
Հրատարակված է Փետրվար 19, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ՊԱՀՊԱՆԻՐ, ԲԱՅՑ ԵՌԱՆԴԴ ՉԱՓԱՎՈՐԻՐ - Դու ցանկացել ես ամենքին եւ ինձ ցույց տալ, որ քեզ հետ կատակ անելը վտանգավոր է, թեեւ քո հասցեին այդպիսի բան չեմ ասել։ Այո, վատ բնավորություն ունես, կոշտ ու դաժան։ - Իսկ ինչո՞ւ ես Երեւան գնացել։ Ուզում ես ուղիղ ենթակայությո՞ւն ունենալ։ Կարծում ես այդպես քեզ համար ավելի հե՞շտ կլինի աշխատել։ Սխալվում ես։ Ղարաբաղում մե՛կ տեր պետք է լինի։ Եվ բոլորը պետք է նրան ենթարկվեն, եւ ոչ թե մեկն այս կողմ, մյուսն այն... - Բայց չէ՞ որ մենք միասին ենք պայմանավորվել, երբ նրանք (Վազգեն Մանուկյանն ու Վանո Սիրադեղյանը) այստեղ էին, որ ես պարետատան անձնակազմը կգրանցեմ որպես ՀՀ ՊՆ-ի կամ ՆԳՆ-ի ստորաբաժանում, ինչքա՞ն կարելի է օդում կախված մնալ։ Բացի այդ, չէ՞ որ ես քեզ ասել եմ, որ քո դեմ ոչինչ չեմ ձեռնարկի առանց այդ մասին նախապես եւ բացեիբաց քեզ ասելու։ Իսկ քո մեջ, ինչպես որ Ստալինի, բոլորի հանդեպ կասկածամտությունն է նստած... Ավելի լավ է՝ դու բացատրիր, թե ինչու ես ջուր պղտորել Վանոյի հետ իմ հարաբերություններում։ Այդ ի՞նքն է քեզ ասել։ - Բա էլ ո՞վ,- ստեցի ես։ - Էլ ի՞նչ էր մնում ինձ անել։ Նա քեզ տալիս է այն ամենը, ինչ խնդրում ես... իսկ դա կարող է քեզ ինքնավարության հասցնել, եւ դու ինձ համար «գլխացավանք» կդառնաս։ Իսկ ես ուզում եմ Արցախում եղած բոլոր ուժերը կենտրոնացնել, ինչը հնարավոր է միայն մեկ ուժեղ ղեկավարության տակ։ Այդ պատճառով նրան ասացի՝ Վանո, դու վերջ տուր Մուրադին, եւ ում էլ որ լինի՝ «սնուցելուն», քանզի դա կարող է հանգեցնել նոր-նոր ստեղծվող բանակի քայքայմանը, ապակենտրոնացմանը։ Եվ նա հասկացավ ինձ։ Իսկ քեզ ինչպե՞ս է հաղորդել իմ բառերը։ - Նա ինձ իսկի ոչինչ էլ չի ասել։ Հենց որ մտա Սիրադեղյանի մոտ, դեռ չհասցնելով բերանս բացել՝ ասում է. «Փող չկա»։ Ես ցնդեցի,- իսկ փողի մասին ո՞վ խոսեց,- հարցնում եմ նրան... Եվ հենց որ դու հարցրիր՝ «ինչո՞ւ ես Երեւան գնացել», ինձ համար պարզ դարձավ, թե դու ինչ խոսակցություն ես ունեցել նրա հետ։ - Ես դեմ չեմ, որ դու աշխատես՝ ինչպես աշխատում ես, այդ պատճառով քեզ պաշտոնից հանելու մասին հարց էլ չեմ դրել։ Չէ՞ որ հենց ինքս եմ քեզ նշանակել։ Ե՛վ Սերժը, ե՛ւ Ռոբերտը դեմ են եղել, երկուսն էլ միաձայն ասում էին, թե «Մուրադն անկառավարելի է»... Պարզապես, քեզ, քո իսկ օգտին, խորհուրդ կտամ. մի քիչ չափավորիր եռանդդ։ Մեն-մենակ կանգնած ես փակ շրջագծի մեջտեղը եւ ձեռնոց ես նետում բոլորին... Մի անգամ ձեռքդ կջարդեն, հաջորդ անգամ՝ ոտքդ եւ մյուս անգամ էլ՝ քեզ ամբողջովին։ Հասկացիր, որ դու մենակ ես... Երեւանում շատ ավելի վատ է, քան այստեղ։ Այն, ինչ գիտեիր 88-ին, հիմա հակառակն իմացիր։ Դրանք բոլորն էլ փոխվել են։ Կյանքն է այդպես հրամայել... Բայց ընդհանուրը պետք է պահպանել, դրանում ես համաձայն եմ քեզ հետ։ - Ես քեզ հասկանում եմ, բայց ուրիշ ձեւով աշխատել չեմ կարողանում։ Այն, ինչ չի կարելի, պետք է «չի կարելի» լինի բոլորի համար։ Առանց այդ կանոնի՝ հասարակության մեջ պետք եղած բարոյահոգեբանական կլիման չի լինելու։ Կռվելով մեր սեփական տան համար եւ մեր սեփական հայրենիքում՝ մենք այդ կռիվը շահելու շանս ունենք, բայց այդ շահածը հազիվ թե երկար ժամանակ պահել հաջողվի առանց բարոյահոգեբանական ոգու... Դրանով էլ մենք բարեկամաբար հրաժեշտ տվինք իրար։ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՐ ՏԱԿ ՃԶՄԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆԸ 145. ՈՒՂԻՂ ՔԱՌԱՍՈՒՆ օր հետո Քոչարյանն ու Բաբայանը պարետատան տնօրինությանը վերադարձրին «Զառեն բաղի» հսկիչ կետը։ Ստիպված էին վերադարձնել... Այստեղ ես ՆԳՆ ծառայողներին մեղադրելու նպատակ չեմ հետապնդում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ նրանք հանդիսացել եւ հանդիսանում են կարգաբերված մեծ մեխանիզմի մի մասը, մի Համակարգի, որը գործում է ներքին, չգրված կանոններով։ Համակարգ, որը ստեղծվել է 1960-ական թվականներին՝ մեր Ազգային-ազատագրական շարժումից շատ առաջ, եւ գոյություն ունի որպես ինչ-որ պետություն՝ պետության մեջ. որպես ստվերային օրգանիզմ, բայց լիարյուն կյանք ունեցող. որպես «ցերեկային», պաշտոնական կյանքի զուգահեռ շարունակություն։ Կցանկանայի առանձնահատուկ կերպով ընդգծել, որ այն ներքին կանոնները, ըստ որոնց ապրել է խորհրդային չինովնիկությունը, այդ նույն չինովնիկների հետ միասին ավտոմատ կերպով փոխանցվել են նորածին Հանրապետությանը... Մենք պետական նոր կազմավորմանն ենք հասել՝ չունենալով նրան համապատասխանող մարդիկ՝ բավարար եւ անհրաժեշտ քանակով ու որակով։ Եվ ամենից վատն այն է, որ իշխանության եկած մարդիկ դրանում ոչ մի հիմնախնդիր չեն տեսել, քանզի ռազմավարական մտածողության ընդունակություն չունեին։ Բացի այդ, ամեն մի հասարակության համար կենսականորեն պիտանի ամեն լավագույնը, որը մշակած է եղել խորհրդային պետության պրակտիկան, ոչնչացման է ենթարկվել։ Եվ ընդհակառակը, կազմակերպչական ու կառավարչական ոլորտի վատթարագույն խորհրդային ժառանգությունը մնացել եւ այլանդակ ձեւով զարգացել ։ 146. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է միլիցիային, ապա նրանք գլխավորը չեն պետական ստվերային համակարգում։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ հիմա։ Գանձագողությունը, կաշառակերությունը, կոռուպցիան ոչ թե իրավապահ մարմիններից են սկսվում, թեեւ, իհարկե, այդ գործընթացը չի կարող կայանալ առանց նրանց ամենաակտիվ մասնակցության։ Պետական պաշտոնյաների կողմից պարբերաբար կրկնվող համակարգային ամեն տեսակ չարաշահում սկիզբ է առնում իշխանության վերին օղակներից։ Ինչպես նաեւ այնտեղից, որտեղից սկսվում է նյութական արժեքների ու դրամական զանգվածի շրջապտույտը։ Իսկ վերահսկող մարմինների գործողությունները կախված են բիզնեսի գործադարձուների նկատմամբ բարձրագույն իշխանության դիրքորոշումից... Եվ՝ զանազան տեսակի չարաշահումների նկատմամբ։ Եթե պետը օրենքը չխախտի, ապա ոչ մի կերպ այն չի կարող խախտել մեկ աստիճանով նրանից ցած գտնվող անձը։ Ինձ ենթակա անձի ծառայողական վարքը լինելու է այնպիսին, ինչպիսին որ ես եմ ցանկանում տեսնել։ Այնպիսին, ինչպիսին իմն է։ Եվ այսպես՝ ամենավերեւից մինչեւ ամենացածրը։ Քանզի ամեն մի պաշտոնյա մի օղակ է միասնական շղթայում։ Յուրաքանչյուր պետ միաժամանակ հանդիսանում է ե՛ւ պետ, ե՛ւ ենթակա։ Շարժումն այդ շղթայում սկսվում է սկզբնական օղակից։ Նրա կամքից։ Եթե, իհարկե, այն չի գտնվում մերձավոր շրջապատից կախյալ վիճակում՝ արիստոկրատիայից, վերնախավից, ուժեղ ավատատերերից, իշխաններից եւ այլնից։ Եվ այսպես, միլիցիան, դատարանները, դատախազությունը, իսկ առավել եւս՝ այդ գերատեսչությունների ծառայողներն ամենեւին սկզբնական օղակ չեն հանդիսանում. նրանք կախյալ վիճակում են՝ միջին մասում։ Նրանց կարելի է ուղղություն տալ՝ ե՛ւ դեպի աջ, ե՛ւ դեպի ձախ։ Եվ նույնիսկ ծրագրավորել... 147. ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ցույց տալ այն սխալները, որոնք Արցախի եւ ՀՀ ղեկավարության կողմից թույլ են տրվել այն ժամանակ, երբ դրանցից հեշտությամբ կարելի էր խուսափել... Հետո դրանք (սխալները) տարեցտարի ահագնացել եւ դարձել են անխուսափելի։ Որոնց պտուղները մենք քաղում ենք հիմա։ Ես մատնացույց եմ անում այսօրվա հասարակության հիվանդության հիմնական պատճառը։ Ակունքները։ Ինչպես որ դա եղել է։ Որպեսզի ճիշտ հասկանանք եւ գնահատենք ներկա ժամանակի եւ, իհարկե, ապագայի առաջնահերթ խնդիրները։ Ճիշտ հասկանանք ինչպես փաստերն ու իրադարձությունները, այնպես էլ այդ իրադարձությունների հետեւ կանգնած գործիչներին։ Ռազմավարաբար մտածելու նրանց ընդունակությունն ու հոգեւոր պիտանիությունը՝ բախտորոշ պլանով պետք են եղած որոշումներն ընդունելու (պարտադիր չէ՝ կոնկրետ ու ճշգրիտ, բայց գոնե ընդհանուր գծերով որոշել ներքին ուղղույթի, քաղաքականության, հասարակության ինքնակազմակերպման ճիշտ ուղղությունը)։ 148. ՇԱՏ ԲԱՆ դուրս հոսեց Արցախից այն քառասուն օրվա ընթացքում... Չէ՞ որ հույզերով չէին ղեկավարվում Ռ. Քոչարյանն ու Ս. Բաբայանը։ Եվ դա պատահականություն չէր, այսինքն՝ գործողություն, որի հետեւանքները նրանց հայտնի չեն։ Ուրեմն՝ նման հանգամանքը կարող է կրկնվել... Ահա թե ինչումն է հարցը։ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 149. ԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ավելի ու ավելի էին շատանում։ Հասկանալի է՝ «այս աշխարհի ուժեղների» թվից։ Երբեմն ինձ դժվար կացության մեջ էին դնում նաեւ պարետատան որոշ ծառայողներ, բայց ոչ էականորեն, քանզի ինձ հաջողվել էր ծառայողների մեծ մասն ընտրել պարտքի զգացում ունեցող մարդկանց թվից։ ա. ...ԼՂՀ-ում կարգուկանոնի եւ նյութական արժեքների պահպանման ուղղությամբ իմ աշխատանքը վերջացավ 93-ի գարնանը. «Դու մնում ես պարետի պաշտոնում, բայց... պարետատան անձնակազմը փոխանցվում է նոր ստեղծվող բանակային կառույցին՝ ռազմական ոստիկանությանը...»։ Այսպես, նրբորեն, նույնիսկ, կարելի է ասել՝ բարեկամաբար (առանց անձնական հարաբերություններ փչացնելու) ես հեռացվեցի զբաղեցրածս պաշտոնից։ Դե, իհարկե, Ս. Բաբայանի կողմից։ Օպերատիվ եւ ռազմական գործերը գտնվում էին նրա տնօրինության տակ։ բ. Մի քանի ամսից հետո Ս. Սարգսյանի Երեւան մեկնելուց առաջ (ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ) Ս. Բաբայանն ինձ առաջարկում է գլխավորել ԼՂՀ ՊԲ քաղբաժինը... Ինչո՞ւ մի քանի ամսից հետո։ Ինչո՞ւ այդքան ծանր ու պատասխանատու ժամանակ ինձ վիճակվեց մի քանի ամիս գործերից հեռու մնալ եւ պաշտոնում չլինել։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող, որովհետեւ դա ամեն մի տրամաբանությունից դուրս է, խելամտությունից անդին։ Բայց մի՞թե նման դեպքերն Արցախի կամ Հայաստանի համար նորություն են։ Ոչ, իհարկե։ Եվ մինչ օրս այդպիսի պրակտիկան կիրարկվում է։ Տասնյակ յուրօրինակ, ազնիվ եւ հմուտ մարդիկ, իսկ գուցե եւ, հարյուրավորներ, նստած են տանը կամ զբաղված ոչ իրենց գործով. հարկադրված՝ այստեղ-այնտեղ դասավորվել են հանուն վաստակի։ Եվ ինչ ասել կուզի, եթե իմ հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերվում է, ապա ի՞նչ կարող է լինել նրանց հետ, ովքեր քիչ են հայտնի բարձրագույն ղեկավարությանը կամ էլ ընդհանրապես հայտնի չեն։ 150. ԻՄ ԲԱԽՏԸ ԲԵՐԵՑ ՆԱԵՎ ՆՐԱՆՈՎ, որ այն ժամանակ Բակո Սահակյանը, թիկունքի շտաբի պետի պաշտոնում, Ս. Բաբայանի հետ կողք կողքի էր աշխատում բառիս բուն իմաստով։ Նա հրամանատարին պարբերաբար հիշեցնում էր ինձ «գործազուրկ, չօգտագործված վիճակում» պահելու անթույլատրելիության մասին։ ա. Բակո Սահակյանն ու ես ծանոթներ էինք 1978 թվականից։ Իմ եւ նրա հասակակիցների մեջ նա առանձնանում էր մտազգաստությամբ, պարզությամբ, հաղորդակցվելու եւ, ընդհանրապես, վարքի կուլտուրայով, խելահասությամբ եւ ուշիմությամբ, խելքի փիլիսոփայական կերտվածքով, համեմատաբար շատ կարդացածությամբ, լավ գրքերի նկատմամբ ունեցած հակումով, մի խոսքով՝ հետաքրքրասիրությամբ։ Մեր բնավորությունների շատ գծեր ու հատկանիշներ համընկնում էին կամ միանման ուղղվածությունն ունեին, ինչը եւ մեր միջեւ ամուր ու վստահալից փոխհարաբերություն հաստատվելու պատճառ եղավ։ բ. Յուր ժամանակին՝ 1991 թվականին, վստահ լինելով նրա մարդկային ու կազմակերպչական հատկություններին, ես Ս. Սարգսյանին խորհուրդ էի տվել Բ. Սահակյանին նշանակել թիկունքային հարցերով իր տեղակալ՝ գտնելով, որ այդ ոլորտն սկսում է աշխատանքով ծանրաբեռնվել։ Ս. Սարգսյանը մտածեց ու պատասխանեց. «Քո առաջարկած թեկնածությունը կուսումնասիրեմ, հետո կորոշենք, իսկ առայժմ, կարծում եմ, շտապ անհրաժեշտություն չկա...»։ Անցնում է մեկ ամիս, հանդիպում եմ Բ. Սահակյանին. «Երեկ Սերժն ինձ կանչեց իր մոտ եւ, մի քիչ զրուցելով, հայտնեց ինձ թիկունքի շտաբի պետ նշանակելու իր որոշման մասին...»։ գ. Երկու տարի անց՝ պատերազմի թեժ ժամանակ, Արմեն Աբգարյանի աշխատանքի ճակատը տեղափոխեցին Երեւան եւ այդ պատճառով Բ. Սահակյանի ուսերին ընկան ԼՂՀ-ում ամբողջ թիկունքային ծառայության հոգսն ու պատասխանատվությունը։ Դեռ ավելին, նկարագրածս ժամանակաշրջանում, վերը հիշատակված հատկանիշների շնորհիվ նա գտնվում էր ԼՂՀ ՊԲ հրամանատարի, եթե կարելի է այսպես արտահայտվել, «ամենամերձավոր զրուցակցի եւ խորհրդատուի» ոչ պաշտոնական կարգավիճակում։ Այո, իրավիճակը մեխանիկորեն կրկնվեց. 91-ին նրա համար ես եմ միջնորդել, 93-ին նա՝ ինձ համար։ ԲԱՆԱԿԻ ՔԱՂԲԱԺԻՆԸ 151. Իմ նոր նշանակման օրվա առավոտյան ԼՂՀ Գերագույն խորհրդի նիստն էր անցկացվում։ Օրակարգի հարցերից մեկն էր. «Նորընտիր պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի լիազորությունների հաստատումը»։ Ինչ-որ բողոք կար քվեարկության ընթացքում իբր տեղ գտած խախտումների մասին։ Այդ հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ռ. Քոչարյանը, նրանից հետո անմիջապես՝ նաեւ Ս. Բաբայանը, մի հանգամանք, որը շատ հազվադեպ է պատահում։ Նրանք պատգամավորներին կոչ արեցին իրենց որոշման մեջ ղեկավարվել օրենքի ոգով ու տարրով եւ քվեարկել Մ. Միրզոյանի պատգամավորական լիազորությունների հաստատման դեմ։ ա. Արդարությունից փոքր շեղումները կարելի է լռության մատնել, իսկ երբեմն էլ դա պետք է... Բայց այստեղ հասարակական շահը բոլորի աչքի առաջ, առանց որեւէ քողարկման՝ զոհաբերվում էր անձնական նախապատվություններին։ Ես էլ խոսք վերցրի (իսկ այլ կերպ չէի էլ կարող վարվել) եւ ասացի հետեւյալը. «Շատերն են ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ Մաքսիմ Միրզոյանի հետ, եւ ես էլ՝ այդ թվում, սակայն դա չի կարող պատճառ ծառայել՝ քվեարկելու նրա դեմ։ Ամեն ինչից բացի, ես ձեզ կոչ եմ անում քվեարկել Մաքսիմ Միրզոյանին ԳԽ պատգամավոր հաստատելու օգտին՝ այն պարզ պատճառով, որ մեր պատգամավորների մեծ մասը պատշաճ քաղաքական գիտելիքներ չունի, չունի փորձ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որ ԼՂՀ խորհրդարանն իր գործունեությունն իրականացնի նվազագույնս արժանավայել մակարդակով, իսկ Մաքսիմ Միրզոյանը, ամենքին է հայտնիե՛ւ ինտելեկտուալ ներուժ ունի, ե՛ւ կրթական։ Նա «իր ընթացքով» է այստեղ եկել, մի՞թե արժե հրաժարվել նրանից։ Արդյո՞ք դա վնասակար չի լինի ընդհանուր գործի համար՝ ի հեճույս անձնական մղումների, անձնական հարմարավետության, բարեհարմարության...» բ. Իմ փաստարկներն ազդեցություն ունեցան։ Բայց քվեարկության արդյունքը շշմեցրեց բոլորին։ Մ. Միրզոյանին խորհրդարանի անդամ չհաստատելու օգտին քվեարկեցին ընդամենը հինգ հոգի։ Ռ. Քոչարյանն ու Ս. Բաբայանը մոլեգնության մեջ էին։ Նրանք դրա մեջ տեսան ոչ այնքան Մ. Միրզոյանի հաղթանակը, որքան որ սեփական ջախջախիչ պարտությունը։ Ստացվեց այնպես, որ նրանց անառարկելի ազդեցության տակ է գտնվում ամենաշատը երեք պատգամավոր։ Եվ, ըստ որում, քվեարկությունը բաց էր անցել... Սամվել Բաբայանը զայրույթով հայտարարեց. «Եթե դուք այդպես եք վերաբերվում Պաշտպանության բանակի հրամանատարի եւ ՊՊԿ նախագահի կարծիքին, ապա ես այլեւս ոտք չեմ դնի այս դահլիճը...» 152. Մտքում ես արդեն հրաժեշտ էի տվել Բանակի հրամանատարի քաղտեղակալի պաշտոնին։ Բայց պարզվեց, որ՝ ոչ։ Նա, երեւում է, Ռ. Քոչարյանի պատճառով է այդ հիմար, անլրջմիտ պատմության մեջ ընկել, եւ այդ պատճառով հոգու ինչ-որ անկյունում հասկանում էր ինձ։ - Տեսնո՞ւմ ես, Սամվել, մեզ համար դժվար է լինելու համագործակցել,- դահլիճից դուրս գալով՝ ասում եմ նրան,- ավելի լավ է փորձարարություն չանենք։ - Համագործակցելու ենք։ Գնանք։ Պարզապես դու երբեմն մինչեւ վերջ չես հասկանում... Մի՛ ծայրից ես նայում։ Բայց նրա ներսը եռում էր։ «Այդ ինչպե՞ս կարող էր պատահել»,- նա՝ ամենազոր հրամանատարը, դահլիճին է դիմում (որտեղ հենց միայն 15 մարդ ծառայում է նրա անմիջական ենթակայությամբ) կոնկրետ կոչով... եւ առ քեզ՝ դրականորեն է արձագանքում սոսկ երեք հոգի... Երբ եկանք շտաբ, նա ամբողջ զայրույթն ինձ վրա թափեց։ Բայց ես նրան հասկանում էի. նա պետք է ասելիքն սպառի, սիրտը հանգստացնի։ Գլխավորը... նա գիտեր, որ ես իրավացի եմ։ - Սամվել, ես մի պայման եմ դնում. դու չպետք է խառնվես իմ աշխատանքին, եթե ես էական չարաշահումներ բռնեմ եւ պահանջկոտ լինեմ դրանց առաջն առնելում։ - Ինձ համար ավելի լավ, ինչո՞ւ պիտի խանգարեմ քեզ։ - Մեկ էլ. հրամանում իմ պաշտոնն այսպես կգրենք. «ԼՂՀ ՊԲ հրամանատարի՝ քաղաքական եւ գաղափարախոսական հարցերով տեղակալ»։ - Սեյրան, գրիր՝ ինչպես ասում է, թե չէ՝ նա մեզնից պոկ չի գա... (Սեյրան Օհանյանն այն ժամանակ ՊԲ շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում)։

- .
Քննարկում
ara գրել է:
Սրտանց Շնորհավորում ենք Արցախի Ազատագրման 20-ամյակի առթիվ: Ցանկանում ենք երկար տարիների բարգավաճ և փայլուն ապագա Արցախի Հայությանը,մեր անձնանվեր և խիզախ Զորավարներին,Զինվորներին և Մարտիկներին: Աստծո Աջը Ձեր գլխին և միշտ պահապան:
Վերջին լուրերը, Փետրվար 19, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 1
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ՊԱՀՊԱՆԻՐ, ԲԱՅՑ ԵՌԱՆԴԴ ՉԱՓԱՎՈՐԻՐ - Դու ցանկացել ես ամենքին եւ ինձ ցույց տալ, որ քեզ հետ կատակ անելը վտանգավոր է, թեեւ քո հասցեին այդպիսի բան չեմ ասել։ Այո, վատ բնավորություն ...ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ, ԱՅԼ` ՀԻՇԵՑՈՒՄ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Կոսովոյում եւ նրա շուրջ, հերթական վկայությունն է համաշխարհային պատմության ազատական զարգացումների վերաբերյալ. համախումբ էթնիկ միավորումները, որ փաստացի տնօրինում են որոշակի ...ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մի տեսակ սովորություն է դարձել. խոսելով Արցախյան շարժման մասին, վերհիշել նրա ամենանշանավոր, ամենահայտնի գործիչներին։ Խոսք չկա, առանց նրանց դժվար է պատկերացնել ղարաբաղցիների ազատագրական պայքարի ծագումն ...ԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն 1
Հայաստանի նախագահական ընտրություններում ժամը 14:00֊-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մեկ երրորդից ավելին՝ 36,5 տոկոսը: Ընտրողների ամենաբարձր ակտիվությունը՝ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ«ԿԱՆԱՉ ԵՎ ՍԵՎ». ԱՐՑԱԽՅԱՆ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է...
.ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան, հայագետ Հովսեփ Գաթրճյանը: (Վախճ. 1882թ.-ին):
- 1861 Ալեքսանդր II-ի մանիֆեստը ճորտատիրական իրավունքի վերացման մասին:
- 1869 Լոռում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1889 Էջմիածնում մահացավ հայագետ Ստեփանոս Պալասանյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1922 Թիֆլիսում բացվում է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

