
Հրատարակված է Փետրվար 26, 2008
ԼԱԶՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
- Անցյալ դարի 60-ական թվականներին մեր երկրի պատմության մեջ նրա ազատության եւ անկախության պայքարի առումով բավական վառ էջեր են եղել։ 1965թ. մարզի մտավորականության կողմից գրված «Տասներեքի» հայտնի նամակը (որը ստորագրել են 13 հոգի) ԽՄԿԿ Կենտկոմին, որում փաստեր են բերվում ինքնավար մարզի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի ղեկավարության խտրական քաղաքականության մասին, կանգնած է հատուկ շարքում, քանզի այն տարիներին նույնիսկ նամակ գրելը հավասարազոր էր սեփական դատավճռի ստորագրման կամ առնվազն աշխատանքից զրկվելուն։ Չնայած խոսք է գնում այդ 13-ից միայն մեկի մասին, այնուամենայնիվ, իմ պարտքն եմ համարում տալ նրանց բոլորի անունները. Բագրատ Ուլուբաբյան, Սերգեյ Շաքարյան, Լազար Գասպարյան, Գրիգոր Ստեփանյան, Արամ Բաբայան, Արսեն Մուքանյան, Գուրգեն Գաբրիելյան, Բոգդան Ջանյան, Միքայել Կորգանյան, Արկադի Մանուչարով, Ալբերտ Սեյրանյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Սերգեյ Գրիգորյան։ Կուսակցական գործող կարգի համաձայն, նամակը հետ է ուղարկվել Բաքու՝ գործի էության ուսումնասիրման հրահանգով. ստորագրողների մեծ մասը զրկվեց աշխատանքից։ Ըստ երեւույթին, կուսակցական ղեկավարության անաչառության հանդեպ հավատը եւ ղարաբաղցիներին բնորոշ համառությունն ուժեղ էր, քանի որ 13-ից 4-ը նորից նամակ գրեցին ԽՄԿԿ Կենտկոմ՝ գործը հենց Մոսկվայում քննարկելու խնդրանքով։ Ահա այդ չորսի անունները. Բագրատ Ուլուբաբյան, Սերգեյ Շաքարյան, Լազար Գասպարյան, Գրիգոր Ստեփանյան, ում ոգու զորությունն առնվազն հարգանք է հարուցում (ի դեպ, վերջերս Արցախի հանրային հեռուստատեսությամբ Համլետ Մարտիրոսյանի «Իրիկնաժամ» հեղինակային ծրագրում Հրաչյա Բեգլարյանը, վերհիշելով չորսի նամակների պատմությունը, շփոթել է նրանց անունները, ինչը ստիպված եղանք ճշտել Մաքսիմ Հովհաննիսյանից)։ Հետեւանքները երկար սպասել չտվեցին։ Արվում էր ամեն ինչ, որպեսզի այդ չորսը թողնեն հարազատ երկրամասը եւ հեռանան։ Եվ, այդուհանդերձ, նրանցից մեկը՝ Լազար Գասպարյանը, մնաց։ Նրա մասին էլ ուզում ենք այսօր խոսել։ Լազար Գասպարյանը ծնվել է 1921թ., Սարուշեն գյուղում։ Դեռ դպրոցական տարիներին նկատվում էին նրա նպատակաուղղվածությունը եւ սերը գիտելիքների հանդեպ։ 1936թ. Գասպարյանների ընտանիքը տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ նա ուսումը շարունակում է թիվ 1 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո նրան զորակոչում են բանակ, որտեղից էլ ուղարկում են ռազմաճակատ։ Ընդամենը մի քանի ամիս ծառայությունից հետո «Արիության համար» մեդալ ստանալը, կարծում եմ, շատ բան է ասում այդ մարդու մասին։ 1941թ. սեպտեմբերին նա ծանր վիրավորվում է։ Ապաքինվելուց հետո որպես երկրորդ կարգի հաշմանդամ Լազար Գասպարյանը զորացրվում է եւ վերադառնում հայրենի երկրամաս։ Թերեւս, ճակատագրի կողմից էր կանխորոշված նրա աշխատանքը թերթում, քանի որ ամենասկզբից աշխատանքի էր ընդունվել տպարանում, որտեղ նկատել էին նրա կարողություններն ու գրագիտությունը եւ վստահել սրբագրիչի աշխատանքը, չնայած նրա միջնակարգ կրթությանը։ Լ. Գասպարյանն ընդունվում է կուսակցության շարքերը, ավարտում Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտը։ 1956թ. նրան նշանակում են «Սովետական Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր։ 1959-ին ուղարկում են Մոսկվա՝ սովորելու բարձրագույն կուսակցական դպրոցում, որտեղ նա բարեկամանում է Խանլարից գործուղված Մեժլում Գասպարյանի հետ, ով հետագայում մեծ դեր է խաղացել ոչ միայն Լազար Գասպարյանի, այլեւ ամբողջ մարզի կյանքում (ընտրվել էր կուսակցության մարզկոմի քարտուղար)։ Ստեփանակերտ վերադառնալուց հետո նշանակում են կուսակցական աշխատանքի։ Որոշ ժամանակ անց նրան գործուղում են Կիրովաբադ, որտեղ նա հիմնադրում է «Լենինյան ուղիով» հայերեն թերթը։ Այստեղ նա աշխատում է երկու տարի, որից հետո վերադառնում է Ստեփանակերտ, եւ 1963թ. Լ.Գասպարյանին կրկին նշանակում են «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագիր։ Դա զուգադիպեց ազգային-ազատագրական շարժման հերթական վերելքի ժամանակաշրջանին։ Խրուշչովյան «ձնհալոցքի» հետ կապված՝ արցախահայության հավատը արդարության հանդեպ դրսեւորվեց կրքերի պոռթկման ազատ արտահայտությամբ, դուրս հորդեց արժանապատվության ոտնահարված զգացումը՝ հատկապես որ դրա համար առիթները շատ-շատ էին։ Թերթը իր վրա վերցրեց ազգային գաղափարների պաշտպանությունն ու քարոզչությունը։ Ժողովրդի ճակատագրով մտահոգված մտավորականությունը համախմբվեց թերթի շուրջ։ Ժողովուրդը տարերայնորեն սկսեց ստորագրահավաքը, ինչը, նրանց կարծիքով, պետք է հուսալի փաստարկ դառնար վերամիավորման խնդրի լուծման համար։ Իսկ մտավորականությունը որոշեց իր ձայնը տեղ հասցնել առանձին, որպեսզի այդ ամենը չընկալվի որպես կազմակերպված խռովություն։ Արդյունքում երեւան եկան «Տասներեքի» նամակը եւ դրանից բխող հետագա իրադարձությունները։ Գլխավոր խմբագրի պաշտոնից ազատվելուց հետո Լազար Գասպարյանը խնդրեց իրեն թողնել աշխատել հարազատ կոլեկտիվում՝ ցանկացած պաշտոնում։ Նշանակեցին պատասխանատու քարտուղար։ Նա ինքնամփոփ դարձավ, բայց անձնատուր չեղավ։ Ինչպես պատմում է Արտաշես Գասպարյանը, որն այն ժամանակ համալսարանն ավարտելուց հետո նոր էր աշխատանքի մտել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, խմբագրություն էին բերել հոդված՝ Բագրատ Ուլուբաբյանի՝ որպես ազգայնամոլի, հասցեին քննադատությամբ, սակայն Լազար Գասպարյանը հրաժարվեց թարգմանել այդ հոդվածը եւ պնդում էր, որպեսզի այն ընդհանրապես չտպագրվի։ Նրա գլխավերեւում շարունակում էին ամպեր կուտակվել։ Սկսվեցին բանսարկությունները. ոմանք ձգտում էին իշխանության, եւ այդ ճանապարհին ոչ միշտ էր հաջողվում պահպանել հոգու մաքրությունը, իսկ դատավորներ պետք չէին։ Եվ առիթը գտնվեց։ Մի անգամ խմբագրություն եկավ մի ադրբեջանցի՝ իր պարզունակ ոտանավորներով, եւ Լազար Գասպարյանը իր անաչառության եւ ուղղամտության համաձայն՝ բացահայտ արտահայտեց իր տեսակետը, ինչը որպես հակաինտերնացիոնալիստական, ավելի ճիշտ, ազգայնամոլական դիրքորոշում հասավ իշխանավորներին։ Այս անգամ օգնության հասավ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խիղճը (ինչպես նրա մասին միաձայն հիշում են թերթի բոլոր աշխատակիցները)՝ Էլա Ստեփանյանը։ Նրան կանչեցին կուսակցության մարզկոմ, որի համար նա խիստ զարմացել էր, քանի որ, ինչպես՝ Էլան է պատմում, ինքը եղել է թեկուզեւ պատասխանատու, բայց տեխնիկական աշխատող։ Էլան մոտեցավ Լազար Գասպարյանին եւ իր զարմանքը հայտնեց կուսմարզկոմ կանչելու առթիվ, եւ Լ.Գասպարյանը նրան ասաց. «Ես գիտեմ, որ դու տղամարդ կին ես եւ պատվով դուրս կգաս ցանկացած իրավիճակից»։ Էլան հետո էր իմացել, որ Լ.Գասպարյանը գիտեր, թե խոսքն ինչի մասին է, բայց չէր ասել։ Իսկ խոսքը՝ ադրբեջանցու «բանաստեղծությունների» եւ այն միջադեպի մասին էր, որ տեղի էր ունեցել խմբագրությունում։ Եթե Էլան հաստատեր այդ ամենը, Լազար Գասպարյանին ավելի տխուր հետեւանքներ կսպասեին։ Էլա Ստեփանյանը, սակայն, «չէր հիշել» նման դեպք՝ պատճառաբանելով չափից ավելի զբաղվածությամբ եւ աշխատանքի մեջ լարվածությամբ։ Իսկ Լազարի ընկեր Մեժլում Գասպարյանը, որն արդեն աշխատում էր որպես ԼՂ կուսմարզկոմի քարտուղար, ընթացք չտվեց այդ գործին։ Սակայն Կեւորկովի՝ իշխանության գալուց հետո բանսարկությունները նոր թափ են ստանում եւ Լ.Գասպարյանին հեռացնում են աշխատանքից։ Որոշ ժամանակ նա մնում է բոլորովին անգործ։ Նրա որոշ, այսպես կոչված, ընկերները խուսափում, դադարում էին նկատել նրան, սակայն նրա կողմից ցանված բարի հունդերը շուտով ծիլեր են տալիս նույնիսկ այդ ծանր ժամանակներում, եւ 1974 թվականից մինչեւ իր կյանքի վերջը Լ. Գասպարյանը աշխատում է Ղարմետաքսկոմբինատում՝ որպես «Մետաքսագործ» թերթի խմբագիր։ Ինչպես պատմում են ականատեսները, նա ակտիվ մասնակցություն էր ունենում կոմբինատի հասարակական կյանքին, նրա աշխատասենյակը միշտ լի էր մարդկանցով, որոնք գալիս էին խորհրդակցելու կամ այլ գործերով։ Դստեր՝ Նինայի հիշողություններով՝ տանը եւս միշտ շատ մարդ էր լինում. «Շատերն էին գալիս հորս մոտ՝ խորհուրդ, օգնություն ստանալու խնդրանքով, եւ նա միշտ ուշադրությամբ էր լսում նրանց ու սրտին մոտ ընդունում յուրաքանչյուրի ցավը, ինչը հետագայում բացասաբար անդրադարձավ նրա առողջությանը»։ Գործընկեր Եղիշե Սարգսյանը, պատմելով Լազար Գասպարյանի մասին, հատուկ նշում է նրա հոգատար վերաբերմունքը մերձավորների հանդեպ։ Մասնավորապես, երբ ինքը գտնվում էր ռազմաճակատում, ընտանիքը հայտնվել էր դժվարին կացության մեջ, եւ միայն Լազար Գասպարյանի ջանքերով Եղիշե Սարգսյանի ընտանիքը կարողացավ դիմակայել այդ ծանր ժամանակներում։ Արտաշես Գասպարյանը վերհիշում է, թե ինչպիսի հոգատարությամբ էր Լ. Գասպարյանը վերաբերվում սկսնակ աշխատակիցներին եւ ինչպես էր ուրախանում նրանց հաջողություններով՝ պարտադիր նշելով նրանց ձեռքբերումները կոլեկտիվում։ Մի խոսքով, չնայած այն բանին, գուցեեւ տեղի ունեցածի պատճառով Լ. Գասպարյանի՝ որպես հայրենիքի արժանավոր զավակի մասին փառքն ավելի ու ավելի է ամրապնդվում։ Եվ այսօր մեր պատմաերկրագիտական թանգարանում կա առանձին անկյուն՝ Լ.Գասպարյանի հիշատակին։ Սակայն չպետք է մոռանալ, որ նա միայնակ չէր. հայրենիքն ունեցել է արժանավոր զավակների մի ամբողջ աստղաբույլ։ ՄԻԱՑՈՒՄ-ի ջատագովների հիշատակի թանգարանը պետք է առաջին հերթին մեզ եւ գալիք սերունդներին։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 26, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵԿ ՇՏՐԻԽ՝ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 162. ԱՅՈ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ մեզ պարտադրված պատերազմում... Ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ հաղթեցինք արժանապատվորեն։ Սակայն էյֆորիա պետք չէ։ Այլ պետք է, ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին 1
Բազմաթիվ փորձագետներ հակված են գտնել, որ եթե հանրապետության իշխանություններին չհաջողվի մոտակա ժամանակներում ճնշել ընդդիմադիր ալիքը, ապա, հնարավոր է, նրանք կորցնեն վերահսկողությունը ...ԼԱԶՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Անցյալ դարի 60-ական թվականներին մեր երկրի պատմության մեջ նրա ազատության եւ անկախության պայքարի առումով բավական վառ էջեր են եղել։ 1965թ. մարզի մտավորականության ...ԳՅՈՒՂԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ
.
Վերջերս կառավարության նիստում հաստատվեց գյուղատնտեսության ոլորտում ԼՂՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ծավալներն ու արժեքներն ամբողջացնող ցանկը։ Այս ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ): Ինչպես տեղեկացանք ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
.
Նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում Սահմանադրական դատարանում բողոքարկել փետրվարի 19֊ին կայացած ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ.
.
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր համակիրների հետ: Բազմահազարանոց հանրահավաքին ...Գ. ՍԱՀԱԿՅԱՆ.
Պանորամա
Գալուստ Սահակյանի կարծիքով չարտոնված — օրինազանց միտինգները կվերացվեն պետության լիազոր մարմինների կողմից: Պատգամավորն այսօրվա ասուլիսում հույս հայտնեց, որ Լ—ոն Տեր-Պետրոսյանի — ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

