
Հրատարակված է Փետրվար 15, 2008
ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ
- Մարդու աուրան առաջին հանդիպման պահին խաղում է, թերեւս, գերակա դերը նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը դեռ երկար ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։ Այդպես եղավ եւ ինձ հետ։ Դեռ դպրոցական տարիներին գրականությունից օլիմպիադայի առիթով ինձ բախտ վիճակվեց հանդիպել այն ժամանակներում գրեթե լեգենդար Ժան Անդրյանի հետ։ Մեկ անգամ տեսնելով՝ ես այլեւս չմոռացա այդ կերպարը։ Եվ դա պայմանավորված էր ոչ այնքան նրա պարթեւահասակ ու գեղեցիկ արտաքինով, որքան՝ հոգուդ ամենախորքերը թափանցող ոգեղենությամբ, այսինքն՝ այն աուրայով, որը թարմացնում, հուսադրում էր դիմացինին։ Այսօր, երբ մենք տոնում ենք մեր Շարժման 20-ամյակը, իրավունք չունենք մոռանալ, որ արցախցիների բոլոր սերունդներն իրենց բաժին ներդրումն են ունեցել մեծ Հայրենիքին վերամիավորման գործում։ Այդ առումով ես չեմ մոռանում խրուշչովյան «ձնհալոցքից» ոգեւորված ղարաբաղցիների տրամադրությունները եւ արդեն որերորդ անգամ նրանց համակած այն հավատը, թե այս անգամ կհաղթի արդարությունը, եւ մեր իղձերը կիրականանան։ Թվում էր՝ 60-ականների վերջի իրադարձությունները պետք է որ հատեին ամեն մի հույս, բայց... Եվ այստեղ վերհիշում ես Ս. Գորոդեցկու խոսքերը ղարաբաղցիների մասին։ - Հուժկու թափ, անմնացորդ քաջություն, համարձակություն, ինքնավստահություն, ինքնատիպ համառություն, ուղղամտություն, հայրիշխանություն ընտանիքում. ահա ղարաբաղցիների այն համակրելի գծերը, որոնք հայկական հնագույն սխրանքների համադրությունն են, սխրանքներ՝ որոնք չեն մթագնում ժամանակի հարվարծներից եւ իրենց զտարյուն տեսքով պահպանվում են Ղարաբաղում։ Ըստ երեւույթին, հենց ղարաբաղցիներին բնորոշ այդ համառությունն էլ մեզ ստիպեց նորից ու կրկին ձեռնամուխ լինել մեր արդարացի գործին։ Եթե ոչ, ապա ինչո՞վ բացատրել այն փաստը, որ չնայած դաժան պատմությանը, որի արդյունքում անընդմեջ ոչնչացվում էր ազգի սերուցքը, այդ հողը ծնում էր նորանոր տաղանդավոր որդիներ, որոնց մեծ մասը սփռվում էր աշխարհով մեկ՝ հեշտ կյանք գտնելու, իսկ նրա փոքր եւ քաջարի հատվածը ոչ միայն պարզապես իր վրա էր վերցնում հայրենի հողի վրա կյանքի զրկանքներն ու դժվարությունները, այլեւ ուժ եւ կամք էր գտնում իր մեջ՝ երկրամասի ազատության եւ ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար պայքարելու։ Ինչո՞վ բացատրել, որ 60-ական թթ. վերջերի հայտնի իրադարձություններից հետո՝ ադրբեջանական իշխանությունների այնքան դաժան հետապնդումներից 70-ականների սկզբներին ի պաշտպանություն Արցախի ոտնահարված արժեքների՝ նորից իր ձայնը բարձրացրեց Արցախի քաջարի զավակ Ժան Սերգեյի Անդրյանը։ Լինելով մշակույթի մարզային վարչության պետի պաշտոնում, հանդիսանալով կուսակցության ԼՂ մարզկոմի անդամ, ինչպես նաեւ ժողովրդական դեպուտատների մարզային խորհրդի պատգամավոր, հանդիսանալով ոչ միայն 60-ականների դեպքերի մասնակիցների դեմ դաժան հաշվեհարդարների ականատեսը, նա կարող էր թաքնվել եւ ապրել իր ապահով կյանքով՝ սեփական ընտանիքի գրկում։ Ժան Անդրյանը ոչ միայն չթաքնվեց, այլեւ համարձակություն ունեցավ իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն իր ժողովրդի մշակութային արժեքների՝ մատնանշելով ԼՂԻՄ-ի նկատմամբ հռչակված՝ ինտերնացիոնալիզմի պետական գաղափարախոսության շրջանակներում Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության անարդարացիությունն ու անիրավացիությունը։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Ժան Անդրյանին, նշում են նրա փաստարկված, տրամաբանական, տեղեկատվությամբ հագեցած խոսքի մասին, ինչն անվիճելի է։ Նշում են նրա հռետորական որակները, անձի խարիզմատիկությունը։ Ահա թե ինչպես է նկարագրում հայտնի արցախագետ, Արցախի պատմության եւ հուշարձանների մասին բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակը, պատմաբան Շահեն Մկրտչյանը Ժ.Անդրյանի ելույթը՝ ի պաշտպանություն երկրաբանական թանգարանի։ - Ինձնից հետո ելույթ ունեցավ մշակույթի մարզային վարչության պետ Ժան Անդրյանը։ Իր ասպետական կեցվածքով, տրամաբանական փաստարկներով նա ստիպեց մինչ այդ «ցնծացող»՝ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի անդամներին անցնել նոր պաշտպանության։ Ժան Անդրյանը ծնվել է 1926թ.՝ գյուղաբնակ մտավորականի ընտանիքում։ 1952թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համակուրսեցիների (ներկայումս՝ հայտնի պրոֆեսորներ) վկայությամբ գրադարանում չկար մի գիրք, որ նա կարդացած չլիներ։ Նրան առաջարկել էին մնալ ամբիոնում, բայց գերադասել է վերադառնալ հայրենիք։ Ստեփանակերտում նրան առաջարկել են գլխավորել «Սովետական Ղարաբաղ» թերթի գրականության եւ արվեստի բաժինը, եւ նա 20 տարի անընդմեջ ոչ միայն թերթի էջերում լուսաբանում էր երկրամասի մշակութային կյանքը, այլեւ բացահայտում շնորհալի մարդկանց, օգնում նրանց՝ ինքնահաստատվել։ Նրա հոդվածներն ու հրապարակումները նոր ուղղվածություն էին տալիս թերթին, բարձրացնում մարզում առկա մշակութային հիմնախնդիրները, ինչը նպաստեց այդ ոլորտի հետագա զարգացմանը։ Շատ հարցեր ստանում էին իրենց լուծումները, որոշները՝ լուծման միտումներ «Ակունք», 2005թ., Ս. Մարկոսյան, «Ժան Անդրյան»)։ Սկսած 50-ական թվականներից՝ մեր թերթի էջերում երեւան եկավ Ժ. Անդրյանի անունը։ Նա հանդես էր գալիս նոր գրքերի եւ թատերական ներկայացումների գրախոսություններով։ Եվ հենց առաջին իսկ հոդվածներից պարզ դարձավ, որ, ի դեմս նրա, երկրամասը ձեռք է բերել խելացի եւ հասուն գրականագետի։ Տարիներ անց նրա ելույթները ցանկալի պահանջմունք էին դարձել Արցախի գրական օջախի բոլոր գրողների համար, որովետեւ նրա արտահայտությունները կենսական էին, հոդվածների վերլուծությունները՝ արհեստավարժ։ ...Եթե վեպ է գրվել, Ժանը պետք է ասեր իր ծանրակշիռ խոսքը, պոե՞մ է տպագրվել, պետք է բնութագիր տա Ժանը, նոր պիե՞ս է բեմադրվել, թատերական քննադատը նա՛ պետք է լինի (Ս. Խանյան «Տաղանդի լույսը»)։ Ժ. Անդրյանի անխոնջ գործունեության վառ արդյունքներից մեկը թվով երրորդ (թատրոնից եւ ԼՂԻՄ երգի-պարի համույթից հետո) գեղարվեստական կոլեկտիվի՝ «Ղարաբաղ» պետական էստրադային համույթի ստեղծմանը համակողմանի աջակցելն է, համույթ, որը Ժանի մտահղացմամբ պետք է կոչվեր «Արցախ»։ Բնականաբար, նման «լկտիություն» Բաքուն թույլ տալ չէր կարող. «Ղարաբաղ» պետական համույթի համամիութենական փառքն ու նրա անգերազանցելի գեղարվեստական ղեկավարին՝ բարձր պրոֆեսիոնալ երաժիշտ եւ հրաշալի մարդ Գենրիխ Բարխուդարյանին նույնպես Բաքուն «մարսել» չէր կարող (քրեական գործ սարքեցին, ղեկավարին ձերբակալեցին եւ խումբը ցրեցին)։ Անդրյանի մյուս մարտական սխրագործությունը եղավ հայկական մշակույթի հուշարձանների պաշտպանության գործը։ Կուսակցության մարզկոմի եւ մարզգործկոմի համատեղ նիստում ոչ միայն ընդգրկեցին պետության կողմից, ի շարս ադրբեջանականի, պահպանվող ճարտարապետական հուշարձանների ցանկը, այլեւ հատուկ որոշում ընդունեցին Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման մասին։ Եվ ահա, ադրբեջանական իշխանությունների դրածո Բ.Կեւորկովը Բաքվի «զգոն» ղեկավարությամբ սկսում է Ժան Անդրյանին ասպարեզից վերացնելու գործողությունը։ Ժանին դա չվախեցրեց։ Նա գաղափարապես թրծված էր եւ վստահ, որ իր գործն արդար է։ Ավելին՝ կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումում (1971թ. դեկտեմբերի 3) Ժան Անդրյանը գաղափարախոսական հարցերի քննարկման շրջանակներում բարձրացրեց Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման հարցը, որն Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հանեց Շուշի քաղաքի՝ պետության պաշտպանության ներքո գտնվող ճարտարապետական հուշարձանների ցուցակից։ «Ես պարզ ու հստակ ասացի, որ մեր մարզի գաղափարախոսական աշխատանքում պետք է մեծ ուշադրություն հատկացվի մարդկանց ինտերնացիոնալ դաստիարակությանը։ Երբեմն անգամ փոքր հարցերի ոչ ճիշտ որոշումները պատճառ են դառնում մեծ հարցերի առաջացման համար։ Ահա մի վառ օրինակ. Ադր. ԽՍՀ մշակույթի նախարարությունը Շուշիի՝ պետության կողմից վերահսկվող ճարտարապետական հուշարձանների ցանկից հանեց Ղազանչեցոց եկեղեցին, այսինքն՝ թողեց բոլոր ադրբեջանական հուշարձանները եւ հանեց միակ հայկական հուշարձանը» (Ժ. Անդրյանի՝ ԽՄԿԿ ԿԿ-ին հղված նամակից)։ - Ես հորս եւ ընկերների միջեւ զրույցից հիշում եմ, թե նա ինչպիսի հումորով էր պատմում կուսակցության պլենումի մասին, որտեղ նրան փորձում էին անկյուն քշել՝ կապված պետության կողմից պաշտպանվող ճարտարապետական հուշարձանների ցուցակում Ղազանչեցոց եկեղեցին ընդգրկելու հետ։ Նրանք ուզում էին համբերությունից հանել, սակայն դա նրանց չհաջողվեց։ Փորձում էին իբր անվիճելի փաստարկ բերել. «Ձեր եկեղեցիներում դաշնակցական գաղափարներ են քարոզվում»։ Դրան ի պատասխան՝ հայրիկը հանգիստ ասաց. «Իսկ ձեզ մոտ մարքսիզմ-լենինի՞զմ են քարոզում» (դստեր՝ Կարինեի հետ զրույցից)։ Ժան Անդրյանը որպես իր ժողովրդի քաջարի զավակ, վճռական էր տրամադրված եւ պատրաստ էր պայքարել առա՛նց բացառության բոլոր ատյաններում, սակայն հաշվի չէր առել կոմունիստական կուսակցության գլխավորած՝ պետանվտանգության կոմիտեի կողմից կիրառվող մեթոդների ողջ ստորությունն ու կանխակալությունը։ Չխորանալով մանրամասների մեջ, ասենք, որ նրանց հաջողվեց հեռացնել նրան կուսակցությունից եւ հանել աշխատանքից։ Սկզբում հնարավորություն տվեցին աշխատել մարզային գրադարանում՝ որպես տնօրեն։ Վերջապես նա ժամանակ գտավ, եւ սկսեց զբաղվել իր՝ «Մեր գրական օջախը» թեմայով ատենախոսությամբ, որը փայլուն պաշտպանեց։ Կարելի է պարզապես նախանձել, թե քննադատի ինչպիսի բարեխղճությամբ էր հեղինակն ուսումնասիրում հայկական խորհրդային պոեզիան (ընդհանրապես, գրականությունը), որ ստեղծվել էր եղբայրական Ադրբեջանում՝ սկսած 20-ական թվականներից մինչեւ մեր օրերը։ Դա այդ երեւույթի ուսումնասիրման գծով առաջին լուրջ գիտական աշխատանքն էր («Մեր գրական օջախը» գրքի խմբագիրն էր Է.Արազյանը)։ Ժանը միաժամանակ դասավանդում էր ինստիտուտում։ Ականատեսների վկայությամբ՝ նրա դասախոսություններն ունկնդրելու էին գալիս տարբեր կուրսերից, անկախ այն բանից՝ անցնում էին այդ առարկան, թե՝ ոչ։ Ըստ երեւույթին, նման փառքը հաճո չէր կեւորկովների քիմքին։ Նրան հեռացրին աշխատանքից ե՛ւ գրադարանում, ե՛ւ ինստիտուտում։ Գիտությունների թեկնածուին հնարավորություն տվեցին աշխատել ընդամենը դպրոցում, այն էլ՝ մի քանի ժամ։ Մի խոսքով, անում էին ամեն ինչ, որպեսզի Ժան Անդրյանն ապրեր Ղարաբաղից դուրս։ Նա մեկնում է Երեւան, սակայն չի հանձնվում։ Նամակներ է գրում ԽՄԿԿ Կենտկոմ, ուղարկում հեռագրեր՝ միայն մեկ նպատակով՝ վերականգնել արդարությունը։ Մոսկվա կատարած երկրորդ ճանապարհորդությունից (որտեղ նա հանդիպում է ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգչի հետ եւ առանց ձեւապատշաճության, համարձակորեն մանրակրկիտ ամեն ինչ պատմում նրան) հետո նա վերադառնում է Ղարաբաղ։ Շուտով Կենտրոնից հեռագիր է ստացվում կուսակցության շարքերում նրա վերականգնման մասին։ Ինչպես պատմում է Կարինե Անդրյանը, «ժողովուրդն անմիջապես իմացավ այդ մասին եւ բոլորը՝ ծանոթ թե անծանոթ, գալիս էին շնորհավորելու։ Շնորհավորական հեռախոսազանգեր էինք ստանում ԽՍՀՄ տարբեր անկյուններից։ Հայրիկն այս անգամ էլ իրավացի էր. պայքարը նրա՝ կուսակցության շարքերում վերականգնվելու համար անհրաժեշտ էր ավելի շատ ժողովրդի՛ համար՝ նրա ոգին բարձր պահելու համար»։ Ցավոք, այդ ապրումներն անհետեւանք չանցան։ Մի քանի տարվա ընթացքում նա սրտի մի քանի կաթված է ստանում, եւ 1989թ. Ժան Անդրյանը մահանում է Ղարաբաղում՝ փոքր-ինչ հանգստացած այն բանով, որ մայր Հայաստանին վերամիավորման համար պայքարը նման թափ է առել։ Հնարավոր է՝ ինչ-ինչ ուժեր ուզենային, որ մենք կորցնենք մեր պատմական հիշողությունը, սակայն մենք միշտ վերածնվել ենք շնորհիվ բազում բարի ազգային ավանդույթների, որոնցում հայրենիքի քաջարի որդիների հիշատակը մեծարելը միշտ էլ համարվել է պատվարժան գործ։ Այսօր մենք արդեն կարող ենք թույլ տալ մեզ՝ հիշատակի տուրք մատուցել հայրենիքի մեծ հայրենասեր զավակներին, որոնք, սկսած 18-20-ական թվականներից եւ հետո, ծանրագույն պայմաններում պայքարել են հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար։ Հնարավոր է, դա լինի թանգարանի ստեղծումը, որտեղ կհավաքվեն նյութեր բոլոր այն ականավոր անհատների վերաբերյալ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Միացումի գործին։ Միաժամանակ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում կարելի է մտցնել Ադր. ԽՍՀ-ում հայ խորհրդային գրականության ուսումնասիրման գծով նյութերի դասավանդում, որտեղ անգնահատելի դեր կարող է ունենալ Ժան Անդրյանի «Մեր գրական օջախը» գիրքը։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 15, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 137. ՀԱՅՏՆՎՈՒՄ Է նաեւ այդ ունեցվածքի տերն ինքը, նախարար է եւ, միաժամանակ, ԳԽ նախագահության անդամ։ Ինձ համար ցավալի ու զայրացուցիչ ...ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հարց: Վերջին ժամանակներս Ադրբեջանում հաճախակի են խոսում ԼՂՀ-ում Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների մասին: Օրերս, իբր— ԼՂՀ-ում գտնվող ՔԲԿ դեմ «հակահաբեկչական գործողություններ» անցկացնելու ...ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մարդու աուրան առաջին հանդիպման պահին խաղում է, թերեւս, գերակա դերը նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը դեռ երկար ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։ Այդպես ...ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՏՐՎԵԼ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը վերջերս ստուգումներ է անցկացրել հանրապետության տարածքում գործող ոչ պետական բուհերում, որի արդյունքների ամփոփմանն էր նվիրված փետրվարի ...«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԱՆՈՒՆԴ»
.
Դաշուշենի 8-ամյա դպրոցի դասարաններից մեկը մանկավարժական խորհրդի որոշմամբ անվանակոչվեց Սամվել Վարդանյանի անունով։ Ողջ էությամբ հայրենյաց պաշտպան էր բյուրեղավանցի Սամվել Աշոտի Վարդանյանը։ ...ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախահայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված տոնակատն միջոցառումների շրջանակներում փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվեց գիտագործնական կոնֆերանս, որին հրավիրվել եւ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.
convert,15,150208hram[1] Փետրվարի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` Արմեն Միքայելի Զալինյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից` իր ...ԵԹԵ ԴՈՒՔ ԸՆՏՐՎԵԻՔ ՆԱԽԱԳԱՀ
.
Հարցին, եթե դուք ընտրվեիք երկրի նախագահ, ապա առաջին հերթին ինչ կանեիք, բնակչության 66.8 տոկոսը պատասխանել է` կստեղծեմ աշխատատեղեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» ...ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԱԾ Է
.
Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում քննարկվել է բանկերի կողմից հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռքբերելու պետական աջակցության ապահովման կարգի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.NetԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1810 Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվում է հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
- 1885 Ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1903 Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ վարվելակերպը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

