
Հրատարակված է Փետրվար 14, 2008
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
- Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ժողովի պատգամավորների շարքերում արձանագրված համալրումների մասին։ Նախկին պատգամավորներից ոմանց այլ պաշտոնների նշանակվելու կապակցությամբ առաջացած՝ ԼՂՀ Ազգային ժողովում թափուր տեղերը լրացնելու նպատակով 2008թ.հունվարի 13-ին մեծամասնական ընտրակարգով անցկացվել են լրացուցիչ ընտրություններ։ Արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվեցին Սամվել Եսայանը (Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից) եւ Զոյա Լազարյանը ( (Մարտակերտի թիվ 15 ընտրատարածքից )։ Ա. Ղուլյանի իրազեկմամբ՝ Ս. Եսայանը կնշանակվի ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների, իսկ Զ. Լազարյանը՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։ Օրենսդիր իշխանության ղեկավարը, անդրադառնալով 6-րդ նստաշրջանի օրակարգին՝ իրազեկեց, որ մոտ ժամանակներս կառավարության կողմից ԱԺ-ին կներկայացվեն մի շարք նախագծեր եւս, եւ պատգամավորներին կոչ արեց այդ հարցում ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել։ Այնուհետեւ ԱԺ-ն անցավ փետրվարի 13-ի օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։ Կառավարության ներկայացուցիչ, տնտեսական զարգացման նախարար Բ. Բաբայանը ներկայացրեց միմյանց հետ փոխկապակցված օրենքների երկու նախագիծ՝ «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Դրանց շուրջ ծավալված մտքերի ակտիվ փոխանակության առանցքում հիմնականում մեկ հարց էր՝ որքանով է նպատակահարմար տրանսպորտի տեխզննման իրավունքը ոստիկանությունից փոխանցել այդ գործողություններն իրականացնելու համար համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը՝ ինչը նախատեսվում է հիշյալ փոփոխություններով։ Համենայն դեպս, զարգացումները տանում են նրան, որ այդ փոփոխությունը, ի վերջո, պետք է իրականացվի, գտնում է ԱԺ նախագահը։ Այլ հարց է, սակայն՝ որքանով ենք դրան պատրաստ։ Դրական գնահատելով գլխադասային փոփոխությունները ՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բ. Բախշյանն առաջարկեց, որ ավելի մանրամասն ներկայացվի՝ ենթաօրենսդրական ինչ ակտերի միջոցով եւ, ընդհանրապես, ինչպես է նախատեսվում այդ փոփոխությունների իրականացումը՝ առաջարկելով ներկայացված նախագծերն ընդունել առաջին ընթերցմամբ։ Առաջարկը պաշտպանվեց ԱԺ նախագահի կողմից եւ հաստատվեց քվեարկության արդյունքով։ Տնտեսական զարգացման նախարարի կողմից ներկայացված մյուս՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ, հաստատվեց Ազգային ժողովում։ Կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Ս. Թեւոսյանի ներկայացմամբ եւ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ Ազգային ժողովն ընդունեց «ԼՂՀ մի շարք օրենքների նախագծերը։ ԱԺ-ն որոշում ընդունեց նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի 2008թ. տարեկան ծրագրի նախագծի հաստատման մասին։ ԱԺ նիստի երկրորդ մասում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իրավական ակտերի մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը։ Նիստի վերջում, անդրադառնալով շարժման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին, Ա. Ղուլյանի առաջարկությամբ ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների եւ պատգամավոր Մ. Միրզոյանի մասնակցությամբ։ Հանձնաժողովը պետք է պատրաստի այդ պատմական օրերի խորհուրդն ամբողջացնող մի ուղերձ։ Փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքի հավանությանն արժանանալու պարագայում նախատեսվում է այդ ուղերձը հղել տարբեր երկրների օրենսդիր կառույցներին եւ միջազգային կազմակերպություններին։ *** Փետրվարի 13-ին կայացած ԱԺ նիստի շրջանակներում բավական ակտիվ երկխոսություն ծավալվեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների եւ կառավարության միջեւ։ Բարձրացված հարցերի զգալի մասն անդրադառնում էր գյուղատնտեսությանը։ Այսպես, պատգամավոր Օլեգ Գրիգորյանն իրազեկեց, որ աննախադեպ ցրտերի հետեւանքով հանրապետության տարածքում տուժել է խաղողայգիների 30-80%-ը՝ կախված սորտերից։ Պատգամավորը հետաքրքրվում էր՝ արդյո՞ք կառավարությունը փոխհատուցում կամ օժանդակություն է նախատեսում այդ խաղողայգիների սեփականատերերին։ Ի պատասխան՝ վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ դրանք առայժմ չճշտված եւ ոչ ամբողջական տվյալներ են։ Իրական պատկերը կպարզվի բերքահավաքի շրջանում, իսկ կառավարությունը հնարավորինս կաջակցի տուժած սեփականատերերին։ Ի պատասխան պատգամավորի մյուս հարցի՝ արդյոք չի՞ նախատեսվում սեւ ցելի համար տրամադրվող 35 հազար դրամի օրինակով աջակցություն ցույց տալ նաեւ հացահատիկի ցանքս կատարողներին, վարչապետը նշեց, որ ցանքս կատարողները եւս որոշակի աջակցություն ստանում են, բայց ոչ թե դրամական օժանդակության, այլ սերմացուի, վառելիքի տեսքով անտոկոս վարկերի, դեղամիջոցների եւ պարարտանյութերի ձեռքբերման սուբսիդավորման տեսքով։ Գյուղատնտեսությանն էր անդրադառնում նաեւ պատգամավոր Արծվիկ Սարգսյանի հարցը՝ հայտնի համաճարակի արդյունքում տուժած՝ խոզաբուծությամբ զբաղվողներին աջակցելու վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ այդ հարցն ուշադրության կենտրոնում է՝ միաժամանակ նշելով, թե չի բացառվում, որ այդ օժանդակությունը կամ փոխհատուցումը ոչ թե դրամի, այլ խոզերի համապատասխան գլխաքանակի տեսքով ապահովվի։ Դա թույլ կտա հանրապետությունում վերականգնել խոզերի նվազած գլխաքանակը։ Եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ առայժմ սեւ ցելի իրականացման աշխատանքներ կատարել. հնարավոր չէ՞ դրա համար սահմանված ժամկետը երկարաձգել, բազմաթիվ ընտրողների հարցը ներկայացրեց պատգամավոր Ա. Թովմասյանը։ Կառավարության ղեկավարը նշեց, որ մասնագետների դրական եզրակացության դեպքում հնարավոր է, որ նախապես սահմանված ժամկետները երկարաձգվեն։ Բարձրացված հարցերը, գյուղատնտեսությունից բացի, անդրադառնում էին նաեւ հանրապետության կյանքի մի շարք այլ, հաճախ՝ տեղական, անգամ՝ առօրեական խնդիրների։ Դրանց մի մասին կառավարության անդամները տվեցին սպառիչ պատասխաններ։ Իսկ որոշ հարցերի վերաբերյալ նախատեսվեց իրականացնել լրացուցիչ քննարկումներ։

- Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒՂԵՐՁ
.ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ-Ի ՀՌՉԱԿՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Սյուզաննա ԱՎԱՆԵՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

