
Հրատարակված է Փետրվար 23, 2008
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
- Մարդ կա շքանշանով, կոչմամբ ու պաշտոնով միայն կարող է գեղեցիկ երեւալ, իսկ մարդ էլ կա, որ ինքն է իր էությամբ, նվիրումով ու վաստակով գեղեցկացնում, իմաստավորում այդ պարգեւները: Ու եթե նրանցից վերցնես պաշտոնը, անգամ` կոչումն ու շքանշանը, միեւնույն է, նրանք մնալու են նույն վեհն ու գեղեցիկը` ժողովրդին անկեղծորեն նվիրաբերվելու իրենց էությամբ ու հայրենիքի պաշտպանության սուրբ գործում թողած անգնահատելի ավանդով: 88–ի Շարժումը բազում հերոսներ տվեց Արցախ աշխարհին, հերոսներ, որոնց մի ստվար մասն, ավաղ, այսօր մեզ հետ չէ, ու նաեւ` հերոսներ, որոնք այսօր էլ ապրում եւ պայքարում են ժողովրդի ներկայիս ցավով ու ապագայի բարօրության անբեկանելի տենչով: Իսկ ապագայի բարի օրը անցյալի դառն ու դժվար օրերի խորհրդով է ուրվագծվում: Դժվար է պատկերացնել, թե Արցախյան շարժման իրադարձություններն ինչպիսի ընթացք ու վախճան կունենային, եթե չլիներ 88-ի փետրվարի 22-ին Ասկերանի մատույցներում Վիտալի Բալասանյանի գլխավորած խմբի, հետեւապես եւ` ասկերանցիների դիմադրությունը: Աղդամից եկող ազերական գազազած ամբոխը մտադիր էր ոտնատակ տալ իր ճանապարհին ամեն ինչ ու, հասնելով Ստեփանակերտ, օրորոցում խեղդել ազատության նորածին մանկանը: Ինչպե՞ս հաջողվեց ետ մղել արյան մոլուցքով տառապող այդ բազմահազար ամբոխին, ինչպե՞ս դա եղավ,- խնդրեցինք վերհիշել Արցախի հերոս, գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ: - Որ ասեմ` եղել եմ Շարժումը սկզբնավորող առաջնորդներից մեկը, ճիշտ չի լինի: Բայց որ եղել եմ Աղդամից եկող թուրքական ոհմակի դեմն առնողների, այնուհետեւ նաեւ` Ասկերանի զինված դիմադրության ու ինքնապաշտպանության կազմակերպիչը, ճիշտ է: Ամեն ինչ ինձ համար սկսվել է 1988-ի փետրվարի 22-ին: Մինչ այդ ես, ինչպես եւ բոլորը, մասնակցում էի հանրահավաքներին: Այդ օրը միտինգի ժամանակ տագնապահար մեզ է մոտեցել այն ժամանակվա Խանաբադի Նելսոն Ստեփանյանի անվան կոլտնտեսության գյուղատնտես Մամիկոն Գրիգորյանը եւ հաղորդել, որ դաշտերի ու այգիների միջով, մայրուղու կողքի ցանկապատները, ալրաղացը այրելով` Ասկերանին է մոտենում Աղդամից եկող բազմահազար ամբոխը: Ես, եղբայրս` Վալերին, Ասկերանի բնակիչ Յուրա Իվանովը եւ Սեմյոն Պետրոսյանն անմիջապես մեքենաներով գնում ենք տներից որսորդական հրացանները վերցնում եւ հասնում գարեջրի գործարանի մոտ: Տեսնելով, որ ամբոխը մոտենում է, մենք սկսում ենք մոտ 200-300 մետրից կրակել: Իջնելով ճանապարհ` մենք տեսանք, որ թուրքերը մտել են պետավտոտեսչության անցակետի շենքը, գազի գրասենյակ: Մենք սկսում ենք նորից կրակել: Սկզբում 4 հոգով էինք, սակայն այդ պահին արդեն մեզ են միանում հրացաններով զինված Յուրա Իշխանյանը (Ջաբին), Վաչիկ Սարգսյանը, Պավել Գրիգորյանը եւ այլոք: Մեր թիկունքում գարեջրի գործարանի աշխատողներն էին ու միլիցիայի աշխատակիցները: Կոմունալ տնտեսության շենքը մտնելուց հետո թուրքերը սկսում են ետ նահանջել: Մեզ մոտ է գալիս նաեւ շրջգործկոմի նախագահ Վիլեն Քոչարյանը: Շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն այդ պահին Ստեփանակերտում էր եւ ինքն էլ իր հերթին իր լիազորություններն էր օգտագործում, որպեսզի թուրքական խառնամբոխը ետ շպրտվի ու արյունահեղություն չլինի…Օրը ճակատագրական էր ոչ միայն Ասկերանի, այլեւ Ղարաբաղի համար: Փետրվարի 22-ի դեպքերից հետո ԽՍՀՄ դատախազության քննիչ Մայդանուկն ամիսներ շարունակ քննություն կատարեց, հարցաքննեց, սակայն, ինչպես ասում է Վիտալի Բալասանյանը, չնայած գործադրած բարոյահոգեբանական ճնշումներին, անհնարին էր կոտրել, ընկճել ոչ միայն իր, այլեւ իր զինակիցների, հայրենասեր տղաների ոգին: Գործն արդեն արված էր` արցախցիների զինված դիմադրության առաջին հիմնաքարը դրված էր: Հենց այդ հիմքի վրա վեր խոյացած անկոտրում ոգու պատնեշն էր, բերդն էր, որ փակեց դեպի Ստեփանակերտ ու Շուշի տանող՝ ազերիների ավերի ճանապարհը: Ինչպես պատմությունն է վկայում, Ասկերանի բերդը Ղարաբաղի սիրտը տանող ճանապարհի դարպասն է: Թե ինչպես այն օրերին խորհրդային գիտակցությամբ հնարավոր եղավ զենք վերցնել(որն արգելված էր) եւ դուրս գալ ամբոխի դեմ, հայրենիք պաշտպանել, Վիտալի Բալասանյանն, ինչպես այն ժամանակ, այսօր էլ նույնն է ասում. «Հայրենիքի, հայրենի օջախի պաշտպանությունը սուրբ գործ է: Այն բարձր է, զորեղ է ամեն մի օրենքից ու համակարգից, ամեն մի գաղափարից ու քաղաքականությունից»: - Ո՞րն եք համարում ավելի կարեւոր իրադարձություն Ձեզ եւ Հայրենիքի համար. փետրվարի 22-ի դիմադրությու՞նը, թե՞ պաշտպանական շրջանի մարտական հաղթանակները,- հարցնում եմ նրան: - Չի կարելի դրանք համեմատել իրար հետ: Պարզապես, կարելի է զուգահեռներ անցկացնել: Մեր ազգային-ազատագրական պայքարը ես բաժանում եմ երեք փուլերի: Երեք փուլերում էլ Ադրբեջանը պարտություն է կրել: Ադրբեջանը մեր խաղաղ պայքարի դեմ երկու անգամ պատերազմ է սկսել. մեկը` Խորհրդային Միության կազմում, մյուսը՝ արդեն անկախության կարգավիճակ ձեռք բերելուց հետո: Ազատագրական պայքարի երեք փուլերը (առաջինը` միտինգային բռնություններին հակահարված տալը, երկրորդը` խորհրդային զորքերի միջոցով իրականացվող անձնագրային ռեժիմին եւ «Կոլցո» օպերացիային դիմակայելը, երրորդը` պատերազմական գործողությունները) փոխկապակցած են իրար հետ: Փետրվարի 22-ի դիմադրությունը, որն առաջին փուլի սկիզբն է, կարեւորում եմ ոչ թե այն բանի համար, որ դրա կազմակերպիչը ես եմ եղել ( ինձ համար նախ գործն է, հետո` անձը), այլ որ առաջին անգամ այդ օրն արցախցին իր մեջ գործնականորեն կոտրեց ենթարկվողի, ենթակայի հոգեբանությունը: Վերածնվեց ազատատենչ անկոտրում ոգին, որը մեզ տվեց հաղթանակներ: Կցանկանայի, եւ այսօրվա իմ ողջ գործունեության նպատակն այն է, որպեսզի մեր մեջ չքնի ու մշտապես արթուն լինի այդ ոգին, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն նորից հաղթանակ բերի` վերջնական հաղթանակ։

- ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 23, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՎԵԼՈՐԴ Է ՀԱՄԱՐԵԼ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
.
Այսօր` փետրվարի 22-ին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերին: Բակո ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ...
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Փետրվարի 17-ը կարելի է իրավացիորեն անվանել այն օրը, երբ Կոսովոյի խնդիրը հանգեց իր տրամաբանական ավարտին։ Հենց այդ օրը Կոսովոն հռչակեց իր անկախությունը, գործողություն, որը վաղուց ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
153. ՔԱՂԲԱԺՆՈՒՄ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ոչ վատ ԹԻՄ ստեղծեցի. Սերժ Առուշանյան, Էդիկ Պետրոսյան, Սենոր Հասրաթյան, Վարդգես Ուլուբաբյան, Վարդգես Օվյան... Այդ ժամանակվանից սկսեց թողարկվել «Գոյամարտ» ...ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մարդ կա շքանշանով, կոչմամբ ու պաշտոնով միայն կարող է գեղեցիկ երեւալ, իսկ մարդ էլ կա, որ ինքն է իր էությամբ, նվիրումով ու վաստակով գեղեցկացնում, իմաստավորում այդ պարգեւները: Ու ...ՆՊԱՏԱԿԸ ՄԱՐԴՈՒ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է
.
Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի (ԱՖ) նիստը, որը վարում էր նրա նախագահ Արա Ղահրամանյանը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 2007թ. կատարած ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

