
Հրատարակված է Փետրվար 15, 2008
«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԱՆՈՒՆԴ»
- Դաշուշենի 8-ամյա դպրոցի դասարաններից մեկը մանկավարժական խորհրդի որոշմամբ անվանակոչվեց Սամվել Վարդանյանի անունով։ Ողջ էությամբ հայրենյաց պաշտպան էր բյուրեղավանցի Սամվել Աշոտի Վարդանյանը։ 1988-ի գարնանը նա Գնելի, Գագիկի, Նիկոլայի, Գոռի հետ եկավ Ստեփանակերտ, ապա Ռոլես Աղաջանյանի առաջարկով խումբը տեղափոխվեց Դաշուշեն։ Տղաները 1988-91թթ. խուլ շրջափակման տարիներին գիտեին իրենց անելիքը։ Անհրաժեշտ էր կասկած չհարուցել, չընկնել ադրբեջանական ելուզակների, խորհրդային բանակի հակահայկական գործողությունների ոստայնը, կանխել եւ վերացնել դրանք։ Նրանց հիմնադրած լիմոնադի արտադրամասը գիշերը զենք էր պատրաստում, պահեստավորում դրսից ներկրածի հետ։ Սամվելն անառարկելի լիդեր էր՝ առաջնորդ, ընդմիշտ վաստակել էր ե՛ւ տեղացիների, ե՛ւ դրսեկների վստահությունը։ «Աշխատավայրում» այս կամավորականները երդվյալ մահապարտների վճռականությամբ ոտքի կանգնեցին. ջոկատը պատրաստ էր։ Արծիվ տղաներ էին Ս. Վարդանյանի ջոկատայինները։ Նրանք իրենց Վարդանանք էին անվանում, Վարդանանց անձնազոհությամբ էին կռվում Սաշիկը, Աշոտը, Արմենը, Լյովան (Կավկազ մականունով), Հայրոն, Վագիֆը, Էդմոնը, Հովիկը, Վարդգեսը, Վալերիկը, մյուսները։ Սամվելն իր անվան շուրջ սիրով էր խորհրդածում։ Մեծ ոգեւորությամբ էր խոսում Սամվել մարգարեի եւ Րաֆֆու Սամվելի մասին՝ կապելով մեկը մյուսին։ Նրա խորին համոզմամբ՝ Րաֆֆու Սամվելը մոռացավ ուրացող ու դավաճան ծնողներին՝ գերակա համարելով արդարությունն ու ճշմարտությունը, ազգն ու հայրենիքը, հավատն ու մայրենի լեզուն։ Սրբություններ, որոնք սեփական կյանքի իմաստն ու բովանդակությունն են, եւ եթե սրանք վտանգվեն, պետք է անվարան կյանքը դնել հայրենիքի ազատության զոհասեղանին... Սամվել Վարդանյանն իր անձնական օրինակով վերահաստատեց այս գաղափարը, դարձավ իր ազգի, իր անվանակիցների արժանավոր ժառանգորդը, իր մահով հաղթեց թշնամուն, հավերժի ճամփորդի «վկայականը» կնքեց իր արյամբ։ Սերունդները, Սամվե՛լ, կգան քո դասասենյակ ու կսովորեն ապրած քո 39 տարիների դասերը, քո անունով թշնամիներ կտապալեն, ճշմարտին զինվորագրվածները խոստումնալից հայացքով ամեն օր կնայեն՝ նկարից զրուցող քո պատկերին եւ կասեն. - Բարեւ, Սամվել Վարդանյան։ Մենք քո արժանի հետնորդներն ենք, քո պատգամը կրողը։ Ռաֆոն՝ Քարին տակի, Կոլյան՝ Կրկժանի, Արտակը՝ Խաչենի հովտի գյուղերի ինքնապաշտպանական մարտերում հետ չմնացին 1991թ. սեպտեմբերի 14-ին Շահումյանում զոհված հրամանատարից՝ արհամարհելով մահը, կնքեցին իրենց մահկանացուն հանուն ազգի հարատեւության... Նրանք այս փոքրիկ գյուղում հականե-հանվանե հիշվում են դաշուշենցի կորյուններ Արթուր Աղաջանյանի, Սեյրան Ասլանյանի, Լեւոն եւ Գագիկ Հովսեփյանների, Ջոն Հակոբյանի, Վալերի Ավագյանի եւ ազգային բանակի հիմնասյուներ հանդիսացող այլ նահատակներին համահավասար։ Ճիշտ է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ Ս. Վարդանյանի անունն է կրում նաեւ Բյուրեղավանի միջնակարգ դպրոցներից մեկը, սակայն դա չկաշկանդեց դաշուշենցիներին՝ իրենց փոքրիկ դպրոցի մի դասարանը եւս պատվել Սամվելի անունով։ Իսկ անունները, ինչպես կարծում էր Սամվելը, սոսկ հնչյունախումբ չեն։ ...Երախտագիտության խոսքեր Ս. Վարդանյանի ծննդյան տարելիցի առթիվ, նրա անունը կրող դասասենյակի ժապավենի կտրում... Հյուրեր, վկայություններ, տաք հիշողություններ... Հաճելի տպավորություն, անմոռաց օր... Այդ օրը հատկապես 5-րդ դասարանցի Սամվել Աղաջանյանի համար էր։ Եվ հենց այդ դասարանն էր ընտրվել, որովհետեւ ի հիշատակ Սամվել Վարդանյանի էր պապը նրան Սամվել անվանել։ Չնայած Ս. Վարդանյանը հինգ զավակ ունի, բայց «ես ինձ նույնպես համարում եմ նրա հոգեզավակը։ Ես արժանապատվորեն եմ կրում անունդ, Սամվե՛լ»։ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱրՊՀ դասախոս

- .
Վերջին լուրերը, Փետրվար 15, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 137. ՀԱՅՏՆՎՈՒՄ Է նաեւ այդ ունեցվածքի տերն ինքը, նախարար է եւ, միաժամանակ, ԳԽ նախագահության անդամ։ Ինձ համար ցավալի ու զայրացուցիչ ...ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հարց: Վերջին ժամանակներս Ադրբեջանում հաճախակի են խոսում ԼՂՀ-ում Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների մասին: Օրերս, իբր— ԼՂՀ-ում գտնվող ՔԲԿ դեմ «հակահաբեկչական գործողություններ» անցկացնելու ...ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու աուրան առաջին հանդիպման պահին խաղում է, թերեւս, գերակա դերը նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը դեռ երկար ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։ Այդպես ...ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՏՐՎԵԼ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը վերջերս ստուգումներ է անցկացրել հանրապետության տարածքում գործող ոչ պետական բուհերում, որի արդյունքների ամփոփմանն էր նվիրված փետրվարի ...«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԱՆՈՒՆԴ»
.
Դաշուշենի 8-ամյա դպրոցի դասարաններից մեկը մանկավարժական խորհրդի որոշմամբ անվանակոչվեց Սամվել Վարդանյանի անունով։ Ողջ էությամբ հայրենյաց պաշտպան էր բյուրեղավանցի Սամվել Աշոտի Վարդանյանը։ ...ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախահայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատն միջոցառումների շրջանակներում փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվեց գիտագործնական կոնֆերանս, որին հրավիրվել եւ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.
convert,15,150208hram[1] Փետրվարի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` Արմեն Միքայելի Զալինյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից` իր ...ԵԹԵ ԴՈՒՔ ԸՆՏՐՎԵԻՔ ՆԱԽԱԳԱՀ
.
Հարցին, եթե դուք ընտրվեիք երկրի նախագահ, ապա առաջին հերթին ինչ կանեիք, բնակչության 66.8 տոկոսը պատասխանել է` կստեղծեմ աշխատատեղեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» ...ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է
.
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում քննարկվել է բանկերի կողմից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռքբերելու պետական աջակցության ապահովման կարգի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆՍԽՐԱՆՔ ՀԱՆՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.NetԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

