
Հրատարակված է Փետրվար 15, 2008
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՏՐՎԵԼ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԼՂՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը վերջերս ստուգումներ է անցկացրել հանրապետության տարածքում գործող ոչ պետական բուհերում, որի արդյունքների ամփոփմանն էր նվիրված փետրվարի 12-ին ԿԳ նախարար Վ. Խաչատրյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը։ Հարցի շուրջ տեղեկանք ներկայացրեց ծառայության պետ, ԿԳՆ փոխնախարար Ս. Ասրյանը։ Ներկայացնելով այն հիմնական պահանջները, որոնք պարտադիր են յուրաքանչյուր բուհի համար, Ս. Ասրյանն իրազեկեց, թե դրանցից որն է կատարված, որը՝ ոչ։ Հանձնաժողովի կողմից արդյունքներն ամփոփվել են՝ ելնելով լիցենզավորման 19 պահանջներից։ Դրանց մեջ մտնում են մասնագիտությունների քանակը եւ համապատասխանությունը, նյութատեխնիկական բազան եւ շենքային պայմանները, մեկ ուսանողի հաշվով ընդհանուր տարածքը, ուսումնալաբորատոր ու գիտական բազայի հագեցվածությունը, սպորտային եւ այլ բազաների առկայությունը, ուսումնական գործընթացի գրադարանային ապահովումը, առարկայական ծրագրերի ու պլանների առկայությունը, հիմնական մանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական աշխատողների քանակը, գիտական աստիճաններ եւ կոչումներ ունեցող գիտամանկավարժական կադրերի քանակը եւ այլն։ Լիցենզավորման վերոնշյալ 19 պահանջների հաշվարկով ըստ բուհերի բավարար է համարվել՝ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարան՝ 15 կետով, «Մեսրոպ Մաշտոց»՝ 15, «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ՝ 10, «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան՝ 13, Երեւանի «Մենեջմենթ» համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ՝ 7, ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երեւանի մասնաճյուղի Ստեփանակերտի ներկայացուցչություն՝ 9, Երեւանի «Երեւան» համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ՝ 7։ Տեղեկանքային տվյալներից բացի, լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ս. Ասրյանը նաեւ հետեւյալ դիտարկումն արեց. փաստորեն բավականին ժամանակ է անցել՝ շուրջ 10 տարի, ինչ ԼՂՀ-ում գործում են ոչ պետական բուհեր։ Սակայն էական քայլեր, թեկուզ լիցենզավորման պահանջների բավարարման ուղղությամբ, նրանք չեն կատարել։ Պարզ է, որ նրանց գործունեության թույլտվություն տրվել է որոշ վերապահումներով, սակայն այդ ժամանակաընթացքում պետք է աշխատեին վերացնել թերությունները։ Նրանք, ովքեր նպատակասլաց աշխատանք են կատարել, արդյունքները երեւում են։ Հանձնաժողովի անդամներն այն կարծիքին են, որ «Գրիգոր Նարեկացի» եւ «Մեսրոպ Մաշտոց» համալսարաններն այս ուղղությամբ զգալի առաջընթաց են արձանագրել։ Ստեղծել են սեփական շենքային պայմաններ՝ համապատասխան հագեցվածությամբ, ունեն դահլիճ՝ միջոցառումների համար, համապատասխան նյութատեխնիկական բազա, բուհին անհրաժեշտ կառույցներ՝ գիտխորհուրդ, ռեկտորատ, դեկանատներ, ամբիոններ։ Ու նաեւ գիտական գործունեություն են ծավալում, հրավիրում են գիտաժողովներ, ունեն իրենց պարբերական մամուլը։ Այսինքն՝ ուսումնական այս հաստատություններում քայլ առ քայլ իրականացվում է այն, ինչը բնորոշ է բուհին։ Նույնը, սակայն, չի կարելի ասել մյուս բուհերի մասին։ Խնդիրն էլ հենց սա է. բավականին ժամանակ է անցել, բայց թերությունները դեռ առկա են։ Ս. Ասրյանը իրազեկեց նաեւ տեղեկանքում նշված այլ թերությունների մասին։ Այսպես՝ կան բուհեր, որոնց գործերում «Կրթության մասին» փաստաթուղթը չկա. կա նրա պատճենը։ Կամ, ասենք, ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքում փաստաթղթերն ընդունվում են խախտումներով եւ այլն։ Նման հարցերին լիցենզավորման հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է, որոշ դեպքերում նույնիսկ դատախազությունն է միջամտել, բայց նման երեւույթները դարձյալ շարունակվում են։ Ի վերջո, յուրաքանչյուր ուսանող, ընդունվելով տվյալ համալսարան, պետք է կարողանա իր պահանջմունքները բավարարել։ Եթե բուհը չի բավարարում, նշանակում է այն ուսանողության եւ հասարակության շրջանում այն աստիճանաբար իջեցնում է իր վարկանիշը։ Ս. Ասրյանը կանգ առավ հատկապես մասնաճյուղերի վրա, որոնց մայր բուհերը ՀՀ-ում համարվում են կայացած, հավատարմագրված, բայց մասնաճյուղերը նրանց կարծես չեն հետաքրքրում։ Ծառայության պետի կարծիքով, պատճառն այն է, որ իրենք էլ համոզված չեն մասնաճյուղերում լիցենզավորման չափանիշների ապահովվածության հարցում։ ԿԳ նախարար Վ. Խաչատրյանն իր նկատառումներում առավել կարեւորեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի խնդիրը։ Նրանցից ոչ մեկում ապահովված չեն գիտական աստիճաններ եւ կոչումներ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի չափանիշները (50%), իսկ այդ կազմի հիմնական մասը Արցախի պետական համալսարանի դասախոսներն են։ ԱրՊՀ դասախոսների գերակշիռ մասն աշխատում է երկու եւ ավելի դրույքաչափով։ Կարո՞ղ է արդյունավետ ուսուցման մասին խոսք լինել, երբ նման ծանրաբեռնվածությամբ դասախոսն օրական դասավանդում է 15 ժամ։ Կան տարբեր բուհերում աշխատող քաղծառայողներ, որոնց ծանրաբեռնվածությունը օրվա վրա բաժանելուց ստացվում է, որ նրանք քաղծառայության չեն գնում։ Նախարարի համոզմամբ, բուհերում պետք է աշխատանք տարվեն պրոֆեսորադասախոսական կազմը կատարելագործելու ուղղությամբ, պայմաններ ստեղծվեն երիտասարդ կադրեր աճեցնելու համար։ Այսօր պետական բուհը մենաշնորհային վիճակում չէ։ Նրա կողքին ձեւավորվել են մասնավոր բուհեր, սակայն մրցակցությունը նրանց միջեւ չի զգացվում,- ասաց նախարարը։ Խորհրդակցությանը ներկա ոչ պետական բուհերի ռեկտորները հիմնականում համաձայն էին լիցենզավորման հանձնաժողովի տեղեկանքին՝ ասելով, որ նման ստուգումներն օգնում են ավելի զգաստանալու եւ իրենց վրա աշխատելու։ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ռեկտոր Գ. Սահակյանի խոստովանությամբ՝ մասնավոր բուհերը ժամանակին բացել են՝ ամենից առաջ աչքի առաջ ունենալով բիզնեսը։ Դրանից հետո նոր խնդիր են դրել ապահովել մասնագետներով։ Նրա համոզմամբ՝ ինչքան էլ մրցակցություն լինի, ոչ մի մասնավոր բուհ չի կարող հասնել պետականին։ Դրա համար նախ՝ շատ մեծ միջոցներ են անհրաժեշտ։ Նա այն կարծիքին է, որ մասնավոր բուհերն ինքնըստինքյան կփակվեն, եթե բարձր խստապահանջություն ցուցաբերվի նաեւ ընդունելության քննությունների ժամանակ։ Գ. Սահակյանն առաջարկեց կրթական գործունեություն իրականացնելու թույլտվությունից զրկել այն բոլոր բուհերին, որոնք լիցենզիայի պահանջներից թեկուզ մեկը չեն կատարի։ Եվ որ մոտեցումը բոլոր բուհերի նկատմամբ լինի նույնը։ Անձամբ ինքն, օրինակ, դեմ չի լինի, եթե իր բուհի ուսանողները տեղափոխվեն մեկ այլ բուհ, որտեղ ամեն ինչ բավարարում է սահմանված չափանիշներին։ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վ. Հակոբյանը, իր գոհունակությունը հայտնելով հանձնաժողովի անդամներին անաչառ ստուգման համար, միաժամանակ իր անհամաձայնությունը հայտնեց հնչած որոշ նկատառումների վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ առաջավոր երկրներում չկա պետական բուհ հասկացությունը։ Իսկ Արցախի պետական համալսարանում պետական սեկտորն այնպես չի զարգանում, ինչպես՝ սեփականը։ «Պետական գլխարկի տակ սեփական սեկտորն է զարգացնում՝ դրանով խանգարելով ոչ պետական բուհերին»,- ասաց նա։ Եվ ընդհանրապես, Արցախի մայր բուհը խորհրդային ժամանակներից էր կոչվում պետական։ Իսկ «Կրթության մասին» օրենքում նշված է, որ յուրաքանչյուր բուհ, անկախ իր կարգավիճակից, պետք է հավատարմագրման գործընթաց անցնի, ինչը մինչ այսօր ԱրՊՀ-ն չի արել։ Նա առաջարկեց, որ այսուհետ ստուգումներ իրականացնելիս հավատարմագրված բուհերը մրցեն միմյանց հետ, քանզի մյուսներն իրենց ետ են քաշում։ Ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները՝ ԿԳ նախարար Վ. Խաչատրյանը հրաման ներկայացրեց հանրապետության տարածքում գործող ոչ պետական բուհերի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործում լիցենզավորման պահանջների կատարման մասին։ Հրամանում յուրաքանչյուր բուհի համար նշված են նրա ներկայացված պահանջները։ Բոլոր բուհերին վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետ է տրվել՝ վերացնելու թերությունները։ Սահմանված ժամկետներում նշված պահանջները չկատարելու դեպքում ԿԳ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությանը կարգադրվել է առաջարկություն ներկայացնել նրանց լիցենզիայի գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 15, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 137. ՀԱՅՏՆՎՈՒՄ Է նաեւ այդ ունեցվածքի տերն ինքը, նախարար է եւ, միաժամանակ, ԳԽ նախագահության անդամ։ Ինձ համար ցավալի ու զայրացուցիչ ...ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հարց: Վերջին ժամանակներս Ադրբեջանում հաճախակի են խոսում ԼՂՀ-ում Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների մասին: Օրերս, իբր— ԼՂՀ-ում գտնվող ՔԲԿ դեմ «հակահաբեկչական գործողություններ» անցկացնելու ...ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու աուրան առաջին հանդիպման պահին խաղում է, թերեւս, գերակա դերը նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը դեռ երկար ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։ Այդպես ...ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՏՐՎԵԼ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը վերջերս ստուգումներ է անցկացրել հանրապետության տարածքում գործող ոչ պետական բուհերում, որի արդյունքների ամփոփմանն էր նվիրված փետրվարի ...«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԱՆՈՒՆԴ»
.
Դաշուշենի 8-ամյա դպրոցի դասարաններից մեկը մանկավարժական խորհրդի որոշմամբ անվանակոչվեց Սամվել Վարդանյանի անունով։ Ողջ էությամբ հայրենյաց պաշտպան էր բյուրեղավանցի Սամվել Աշոտի Վարդանյանը։ ...ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախահայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատն միջոցառումների շրջանակներում փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվեց գիտագործնական կոնֆերանս, որին հրավիրվել եւ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.
convert,15,150208hram[1] Փետրվարի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` Արմեն Միքայելի Զալինյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից` իր ...ԵԹԵ ԴՈՒՔ ԸՆՏՐՎԵԻՔ ՆԱԽԱԳԱՀ
.
Հարցին, եթե դուք ընտրվեիք երկրի նախագահ, ապա առաջին հերթին ինչ կանեիք, բնակչության 66.8 տոկոսը պատասխանել է` կստեղծեմ աշխատատեղեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» ...ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է
.
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում քննարկվել է բանկերի կողմից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռքբերելու պետական աջակցության ապահովման կարգի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե ՄայիլյանՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱ. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIAN
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

