
Հրատարակված է Փետրվար 26, 2008
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Բազմաթիվ փորձագետներ հակված են գտնել, որ եթե հանրապետության իշխանություններին չհաջողվի մոտակա ժամանակներում ճնշել ընդդիմադիր ալիքը, ապա, հնարավոր է, նրանք կորցնեն վերահսկողությունը բյուրոկրատական վարչակարգի եւ հասարակության զգալի հատվածի հանդեպ։ Մասնավորապես նման կարծիք է հայտնում քաղաքագետ Վիկտոր Յաղուբյանը։ Այս օրերին Հայաստանում դիտարկվում է ՀՀՇ-ի՝ իշխանության վերադառնալու՝ վերջին եւ վճռական փորձը։ «Դա չափազանց լուրջ գործողություն է, քանի որ հայ քաղաքական լանդշաֆտը ձեւավորված է ուժերից, որոնք իրենց շարքերում ընդգրկել են երբեմնի իշխող այդ կուսակցության հազարավոր բեկորների։ Հայաստանի նույն Հանրապետական կուսակցության ակունքները սկիզբ են առնում ՀՀՇ-ից եւ առայսօր համալրված է նրա նախկին բազում անդամներով... Երկրի նախկին նախագահին հաջողվել է իր անձի շուրջ համախմբել հարյուր-հազարավոր մարդկանց. դրանք հիմնականում ապադասակարգայնացված զանգվածներ են, որոնք նույնիսկ չեն լսում, թե հանրահավաքներին ինչ է ասում իրենց թեկնածուն։ Նրա համար ավելի կարեւոր է առաջնորդի առկայությունը, այլ ոչ թե նրա խոսքերի իմաստը»,- գտնում է փորձագետը։ Նրա խոսքերով՝ Տեր-Պետրոսյանն այդպես էլ առաջ չքաշեց Հայաստանի ոչ ներքին, ոչ արտաքին հիմնախնդիրների լուծման հանդեպ որեւէ նոր սկզբունքային դիրքորոշում։«Նա հանդես է եկել նույն դրույթներով, որոնց պատճառով ժամանակին հանվել էր նախագահի պաշտոնից։ Բայց տեղի ունեցավ հրաշք. այս անգամ ժողովուրդն անգամ չնկատեց, որ Տեր-Պետրոսյանը բացահայտ եւ ուղղակի խոսում է տարածքների հանձնման եւ այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարելի է առայժմ չշոշափել, որ Կոսովոն ունի այն իրավունքը, որին չի կարող հավակնել Ղարաբաղը... Լեւոնի հետ հրապարակ դուրս եկած հայ հասարակության նման վիճակը ազգային հարցերի հանդեպ իսկական ապատիա է. ահա հետՀՀՇ-ական ժամանակաշրջանի կառավառման արդյունքը, եւ ահա այն բարենպաստ հիմքը՝ նախկին նախագահի վերադարձի համար։ Դիտարկելով այս իրավիճակը, թվում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ քաղաքական ասպարեզ է վերադարձել ոչ պատահականորեն, այլ որպեսզի ավարտին հասցնի ուղեղների եւ հոգիների բարոյալքման այդ գործընթացը»,- հայտարարել է Յաղուբյանը։ «Հայաստանի ԿԸՀ-ն այսօր ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն դա իրավիճակում պարզություն չի մտցրել։ Պարզություն չկա նաեւ սոցիալ-տնտեսական հետընթացի եւ ազգային գաղափարի «արժեզրկման» պայմաններում հայկական պետականության հեռանկարների հարցում։ Ընթացիկ պայմաններում Լեւոն Տեր-Պետրոսյանի երեւան գալը քաղաքական ասպարեզում խիստ հատկանշական ահազանգ է։ Ահա թե ով կարող է իր վրա վերցնել Ղարաբաղը հանձնելու առաքելությունը, իսկ հետո անվրդով կերպով բացատրել, որ ուրիշ տարբերակներ չեն եղել։ Ահա թե ով կարող է Հայաստան եւ Ղարաբաղ մտցնել ամերիկյան եւ ուկրաինական խաղաղարարներին, եւ այդժամ Երեւանը կսկսի հիշեցնել 2008թ. փետրվարի 17-ի Բելգրադը։ Միայն ամերիկյան դեսպանատան վրա ջահ իջեցնելը կլինի դժվար, քանզի այն չափազանց բարձր պարիսպներով է շրջապատված»,- եզրափակում է Վիկտոր Յաղուբյանը։ Չնայած շատ բանում կարելի է չհամաձայնվել ժամանակակից Հայաստանի հիմնախնդիրների գծով փորձագետի հետ, սակայն մենք ավելի լավատեսորեն ենք տրամադրված Հայաստանում իրավիճակի լարվածության թուլացման եւ կարգուկանոնի հաստատման նկատմամբ։ Մեր կարծիքով, իշխանությունն ավելորդ փափկանկատություն չի ցուցաբերի արմատական տրամադրությամբ տարրերի հանդեպ, եթե անգամ նրա առաջնորդը Երրորդ հանրապետության առաջին նախագահն է։ Պետական նավի վտանգավոր եւ աննպատակ տատանումներին վերջ տալն ավելի կարեւոր է ցանկացած փաստարկից ու պատճառաբանությունից ։ ... Եվ ոչ պակաս կարեւոր է եզրահանգումներ կատարել այն պատճառների վերացման մասին, որոնք հնարավոր դարձրին Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական վերակենդանացումը։ Այդ հարցում մենք տրամադված ենք լավատեսորեն, քանզի հավատում ենք Սերժ Սարգսյանին։ Հավատում ենք ներքին քաղաքականության մեջ թույլ տված նրա բացթողումների եւ թերությունների գիտակցված ըմբռնմանը։ Հավատում ենք նրա ցանկություններին եւ կամքին։

- Քաղ.բաժին
Քննարկում
Hamlet գրել է:
Hargeli Gak Bajin tapakutyunner es durs talis. Inchu ches asum vor Kocharyani u Serji haytvelov Hayastanum sep xrvaec Hayastani hayeri ev Karabaxi hayeri michev. Nrank irenc varac avazakayin kaxakakanutyamb amboxchovin varkabekecin hayi achkum xarabaxcun, talov nran talanchii u grpoxi pitak. Kocharyan@ Hayastan ekav verchin axkati hagustov u hima Hayastanic gnum e milardater darcac, ardyok da chi nkatum Yaxupyan kochecyal himar@ vor aypisi baner e barbachum. Pazi shoferneric kanisn en hayastanum milionater darcel u nerdrumner arel Amerikayum. Guce ays masin el xosi kaxakaget kochecyal@. Ayo, es vstah chrm vor ete Karabaxi glxin vtang kaxvi Hayastani hayer@ noric votki kangnen inchpes exav 88-in. Menk arden verchnakanapes zzvel enk Karabaxic el Karabacuc el, gnacek groxi coc@ cer voxormeli gox naxagahov u tmramol u xaxamol Serjov, gnacek kazinoyum Hayastanic talanac dolarnerov turkeri het xumatr xaxacek, da cez vayel. Ba duk karox ek haskanal Levonim u nra mtker@, cer hamar Axdamic en koxm mec kaxak chi exel, Zeynab Xanlarovic el den@ ergich chgitek u ekel hHatyastanum ter u tnorinuyun ek anum. Te mnacik eli duk uremn hHayastann el korcrink.
Վերջին լուրերը, Փետրվար 26, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵԿ ՇՏՐԻԽ՝ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 162. ԱՅՈ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ մեզ պարտադրված պատերազմում... Ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ հաղթեցինք արժանապատվորեն։ Սակայն էյֆորիա պետք չէ։ Այլ պետք է, ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին 1
Բազմաթիվ փորձագետներ հակված են գտնել, որ եթե հանրապետության իշխանություններին չհաջողվի մոտակա ժամանակներում ճնշել ընդդիմադիր ալիքը, ապա, հնարավոր է, նրանք կորցնեն վերահսկողությունը ...ԼԱԶՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Անցյալ դարի 60-ական թվականներին մեր երկրի պատմության մեջ նրա ազատության եւ անկախության պայքարի առումով բավական վառ էջեր են եղել։ 1965թ. մարզի մտավորականության ...ԳՅՈՒՂԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ
.
Վերջերս կառավարության նիստում հաստատվեց գյուղատնտեսության ոլորտում ԼՂՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ծավալներն ու արժեքներն ամբողջացնող ցանկը։ Այս ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ): Ինչպես տեղեկացանք ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
.
Նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում Սահմանադրական դատարանում բողոքարկել փետրվարի 19֊ին կայացած ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ.
.
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր համակիրների հետ: Բազմահազարանոց հանրահավաքին ...Գ. ՍԱՀԱԿՅԱՆ.
Պանորամա
Գալուստ Սահակյանի կարծիքով չարտոնված — օրինազանց միտինգները կվերացվեն պետության լիազոր մարմինների կողմից: Պատգամավորն այսօրվա ասուլիսում հույս հայտնեց, որ Լ—ոն Տեր-Պետրոսյանի — ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

