
Հրատարակված է Փետրվար 14, 2008
ԿՈՄԻՍԱՐ
- 1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ե՛ւ զարմացած էինք, ե՛ւ հիացած: Օր, որով կարող են հպարտանալ ապագա սերունդները: Այսօր այդ օրերի կենդանի վկաները, միմյանց լրացնելով, պատմում են այն հիշարժան օրերի մասին: Ես գիտեմ, եթե դու ողջ լինեիր, ավելի շատ կպատմեիր, չնայած զուսպ էիր: Դու այն մարդն էիր, որ կանգնած էր Շարժման առաջին շարքերում: Դու ամենուր էիր՝ ե՛ւ Մոսկվա մեկնած պատվիրակության մեջ, ե՛ւ թռուցիկներ տարածողների, ե՛ւ զենք հայթայթողների, ե՛ւ քարոզչություն անողների, իսկ երբ պահը եկավ, զենք վերցրիր: Օրինակդ վարակիչ եղավ նաեւ որդիներիդ համար: Նրանք գալիս էին քո հետեւից...Դաժան էր ճակատագիրը: Վեյսալուի ճակատամարտում զոհվեց քո անդրանիկ որդին` խիզախ, թռվռուն, Շարժմանը նվիրված, դեպի ապագան հույսով լցված Ռուբենը: Նա այնքան ճարպիկ էր, որ կարողացավ ազերիների ճանկից ճողոպրել, երբ դեռ Շարժման սկզբին նրան բռնեցին Ֆիզուլի-Աղդամ ճանապարհին: 15-ամյա այդ պատանին հմտորեն ցատկեց բեռնատարի թափքից եւ վազեվազ հասավ տուն: ....Մեծ հայրենասեր, չեմ մոռանա այն պահը, երբ դու Ռուբենի յոթի երեկոյան, երբ արդեն քիչ մարդ էր մնացել տանը, նրանց ներկայությամբ կանչեցիր միջնեկ որդուդ եւ ավագ որդուդ զենքը հանձնեցիր նրան ու պարտավորեցրիր շարունակել նրա գործը: Նա լուռ վերցրեց եղբոր զենքը եւ իր խորհրդավոր լռությամբ կարծես հավատարմության երդում տվեց: Բոլորը մի պահ քարացել էին: Ոչ ոք չէր պատկերացնում, որ դու նույնիսկ մինչեւ որդուդ տարելիցը չէիր ապրի։ 1992թ. դեկտեմբերի 5-ին էր։ Զարմանալիորեն շատ սրտաբաց զրույցի բռնվեցիր, պատմեցիր մի քանի մանրամասնությունների մասին եւ վերջում ավելացրիր՝ ո՞վ է հիշելու այսքանը, ո՞վ է իմանալու, լինելո՞ւ է, արդյոք, մեկը, որ գրի առնի այդ ամենը։ Ես շատ էի զարմացած այդքան ոչ քեզ հատուկ սրտաբաց զրույցի վրա։ Ի՞նչ իմանայի, որ դա քո կարապի երգն էր, ի՞նչ իմանայի, որ հաջորդ օրը Մարզիլուի ճակատամարտում պիտի զոհվես...Կոմիսար, դու չապրեցիր այնքան, որ գոնե ավագ որդուդ տարելիցը նշես, շիրմաքարը կանգնեցնես, լուռ տառապում էիր, տառապանքդ միայն խորը հառաչանքներով էիր արտահայտում։ Նույնիսկ մահից հետո էլ ճակատագիրը քեզ հանգիստ չթողեց։ Ընդամենը մի քանի օր քո զոհվելուց հետո զոհվեց նաեւ քո եւ բոլորի սիրելի փոքրիկ որդիդ՝ Հրայրը, որն աղիողորմ լացում էր քո դիակի մոտ ու անընդհատ կրկնում. «Պապա, ես էլ գալու եմ քեզ մոտ...»։...Այդ փոքրիկ, քաջ ֆիդայու համար դեկտեմբերի 31-ը դարձավ վերջին օրը։ Խեղճ երեխան, որ գնացել էր իր եղբոր ընկերների հետ նոր տարին դիմավորելու, պատահական գնդակի զոհ դարձավ։ Ա՜խ, Կոմիսար, կոմիսար, լավ է այդ մասին չիմացար...Կոմիսար, այնքան լուսավոր երազներ կային քո սրտում, այնքա՜ն պլաններ... Երազում էիր մեծ գերդաստանի մասին, թոռներ-ծոռների մասին։ Ի՜նչ իմանայիր, որ երազանքներդ անկատար են մնալու, ի՜նչ իմանայիր...Կոմիսար, ինչքա՜ն լավ կլիներ, որ դու այսօր տեսնեիր քո սկսած գործի արդյունքը։ Մենք քեզ չենք մոռացել, Կոմիսար, քո քաղաքում քո անունը միշտ կհիշվի քո անվամբ փողոցով։ Այնքա՜ն կցանկանայի, որ քո թողած դալար շիվն ամուր արմատներ ձգեր, դառնար մի հզոր տոհմածառ, քո երազած գերդաստանը իրականություն դառնար։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.NetԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

