
Հրատարակված է Փետրվար 12, 2008
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Ռուսաստանի ապագան, մեր հաջողությունները կախված են մարդկանց կրթությունից եւ առողջությունից, ինքնակատարելագործման, սեփական հմտությունների եւ տաղանդի օգտագործման հանդեպ նրանց ձգտումից։ Եվ այն, ինչ այսօր ասում եմ, նախընտրական կամպանիայի կարգախոս չէ։ Սա երկրի զարգացման կենսական անհրաժեշտություն է։ Քաղաքացիների ընդունակությունների եւ վարքագծի հանդեպ մեր ուշադրությունից եւ այն արդյունքից, որ կբերի յուրաքանչյուրի աշխատանքը, կախված կլինի Ռուսաստանի ապագան։ Կրթության ազգային համակարգերի զարգացումը դառնում է գլոբալ մրցակցության առանցքային տարր եւ կենսականորեն առավել կարեւոր արժեքներից մեկը։ Եվ Ռուսաստանում կա ամեն ինչ. ե՛ւ հարուստ ավանդույթներ, ե՛ւ ներուժ՝ մեր կրթությունը, դպրոցից մինչեւ համալսարան, աշխարհում լավագույններից մեկը դարձնելու համար։ Կրթական համակարգը պետք է յուրացնի ամենաժամանակակից գիտելիքներն ու տեխնոլոգիաները։ Արդեն մոտակա տարիներին անհրաժեշտ է ապահովել անցումը նոր սերնդի չափանիշներով կրթության, չափանիշներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից նորարարական տնտեսությանը։ Այսօր կրթության նախարարությունը աշխատում է այդ չափանիշների վրա։ Ուզում եմ, որ դա քննարկման առարկա դառնա ամբողջ հասարակության մեջ։ ...Թե ինչ են անում կենտրոնական դաշնային մարմինները տեղերում, տարածքներում՝ տարածքային եւ տեղական մարմինների օժանդակությամբ՝ պարզապես ահավոր է։ Այսօր հնարավոր չէ ամիսներով սկսել սեփական գործը։ Յուրաքանչյուր հիմնարկ պետք է գնալ կաշառքը ձեռքիդ՝ հակահրդեհայինի, բժշկի, գինեկոլոգի, բոլոր-բոլորի մոտ։ Այսօրվա պետական ապարատը զգալիորեն բյուրոկրատացված, կոռումպացված համակարգ է, որը դրական փոփոխությունների, առավել եւս, դինամիկ զարգացման միտում չունի։ Մենք պետք է վերացնենք չափից ավելի վարչարարական ճնշումը տնտեսության վրա, ինչը դարձել է զարգացման գլխավոր արգելակներից մեկը։ Եվ գործառույթների օպտիմալացման ու ֆինանսավորման համակարգի փոփոխությունների հաշվին պետք է ստեղծել գերատեսչությունների եւ առանձին պաշտոնյաների արդյունավետ գործունեության շարժառիթներ։ Պետք է ստեղծել մրցունակ պայմաններ՝ լավագույն կադրերին պետական ծառայության մեջ ընդգրկելու համար։ Միաժամանակ բարձրացնել հասարակության առջեւ նրանց պատասխանատվությունը։ Այսօրվա պետկառավարման գլխավոր հիմնախնդիրներից մեկը մնում է նրա՝ չափից ավելի կենտրոնացվածությունը։ Ցանկացած, նույնիսկ՝ տարրական որոշում կառավարությունում ընդունվում է ամիսներով, երբեմն՝ տարիներով։ Կարծես թե ամեն ինչ արվում է ըստ հրահանգի, ճշգրտորեն։ Բայց դա հենց այն դեպքն է, երբ կարգուկանոնը վերածվում է անհեթեթության։ Կառավարությունը պետք է լինի գաղափարախոսության եւ ռազմավարական ծրագրերի մշակման կենտրոն եւ հաստատի դաշնային ծրագրերը՝ հստակ հարցադրումներով, գնահատման չափանիշներով, անհրաժեշտ պաշարների ծավալներով, այլ ոչ թե «խեղդվի» անհարկի մանրուքների ու մանրամասների մեջ։ Նախարարությունները, ինչպես եւ նախանշվում էր վարչական բարեփոխումների սկզբում, պետք է իրապես կառավարեն իրենց վստահված պաշարները, ինքնուրույն ստեղծեն անհրաժեշտ իրավանորմատիվային ակտեր։ Պետական կառավարման վաղվա համակարգի գծեր պետք է դառնան ինքնուրույնությունը եւ պատասխանատվությունը, դինամիկ առաջընթացը, երկրի զարգացման ընդհանուր գաղափարախոսությանը հետեւելը, պաշարների արդյունավետ օգտագործումը, համարձակ որոշումներ ընդունելը, նախաձեռնողականությանը եւ նորարարությանը աջակցելը, կադրերի փոխելիությունը, կոմպետենտությունը եւ աշխարհայացքը։ Ընդ որում, այդ մոտեցումները պետք է դառնան ոչ միայն պետական կառավարման, այլեւ պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող բյուջետային ցանցի եւ հիմնարկների գործունեության հիմքը։ Մտածեք, խնդրում եմ, հարգելի գործընկերներ. այդ համակարգում աշխատում է երկրի աշխատող բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Ուստի, ամբողջ պետության կմախքը հանդիսացող այդ համակարգի գործունեության կատարելագործմամբ անհրաժեշտ է զբաղվել ամեն օր եւ նպատակաուղղված։ Ակնհայտ է եւ այն, որ պետության ուժից վեր է եւ ոչ էլ նրան պետք է այդ հսկայական պետական սեկտորը։ Մարդիկ պետք է վարձատրվեն արդյունքի, այլ ոչ թե՝ սեփական գոյության համար, իսկ նրանց ղեկավարները պետք է անձնական պատասխանատվություն կրեն կառավարման որակի համար։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 12, 2008
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԲԱՎԱՐԱՐԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՊԱՀԱՆՋԸ
. 1
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր քննելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը «2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՔԵՎՈՒՄ
Մուրադ Պետրոսյան 1
123. ԳՐԵԹԵ ԿԵՍ ԺԱՄ տեւեց իմ պատմելը։ Նրան պատմեցի ամեն ինչ՝ ինչպես կա։ - Բոլորը, համարյա բոլորը, ովքեր իշխանություն ունեն, գողանում են մեր միակ հարստությունը՝ ...ԱՅԴ ՀԱՎԱՏԸ ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր զրուցակիցը՝ Մարտունու տարածքային զինվորական կոմիսար Գառնիկ Պետրոսյանը, արցախցիների այն սերնդից է, որը ստիպված է եղել «ժամանակից շուտ հասունանալ». կյանքն էր պահանջում, որ նրանք ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.
Դպրոցական կրթության դասընթացներն անցնելիս ամեն մի երեխա, դեռահաս, պատանի եւ աղջիկ հակվածություն է զգում որոշ առարկաների եւ անբարեհաճություն կամ անտարբերություն՝՝ այլ առարկաների ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
.
I. Կրթության ոլորտում Բոլոնիայի հռչակագրին Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման ճանապարհին առաջին քայլը եղավ հանրակրթական դպրոցի անցումը ուսուցման 12-ամյա համակարգին։ Երկրորդ քայլը, որի իրականացմանը պատրաստվում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.
Ռուսաստանի ապագան, մեր հաջողությունները կախված են մարդկանց կրթությունից եւ առողջությունից, ինքնակատարելագործման, սեփական հմտությունների եւ տաղանդի օգտագործման հանդեպ նրանց ձգտումից։ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ...
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ղարաբաղցիներիս համար աննախադեպ ցուրտ ձմռան պատճառով տեղի ունեցած ջրի սառեցումը եւ հնամաշ ջրախողովակների պայթեցումը շարունակում են խնդիրներ ստեղծել թե բնակչության, թե «Ջրմուղ-կոյուղի» ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդ համարներում 44. ՈՉ ԹԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ եւ իներցիայով ուռճացված՝ «մարդու իրավունքներ», «ազատություն», «համընդհանուր սեր» հասկացությունները պետք ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
. 2
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Զորի ԲԱԼԱՅԱՆ. Սրանով ամեն ինչ ասվում է։ Նրան գիտեն բոլորը՝ մեծ թե փոքր։ Նա ընկալվում է որպես Արցախ-ի հոմանիշ։ Դրականության տարբեր բաժիններով կարելի է վերաբերվել նրան։ ...ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՈՒՄ»
Պանորամա
«Գրանդ Քենդի» ընկերության պահեստներն այժմ այրվում են: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ մեքենա, որոնք այժմ աշխատում են: Հրդեհի ծավալների մասին դեռ—ս մանրամասներ չկան, քանի որ աղբյուրի հաղորդմամբ, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խմբագրի սյունակԱՐՎԵՍՏԸ` ՓՐԿՈՒԹՅԱՆ ՕՂԱԿ, ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՌՈՒԲԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ:
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

