
Հրատարակված է Փետրվար 15, 2008
ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
- Արցախահայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատն միջոցառումների շրջանակներում փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվեց գիտագործնական կոնֆերանս, որին հրավիրվել եւ մասնակցում էին 1988-ի փետրվարին տեղի ունեցած առաջին հանրահավաքի եւ փետրվարի 20-ի՝ պատմական նստաշրջանի մասնակիցներ, պետական այրեր։ Նախքան միջոցառումն սկսելը մասնակիցների անունից ծաղկեպսակ դրվեց բուհի 72 զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին։ Արցախի մայր բուհում գիտաժողովի անցկացումը պատահական չէ. ինչպես բացման իր խոսքում նշեց ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը, Արցախյան շարժման 20 տարիների հեռվից այսօր հպարտությամբ կարելի է նշել, որ Արցախի պետական համալսարանը՝ նախկին մանկավարժական ինստիտուտը, եղել է Շարժման գաղափարաքաղաքական կենտրոնը, նրա հրաբխային խառնարանը։ Այլ կերպ պատկերացնել նույնիսկ չէր կարելի։ Չէ՞ որ մայր բուհը Արցախի միակ գիտական կրթօջախն էր, որտեղ պետք է ծնվեին Արցախյան շարժման գաղափարաքաղաքական կարեւորագույն ուղղություններն ու արցախյան հիմնահարցի լուծման առաջարկությունները։ Թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը, թե՛ ուսանողությունը Ղարաբաղյան պայքարի սկզբնավորումից սկսած՝ նրա առաջին շարքերում էին։ Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Կարեւորելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման պատմական նշանակությունը ՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումների անցակցումն այսօր նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում՝ 20 տարիների հեռվից հավաքել-ի մի բերել ունեցած տեղեկատվությունները, հիշողություններն ու արխիվային փաստաթղթերը, ստեղծել այն ընդհանրական տարեգրությունը, որ պետք է լինի Արցախյան գոյապայքարի հիմքում։ Հաշվի առնելով ԱրՊՀ դերը Շարժման գործում՝ Ա. Ղուլյանը նշեց, որ այսօրվա միջոցառումը նաեւ համալսարանի պատերի ներսում ուսանող-երիտասարդներին 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին ծանոթացնելն է՝ դրանց իսկ մասնակիցների շուրթերով։ ԼՂՀ ԱԺ խոսնակը հրապարակեց հանրապետության իշխանությունների շնորհավորական ուղերձը։ Ընդարձակ եւ ծավալուն էր ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի զեկույցը, ով ընդհատակում դարձել էր դասախոսների ղեկավարը։ Նրա մասին տարիներ հետո Զորի Բալայանը պիտի գրեր. «Ես հպարտ եմ, որ մեր Շարժումն ուներ Համլետի նման անձնվեր ու սզբունքային ղեկավար», իսկ Արցախյան շարժման մյուս առաջնորդներից մեկը՝ Արկադի Մանուչարովը, հայտարարեր. «Համլետը մեր գնդացիրն էր եւ ամեն պարագայում գործում էր անխափան ու անվրեպ»։ Համալսարանի՝ որպես Շարժման գաղափարաքաղաքական կենտրոնի դերը հավուր պատշաճի ներկայացվեց ԱրՊՀ դոցենտ, բ.գ.թ. Լենա Գրիգորյանի զեկուցման մեջ։ Նա հուզմունքով եւ ապրումներով է հիշում այն պահը, երբ ձեռնամուխ եղավ ընդհատակայինների առաջին հանձնարարության կատարմանը, այն է՝ հնարավորին չափ ստորագրություններ հավաքել դասախոսներից՝ ի պաշտպանություն Արցախը մայր Հայաստանին վերամիավորելուն։ Զեկուցողը թվարկեց առաջին խիզախների անունները՝ Համլետ Մովսիսյան, Համլետ Գրիգորյան, Նիկոլայ Ավագիմյան, Արզիկ Մխիթարյան, Գրիգորի Աֆանասյան, Յուրի Անաստասյան, Ռոնա Բալայան, Կարեն Արամյան, Աշոտ Ներսիսյան, Սեդա Ղազանչյան, Աննա Հարությունյան, Ալվինա Բաղդասարյան։ Արցախցիների՝ Կրեմլին հասցեագրած առաջին զանգվածային դիմումները՝ մի հսկայական ճամպրուկ, Մոսկվա է հասցվել Համլետ Գրիգորյանի, Նիկոլայ Ավագիմյանի եւ Լենա Գրիգորյանի օժանդակությամբ՝ 1988-ի փետրվարին, երբ դասախոսների մի մեծ խմբով, այդ թվում նաեւ՝ ադրբեջանցի գործընկերներ, էքսկուրսիայի էին մեկնել Մոսկվա-Վիլնյուս երթուղով։ Նշվեց, որ Արցախը մայր Հայաստանին վերամիավորելուն առնչվող թեմայով առաջին հոդվածը «Սովետական Ղարաբաղ» թերթում հրապարակվել է դարձյալ դասախոսներ Համլետ Գրիգորյանի, Արզիկ Մխիթարյանի եւ Լենա Գրիգորյանի ստորագրությամբ՝ 1988թ. մարտի 18-ին։ Ստեփանակերտում 1988թ. փետրվարի 13-ին կայացած անդրանիկ հանրահավաքը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի ուսանողությունը եւ որով Արցախյան շարժումը դուրս է եկել ընդհատակից, բացեց համալսարանի դասախոս Գրիգորի Աֆանասյանը։ Հարկ է նշել, որ ուսանողության մի մասը վաղուց էր ընդգրկվել Շարժման գաղտնի փուլում, շնորհիվ նախկին ուսանող Սերգեյ Շահվերդյանի։ Հետագայում արդեն Մոսկվայից ժամանած կառավարական բոլոր մարմինների ներկայացուցիչները, լրագրողները հրավիրվում էին՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ եւ ուղղակի ապշած էին մնում դասախոսների եւ ուսանողների քաղաքականապես հագեցած ելույթներից ու անպայման շեշտում այդ հանգամանքը։ Արդեն եղած անուններին ավելանում էին նորերը, որոնք դառնում էին գիտական-քաղաքական պայքարի գաղափարախոսներ՝ Օլեգ Եսայան, Ստեփան Դադայան, Կարեն Արամյան, Ռոնա Բալայան, Վանիկ Ավանեսյան, Սոկրատ Խանյան, Սերգեյ Սարգսյան, Շահեն Աբրահամյան, Վահրամ Բալայան եւ ուրիշներ։ Իսկ Անդրեյ Պետրոսյանն ու Գարուշ Սարգսյանը ոչ միայն մասնակցել, այլ նաեւ վիրավորվել են Արցախյան պատերազմում։ ԱրՊՀ կոլեկտիվի գաղափարաքաղաքական պայքարի անմոռաց էջ էր նաեւ 1990թ. ապրիլի 24-ին Եղեռնի հիշատակին կազմակերպված միջոցառումը, որտեղ բանաստեղծներ Գուրգեն Գաբրիելյանի եւ Հրաչյա Բեգլարյանի հետ այդ աննախադեպ ոճիրը դատապարտեցին նաեւ ինստիտուտի դասախոսներ Համլետ Գրիգորյանը, Ռոնա Բալայանը, Սոկրատ Խանյանը եւ Արկադի Թովմասյանը։ Ռազմական պարետ Սաֆոնովը արգելել էր հավաքների, երթերի, համանման միջոցառումների կազմակերպումը։ Եվ չնայած դրան՝ սգո միտինգին ներկա էր մի քանի տասնյակ հազար մարդ։ Միտինգը ղեկավարել եւ բացել էր Համլետ Գրիգորյանը։ Ելույթ ունեցողները դատապարտեցին թուրք բարբարոսների ոճրագործությունները։ Սաֆոնովի եւ Պոլյանիչկոյի կարգադրությամբ ձերբակալեցին հանրահավաքում ելույթ ունեցողներին։ Հիվանդության մասին ունեցած տեղեկանքով ազատվեց միայն Սոկրատ Խանյանը, մյուսները ենթարկվեցին ամեն տեսակի անարգանքի ու նվաստացման։ Ժողովուրդը ծովացավ կենտրոնական հրապարակում եւ պահանջեց ազատել բանտարկյալներին։ Հաջորդ օրերին տուն դարձան Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը եւ Ռոնա Բալայանը, իսկ Համլետ Գրիգորյանին եւ Արկադի Թովմասյանին տեղափոխեցին Պյատիգորսկի բանտը։ Դա Հ. Գրիգորյանի առաջին, բայց վերջին բանտարկությունը չէր։ Լենա Գրիգորյանի խոսքերով՝ երբ ուսանողները նստացույց էին կազմակերպել ինստիտուտի նախասրահում, եւ զինվորները ստիպել են նրանց ազատել ինստիտուտի շենքը, այդ պահին Համլետ Գրիգորյանը դիմել է ավելի դաժան քայլի՝ հացադուլի։ Նա չլքեց մայր բուհի շենքը, այլ հայտարարելով հացադուլ՝ ներկայացրեց իր քաղաքական պահանջները։ Ո՛չ առողջական խախուտ վիճակը, ո՛չ Արցախյան շարժման առաջնորդների խնդրանքները, ո՛չ հարազատների արցունքները չկարողացան համոզել նրան՝ թողնել հացադուլը։ Հայրենասիրության եւ ազգասիրության առաջ ընկրկեցին բոլոր տեսակի նվիրական զգացումները։ 1988-ի փետրվարյան օրերին մայր բուհում զարգացող իրադարձություններին անդրադարձան ԱրՊՀ պրոֆեսորներ Արզիկ Մխիթարյանը եւ Սոկրատ Խանյանը։ Բուռն ծափահարություններով ընդունվեց 1988-ի փետրվարի 13-ի հանրահավաքը ղեկավարած Գրիգորի Աֆանասյանի ելույթը։ Իսկ Սեմյոն Բաբայանն ու ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը իրենց հիշողությունները ներկայացրին 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի մասին։ Գիտաժողովի երկրորդ մասը նվիրված էր Հրաչյա Բեգլարյանի «Արցախ-նամե» գրքի 3-րդ հատորի շնորհանդեսին։ Այն ամբոջովին նվիրված է Արցախյան շարժման տարեգրությանը։ 1988-ի առաջին հանրահավաքին ակտիվ մասնակցելու եւ քաղաքական հասունություն ու ամուր կամք դրսեւորելու համար ԱրՊՀ շնորհակալագրով պարգեւատրվեցին 1988-ի մի խումբ ուսանողներ, որոնց թվում էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, լրագրող Նարինե Աղաբալյանը, զինկոմիսար Ֆելիքս Գաբրիելյանը, Սենոր Հասրաթյանը, Վարդան Ավետիսյանը, Սերգեյ Շահվերդյանը եւ ուրիշներ։ Վերջում ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը հրապարակեց ԼՂՀ նախագահի հրամանագրերը, որոնց համաձայն ԱրՊՀ դասախոս Ստեփան Պետրոսյանին շնորհվեց ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի, իսկ գեղանկարիչ Լավրենտ Ղալայանին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումներ։ ԱրՊՀ ճեմասրահում կազմակերպված հարուստ ցուցահանդեսը (լուսանկարներ, ուսանողների գիտական աշխատանքներ, գեղարվեստական ու գրականագիտական աշխատանքներ) նվիրված էր Արցախյան շարժման տարեդարձին։ Գիտաժողովն ավարտվեց փետրվարի 20-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին ակտիվ մասնակցելու կոչով։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 15, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 137. ՀԱՅՏՆՎՈՒՄ Է նաեւ այդ ունեցվածքի տերն ինքը, նախարար է եւ, միաժամանակ, ԳԽ նախագահության անդամ։ Ինձ համար ցավալի ու զայրացուցիչ ...ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հարց: Վերջին ժամանակներս Ադրբեջանում հաճախակի են խոսում ԼՂՀ-ում Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների մասին: Օրերս, իբր— ԼՂՀ-ում գտնվող ՔԲԿ դեմ «հակահաբեկչական գործողություններ» անցկացնելու ...ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու աուրան առաջին հանդիպման պահին խաղում է, թերեւս, գերակա դերը նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը դեռ երկար ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։ Այդպես ...ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՏՐՎԵԼ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը վերջերս ստուգումներ է անցկացրել հանրապետության տարածքում գործող ոչ պետական բուհերում, որի արդյունքների ամփոփմանն էր նվիրված փետրվարի ...«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԱՆՈՒՆԴ»
.
Դաշուշենի 8-ամյա դպրոցի դասարաններից մեկը մանկավարժական խորհրդի որոշմամբ անվանակոչվեց Սամվել Վարդանյանի անունով։ Ողջ էությամբ հայրենյաց պաշտպան էր բյուրեղավանցի Սամվել Աշոտի Վարդանյանը։ ...ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախահայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատն միջոցառումների շրջանակներում փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվեց գիտագործնական կոնֆերանս, որին հրավիրվել եւ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.
convert,15,150208hram[1] Փետրվարի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` Արմեն Միքայելի Զալինյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից` իր ...ԵԹԵ ԴՈՒՔ ԸՆՏՐՎԵԻՔ ՆԱԽԱԳԱՀ
.
Հարցին, եթե դուք ընտրվեիք երկրի նախագահ, ապա առաջին հերթին ինչ կանեիք, բնակչության 66.8 տոկոսը պատասխանել է` կստեղծեմ աշխատատեղեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» ...ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է
.
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում քննարկվել է բանկերի կողմից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռքբերելու պետական աջակցության ապահովման կարգի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

