
Հրատարակված է Փետրվար 16, 2008
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
- «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը, անմիջական շփման մեջ գտնվելով հղի կանանց հետ, ծանոթանալով նրանց խնդիրներին, ծրագրել է հետայսու վերացնել ծննդատան արատավոր երեւույթները, բարձրացնել բուժսպասարկման մակարդակը, վերականգնել բժշկի պատիվն ու հարգանքը ժողովրդի մոտ։ Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը։ -Գոհար Սուրենի, մոտավորապես մեկ ամիս է, ինչ նշանակվել եք «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի» գործադիր տնօրեն, առաջնային ի՞նչ հիմնական խնդիրներ եք արձանագրել։ - Իհարկե, մեկ ամիսը շատ կարճ ժամանակահատված է, այն ինձ համար հիմնականում ծանոթանալու եւ իրավիճակին տիրապետելու ամիս էր։ Այսօր թե՛ կառավարության, թե՛ նախարարության եւ թե՛ ժողովրդի ուշադրությունն առավել սեւռված է ծննդատան վրա։ Գուցե արատավոր երեւույթները, որոնք սեւ բիծ են առողջապահության համակարգի համար, առավել շատ տեղ էին գտել այստեղ, բայց քիչ չէ նաեւ դրականը։ Ինչ վերաբերում է արատավոր երեւույթներին, դրանք անպայման պետք է վերացնել։ - «Ազատ Արցախ» թերթը շահագրգիռ խոսակցություն է ծավալել առողջապահության համակարգի շուրջ։ Ձեր կարծիքով, այն իրո՞ք բարձիթողի վիճակում էր գտնվում։ - Ես ցավ եմ զգում, երբ խոսվում է միայն թերությունների մասին։ Իհարկե, եղել են տարբեր խախտումներ, բայց, հավատացեք, կան նաեւ ազնիվ բուժաշխատողներ, որոնց պետք է ընդօրինակել։ Ամեն օր անձամբ հանդիպելով եւ զրուցելով հիվանդների հետ՝ բացահայտում եմ թերություններ, որոնք ձգտում ենք անհապաղ վերացնել։ Ժողովրդի մեջ մի այնպիսի տրամադրվածություն է առաջացել, որ առողջապահության համակարգում դրական առաջընթաց չկա։ Բայց կան որակյալ բժիշկներ, որոնք սերտ կապի մեջ են թե՛ Հայաստանի, եւ թե՛ արտասահմանյան բժիշկների հետ։ Ջանում ենք աշխատել այնպես, որ ժողովրդի մոտ վերականգնվեն բժշկի՝ տարիներ առաջ ունեցած հարգանքը, պատիվն ու հեղինակությունը։ Կարեւոր խնդիրներից մեկն էլ մասնագիտական որակավորման բարձրացումն է։ Մենք չպետք է հետ մնանք հայաստանյան եւ արտասահմանյան ժամանակակից բժշկությունից։ - Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք այդ առումով։ Նախ՝ ծրագրել ենք փոփոխություններ մտցնել անտենատալ սպասարկման բնագավառում (կանանց կոնսուլտացիա)։ Հղի կանայք ավելի վաղ կհաշվառվեն կոնսուլտացիայում, կավելացվի հետազոտությունների ծավալը։ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ որոշ հետազոտությունների համար ստիպված զննման ենք ուղարկում այլ տեղեր։ Չունենք ցիտոլոգիական, հիստոլոգիական քննությունների մեթոդներ, դոպլեր հետազոտություններ, հորմոնալ հետազոտությունների հնարավորություններ, որոնք խիստ անհրաժեշտ են։ Մի խոսքով, անհրաժեշտ է բարձրացնել տեխնիկական հագեցվածության մակարդակը, չունենք այնպիսի անալիզատորներ եւ մոնիտորներ, որոնց օգնությամբ առավել արագ կարելի է կողմնորոշվել ու ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։ Ուրախալի է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է առողջապահության բնագավռը։ Այս տարի պետական բյուջեով ավելի շատ գումար է հատկացվել առողջապահության համակարգին. ընդլայնվել է դեղորայքային սպասարկման գործը։ Բնակչությունը, հավանաբար, տեղյակ է, որ հղիների ծննդօգնությունն ու սպասարկումն անվճար են, հիվանդանոցային բուժում ստացող բոլոր կանայք դեղորայքով ապահովվում են անվճար եւ լրիվ ծավալով։ Հատուկ սոցանապահով խմբերի սպասարկումը եւս անվճար է։ Կրկնում եմ, ամեն օր շփվելով կանանց հետ՝ տեղեկանում եմ նրանց խնդիրներին եւ փորձում բավարարել նրանց պահանջը, քարոզչություն ծավալում բուժանձնակազմի շրջանում ջերմ ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, պահանջում, որ այսօր մենք արմատապես պետք է փոխվենք։ Ծրագրում ենք ստեղծել նաեւ բրիգադային համակարգ. այսինքն՝ հերթապահության ընթացքում ունենալ բրիգադ հետեւյալ կազմով՝ վիրաբույժ, գինեկոլոգ, նեոանատոլոգ (մանկաբույժ) եւ անեսթեզիոլոգ։ Արտակարգ իրավիճակներում տեղում ունենալով նման մասնագիտական խումբ, ավելի արագ եւ արդյունավետ բուժօգնություն կկազմակերպվի, կկանխվեն բարդությունները։ Ինչպես նշեցի,կարեւորում եմ նաեւ բժիշկների վերապատրաստման հարցը։ Ծրագրում ենք բաժանորդագրվել ժամանակակից բժշկական ամսագրերին՝ պարբերաբար տեղեկանալու նորամուծություններին, ուժեղացնել կապը թեկուզ Հայաստանի առաջատար պերինատալ կենտրոնների հետ, հաճախակի մասնակցել գիտագործնական կոնֆերանսներին, օգտվել առաջատար մասնագետների խորհրդատվական օգնություններից, կազմակերպել սեմինարներ, որոնք նպատակահարմար է անցկացնել հենց կենտրոնում՝ ներգրավելով ողջ բուժանձնակազմին։ Ցանկալի է կազմակերպել նաեւ հեռուստակամուրջ։ - Իսկ ի՞նչ կարեւոր մասնագետների կարիք ունի կենտրոնը։ - Մանկաբարձ-գինեկոլոգների կարիք առանձնապես չունենք, բայց ունենք էնդոկրինոլոգի, հոգեբանի, սրտաբանի եւ օկուլիստի կարիք։ Այսպես, չի կարելի էնդոկրինոլոգիայի բնագավառն առանձնացնել գինեկոլոգիայից։ Նշենք, որ հորմոնալ հետազոտություններն անհրաժեշտ են, որովհետեւ մի շարք դեպքերում անպտղությունը ծագում է հենց էնդոկրինոլոգիական խնդիրներից։ Երկու մասնագետներն էլ պետք է գործեն համատեղ, որպեսզի ժամանակին կանխվեն մի շարք բարդություններ։ Մեր ողջ բնակչությունը պատերազմական սթրես է ապրել։ Աճել է հղիների մոտ շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների թիվը, աճել է նաեւ երակային բարդություններ ունեցող կանանց թիվը։ Կձգտենք մեր ուժերը ներդնել ժամանակակից բուժսարքավորումների ձեռքբերման ու նաեւ վերապատրաստված բժիշկներ ունենալու կարեւոր խնդրում։ Բոլոր հղի կանանց համար պատրաստել եմ թեմաներ, որոնցով նրանք ավելի շատ տեղեկացված կլինեն հղիության եւ ծննդաբերության ընթացքին։ Հենց փետրվար ամսից կսկսենք իրականացնել ծրագիրը։ Նորածիններին առնչվող երկու թեմայով հանդես կգան նեոանատոլոգները։ Կարծում եմ, դրանով մենք կօգնենք ապագա մայրերին։ Ծրագրել ենք պրոֆզննումներ անցկացնել կանանց շրջանում (կոլեկտիվներում)։ Նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել եւ կանխարգելել տարաբնույթ բարդությունները, այդ թվում եւ՝ ուռուցքները։ Դպրոցներում նույնպես դեռահաս աղջիկների շրջանում կկազմակերպենք զրույցներ. դա կբարձրացնի նրանց տեղեկացվածությունն իրենց հուզող հարցերին։ Այսօր բժշկի գովազդը հենց իր կատարած աշխատանքն է։ Առողջապահության նախարարությունը ձգտում է ունենալ կայացած համակարգ։ Կուզենայի, յուրաքանչյուր կին ծննդատնից դուրս գա դրական լիցքերով, ապաքինված եւ երջանիկ մայրության խորը զգացումով։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Քննարկում
Erdjanik գրել է:
Տիկին Հակոբջանյանն է հայերեն դիմելաձևը, հարգելի լրագրող:Չգիտեմ ինչու եք ռուսականԳոհար Սուրենի դիմելաձևը փորձում հայկական առօռյա մտցնել:- Հայք գրել է:
- Erdjanik
Տիկին Հակոբջանյանն է հայերեն դիմելաձևը, հարգելի լրագրող:Չգիտեմ ինչու եք ռուսականԳոհար Սուրենի դիմելաձևը փորձում հայկական առօռյա մտցնել:
:) Հայերենը ենքան հարուստ է, որ ոնց էլ դիմես կլինի....
օրինակ՝
-Սուրենի Գոհար, ասեք ձեր կարծիքը էս հարցի հետ կապված... - Erdjanik
Erdjanik գրել է:- Հայք
:) Հայերենը ենքան հարուստ է, որ ոնց էլ դիմես կլինի....
օրինակ՝
-Սուրենի Գոհար, ասեք ձեր կարծիքը էս հարցի հետ կապված...
Սուրենի Գոհար կամ Հակոբջանենց Գոհար ձևերը միշտ էլ օգտագործվում են՝ հիմնականում այնպիսի միջավայրում, որտեղ շատերն են իրար ճանաչում: Օգտագործում են նաև ախչի Գոհար, միայն թե Գոհարին դա դուր չի գալիս: Դոդի Գագո ձևի մասին էլ չեմ խոսում, դրա վարիացիաները Ազգային Ժողովում են շատ տարածված: Գոհար Սուրենի-ի ձևը Գոհար Սուրենովնայի ռուսերենից թարգմանության փորձ է: Իմ կարծիքով, պետք է անծանոթ մարդկանց դիմել պարոն կամ տիկին: Դեմ եմ հոպար ջան կամ մորքուր ջան դիմելաձևերին:- Հայք
Վերջին լուրերը, Փետրվար 16, 2008
ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՍՈՖԻ ԲԱԲԱՅԱՆ
Ժողովրդավարությունը մարդկանց ազատ արտահայտվելու, ընտրելու եւ ընտրվելու, կարծիքներ հայտնելու լայն հնարավորություն է ստեղծում: Հետխորհրդային ժողովրդավարությունը հաճախ ունի լիբերալ եւ ավելի ...ԼԵՌՆԵՐՈՒՄ ԶՈՒՌՆԱ-ԴՀՈԼԻ ՁԱՅՆԸ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՀՆՉՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Պողոսյանը եւ ԵրՊՀ շրջանավարտ Նարինե Կարապետյանը Շարժման 20-ամյակի առթիվ ձեռնարկել են անսովոր ակցիա։ Այս օրերին ...«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ 4
«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը, անմիջական շփման մեջ գտնվելով հղի կանանց հետ, ծանոթանալով նրանց խնդիրներին, ծրագրել ...ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
. 1
Բացառիկ ազնվությամբ, մեծ հայրենասիրությամբ օժտված, բարձր կուլտուրայի տեր մարդ. քչերին կարելի է այսպես բնութագրել։ Արթուր Մկրտչյանը նրանցից մեկն է։
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

