
Հրատարակված է Փետրվար 18, 2008
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ
- Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առթիվ՝ փետրվարի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասի զինվորականության հետ։ Ողջունելով տողանի կանգնած սպաներին ու զինվորներին՝ կառավարության ղեկավարը հակիրճ անդրադարձ կատարեց ազգային-քաղաքական այն երեւույթներին, որ խոչընդոտում էին արցախահայության բնականոն կենսագործունեությունն ու առաջընթացը եւ պատճառ հանդիսացան, որ երկրամասի բնակչությունը ելնի ազատագրական պայքարի՝ գերագույն նպատակ ունենալով հայ ժողովրդի պետական միասնականությունն ու ազատ զարգացման պայմանների ստեղծումը։ Ազգային զարթոնքը ուղեկցվեց հայության համախմբմամբ, եւ այդ հանգամանքը մեծապես օգնեց, որ Արցախը դիմակայի վերահաս մարտահրավերներին՝ հաղթահարի շրջափակումն ու պատերազմական ծանր փորձությունը՝ հռչակվելով ու հաստատվելով որպես անկախ հանրապետություն։ Ա.Հարությունյանը հատուկ գնահատանքի խոսք հղեց արցախյան կամավորական զորաջոկատների, ապա եւ՝ կանոնավոր բանակի հասցեին, որը նպատակասլաց մարտավարությամբ ապահովել է ԼՂՀ անկախությունը եւ կանգնել նրա հուսալի պաշտպանության դիրքերում։ Ելույթից հետո վարչապետ Ա.Հարությունյանը շրջել է զորամասի շինություններում, ծանոթացել զինվորականների ծառայական ու կենցաղային պայմաններին եւ օժանդակություն խոստացել առանձին հարցերի շուտափույթ լուծմանը։ Նա գոհունակություն է հայտնել, որ ժամանակի հետ զորամասը արդիականացվում ու առավել զորանում է՝ պատրաստ լինելով շարունակելու հանրահայտ մոտոհրաձգային գնդի փառավոր մարտական ավանդույթները։ Վարչապետին ուղեկցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 18, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սկսված է Մարտակերտի — Մարտունու շրջկենտրոնների — շրջկենտրոններին կից գյուղական բնակավայրերի հեռախոսակապի փոխադրումը նոր թվային համակարգի ...ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ
.
Արցախյան շարժման 20-րդ տարեդարձի առթիվ՝ փետրվարի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասի զինվորականության հետ։ Ողջունելով տողանի ...ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.
Կիրակի օրը Կոսովոյի խորհրդարանը իր արտահերթ նստաշրջանում հռչակեց երկրամասի անկախությունը: Վարչապետ Հաշիմ Թաչին ընթերցեց հռչակագիրը, որում ասված է, որ նոր երկիրը «հավատարիմ է մնալու խաղաղությանը ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1853 Ղրիմի Ղարասուբազարում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժիշտ և բանահավաք Քրիստափոր Կարա Մուրզան: (Վախճ. 1902թ.-ին):
- 1856 Սուլթան Աբդուլ Մեջիդը հրապարակում է Հաթթը Հումայուն կոչվող բարենորոգումների հրովարտակը՝ «Թանզիմաթի» երկրորդ ակտը:
- 1856 Ղրիմի պատերազմի ավարտից քիչ անց Թուրքիայի սուլթան Աբդուլ Մեջիդը ստորագրեց հրովարտակ՝ Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովրդների վիճակը բարելավելու մասին: Կայսերական գիրը, որի նպատակն էր Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդների օգտին Ռուսաստանի հնարավոր միջամտության կանխումը, բոլորովին չփոխեց հայերի կացությունը:
- 1877 Ծնվեց հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիճյանը: (Վախճ. 1956 թ.):
- 1879 Ստեղծվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն էր «Ազգային դաստիարակության ընդհանրացումը Կիլիկիո մեջ»: Հիմնադիրներն էին Մինաս Շերազը, Կարապետ Կարակյանը, Հրանտ Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ:
- 1918 Էրզրում ժամանեց Անդրանիկի փոքրաթիվ զորքը, չկարողացավ դիմակայել թուրքական 25 հազարանոց բանակին և հարկադրված նահանջեց՝ իր հետ Անդրկովկաս հասցնելով էրզրումցի գաղթականներին:
- 1920 Հիմնադրվեց Հայաստանի կառավարական Կարմիր Խաչը:
- 1921 Հայաստանում տեղի ուեցավ ապստամբություն բոլշևիկյան կառավարության դեմ:
- 1921 Փետրվարյան ապստամբությունն ավարտվեց հաղթանակով:
- 1963 Մահացավ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա. կաթողիկոսը:
- 1977 Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը:
- 1994 Մոսկվայի պաշտոնական հաղորդագրողթյունը թողարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի պաշտպանության նախարարների միջև ընթացած բանակցությունները:
- 1994 ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

