
Հրատարակված է Փետրվար 26, 2008
ԳՅՈՒՂԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ
- Վերջերս կառավարության նիստում հաստատվեց գյուղատնտեսության ոլորտում ԼՂՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ծավալներն ու արժեքներն ամբողջացնող ցանկը։ Այս եւ 2008-ին ակնկալվող մի շարք զարգացումների շուրջ էր մեր զրույցը ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ։ - Նոր կառավարությունը գյուղատնտեսության նկատմամբ նոր քաղաքականություն է որդեգրել՝ շրջվելով դեմքով դեպի գյուղն ու գյուղատնտեսությունը։ Շատերն են դրական տեղաշարժեր ակնկալում այդ շրջադարձից։ Ի վերջո, գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ է նախատեսվում 2008-ին, ի՞նչ սկզբունքներ են լինելու նոր քաղաքականության առանցքում։ - Իսկապես, այս ոլորտում նախատեսվող քաղաքականությունը կարելի է բնորոշել «դեմքով դեպի գյուղն ու գյուղատնտեսությունը» բանաձեւով։ Դրա առանցքում ընկած են ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնադրույթները. նախատեսվում է գյուղատնտեսության բոլոր ոլորտներում եւ բոլոր մակարդակներում՝ արտադրությունից մինչեւ վերամշակում եւ իրացում, պետական արդյունավետ ու նպատակաուղղված աջակցության ապահովում։ Դրան զուգահեռ՝ առանձնացվել են այս ոլորտի առավել հրատապ, անհետաձգելի հարցերը եւ ուղիներ են մշակվում դրանց կարգավորման համար։ Այսպես, վերը նշված հարցերի թվում կարող ենք առանձնացնել վերջին տարիներին հացահատիկի բերքատվության անկման իսկապես մտահոգիչ փաստը։ Բնականաբար, զարմանալի չէ, որ պետական աջակցության առաջին ծրագրերն ուղղված են հենց այդ ոլորտին։ Այսպես, արդեն իսկ ընթացքի մեջ է այսպես կոչված սեւ ցելի ծրագիրը։ Դրա նպատակն արդեն երկար տարիներ ուժասպառ եղած վարելահողերի բարելավումն է։ Գուցե ընթացքում կորոշվի աջակցություն ցուցաբերել (գումարներ տրամադրել) ոչ միայն սեւ ցել, այլեւ ցանքս կատարողներին (հատկապես այն տարածքներում, որտեղ այդ աշխատանքներն առանձնակի դժվարություններ ունեն)։ Հայաստանում արդեն իսկ կիրառվում է այդ պրակտիկան։ Այդ գումարների վերջնական ճակատագիրը դեռ որոշված չէ, բայց, համենայնդեպս, 2008թ. պետբյուջեով շուրջ 100 մլն դրամ է առանձնացված այդ նպատակի համար։ Ասենք, որ ցանքս իրականացնողներն այսօր եւս դուրս չեն պետության ուշադրությունից։ Պետական աջակցությունը նրանց տրվում է որպես վարած սերմացուի եւ վառելիքի, ինչպես նաեւ պարարտանյութերի ձեռքբերման սուբսիդավորման տեսքով։ Առաջին մասը՝ սերմացուի եւ վառելիքի տրամադրումը, կիրառվել է նաեւ նախորդ տարիներին։ Իսկ պարարտանյութերի ձեռքբերման սուբսիդավորման քաղաքականության արդյունքում գնվող պարարտանյութի (որոշակի չափանիշներով) արժեքի մոտ 25-30 տոկոսը վճարում է պետությունը։ Բացի վերը նշված ծրագրից՝ երկրագործության բնագավառում 2008-ին նախատեսվում են նաեւ դեռ նախորդ տարիներից ծանոթ մի շարք միջոցառումներ։ Այսպես, բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում կազմակերպված պայքար կտարվի մկնանման կրծողների եւ մորեխների դեմ։ Կկատարվեն նաեւ շուրջ 300 նմուշ մշակաբույսերի սերմերի որակի լաբորատոր ստուգում եւ 16 տեսակի մշակաբույսերի սորտափորձարկում։ - Ձեր կողմից թվարկված ծրագրերն անդրադառնում են հիմնականում երկրագործությանը։ Իսկ ի՞նչ է նախատեսվում անասնապահության ոլորտում։ - Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս նախատեսվում է պետական միջոցներով իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ։ Այսօրվա դրությամբ պետությունը հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է նախատեսում 17 հիվանդության դեպքում։ Զուգահեռաբար բավական լուրջ աշխատանքներ կտարվեն նաեւ հանրապետությունում անասնաբուժական սպասարկման աշխատանքների մակարդակի բարելավման ուղղությամբ։ 2008-ին նորություններ կլինեն նաեւ այս ոլորտում։ Լուրջ ուշադրություն կդարձվի տոհմային անասնապահությանը։ Այդ ուղղությամբ նախատեսվում են նաեւ կոնկրետ քայլեր. պետբյուջեով շուրջ 360 մլն դրամ է հատկացված 99 գլուխ «Շվից» տեսակի կովերի ձեռքբերման, դրանց կերի եւ խնամքի, նյութատեխնիկական բազայի ապահովման համար։ Այս ծրագիրը կլինի շարունակական։ Եվ եթե կարողանանք 5 տարվա ընթացքում ներկրել տարեկան մոտ 100 գլուխ տոհմային կենդանիներ՝ կունենանք բավականին լուրջ մի կենտրոն։ Դա, հավանաբար, կլինի 100 տոկոսանոց պետական բաժնեմասով կազմակերպություն ( առայժմ այլ առաջարկ չկա)։ Իսկ տեղական կենդանիների հետ խաչասերումից ստացված սերունդները կբաշխվեն ֆերմերային տնտեսություններին։ - Որքանո՞վ է այսօր գյուղնախարարությունն ապահովված մասնագետներով։ - Ընդհանուր առմամբ՝ մասնագետներ ունենք։ Բայց խնդիրն այն է, որ մեծամասնությունն ավագ սերնդին է պատկանում, եւ եթե այսօր համապատասխան քաղաքականություն չտարվի՝ հետագայում մասնագետների հարցում կարող են դժվարություններ ծագել։ Արցախի պետական համալսարանում այսօր գործում են գյուղատնտեսական ոլորտի մի շարք մասնագիտությունների գծով կադրեր պատրաստող բաժիններ։ Սակայն պետք է նաեւ ներքին մղում լինի։ Իսկ մեր երիտասարդների մեծ մասն այսօր ձգտում է իրավաբանի կամ տնտեսագետի դիպլոմ ստանալ, ինչը մասնավոր բուհերի առկայության պարագայում ավելի տարածված բնույթ է ստացել։ Հավանաբար, այս բացը լրացնելու համար կսահմանվեն որոշակի արտոնություններ՝ հատկապես գյուղաբնակ երիտասարդների համար. մասնագետների պակասը զգացվում է հատկապես գյուղական բնակավայրերում։ Մասնագետների հարցը միայն անասնաբույժներով չի սահմանափակվում։ Նախատեսվող ծրագրերը նոր մասնագետների պահանջ կառաջադրեն։ Այս պարագայում բույսերի պաշտպանության ծառայության լաբորատորիայի կահավորումն ու անհրաժեշտ սարքավորումներով ապահովումը եւս ինքնանպատակ չէ. առաջիկայում մեր առջեւ նոր խնդիրներ կդրվեն։ Շատ երկրներում, այդ թվում՝ արդեն Հայաստանում, ստեղծվել է սննդի անվտանգության ստուգման ծառայություն։ Այդ աշխատանքներն իրականացվում են երեք տարբեր կառույցների կողմից՝ ըստ ոլորտների։ Սակայն առավել նպատակահարմար է ունենալ մեկ, կենտրոնացված կառույց, որտեղ պետք է փորձաքննություն անցնեն սննդամթերքի բոլոր տեսակները։ Առայժմ նախապատրաստում ենք համապատասխան օրենսդրական փաթեթ։ Իսկ լաբորատորիաների ստեղծումը դրա համար միանգամայն իրական հիմքեր կապահովի։ Այդ ծրագրի իրագործման համար եւս մասնագետներ կպահանջվեն։ Բացի այդ՝ նախկինում ունեինք ագրո-քիմծառայություն, որը հողերը պարբերաբար անալիզի էր ենթարկում, ճշտում որակական հատկանիշներն ու յուրահատկությունները։ Այդ հետազոտությունների շնորհիվ հնարավոր էր հողի պարարտացման աշխատանքներն ավելի նպատակային իրականացնել։ 1985թվականից մեզ մոտ նման հետազոտություններ չեն իրականացվում։ Իսկ դա անխուսափելի անհրաժեշտություն է, առավել եւս, եթե գյուղատնտեսությունը հռչակվել է տնտեսության առանցքային ուղղություն։ Այս ուղղությամբ եւս որոշակի քայլեր են նախատեսվում։ -Կարեւորագույն հարցերից մեկը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման խնդիրը։ - Անշուշտ։ Խնդրի կարեւորությունից ելնելով՝ այս ուղղությամբ արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկվել են։ Այսպես, «Էռ-Մի» ՓԲԸ ներկայացուցիչը վստահեցնում է, որ ցորենի մթերման խնդիր չի լինելու (այդ ընկերության մեջ են ներառված նախկին «Ալրաղաց» եւ «Ստեփանակերտի հացի գործարան» ընկերությունները)։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում պտուղ-բանջարեղենի վերամշակման ապահովման համար։ Նախատեսվող պահածոյացման գործարանը կունենա մինչեւ 10 հազար տոննայի հզորություն։ Արդեն սկսված են շինարարական աշխատանքները։ Մեր ցավոտ հարցերից մեկն էլ խաղողի վերամշակման խնդիրն է։ Խաղող մթերող ընկերություններից մեկը՝ «Արցախ-ալկոն», մեծ դժվարությամբ մթերել է մոտ 500 տոննա խաղող։ 2007թ. հիմնական մթերողը եղել է «Ղարաբաղ Գոլդը»-ը։ Իսկ խաղողի արտադրությունն ընդլայնելու հեռանկարներն առկա են։ Անցյալ տարի ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եւս այդ հարցը մեր կողմից բարձրացվեց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ-ն կաջակցի խաղողի իրացման հարցում։ Ավելի լուրջ է անասնապահական արտադրանքի վերամշակման խնդիրը։ Ինչպես գիտենք, անցյալ տարվա հոկտեմբերից չի գործում Ստեփանակերտի կաթի կոմբինատը։ Այսօր կա ընկերություն, որը ցանկություն ունի գնել եւ վերաշահագործել այդ կոմբինատը։ Ներկայումս բանակցություններ են ընթանում։ Բացի այդ, պետությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվել ԼՂՀ-ում կաթի, մսի կամ գյուղատնտեսական այլ արտադրատեսակների վերամշակմամբ։ - Գյուղատնտեսության մեջ մանր ու միջին ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարեւոր է նախնական կապիտալի առկայությունը։ Մինչ այսօր գյուղի բնակչությունը դժգոհում էր, որ տրամադրվող երկարաժամկետ վարկերն անհասանելի են գյուղացուն։ - Սա մեզ համար ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Սկզբնական շրջանում եղավ փորձ՝ վարկերը տրամադրել առանց գրավի առարկայի կամ որպես գրավ ընդունել գյուղում գտնվող անշարժ գույքը։ Արդյունքում բավական դժվար կացություն ստեղծվեց. այսօր ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ մեկ ու կես միլիարդ դրամ։ Դրանից հետո վարկերը սկսեցին տրամադրվել միայն գրավի առարկայի առկայության պարտադիր պայմանով։ Ընդ որում, գործակալ բանկն ինքն էր որոշում՝ տվյալ գույքը ընդունել որպես գրավ, թե՝ ոչ։ Բնականաբար, բանկին ցանկալի չէր որպես գրավ ընդունել գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքը։ Իր նախընտրական ծրագրում ԼՂՀ նախագահը խոստացել է քայլեր ձեռնարկել առավել արդյունավետ ուղի գտնելու համար։ Ներկայումս Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կարգ է մշակվում, ինչը թույլ կտա եւ՛ վարկերը հասանելի դարձնել գյուղի բնակչությանը, եւ՛ տրամադրվող միջոցների վերադարձի պայմաններն ապահովել։ - Գյուղատնտեսության զարգացումը դժվար է պատկերացնել առանց գյուղտեխնիկայի առկայության։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ - Հանրապետությունում այդ խնդիրն իսկապես սուր է։ Շահագործվող գյուղտեխնիկայի մեծ մասի տարիքն անցնում է 2-3 տասնամյակից։ Նախատեսվում է 2008-ին ներդնել լիզինգային համակարգը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար։ Գործընթացն արդեն ուժի մեջ է, տարվում են համապատասխան աշխատանքներ։ Նախատեսվում է լիզինգի միջոցով տարեկան ձեռք բերել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի գյուղտեխնիկա։ - Վերջերս ակտիվացել էին հողերի խոշորացման շուրջ քննարկումները։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը եւ ի՞նչ է այն ենթադրում։ -Հողերի, իսկ մեծ հաշվով՝ տնտեսությունների խոշորացման հեռանկարը զարգացման իրական պայմաններ կապահովի գյուղատնտեսության մեջ։ Որպես սկիզբ՝ առաջ էինք քաշել հատկապես վարելահողերի միավորման հարցը, ինչը շատ ավելի արդյունավետ կդարձնի այսօր դժվար օրեր ապրող հացահատիկի մշակությունը։ Բացի այդ՝ խոշորացված տնտեսությունների պարագայում ավելի հեշտ կլինի կարգավորել եւ՛ գյուղատնտեսական վարկերի տրամադրման, եւ գյուղտեխնիկայի արդյունավետ շահագործման հարցը։ Խնդիրը ներկայացնելու նպատակով եղել ենք բոլոր շրջաններում։ Եզրակացությունը մեկն է. դա, անշուշտ, արդյունավետ ուղի է, բայց պետք է, որ դրա անհրաժեշտությունը տեղում՝ գյուղում կարեւորվի։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 26, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵԿ ՇՏՐԻԽ՝ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 162. ԱՅՈ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ մեզ պարտադրված պատերազմում... Ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ հաղթեցինք արժանապատվորեն։ Սակայն էյֆորիա պետք չէ։ Այլ պետք է, ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին 1
Բազմաթիվ փորձագետներ հակված են գտնել, որ եթե հանրապետության իշխանություններին չհաջողվի մոտակա ժամանակներում ճնշել ընդդիմադիր ալիքը, ապա, հնարավոր է, նրանք կորցնեն վերահսկողությունը ...ԼԱԶՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Անցյալ դարի 60-ական թվականներին մեր երկրի պատմության մեջ նրա ազատության եւ անկախության պայքարի առումով բավական վառ էջեր են եղել։ 1965թ. մարզի մտավորականության ...ԳՅՈՒՂԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ
.
Վերջերս կառավարության նիստում հաստատվեց գյուղատնտեսության ոլորտում ԼՂՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ծավալներն ու արժեքներն ամբողջացնող ցանկը։ Այս ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ): Ինչպես տեղեկացանք ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
.
Նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում Սահմանադրական դատարանում բողոքարկել փետրվարի 19֊ին կայացած ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ.
.
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր համակիրների հետ: Բազմահազարանոց հանրահավաքին ...Գ. ՍԱՀԱԿՅԱՆ.
Պանորամա
Գալուստ Սահակյանի կարծիքով չարտոնված — օրինազանց միտինգները կվերացվեն պետության լիազոր մարմինների կողմից: Պատգամավորն այսօրվա ասուլիսում հույս հայտնեց, որ Լ—ոն Տեր-Պետրոսյանի — ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ«ԿԱՆԱՉ ԵՎ ՍԵՎ». ԱՐՑԱԽՅԱՆ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

