
Հրատարակված է Փետրվար 16, 2008
ԼԵՌՆԵՐՈՒՄ ԶՈՒՌՆԱ-ԴՀՈԼԻ ՁԱՅՆԸ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՀՆՉՈՒՄ
- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Պողոսյանը եւ ԵրՊՀ շրջանավարտ Նարինե Կարապետյանը Շարժման 20-ամյակի առթիվ ձեռնարկել են անսովոր ակցիա։ Այս օրերին ամենուր՝ պլանավորված, թվում է՝ նույն մեխանիզմով մշակված միջոցառումներ են անցկացվում բազմաթիվ պետական հիմնարկներում՝ դպրոցներում, մշակութային կենտրոններում, կազմակերպություններում՝ տարբեր թափով։ Եվ դա հասկանալի է ու սպասելի. չէ՞ որ տոնվում է յուրաքանչյուր արցախցու համար թանկ այն հիշարժան օրերի հոբելյանը։ Սակայն աղջիկների նախաձեռնությունը դուրս էր կանխատեսելիի սահմաններից։ Եվ Շարժման իրենց ընկալմամբ ահա թե նրանք ինչ առաջարկեցին ծանոթ ու անծանոթ բարձր դասարանցիներին, ուսանողներին, պարզապես երիտասարդներին, բարեկամներին. հավաքվել Տող գյուղում, որտեղ առաջին բաց մարտն էր տրվել թշնամուն, գյուղ՝ որն առաջինն էր ազատագրվել ազերիներից եւ Տողասարի ստորոտից ոտքով բարձրացել Գտչավանքի հնագույն վանական համալիրը (պահպանվել են Գտիչ վանքը եւ եկեղեցական կառույցների փլատակները), որը գտնվում է լեռան հյուսիս-արեւմտյան լանջին եւ այնտեղ՝ սարերում, եկեղեցու կողքին խարույկ վառել եւ զուռնա-դհոլի հնչյունների տակ շուրջպար բռնել, երգել, պարզապես շփվել-հաղորդակցվել։ Եվ դա անել՝ ի հեճուկս բուքուբորանի եւ դաժան ձմռան։ Բոլոր նրանք, ում պատմում էին այդ գաղափարի մասին, հիացմունք էին ապրում։ Ակցիային մասնակցել ցանկացողների թիվն անընդհատ աճում էր, արդյունքում առաջ եկավ այն ֆինանսավորելու խնդիրը։ Բայց աղջիկների՝ հովանավոր գտնելու փորձերն ապարդյուն անցան, եւ ստիպված եղան բավարարվել միջոցառման սահմանափակ ծավալներով։ Վերելքը, որը նոր տեղացած ձյան եւ մառախուղի պատճառով քիչ մնաց հետաձգվեր, իրագործվեց Տող եւ Մեծ Թաղեր գյուղերի երիտասարդության, Տողի հանրակրթական դպրոցի սաների եւ արվեստի դպրոցի ուսուցիչների, ընկերների ոչ մեծ շրջանի հետ համատեղ։ Կեսօրին հասան Գտիչ վանքը, որն, ի դեպ, վերականգնման փուլում է։ Նրանց մեջ էր եւ Արցախի պետական երգչախմբի մեներգչուհի Լիլիթ Պետրոսյանը։ Նա բոլորին բավականություն պատճառեց ոչ մեծ, բայց հրաշալի համերգով՝ եկեղեցում կատարելով հատվածներ Եկմալյանի պատարագից, երգեր՝ Կոմիտասից։ Առավել ոգեւորվածները միանում էին երգին։ Իսկ բաց տեղանքում տղաներն արդեն խարույկ էին վառել։ Նորայր Սահակյանի (Տողի արվեստի դպրոցի շվիի, դուդուկի, զուռնայի դասարանի ուսուցիչ) զուռնայի վարակիչ ձայնից մարդու արյունը եռում էր, ոտքերն ինքնին պար էին բռնում։ Եվ ծայր առավ ավանդական «Քոչարին»։ Մասնակիցները, ինչպես հետո կիսում էին իրենց տպավորությունները, պարզապես արբել էին լեռներում արձագանք տվող զուռնա-դհոլի հնչյուններից, սառը, մաքուր օդից, այն երջանկությունից, որ թեկուզեւ փոքր ուժերով, բայց հաջողվեց գաղափարն իրագործել։ Լեռներում իրենց հայտնագործությունից իրենք էլ զարմացած, ասում էին տղաները, զուռնա-դհոլի ձայնն այլ կերպ է հնչում։ Տողի հանրակրթական դպրոցի աշակերտ Պարգեւ Բալայանը ապշած է. պարզվում է՝ կարելի է հենց այս սառնամանիքին ապրել անմոռաց պահեր՝ նշելով յուրաքանչյուր արցախցու սրտի համար թանկ այս տոնը։ Վերադառնալու ցանկություն չունեին, չնայած ցուրտն արդեն զգալ էր տալիս։ Բայց ամեն սկիզբ վերջ ունի։ Իջնում էին թեթեւ ու դյուրին, ժամը 5-ին արդեն գյուղում էին։ Դեղաբույսերով (որ հավաքել էին Դիզափայտի ալպիական մարգագետիններից ) թեյը վառարանի մոտ այդ հիշարժան օրվա վերջին հրաշալի ակորդն էր։ Լիլիթի եւ Նարինեի խոսքերով՝ իրենք ցանկացել են ձեռնարկել մի այնպիսի գործ, որի ոգին կարձագանքեր այն մարդկանց հոգիներում, ովքեր սկսել են Շարժումը, ովքեր քաջաբար անհավասար մարտի մեջ են մտել բազմադարյա թշնամու դեմ՝ հանուն Արցախի ազատության եւ անկախության, այն տղաների ոգու մեջ, ովքեր ռազմի դաշտ են մտել՝ պահ անգամ չմտածելով մահվան մասին։ Անսահման ուրախ են, որ ակցիան հաջողվեց։ Ինչ էլ որ լինի, գալիք տարում էլ կհավաքվեն, նման մի բան կկազմակերպեն, բայց արդեն՝ ավելի մեծ թափով։ Չէ՞ որ կարեւոր է, որ մատաղ սերունդը Շարժման մասին իմանա ոչ թե չորուցամաք թվերի-փաստերի լեզվով, այլ ամբողջ հոգով զգա ազգի ոգին, ոգի՝ որը յուրաքանչյուր ժողովրդի տանում է դեպի ազատ եւ արժանապատիվ կյանք։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 16, 2008
ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՍՈՖԻ ԲԱԲԱՅԱՆ
Ժողովրդավարությունը մարդկանց ազատ արտահայտվելու, ընտրելու եւ ընտրվելու, կարծիքներ հայտնելու լայն հնարավորություն է ստեղծում: Հետխորհրդային ժողովրդավարությունը հաճախ ունի լիբերալ եւ ավելի ...ԼԵՌՆԵՐՈՒՄ ԶՈՒՌՆԱ-ԴՀՈԼԻ ՁԱՅՆԸ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՀՆՉՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Պողոսյանը եւ ԵրՊՀ շրջանավարտ Նարինե Կարապետյանը Շարժման 20-ամյակի առթիվ ձեռնարկել են անսովոր ակցիա։ Այս օրերին ...«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ 4
«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը, անմիջական շփման մեջ գտնվելով հղի կանանց հետ, ծանոթանալով նրանց խնդիրներին, ծրագրել ...ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
. 1
Բացառիկ ազնվությամբ, մեծ հայրենասիրությամբ օժտված, բարձր կուլտուրայի տեր մարդ. քչերին կարելի է այսպես բնութագրել։ Արթուր Մկրտչյանը նրանցից մեկն է։
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1875 Իգդիրում ծնվել է հանրապետության վաստակավոր բժիշկ, ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը:
- 1916 Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
- 1921 Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում», հաղթեց ապստամբությունը վրացական կառավարության դեմ: Գոտու բոլոր 41 գյուղերում ծածանվեց խորհրդային Հայաստանի դրոշը:
- 1927 Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում հաստատվեց հետևյալ հինգ ֆակուլտետները՝ սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
- 1932 Ստեղծվեց համամիութենական «Հին բոլշևիկների ընկերության» մասնաճյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

