունները ենթակա են համապատասխանեցման պահանջներին։ Նիստում գործադիրը վավերացրեց ԼՂՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը եւ պայմանները։ Տեղեկանքը կտրվի ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից։ Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) անհրաժեշտ փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել տվյալ պետությունում ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Ընդունվել է արդարադատական բնույթի մի որոշում եւս. այսուհետ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են անձնագրում գրանցումներ ստանալ ամուսնության եւ ամուսնալուծության վերաբերյալ։ Կառավարությունը որոշել է «Տաթեւ-Վիկա» ՍՊԸ-ին տրամադրել հոգեմետ նյութերի առեւտրի լիցենզիա։ Ընկերությունը գործում է՝ ք. Ստեփանակերտ, Բաղրամյան փ. 7 հասցեով։ Նիստում հավանության է արժանացել ԼՂՀ ՊԲ-ի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնակատարության մասին որոշումը։ Հաստատվել են տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի կազմը (նախագահ՝ ԼՂՀ պաշտպանության նախարար՝ Մովսես Հակոբյան) եւ միջոցառումների ծրագիրը։ Մասնավորապես, նախատեսվում է հանդիսավոր ժողով, բնակչության առանձին խմբերի միանվագ դրամական օգնություն, հրավառություն եւ այլն։ Գործադիրը հաստատել է 2008թ. համար բնափայտի մթերման տարեկան նորման եւ պետբյուջեի միջոցներով իրականացվող հառուստառադիոհաղորդումների հեռարձակման պետական պատվերը։ Պետությունը կապահովի, մասնավորապես, «ԱՀ», ՀՀ «Հ1», ՌԴ «1», «Ռոսսիա» եւ հայկական ու ռուսական մի շարք ռադիո եւ հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը։ Այդ ամենի համար կհատկացվի ավելի քան 167 մլն դրամ։ ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մի կարեւոր փաստաթուղթ, որի նկատմամբ առկա է հասարակական մեծ հետաքրքրություն։ Վավերացվել է բանկերի կողմից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը։ Այդ առթիվ վարչապետ Ա.Հարությունյանը նշել է, որ հանրապետության բնակչության կողմից երկար սպասված որոշումը հնարավորություն կտա բանկային կապիտալի ներգրավմամբ եւ պետության օժանդակությամբ մեծ օգնություն ցուցաբերել բնակարանային խնդիր ունեցողներին։ Հիպոթեքային ծրագիրը, նախ, կիրագործվի Ստեփանակերտում եւ հանրապետության շրջկենտրոններում։ Բնակարաններ ձեռք բերելու համար վարկ կտրամադրվի մինչեւ 20 տարի ժամկետով, տարեկան 12 տոկոս դրույքով, որի կեսը կմարի պետական հիմնադրամը։ Քաղաքացիներին օժանդակություն կլինի նաեւ երաշխիքային կանխավճարի մուծման հարցում. դրա մոտ կեսը՝ անտոկոս վարկի ձեւով, դարձյալ կտրամադրի պետությունը։ Եվ նիստում, եւ այդուհետ կայացած ասուլիսում վարչապետ Ա.Հարությունյանը մեկնաբանելով հիպոթեքային վարկավորման առանձին դրույթներ՝ նշել է, որ բնակարանային խնդրի բարելավմանը զուգահեռ նախատեսվում է զարկ տալ շինարարության, նաեւ՝ ընդհանուր տնտեսության զարգացմանը։ «Չկա գումարի խնդիր,- ասել է Ա.Հարությունյանը,- կա շինարարական հզորությունների խնդիր»։ Վարչապետը հաղորդեց, որ արդեն Ստեփանակերտում նախատեսված են տարածքներ, որտեղ կկառուցվեն բազմաբնակարանոց շենքեր։ Նիստի վերջում ԼՂՀ կառավարության ղեկավարը հրապարակեց ԼՂՀ նախագահի կարգադրությունը, որ վերաբերում է պետական կառավարման օղակների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Հանձնարարվում է կատարելագործել կառավարման համակարգը, օպտիմալացնել այն եւ խնայողաբար ու նպատակային օգտագործել պետական միջոցները։ Վարչապետը հաղորդեց, որ առաջիկայում որոշակի քայլեր կկատարվեն նախագահի կարգադրությունը կյանքի կոչելու համար։ Այդ կապակցությամբ նա համապատասխան հանձնարարականներ տվեց նախարարներին եւ կառավարական գերատեսչությունների մյուս ղեկավարներին։ *** Կառավարության նիստից անմիջապես հետո վարչապետ Ա.Հարությունյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարների հետ։ Խորհրդակցությունում քննարկվեցին ժամկետանց վարկերի մարման, սեւ ցելի կատարման, շրջվարչակազմերի աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ այլ հարցեր։ Վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանների պատասխանատուներին, նրանց հորդորել գործել առավել նպատակասլաց։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 27, 2008
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ
.
Երեկ կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային հարցերի մի ամբողջ շարք գործադիրի քննարկմանն է ներկայացրել տնտեսական զարգացման ...ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱՀԱԳԱՀԻ ՀԵՏ
. 1
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Ա նախարար Իլկա Կաներվայի հետ: Բանակցությունների ընթացքում ...Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
. 1
–Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն անցած ընտրությունները գնահատում են դրական, բնականաբար` նշելով թերությունները, ներքաղաքական կյանքում խոսվում ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ ...ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
. 2
Սիրելի նախկին ազատամարտիկներ, երկրապահի իմ զինակիր ընկերներ: Դարերի ընթացքում ճակատագիրը հայ ժողովրդին բազում փորձությունների է ենթարկել, որոնց կարողացել ...ՔԱՇԱԹԱՂԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Բերձոր համայնքի եւ Քաշաթաղի շրջանի համայնքապետերի, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

