
Հրատարակված է Փետրվար 14, 2008
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
- ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը վերաբերում է հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտին։ Կառավարությունը հավանություն է տվել «Էյ Տի Էյ Վանք Լես» ՓԲԸ-ի նկատմամբ հարկային եւ օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին ԼՂՀ օրենքի նախագծին։ Օրինագծով նախատեսվում է հիշյալ ընկերությանն ազատել 2002թ. հարկային պետական վարչության եւ պետական կենսաթոշակային հիմնադրամի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հաշվարկված հարկային եւ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մնացորդներից՝ 142 միլիոն 257 հազար դրամի չափով։ Կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերում է հանրապետության մի այլ խոշոր ընկերությանը՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ին։ Այդ ընկերությանը թույլատրվել է ԼՂՀ ներմուծել պայթուցիկ նյութեր՝ արտադրական կարիքների համար։ Թույլտվության ժամկետ է սահմանվել մինչեւ 2008թ. հուլիսի 1-ը։ Հաստատել է ներմուծվող նյութերի ցանկը եւ դրանց վերահսկողության կարգը։ ԼՂՀ հարկային պետական ծառայության պետ Ա.Բալայանի ներկայացմամբ՝ նիստում հավանության արժանացավ երկու օրինագիծ։ Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում «Հայտարարագրված վճարների մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքներում։ Հայտարարագրված վճարների վերաբերյալ պարզաբանվեց, որ նոր փոփոխություններով ու լրացումներով, մասնավորապես, հարկային դաշտ են բերվում շուկաներում առեւտուր իրականացնող անձինք։ Նրանք նույնպես կվճարեն եկամտահարկ։ Մյուս օրինագծով՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը հանրապետությունում երկարաձգվում է մինչեւ 2010 հուլիսի 1-ը, միաժամանակ, ճշտվում են առեւտրի բոլոր այն օբյեկտները, որտեղ պարտադիր է նման մեքենաների տեղադրումը։ Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումների մեջ եւ հաստատել ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նոր կառուցվածքը եւ պաշտոնների անվանացանկը։ ԼՂՀ տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածման հետեւանքով սեփականատերերի կրած վնասները փոխհատուցելու նպատակով կառավարությունը որոշել է անարյուն եղանակով ոչնչացրած կենդանիների համար վճարել՝ 1կգ կենդանի քաշի դիմաց՝ չորս հարյուր դրամի չափով։ Ընդհանուր առմամբ, կորուստների արդեն կատարված հաշվարկի հիման վրա՝ փոխհատուցման նպատակով ԼՂՀ կառավարությունը հատկացնում է ավելի քան 44 միլիոն դրամ։ Հարցի կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ հետագայում կիրականացվի փոխհատուցման հաջորդ ծրագիրը՝ վարակի վերջնական մարումից եւ բոլոր կորուստները լրիվ հաշվարկելուց հետո։ Նիստում գործադիրը հաստատել է տարբեր ոլորտների տարեկան գործունեությունը նախանշող մի շարք ծրագրեր։ Դրանք, մասնավորապես, առնչվում են գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի եւ հեռուստառադիոհաղորդումների բնագավառներին։ յուղատնտեսությունում 2008թ. նախատեսվում է իրականացնել 900 մլն դրամի միջոցառումներ՝ սեւ ցելի, փորձնական ծրագրի, սելեկցիոն կենտրոնի նյութատեխնիկական բազայի ստեղծման, պարարտանյութերի սուբսիդավորման եւ այլ նպատակներով։ Մշակութային եւ մարզական ծրագրերի առնչությամբ վարչապետ Ա.Հարությունյանը այդ ոլորտների պատասխանատուներին հրահանգեց լայն միջոցառումներ անցկացնել նաեւ հանրապետության բոլոր շրջաններում, ամենուր կանոնավորապես ապահովել հատկապես մշակութային սպասարկում։ Որոշակի դիտողություններով ու վերապահումներով է ընդունվել ԼՂՀ 2008թ. պետբյուջեով իրականացվող հեռուստահաղորդումների պետական պատվերի ծրագիրը։ Առաջարկվել է կազմակերպել նոր հաղորդումներ, հատկապես այնպիսիք, որ արտացոլեն պետական նոր քաղաքականությունը սոցիալական, գյուղատնտեսական եւ այլ ոլորտներում։ Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալապես անապահով քաղաքացիներին հրատապ դրամական օգնություն տրամադրելու կարգը։ Հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների մանդամներին դրամական օգնություն է տրամադրվում սույն կարգին եւ այդ խավին առնչվող օրենքին համապատասխան։ Ըստ կարգի՝ տարվա ընթացքում քաղաքացուն դրամական օգնություն է տրամադրվում մեկ անգամ։ Երկրորդ անգամ քաղաքացին օգնություն ստանում է միայն անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում։ ԼՂՀ սոցապնախարարության, շրջանների վարչակազմերի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից դրամական օգնություն տրվում է մինչեւ 50 հազար դրամի չափով։ Ավելի գումարի օգնության խնդրանքով քաղաքացիների դիմումները կքննարկվի համապատասխան հանձնաժողովի կողմից։ Գործադիրն ընդունել է սոցիալական բնույթի այլ որոշումներ եւս, որոնց համաձայն պետական օժանդակություն կստանան կարիքավոր տարբեր սոցխմբեր։ Մասնավորապես, կառավարությունը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին հատկացրել է մեկ միլիոն 278 հազար դրամ՝ 2007թ. չորրորդ եռամսյակի ընթացքում առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում հեռախոսների տեղադրման ծախսերը փոխհատուցելու համար։ Սոցիալական աջակցության նպատակ է հետապնդում կառավարության հաստատած մի այլ որոշում եւս։ Պետությունը կփոխհատուցի ԼՂՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող սոցիալական որոշ խմբերի անձանց ուսման վարձավճարը։ Փոխհատուցումը կտրվի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող հետեւյալ սոցիալական խմբերի ուսանողներին. զոհված զինծառայողների այրիների եւ երեխաներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մանկուց հաշմանդամ երեխաներ, Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաներ։ Փոխհատուցման գումարի չափը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից սահմանված ուսման վարձավճարի չափով՝ գործող զեղչի հաշվառմամբ։ 2007-2008 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար՝ տվյալ սոցիալական խմբերի ուսանողների կողմից մուտք գործած գումարները ենթակա են վերադարձման։ Սահմանված արտոնությունից ներկա պահին, ըստ Կ նախարար Վ.Խաչատրյանի տեղեկատվության՝ կօգտվի 347 ուսանող եւ սովորող։ Փոխհատուցման համար կառավարությունը հատկացրել է շուրջ 37 միլիոն դրամ։ Վարչապետ Ա.Հարությունյանը ԿԳ նախարարին հանձնարարեց խստացնել հսկողությունը արտոնյալ խմբերի առանձնացման գործընթացում, որպեսզի այնտեղ չցուցակագրվեն պատահական անձինք։ Գործադիրը կայացած նիստում հաստատել է ԼՂՀ կառավարության՝ Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության 2007թ. արդյունքները։ Որոշվել է մրցանակներ շնորհել. գրականության բնագավառում՝ Հրաչյա Բեգլարյանին («Արցախ-Նամե» 5-րդ հատորի համար), արվեստի բնագավառում՝ գեղանկարիչ Սամվել աբրիելյանին («Եվ նա իջավ սեղանին» գեղանկարչական գործերի համար), կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության բնագավառում՝ հեռուստալրագրող Սասուն Իսրայելյանին, ռեժիսոր Հրայր Ավետիսյանին եւ օպերատոր Մհեր Մկրտչյանին («Խանձաձոր» տեսաֆիլմի համար), գիտության բնագավառում՝ քաղաքագետ Դավիթ Բաբայանին։ Սույն որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Ա.Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել ինչպես մրցանակային նվազ ֆոնդը, այնպես էլ մրցանակաբաշխության կարգն ամբողջությամբ, այն համահունչ դարձնել մերօրյա պահանջներին։ Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ կառավարությունը 2008թ. փետրվարի 20-ի աշխատանքային չորեքշաբթի օրը տեղափոխել է 2008թ. փետրվարի 16-ի շաբաթ օրը։ Նիստում գործադիրն ընդունել է պետական գործունեությունը կանոնակարգող մի շարք այլ որոշումներ եւս։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

