
Հրատարակված է Փետրվար 18, 2008
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
- Կիրակի օրը Կոսովոյի խորհրդարանը իր արտահերթ նստաշրջանում հռչակեց երկրամասի անկախությունը: Վարչապետ Հաշիմ Թաչին ընթերցեց հռչակագիրը, որում ասված է, որ նոր երկիրը «հավատարիմ է մնալու խաղաղությանը եւ կայունությանը»: Մայրաքաղաք Պրիշտինայի փողոցներում տասնյակ հազարավոր էթնիկ ալբանացիներ հրավառությամբ եւ շչակներով ընդունեցին անկախության հռչակման լուրը: Իրենց հերթին, սերբական փոքրամասնության ներկայացուցիչները աղոթքներով եւ բողոքի գործողություններով դիմավորեցին անկախության հռչակումը, որը Բելգրադը կանխավ անօրինական էր որակել: Սպասվում է, որ ԱՄՆ-֊ը եւ եվրոպական առաջատար երկրները կճանաչեն նոր պետությունը: ՀԻԼԱՐԻ ՔԼԻԹՈՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒՅԹԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը Կոսովոյի իշխանությունների կողմից մարզի միակողմանիորեն անկախության հռչակումը ,պատմական քայլե է անվանել — կոչ է արել ԱՄՆ դաշնակից բոլոր երկրներին միանալ ԱՄՆ-ին — Եվրամիությանը — արագ ճանաչել Կոսովոյի անկախությունը: «Ես ողջունում եմ Պրիշտինայում ընդունված Կոսովոյի անկախության հռչակագիրը — կոչ եմ անում մեր բարեկամ ու դաշնակից երկրներին արագ ճանաչել նրա անկախությունը»,- ասված է Վաշինգթոնում Հ. Քլինթոնի տարածած հայտարարության մեջ: Կոսովոյի անկախության հռչակումը, ըստ նրա, ,թույլ կտա մարզի ժողովրդին, վերջապես ապրել իր սեփական ժողովրդավարական պետությունումե: Դրա հետ մեկտեղ, դեմոկրատ թեկնածուն ընդգծել է «առաջիկա օրերին ու շաբաթներին ամեն տեսակ բռնությունից ու սադրանքներից փուսափելու անհրաժեշտությունը»: Մեղադրելով Ջորջ Բուշի վարչակազմին Կոսովոյում առաջացած խնդիրներին — հար—ան Բոսնիայում ,վատթարացող իրավիճակինե ոչ բավարար ուշադրություն դարձնելու մեջ, Քլինթոնը պահանջել է Սպիտակ տնից ավելի շատ ուշադրություն դարձնել Բալկաններում տիրող վիճակի վրա, հավելելով, որ ինքն անձամբ պատրաստ է համագործակցել բալկանյան երկրների լիդերների հետ: ԱՅՍՕՐ ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը — ՆԱՏՕ-ի խորհուրդը իրենց նիստերում այսօր կքննարկեն Կոսովոյում ստեղծված իրավիճակը: Այդ խնդրով ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու նախաձեռնությունը Ռուսաստանինն է, որին կմասնակցի Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Այդ նիստը, ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի, կլինի բաց: Ռուսական կողմի բողոքներից հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունը փոխարինել իրենց խաղաղապահներով: Դրան դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ՄԱԿ-ի ԱԽ նիստը կայանալու է այսօր Եր—անի ժամանակով ուղիղ կեսգիշերին: ,Մենք շատ գոհ ենք, որ մեզ հաջողվեց այնպիսի ձ—աչափ ընտրել, որպեսզի Սերբիայի նախագահը կարողանա ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, այլ նա— ողջ աշխարհին ներկայացնել Բելգրադի տեսակետներըե,- ասել է Չուրկինը: Ռուսաստանն ու Բելգրադը կարծում են, որ Կոսովոյին անկախություն տրամադրելու նախադեպը խախտում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության — Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձ—ի հիմքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ առաքելությունից ու ՆԱՏՕ-ի ուժերից ակնկալում է, որ վերջիններս գործողություններ կնախաձեռնեն Կոսովոյի իշխանությունների կողմից մարզի անկախության հռչակումը չեղյալ համարելու ուղղությամբ:

- .
Վերջին լուրերը, Փետրվար 18, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սկսված է Մարտակերտի — Մարտունու շրջկենտրոնների — շրջկենտրոններին կից գյուղական բնակավայրերի հեռախոսակապի փոխադրումը նոր թվային համակարգի ...ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ
.
Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առթիվ՝ փետրվարի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասի զինվորականության հետ։ Ողջունելով տողանի ...ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.
Կիրակի օրը Կոսովոյի խորհրդարանը իր արտահերթ նստաշրջանում հռչակեց երկրամասի անկախությունը: Վարչապետ Հաշիմ Թաչին ընթերցեց հռչակագիրը, որում ասված է, որ նոր երկիրը «հավատարիմ է մնալու խաղաղությանը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1853 Ղրիմի Ղարասուբազարում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժիշտ և բանահավաք Քրիստափոր Կարա Մուրզան: (Վախճ. 1902թ.-ին):
- 1856 Սուլթան Աբդուլ Մեջիդը հրապարակում է Հաթթը Հումայուն կոչվող բարենորոգումների հրովարտակը՝ «Թանզիմաթի» երկրորդ ակտը:
- 1856 Ղրիմի պատերազմի ավարտից քիչ անց Թուրքիայի սուլթան Աբդուլ Մեջիդը ստորագրեց հրովարտակ՝ Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովրդների վիճակը բարելավելու մասին: Կայսերական գիրը, որի նպատակն էր Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդների օգտին Ռուսաստանի հնարավոր միջամտության կանխումը, բոլորովին չփոխեց հայերի կացությունը:
- 1877 Ծնվեց հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիճյանը: (Վախճ. 1956 թ.):
- 1879 Ստեղծվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն էր «Ազգային դաստիարակության ընդհանրացումը Կիլիկիո մեջ»: Հիմնադիրներն էին Մինաս Շերազը, Կարապետ Կարակյանը, Հրանտ Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ:
- 1918 Էրզրում ժամանեց Անդրանիկի փոքրաթիվ զորքը, չկարողացավ դիմակայել թուրքական 25 հազարանոց բանակին և հարկադրված նահանջեց՝ իր հետ Անդրկովկաս հասցնելով էրզրումցի գաղթականներին:
- 1920 Հիմնադրվեց Հայաստանի կառավարական Կարմիր Խաչը:
- 1921 Հայաստանում տեղի ուեցավ ապստամբություն բոլշևիկյան կառավարության դեմ:
- 1921 Փետրվարյան ապստամբությունն ավարտվեց հաղթանակով:
- 1963 Մահացավ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա. կաթողիկոսը:
- 1977 Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը:
- 1994 Մոսկվայի պաշտոնական հաղորդագրողթյունը թողարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի պաշտպանության նախարարների միջև ընթացած բանակցությունները:
- 1994 ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

