
Հրատարակված է Փետրվար 21, 2008
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՄԱՐ ՀՈՒՅՍԻ ՈՒ ԱՆԵՐԵՐ ՀԱՎԱՏԻ ՏԱՐԻՆ
- Քսան երկար ու ձիգ տարիներ են մեզ բաժանում 1988-ից։ Տարի, որը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար։ Մեր ժողովրդական ոգու համար միշտ էլ յոթն է եղել խորհրդանշական։ Հիմա՝ ութը, քանզի 88-ին ութնապատկվեցին մեր ուժն ու ձայնը։ Ութնապատկվեց մեր բարեկամների թիվը։ Բանագնացների ութ խմբեր իրար հետեւից հասան Մոսկվա, ընդունելության արժանացան երկրի գերագույն ղեկավարության տարբեր օղակներում, նրանց հասցրին լեռնաստանի խիզախ տիրոջ համառ պահանջը։ Ութ անգամ ութ հազար ցուցարարներ հավաքվեցին մարզի կենտրոն Ստեփանակերտի հրապարակում եւ իրենց սրտի խոսքն այնպես դղրդացրին, որ այն հասավ աշխարհի բոլոր ծագերը, հայաբնակ բոլոր վայրերը, դարձավ բարեկիրթ ամբողջ մարդկության ցավն ու հոգսը։ 20 տարի անց՝ 2008 թվականի փետրվարի 20-ին, դարձյալ ափնակոծվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը։ Ազատ ու Անկախ Արցախը նշում է ազգային-ազատագրական շարժման երկու տասնամյակը։ Նշում է մեծ ու փոքրով, իր երկրի նախագահով, զինվորով ու հողի մշակով։ Համաժողովրդական տոնը Ստեփանակերտում սկսվեց վառ առավոտից. ազգային երգ-երաժշտության հնչյունների տակ Վերածննդի հրապարակում տեղի ունեցան մարզամշակութային մի շարք միջոցառումներ, որտեղ այնուհետեւ տեղի ունեցավ հանրահավաք։ Մասնակիցները՝ կրթօջախների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, մայրաքաղաքի հասարակայնությունը՝ 88-ի կարգախոսներով ու նորօրյա կոչերով, ցուցապաստառներով, ցնծությամբ ու հպարտությամբ՝ Հաղթանակի հրապարակից քայլերթով՝ «Մի՜-ա՜-ցո՜ւմ» վանկարկելով հանգրվանեցին հենց այստեղ, որտեղ 20 տարի առաջ տեղի ունեցավ պատմական խոշոր իրադարձությունը։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը արտահերթ նստաշրջան գումարեց եւ ընդունեց մի որոշում, որը իրավական հիմք հանդիսացավ մեր անկախ պետականության կերտման համար եւ ոսկե տառերով գրվեց հայ ժողովրդի բազմադարյան տարեգրության մեջ։ Մեկ էլ ե՞րբ է եղել այսպիսի միասնություն, ե՞րբ է եղել համաժողովրդական որեւէ շարժում՝ այսպես միասիրտ, միակամ ու միաձայն... Կենտրոնական տրիբունայում էին հանրապետության ղեկավարությունը՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, գրող, հրապակախոս Զորի Բալայանը, Արցախյան շարժման առաջամարտիկներ, «Կռունկ» կազմակերպության անդամներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, մասնավորապես՝ «ԿՐԻԿ»-ի անդամները՝ Անդրեյ Նույկինի գլխավորությամբ։ Հանրահավաքը բացեց եւ վարում էր Արցախյան շարժման առաջամարտիկ Ժաննա ալստյանը, ում ելույթները այն հրաշունչ օրերին միշտ էլ ոգեւորել էին արցախցիներին, եւ շատերը նրան անվանում էին հենց այսպես՝ «մեր Ժաննա դ՛ Արկը»։ Եվ ինչպես հավաստեց Ժ. ալստյանը, հանրահավաքի անցկացման նպատակը ամենեւին էլ այն հերոսական օրերն ու տարիները վերհիշելը, եւս մեկ անգամ վերապրելն ու իմաստավորելը չէ, այլ ժամանակի մարտահրավերներին ի պատասխան եւ ի լուր աշխարհի հայտարարելը, որ Արցախն ու արցախցիների ոգին նույնն է, ինչ եղել է 1988-ին։ Որպես հավաստումն ասվածի՝ հանրահավաքի մասնակիցները զանգերի ղողանջների տակ երդվեցին այսուհետ եւս ծնկի չգալ, գլուխ խոնարհել միայն սուրբ նահատակների շիրիմների առաջ ու արյամբ նվաճված ոչ մի թիզ հող չզիջել։ Նույն պահին, ինչպես ասաց Ժ. ալստյանը, մեր հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղական բնակավայրերում՝ զոհված ազատամարտիկների հուշակոթողների մոտ նույնպես տեղի էին ունենում երդման ու հիշատակի արարողություններ։ Հիրավի, շատ բան է փոխվել այսօր, սակայն անփոփոխ են մնացել միայն սեփական հողի վրա, սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու հայության ձգտումները։ Դրա ամենավառ ապացույցը բազմամարդ այս հավաքում հազարավոր երիտասարդների ներկայությունն է։ Երիտասարդներ, որոնց ուսերին է ընկնում ավագ սերնդի հաղթանակները ամրագրելու եւ երկիրը զարգացման ուղիով առաջ տանելու պատվաբեր պարտականությունը։ Այս միտքն ընդգծվեց հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողների՝ Մաքսիմ Միրզոյանի, րիգորի Աֆանասյանի, Սլավիկ Առուշանյանի, Սերգեյ Շահվերդյանի, Վարդան Հակոբյանի, Բորիս Առուշանյանի, ալյա Առստամյանի, Զորի Բալայանի, Արզիկ Մխիթարյանի խոսքում, ովքեր միաժամանակ նկատեցին, որ բազմահազարանոց այս հավաքը գալիս է ապացուցելու մեր թշնամուն եւ միջազգային հանրությանը, որ արցախահայության նոր սերունդը տեր է իր հայրերի ու եղբայրների նվաճումներին։ «Այսօր քննարկման առարկա է դառնում մեր հայրենիքի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու գաղափարը։ Ո՞վ է տեսել, որ պատերազմում հաղթանակած կողմը իր հայրենի հողերը կամավոր հանձնի թշնամուն։ Ո՞վ թույլ կտա, որ հազարավոր մեր ազատամարտիկների արյամբ սրբագրված պատմական մեր հայրենիքի մի մասը առուվաճառքի առարկա դառնա։ Ո՛չ։ Հայրենիքը չի վաճառվում եւ չի նվիրաբերվում։ Մենք թույլ չենք տա, որ պատերազմում տարած պայծառ հաղթանակն ունենա անփառունակ դիվանագիտական վախճան»,- ասաց Ս. Շահվերդյանը։ Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը չմոռացավ հիշեցնել, որ ամենասարսափելի թշնամին պառակտումն է, որը, բարեբախտաբար, չկա Ղարաբաղում եւ կոչ արեց լինել միշտ միասնական ու միեւ պետք է ստիպել, որ աշխարհը ճանաչի մեր կայացած հանրապետությունը։ակամ։ Բացի այդ, նա նշեց, որ «միացում» կարգախոսից զատ՝ այսօր առավել կարեւորը «ճանաչում»-ն է 1988-ի հանրահավաքներին մասնակցել են նաեւ հարյուրավոր մանուկներ։ Նրանք այսօր Շարժման հասակակիցներ են եւ ավելին։ Այդ մանուկներից մեկն էլ լրագրող Ծովինար Բարխուդարյանն էր, ում ելույթը ջերմորեն ընդունվեց հանրահավաքի մասնակիցների կողմից։ Հուզիչ էր հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Անդրեյ Նույկինի ելույթը։ Արտահայտելով իր եւ իր համախոհների անսահման սերը Արցախի ու արցախցիների հանդեպ՝ նա հատկապես ընդգծեց, որ արցախցիներն այս տարիների ընթացքում ապացուցել են, որ այստեղ ապրում է հայ ժողովրդի ամենաքաջ, բռնությունը չհանդուրժող եւ մարտի դաշտում իր արժանապատվությունը բարձր պահող հատվածներից մեկը։ Արցախյան շարժման 20-ամյակի կապակցությամբ արցախցիներին շնորհավորեց եւ ողջույնի խոսք ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանրահավաքն ավարտվեց Արցախի Վերածննդի օրվա առթիվ՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ընդունված եւ աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ու ՄԱԿ-ին ուղղված հայտարարությամբ, որը հանրահավաքի մասնակիցների հավանությանն արժանանալով՝ անմիջապես տարածվեց։ Արցախահայությունը կրկին անգամ միահամուռ արտահայտեց իր վճռականությունը եւ աշխարհից պահանջեց իր պատմական հայրենիքում՝ իր անկախ պետության կազմում ազատ ապրելու իրավունքի ճանաչումը։ Հանրահավաքի ժամանակ 20 տարի առաջ ծածանված եռագույնը, որ պահպանել է Վասիլի Ուլուբաբյանը՝ որպես մասունք հանձնվեց 20-ամյա արցախուհուն։ Հանրահավաքն ավարտվեց ուխտագնացությամբ. երկրի ղեկավարության առաջնորդությամբ մասնակիցներն այցելեցին սրբատեղի դարձած մայրաքաղաքի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ազատությանն ու անկախությանը։ Վերածննդի հրապարակից Վ. Սարգսյան փողոցով դեպի հուշահամալիր ձգվող երթին ուղեկցում էր 88-ի երաժշտությունը՝ «Վերադարձիր մայրիկ, իմ հայրենիք...»։ Թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին հուշահամալիրում՝ հավերժական կրակի մոտ։ Երկրի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարությունը գլուխ խոնարհեց Արցախյան ազատամարտում զոհված քաջերի շիրիմների առաջ։ ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանին ծաղիկներ դրեցին հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Արցախյան շարժման 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարունակությունը դարձյալ Վերածննդի հրապարակում էր. տեղի ունեցավ տոնական համերգ՝ երկու հայկական հանրապետությունների ճանաչված երգիչների մասնակցությամբ, իսկ վերջում՝ հրավառություն։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 21, 2008
ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՂՈՒԼՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ
.
Մեծարգո նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերաշնորհ Սրբազան Հայր Հանդիսավոր ժողովի հարգարժան մասնակիցներ, հյուրեր Տիկնայք — պարոնայք Յուրաքանչյուր հայի — առավել անմիջականորեն` արցախցու համար ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ...
.
Ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման 20-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
. 1
ՀՀ նախագահ ընտրվելու առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։Ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի Ի ...ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Հարգելի հայրենակիցներ, Այսօր հիշարժան օր է` Ղարաբաղյան շարժման մեկնարկի 20-ամյա տարեդարձը: Այդ շարժումն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլն է, որով նշանավորվեց ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԸ
.
Հայաստանի նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բ. Սահակյանը ...ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան շարժման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում այս օրերին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում։ Փետրվարի 19-ին թիվ 5 միջնակարգում կազմակերպված ցերեկույթին ...ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՄԱՐ ՀՈՒՅՍԻ ՈՒ ԱՆԵՐԵՐ ՀԱՎԱՏԻ ՏԱՐԻՆ
.
Քսան երկար ու ձիգ տարիներ են մեզ բաժանում 1988-ից։ Տարի, որը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար։ Մեր ժողովրդական ոգու համար միշտ էլ յոթն է եղել խորհրդանշական։ ...ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ...
.
Երեւան (Երկիր) - Անկարան պատրաստ է բանակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ինչպես հաղորդում է ,Նոյյան տապանըե, վկայակոչելով թուրքական ,Ջիհանե գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ...
.
Ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման 20-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

