
Հրատարակված է Փետրվար 14, 2008
ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
- Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում տարանջատել այն հիմնահարցերը, որ պետք է լուծվեն պետության եւ համայնքի միջոցներով, կամ՝ միացյալ ուժերով։ Գտնվելով նույն ենթագոտում՝ նշյալ բնակավայրերում կուտակված խնդիրները մեծամասամբ նույնական են, բայց եւ կա մտահոգությունների որոշ զանազանություն։ Մեծ Թաղերում համայնքապետը (Վ.Դանիելյան) եւ մյուս տեղացիները նշեցին, որ երբեմնի խոշոր բնակավայրը (այժմ այստեղ ապրում է մոտ 1500 մարդ) գտնվում է մեկուսացված վիճակում, եւ հրատապ անհրաժեշտություն կա վերակառուցել գյուղը մոտակա մայրուղուն միացնող ճանապարհը, այնպես էլ՝ կառուցել նոր ճանապարհ, որը մեծ Թաղերը ուղղակիորեն կկապի Կարմիր շուկա ավանի հետ։ Գյուղում առկա են նաեւ հեռախոսակապի եւ հեռուստաալիքների կանոնավոր ընդունման խնդիրները։ Ի տարբերություն «մեկուսացված հարեւանի», Ազոխ գյուղը գտնվում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու վրա, լրիվ գազիֆիկացված է, չկա հանրապետության մյուս շրջանների հետ բնականոն կապի խոչընդոտ։ Այնուհանդերձ, եւ այստեղ , եւ Մեծ Թաղերում նկատվում է մարդկանց արտահոսքի որոշ միտում։ Երկու բնակավայրերում էլ երեւույթը պատճառաբանում են երիտասարդ ընտանիքների բնակարանային անապահովության փաստով եւ գյուղատնտեսական ակտիվ գործունեություն վարելու դժվարությամբ։ Տեղացիները ցանկություն հայտնեցին այս ենթագոտում կառուցված տեսնել որեւէ վերամշակող ձեռնարկություն, որը լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն կտա, ինչպես նաեւ՝ տեղի տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը իրացնել այդտեղ։ Բարձրաձայնած խնդիրների կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը հայտնեց, որ այս տարի Ստեփանակերտում շարք կմտնեն կաթի վերամշակման եւ պահածոների գործարանները, որոնց աշխատանքը ուղղակիորեն դրական ազդեցություն կունենա ԼՂՀ շրջաններում գյուղատնտեսական արտադրության վրա։ Հանրապետության տարբեր վայրերում կբացվեն կաթի եւ մշակովի ու վայրի ամենատարբեր բույսերի բերքի մթերման կետեր, որոնց ծառայություններից կարող են օգտվել շատ ձեռներեցներ։ Չի բացառվում, որ նման մթերակետ ստեղծվի նաեւ այդ ենթագոտում։ Բայց առավել կարեւորն այն է, նշել է վարչապետը, որ տեղերում մարդիկ նպատակային աշխատանք ծավալեն գյուղատնտեսական արտադրության ոլորտում եւ օգտվեն պետական այն ծրագրերից, որ այժմ լայնորեն ուղղված են տվյալ ոլորտի զարգացմանը։ «Մարդիկ հեռացել են հողից,- ասել է Ա.Հարությունյանը,- պետք է հողի հետ կրկին դաշինք կնքել, աշխատել նախաձեռնողաբար, պետությունն էլ ձեզ կսատարի բազմակողմանիորեն»։ Երկու համայնքներում սեփական եկամուտների մասով հավաքագրումները լիովին չեն կատարվում, կուտակվել են մեծաչափ ժամկետանց վարկեր, եւ այդ ամենի պատճառով նաեւ՝ չեն լուծվում համագյուղական նշանակության մի շարք հարցեր։ Եվ Մեծ Թաղերում, եւ Ազոխում գրեթե քայքայման եզրին են մշակույթի տները (այդ օբյեկտներում վերջին նորոգումները կատարվել են մոտ 40 տարի առաջ), պետք է վերականգնել ներքին ջրացանցը, բարեկարգել առանձին շինություններ ու փողոցներ։ Դրանք հարցեր են, որոնց մի զգալի մասը հնարավոր է կարգավորել սեփական միջոցներով, եթե նախատեսված համայնքային եկամուտները ամբողջովին հավաքվեն ու ծառայեն նպատակին։ Ի պատասխան տեղացիների հարցադրումների, վարչապետ Ա.Հարությունյանը հավաստեց, որ կառավարությունը կաջակցի Մեծ Թաղեր, Ազոխ եւ Դրախտիկ գյուղեր մտնող նոր ջրատարի կառուցմանը, որի շինարարությունը շուտով կսկսվի, եւ մինչեւ տարեվերջ այդ բնակավայրերում ջրամատակարարումը էապես կբարելավվի։ յուղերում ներքին ջրացանցի նորոգումը կկատարվի համայնքների հետ համատեղ։ Մշակույթի տների հիմնանորոգումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի 2009թ.։ Մեծ Թաղերի գազիֆիկացումը կավարտվի այս տարի։ Վարչապետը պաշտպանեց մարդկանց այն տեսակետը, որ պետք է ընդլայնել տեղական համայնքապետարանների լիազորությունները, որպեսզի տարբեր տեղեկանքների համար գյուղաբնակները չհասնեն շրջկենտրոն։ Խոսվեց եւ այն մասին, որ հիպոթեքային վարկավորմամբ օժանդակություն կլինի երիտասարդ ընտանիքներին՝ սեփական բնակարաններ ձեռքբերելու համար։ Գյուղերի բնակիչները ողջունել են վարչապետ Ա.Հարությունյանին՝ իրենց ժողովներին ներկայանալու եւ մարդկանց մտահոգություններին անմիջականորեն ծանոթանալու համար եւ պատվիրել, որ նման հանդիպումները պարբերաբար լինեն. նախկինում իրենք անտեսված էին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, գյուղի ձայնը «վերեւներին» չէր հասնում։ Վարչապետը անդրադարձավ, որ ԼՂՀ ղեկավարությունը միշտ շփումներ կունենա հանրապետության ամենատարբեր վայրերում ապրող քաղաքացիների հետ, կլսեն նրանց պահանջներն ու առաջարկությունները։ Ազոխում Ա.Հարությունյանը այցելել է տեղի միջնակարգ դպրոցը, քննարկել այդ կրթօջախի վերակառուցման հեռանկարը։ Վարչապետին ուղեկցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վ.Գեւորգյանը։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԼՂՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
.ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

