
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Հատուկ քննչական ծառայությունը այսօր ձերբակալել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Այս պահին Մակեյանը գտնվում է գլխավոր դատախազությունում, նրան մեղսագրվում է ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը: Կեսօրից հետո առկա տեղեկությունների համաձայն` վերջին երկու օրերին ընդդիմության եւ, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից ոստիկանությունում ձերբակալված է երեք, Ազգային անվտանգության ծառայությունում` մեկ մարդ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված են: Փետրվարի 23-ին նրանց հետ բերման ենթարկված Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը ազատ են արձակվել. թե ի՞նչ հիմնավորմամբ, ստորագրությա՞մբ, թե՞ ոչ` ոստիկանությունից հստակ պատասխան չտվեցին: Նույն վարչությունից փոխանցեցին, որ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, սակայն չասացին, թե ինչ հատկանիշներով: Նույն աղբյուրի վկայությամբ, Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», մեղադրանք է առաջադրվել փետրվարի 24-ին ձերբակալված պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ: Այվազյանի հետ բերման ենթարկված Արտակ Սիսակյանի ու Վարդան Կիրակոսյանի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երեկ ոստիկանություն են տարվել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամներն ու ավտոմեքենաները: Փետրվարի 24-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին, նրա վարորդներին ու թիկնազորի անդամներին տարել էին Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մասնաշենք: Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ձերբակալված Արամ Կարապետյանին «մեղսագրվում է արարք` սուտ մատնություն, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 333 հոդվածով»: «Արամ Կարապետյանը մեղադրվում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված իր հայտարարությունների մեջ: Բանն այն է, որ վերջերս Արամ Կարապետյանի թողարկած տեսասկավառակների մեջ Կարապետյանը հռետորական հարցեր է տալիս, թե արդյո՞ք հանրապետության նախագահը եւ վարչապետը տեղյակ են եղել Մեղրիի հանձնման հարցին, եւ եթե այո` ապա Անվտանգության խորհրդում քննարկվե՞լ են արդյոք այդ հարցերը, թե՞ ոչ, եւ այդ ամենը կապվո՞ւմ է արդյոք «Հոկտեմբերի 27»-ի հետ, թե՞ ոչ», - ասաց Բաղդասարյանը` հավելելով. - «Հարցերը, հիմնականում, կրել են հռետորական ձեւ, որը, ըստ իս եւ նաեւ ըստ Արամ Կարապետյանի, իր մեջ չի ներառում հանցակազմ: Բնականաբար, մեր հետագա անելիքը լինելու է այդ գործողությունների բողոքարկումը»: «Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի խոսնակ Էմանուել Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ անցած գիշեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են կուսակցության գրասենյակը, կնքել եւ առգրավել համակարգիչները:
- Ազատություն
ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՍԱՏԱՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«Ասոշիեյթեդ փրես»Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երեկ հաղթող է ճանաչվել կոմունիստների աջակցությունը վայելող Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Ասոշիեյթեդ փրես» ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՀատուկ քննչական ծառայությունը այսօր ձերբակալել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Այս պահին Մակեյանը գտնվում է գլխավոր դատախազությունում, նրան ...
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
- 1857 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Ներսես Ե. Աշտարակեցին:
- 1865 Ծնվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար Անդրանիկ Օզանյանը: (Վախճ. 1927թ.-ին):
- 1921 Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
- 1927 Ախալքալաքի Կարծախ գյուղում ծնվեց անվանի ֆիզիկոս Կարապետ Չոբանյանը: Նրա հայտնաբերած, առաձգականության տեսության մեջ մինչև այդ անհայտ՝ թերլարվածության երևույթը լայն հեռանկարներ բացեց մետաղամշակման ամենատարբեր բնագավառներում:
- 1951 Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

