
Հրատարակված է Փետրվար 14, 2008
«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
- Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, որը ոչնչով հարմարեցված չէ տվյալ հիմնարկի նպատակներին ու կարիքներին։ Տարածքն ինքը հիմնանորոգման կարիք ունի, դրա համար էլ աշխատակազմի ջանքերը տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անցնում են ապարդյուն։ Առաջին բուժօգնության կետը ոչ մի չափանիշով չի համապատասխանում իր նշանակությանը, հատկապես ոչ մի ծածկույթ չունեցող ցեմենտե հատակը եւ համապատասխանաբար տիրող ցուրտը։ Բժիշկների եւ, ընդհանրապես, ողջ բուժանձնակազմի սենյակները պակաս զարմանք չեն հարուցում. ամենուր փտած եւ այստեղ-այնտեղ ջարդված հատակ։ Դրան ավելացրեք նաեւ խոնավության հոտը (այդ սենյակների տակ ջրում կորած նկուղն է), եւ պատկերը լիարժեք կդառնա։ Շտապ բուժօգնության կայանի գործադիր տնօրեն Օֆելյա Դադայանը (բժշկական գիտությունների թեկնածու, շտապօգնության բժիշկ է աշխատել պատերազմի տարիներին եւ դրանից հետո), որը վերջերս է ստանձնել այդ պաշտոնը եւ միայն հունվարի 10-ին անցել իր պարտականությունների կատարմանը, նշեց բազմաթիվ առկա եւ լուծում պահանջող հիմնախնդիրների գոյությունը, որոնք փուլ առ փուլ կլուծվեն առողջապահության նախարարության օժանդակությամբ։ Շենքի ներսում կանցկացվի կոսմետիկ վերանորոգում բուժանձնակազմի բնականոն աշխատանքի նվազագույն պայմանների ստեղծման, հիվանդների ընդունման եւ նրանց առաջին բուժօգնության կազմակերպման համար։ Ինչպես նշեց շտապօգնության կայանի գործադիր տնօրենը, շտապ օգնության ցուցաբերման համար պահանջվում է համապատասխան տեխնիկա։ Կայանի հաշվեկշռում կա 10 ավտոմեքենա, որոնցից միայն չորսն է աշխատում։ Դրանցից երկուսն ստացել են չորս ամիս առաջ եւ տեխնիկապես մասամբ հագեցած են։ Առողջապահության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի հետ մեկ «ռեանիմոբիլի»՝ շտապօգնության ժամանակակից կահավորված ավտոմեքենայի, ձեռքբերման մասին, որով հնարավորություն կստեղծվի հիվանդին հասցնել նշանակման վայր, մասնավորապես՝ Երեւան։ Օֆելյա Դադայանը մատնանշում է նաեւ կադրերի հիմնախնդրի մասին։ Այսօր կայանում կա շտապ օգնության երեք խումբ բնակչության սպասարկման համար, որոնցից միայն մեկն է բժշկական, համապատասխանաբար երկուսը՝ ֆելդշերական։ Բժիշկները շտապօգնության կայանում աշխատելու չեն գնում, քանի որ աշխատանքը ծանր է եւ մեծ լարում է պահանջում, հատկապես գիշերային հերթափոխի ժամանակ, իսկ աշխատավարձը չի համապատասխանում կատարված աշխատանքին։ Ճիշտ է, այդ ոլորտում կան որոշ նորամուծություններ, սակայն դրանք բավարար չեն բժիշկներին շահագրգռելու համար։ Շտապ բուժօգնության կայանի ողջ անձնակազմի գիշերային հերթապահությունների համար կվճարվի ըստ ընդունված նորմատիվների, ինչը մինչեւ վերջերս չկար։ Այս տարի բոլոր բուժհիմնարկներում աշխատավարձը բարձրացվել է 20 տոկոսով (մինչ այդ ընդամենը 5-10 տոկոսով էր)։ Օ. Դադայանը գտնում է, որ աշխատանքի ստաժի դիմաց տոկոսային հավելումների գործող կարգը խթան կհանդիսանա որակյալ աշխատողների ներհոսքի համար։ Շտապ բուժօգնության կայանի գործադիր տնօրենը քաղաքի համապատասխան ծառայությունների ուշադրությունը հրավիրում է շենքերի մուտքերում բնակարանների եւ հարկերի համապատասխան աղյուսակների բացակայության վրա։ Ցանկալի է, որպեսզի դրանցում գրված լինեն նաեւ բնակիչների անուն-ազգանունները, ինչը կնպաստեր շտապօգնության աշխատանքին։ Բացի այդ, մուտքերը լուսավորված չեն, ինչը նույնպես խոչընդոտում է նրանց աշխատանքին։ Նոր աշխատակիցիների համար դժվարություն է ներկայացնում նույն անունը կրող փողոցները գտնելը։ Օրինակ՝ կա Զորգեի անունը կրող երեք փողոց (փողոց, փակուղի, նրբանցք), Թեւոսյան, Վաղարշյան երկու փողոցներ, Հեքիմյան փողոցների՝ ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող համարակալումը, որոնց որոնումների համար ծախսվում է թանկագին ժամանակը, եւ շտապ օգնություն հասկացությունը դառնում է չարդարացված։ Ըստ մեր հարցադրման՝ «Բնակշահագործման տնտեսություն» ՓԲԸ տնօրենը վստահեցրեց, որ բնակարանների համարների եւ բնակիչների ազգանունների մասին ցուցանակների տեղադրման հարցն օրակարգում է։ Օ. Դադայանը մատնանշում է նաեւ օրենսդրական դաշտի անհարթությունները։ Այսպես, օրինակ, հիմնախնդիրներ են ծագում՝ կապված մահվան պատճառի մասին եզրակացության տրման հետ, ինչը սկզբունքորեն չի մտնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ կամ՝ կողմերից մեկի պահանջով տեղեկանքի տրման հետ։ Գործադիր տնօրենի հավաստմամբ՝ հանրապետության բնակչությունը շտապ բուժօգնությունից օգտվում է անվճար՝ պետական պատվերի հաշվին, ինչը տարեցտարի մեծանում է։ Շտապ բուժօգնության կայանի հիմնախնդիրների լուծման հետագա պլանների ճշտման համար մենք դիմեցինք ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանին, որը բացատրեց, որ առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրների հանդեպ կունենան համալիր մոտեցում՝ հաշվի առնելով նաեւ առանձնահատուկ հիմնախնդիրներ։ Մասնավորապես՝ շտապ բուժօգնության հանդեպ կան նվազագույն եւ առավելագույն խնդիրներ։ Նախարարությունը, նախեւառաջ, միջոցներ է փնտրում նրանց պարտքերը մարելու համար։ Մոտ ապագայում կկատարվի վերանորոգում. շտապօգնության կայանի տարածքը կբարեկարգվի։ Հետագայում, հանրապետական հիվանանոցի նոր համալիրի շինարարությունից հետո, մեծահասակների սպասարկման գծով շտապ օգնության կայանը կգտնվի հանրապետական հիվանդանոցին կից, իսկ մանկահասակ բնակչության սպասարկման գծով՝ մանկական հիվանդանոցին կից։ Բարձրորակ կադրերով բնակչության սպասարկման հիմնախնդիրը նույնպես կստանա իր լուծումը։ Առողջապահության հիմնախնդիրները, բնականաբար, այսքանով չեն սպառվում։ Առողջապահության նախարարի հավաստմամբ՝ այդ խնդիրների լուծման հրատապությունն ընդունվում է ամենաբարձր մակարդակով։ Արդեն հովանավորներ են գտնվել մանկական հիվանդանոցը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաեւ նրա կիսակառույց մասն ավարտին հասցնելու համար։ Ավարտվել է Բերձորի հիվանդանոցի նախագիծը, միջոցներ են հայթայթվել Մարտակերտի հիվանդանոցի վերականգնման համար։ Այս տարի նախատեսվում է բուժման համապատասխան արձանագրություններ ներդնել հանրապետական կարգավիճակ ունեցող հիվանդանոցներում, ինչը հնարավորություն կտա վերահսկել բուժման ընթացքը։ Արդեն մշակվել են «Միջին բուժանձնակազմի իրավունքներն ու պարտականությունները», որոնք գարնանը կյանքի կկոչվեն։ Յուրաքանչյուր հինգ տարին մեկ բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստման դասընթացներ կանցնեն Երեւանում, անհրաժեշտության դեպքում նույն նպատակով մասնագետներ կհրավիրվեն Ստեփանակերտ։ Հանրապետության ղեկավարությունը շահագրգռված է եւ հնարավորինս օժանդակում է բժիշկների որակավորման բարձրացմանը. մեր երեք բժիշկներ որակավորվում են երեք տարբեր երկրներում՝ ՌԴ-ում (Մոսկվա), Լեհաստանում եւ Ֆրանսիայում։ Ա. Խաչատրյանը բոլոր շահագրգիռ եւ առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագիր ունեցող անձանց կոչ է անում միավորվել՝ նախարարությանը կից աշխատանքային խումբ ստեղծելու համար՝ առողջապահության համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագիր մշակելու եւ այն մեր իրողություններին հարմարեցնելու նպատակով։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.Net
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

