
Հրատարակված է Փետրվար 12, 2008
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
- I. Կրթության ոլորտում Բոլոնիայի հռչակագրին Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման ճանապարհին առաջին քայլը եղավ հանրակրթական դպրոցի անցումը ուսուցման 12-ամյա համակարգին։ Երկրորդ քայլը, որի իրականացմանը պատրաստվում են Հայաստանում եւ Ղարաբաղում, ավագ դպրոցի ստեղծումն է։ Ներկայումս նախարարությունում մշակվում է կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որի մեջ կընդգրկվի նաեւ ավագ դպրոցի ստեղծման դրույթը,- ասում է կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ «Օրենքի նախագծի քննարկումների ժամանակ Հայաստանում մենք եւս ներկայացրինք մեր առաջարկները»,- ասաց Վ. Խաչատրյանը։ Մեր խնդրանքով նախարարը մեկնաբանեց՝ ինչ ասել է ավագ դպրոցի գաղափարը։ Վ. Խաչատրյանի խոսքերով՝ ավագ դպրոցի ստեղծման նպատակը բարձր դասարանցիների համար ինքնակրթության պայմանների ապահովումն է։ Հիմնականը կհամարվի ուսուցումը մինչեւ 9-րդ դասարանը, որից հետո աշակերտներն իրենք կընտրեն՝ հետագայում որ հոսքում շարունակել ուսումը։ Կլինի երեք հոսք՝ հումանիտար, բնագիտական եւ արհեստագործական։ Ուղղվածության համապատասխան էլ՝ աշակերտներն ավելի խորությամբ կուսումնասիրեն այս կամ այն առարկան։ Քննարկումների ընթացքում որոշվեց, որ ավագ դպրոցում պետք է սովորի 18 աշակերտ։ Քննարկման փուլում է նաեւ հանրակրթության համակարգից ավագ դպրոցի անջատման մասին հարցը։ Նախարարն ընդգծեց, որ եթե մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում հանրակրթությունից ավագ դպրոցի տարանջատումը կապված չէ լուրջ խնդիրների հետ, ապա գյուղերում գործընթացը կբախվի մեծ դժվարությունների։ Հ. Գ.- Ադրբեջանում ավագ դպրոցը կոչել են «փոքր ակադեմիաներ», սակայն էությունը նույնն է։ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի հրամանի համաձայն,՝ երկրում 2008թ. կստեղծվեն «փոքր ակադեմիաներ»։ Այդ մասին հաղորդում է «Նովոստի Ազերբայջանա»-ն՝ հղում անելով կրթության նախարարությանը։ Ընթացիկ տարվա մարտին եւ ապրիլին կանցկացվեն «փոքր ակադեմիաների» դպրոցական, քաղաքային եւ շրջանային խորհրդակցություններ, իսկ մայիսին՝ հանրապետական խորհրդակցությունը Բաքվում։ «Փոքր ակադեմիաները» ստեղծվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ 2006-2010թթ. շնորհալի երեխաների եւ երիտասարդների ստեղծագործական ներուժի զարգացման պետական ծրագրի իրագործման մասին հրահանգին համապատասխան։ Ըստ այդ հրահանգի՝ Ադրբեջանի կրթության նախարարությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիան կազմել են դրույթներ «փոքր ակադեմիաների» մասին։ II. Կրթության հիմնախնդիրը կոկորդում մնացած ոսկոր է դարձել ԱՊՀ բոլոր երկրներում, ինչպես նաեւ եվրոպական այնպիսի զարգացած պետություններում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը եւ այլն։ Տեսեք, թե բարեփոխված լուսավորության մասին ինչ են գրում ռուս մասնագետները։ «Ռոսիյսկայա գազետա», պաշտոնական պետական օրգան, 30 օգոստոսի, 2007թ., «Ամենալուրջ հիմնախնդիրը դպրոցականների գիտելիքների չափազանց անբավարար որակն է, որը քանի տարի է՝ փորձում են լուծել մանկավարժական գիտության սյուները։ Ավելի ճիշտ՝ մեկուկես տասնամյակ, որի ընթացքում բարեփոխումներ են տեղի ունենում դպրոցական կրթության մեջ։ Ինչեր ասես, որ չեն հորինել՝ մտցրել են նոր առարկաներ, վերաշարադրել դասագրերը, ստեղծել լիցեյներ, գիմնազիաներ եւ մասնավոր դպրոցներ։ Ահա եւ արդյունքը։ Ընդունող հանձնաժողովներն այս տարի էլ բողոքում են դիմորդների սարսափելի տգիտությունից։ ՄՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Վիկտորովը այսպիսի տարօրինակություն է նկատում. «90-ական թվականներին գրեթե երկու անգամ ավելացել է գիտությունների դոկտորների ու թեկնածուների քանակը եւ միաժամանակ երկու անգամ մեծացել անգրագետ մարդկանց թիվը։ Բնակչության կրթվածության միջին մակարդակն աղետալիորեն իջել է»։ Եթե 1991 թվականին մաթեմատիկական գիտելիքների մակարդակով ռուս դպրոցականներն աշխարհում գրավել են պատվավոր 4-րդ, իսկ բնագիտության ասպարեզում՝ 5-րդ տեղը, ապա այնուհետեւ մի շարք պարամետրերով հայտնվել են ցուցակի վերջում։ Մոսկվայի համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին դառնությամբ նշում է, որ ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից դիմորդների ներկայիս բազային պատրաստվածությունը ոչ մի քննադատության չի դիմանում։ Ինչ վերաբերում է աշխարհի մասին գիտելիքներին, ապա դեռահասների մոտ այդ պահանջարկը լիուլի բավարարվում է հեռուստատեսային «տոկ-եւ ռեալիտի» շոուների հաշվին։ Հետաքրքրվող եւ շահագրգիռ մարդուց նա վերածվում է «homo videns»-ի՝ մարդ - հանդիսատեսի, որը շրջակա իրականությունը տեսնում է հեռուստաէկրանի՝ իրեն առաջադրված շրջանակներում։ Եվ բավարարվում է դրանով։ Գործերը ոչ լավագույն ձեւով դասավորվեցին Ամերիկայում։ 1960-ական թվականներին ամերիկացիները սարսափով իմացան, որ իրենք սակավակիրթ ազգ են։ ԱՄՆ-ի ցենզերի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցի տվյալներով՝ երկրի 54 մլն քաղաքացիներ լրիվ միջնակարգ կրթություն չեն ունեցել, իսկ 3 մլն-ը ընդհանրապես գրել-կարդալ չի կարողացել։ Այդ տագնապալից ահազանգը իշխանություններին ստիպեց լրջորեն ձեռնամուխ լինել կրթության համակարգի բարելավմանն ու հասնել հաջողության։ Իսկ մեզ մոտ՝ Ռուսաստանում, դպրոցի զանազան բարեփոխումները, որպես կանոն, հակառակ արդյունքն են տալիս»։ lll. ԲԱՅՑ ԱՀԱ արձագանք ԱՊՀ մեկ ուրիշ խոշորագույն երկրից։ «Զերկալո նեդելի» թերթը. «Ուկրաինայի կրթությունը գտնվում է համակարգային ճգնաժամի վիճակում։ Ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Դպրոցական ծրագրի բովանդակության հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որպեսզի չինովնիկները, որոնց հասարակությունը վստահել է հարցեր լուծելու իրավունք, իրենցից ներկայացնեն մտավոր էլիտա ոչ միայն ի պաշտոնե, այլեւ՝ իրականում։ Ավա՜ղ, ռեալ հիմնախնդիրներ լուծելու փոխարեն կողմերը նմանակում են գործունեություն։ Այդ գործունեության «ծխածածկույթի» հետեւում տուժում են պետության եւ ազգի շահերը։ Այդ ամենն ամբողջության մեջ նշանակում է, որ Ուկրաինայում կրթության բնագավառում չկա պետական քաղաքականություն։ Որովհետեւ պետական քաղաքականությունն այդ ոլորտում կայանում է հենց նրանում, որպեսզի որոշել հասարակության զարգացման հեռանկարը։ Իսկ կրթության բնագավառում պետական քաղաքականության բացակայությունը ինքնաբերաբար նշանակում է հեռանկարի բացակայություն։ Ամենեւին չառաջարկելով ստեղծված վիճակից դուրս գալու որեւէ պլան (դա առանձին քննարկման առարկա է)՝ ես առաջարկում եմ ցանկացած պլանի առաջին գործողությունը։ Այն է. անցկացնել բոլոր առարկաների գծով գիտելիքների մակարդակի մոնիթորինգ միջնակարգ դպրոցի ավարտական դասարաններում (ներկայացուցչական ընտրության հիման վրա՝ այդպիսի մոնիթորինգի բովանդակության ու ձեւի նախնական քննարկումով)։ Այնուհետեւ լայն հասարակայնությանը ծանոթացնել մոնիթորինգի արդյունքներին։ Եվ, ունենալով հիվանդի ռենտգենյան նկարը, սկսել մտածել այն մասին, թե գործնականում ինչ անել այդ ամենի հետ»,- գրում է Կիեւի ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Վյաչեսլավ Էպշտեյնը։ Եվ ավարտում է հետեւյալով. կրթության կառավարման «ճկունությունը» խոսքի ու գործի, ձեւի ու բովանդության միջեւ մեծ տարածության ստեղծման եւ անշեղ պահպանման մեջ է։ IV. ՓՈՔՐ-ԻՆՉ ՇՈՇԱՓԵՆՔ ԳՈՐԾԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ։ 1. Սկսած այն պահից, երբ Ֆինլանդիան քաղաքակիրթ աշխարհով մեկ «թնդաց» կրթության բնագավառում ունեցած իր բարձր արդյունքներով, տարբեր երկրներից շատ պատվիրակություններ եղան այնտեղ՝ հույս ունենալով գտնել այն «գաղտնի գիտելիքը», որին տիրապետում են իրենց ֆինն գործընկերները։ Ի՞նչն է օգնել հյուսիսային այդ համեստ երկրին կրթության բնագավառում գտնվել «առջեւում ողջ մոլորակի»։ 2. Հիմնական դպրոցի հաջող աշխատանքի գլխավոր էությունը, հիմքն ու պատճառը հետեւյալ սկզբունքին հետեւելու մեջ է. «Բարձր որակավորման ուսուցիչներ ունենալը պարտադիր է եւ անհրաժեշտ. այդ երեւույթի մեջ է դպրոցի արդյունավետ աշխատանքի հիմքը»։ Առանց բարձրակարգ ուսուցչի դպրոցական ոչ մի համակարգ չի կարող տալ ցանկալի արդյունքներ։ Համառոտ տեղեկանք Ֆինլանդիայի ընդհանուր կրթության Համակարգի մասին։ Ընդհանուր կրթության տեւողությունն այդ երկրում ինը տարի է՝ պարտադիր եւ անվճար։ Աստիճաններն են. հիմնական դպրոց՝ 1-5-րդ դասարաններ (7-12 տարեկաններ) եւ 6-9-րդ դասարաններ (13-16 տարեկաններ)։ Երեխան պարտավոր է հիմնական դպրոցում ուսումն սկսել այն տարում, երբ կդառնա 7 տարեկան։ Երեխաների միայն մեկ տոկոսն է սկսում դպրոց հաճախել մեկ տարի առաջ, սակայն դրա համար պահանջվում է հատուկ վկայական դպրոց ընդունվելու՝ երեխայի պատրաստվածության մասին։ Դպրոցական տարին բաղկացած է 190 օրից։ Դպրոցական շաբաթը տեւում է 5 օր, դասերի նվազագույն քանակությունը փոփոխակվում է 19-ից 30-ի սահմաններում՝ կախված ուսուցման որակից եւ պարտադիր առարկաների քանակից։ 1-5-րդ դասարաններում դասավանդում է մեկ ուսուցիչ, այդ դասարաններում առանձին ուսուցիչներ կարող են լինել նկարչության, երաժշտության եւ ֆիզիկական դաստիարակության գծով։ 6-9-րդ դասարաններում դասավանդում են ուսուցիչ-առարկայագետները։ Ուսումնական պլանի հիմունքները մշակվում են Ֆինլանդիայի կրթության ազգային վարչության կողմից եւ ներառում նպատակներն ու գնահատության չափանիշները։ Այդ շրջանակում դպրոցները եւ տեղական իշխանությունները ձեւավորում են սեփական ուսումնական պլանները՝ ելնելով տեղական առանձնահատկություններից։ Ուսուցիչներն ինքնուրույն են ընտրում ուսուցման մեթոդները եւ ազատ են ուսումնական նյութերը որոշելու մեջ։ Բացի այդ, մաթեմատիկայի դասագրքերն, օրինակ, հագեցված են ռեալ օբյեկտների (ասենք՝ ֆիննական քաղաքների բնակչության թվաքանակի, Եվրոպայի քաղաքների միջեւ հեռավորության, ապրանքների ու ծառայությունների եւ այլն) մասին թվային տեղեկատվությամբ։ Մի կողմից այդ ամբողջ նյութը հանդիսանում է մաթեմատիկական հաշվարկումների օբյեկտ, մյուս կողմից՝ ֆոնային գիտելիքների ձեւավորման հիմք։ Ֆինլանդիայում արտասահմանյան կինոնկարները չեն սինխրոնացվում, դրանք հեռարձակվում են մակագիրներով, որոնք, իհարկե, զարգացնում են ընթերցելու ունակությունը։ 3. Ֆիննական մշակույթում ուսուցչի մասնագիտությունը համարվում է կարեւորագույնը հասարակության մեջ, եւ դրա համար էլ ուսուցչի կրթությանը պատկառելի ռեսուրսներ են հատկացվում։ Ֆինլանդիայում ուսուցիչն օգտվում է հասարակության մեծ վստահությունից, որպես իր աշխատանքը բարձր որակով կատարելու ընդունակ արհեստավարժ։ «Մանկավարժության մեջ փորձագետ» են ֆինն ուսուցիչները։ Այդ կապակցությամբ ուսուցիչն ստանում է բավականին բարձր ակադեմիական ազատություն, իսկ դպրոցները՝ աշխատանքի կազմակերպման գործում ռեալ ինքնավարություն՝ ազգային բազային ուսումնական պլանի շրջանակներում։ Ուսուցչի, առանձնապես առարկայագետի մասնագիտությունը բարձր է գնահատվում ու լայն տարածում ունի շրջանավարտների մեջ։ Դա հաստատվում է, օրինակ, համալսարաններում ուսուցիչ-առարկայագետների պատրաստման ծրագրերի հանրամատչելիությամբ։ Ծրագրերի համար շատ բարձր մրցույթներ են լինում, ընտրվում է այդ ծրագրով սովորելու ցանկություն ունեցողների 10 տոկոսը։ Դա նշանակում է, որ սովորում են ակադեմիական գերազանց ունակությունների ու հմտությունների տեր ուսանողներ։ Ֆինն ուսուցիչների պատրաստման ծրագրերի բովանդակությունը մյուս երկրների համեմատությամբ նկատելիորեն տարբերվում է խորությամբ ու հնարավորություններով։ Այդ գործոնը վկայում է, որ երիտասարդ ֆինն ուսուցիչները քաջածանոթ են ոչ միայն դասավանդման զանազան մեթոդներին, այլեւ կրթության բնագավառում առկա գիտական հետազոտություններին։ Նրանցից շատերը պատրաստ են, իսկ գլխավորը՝ ձգտում են ամբողջ արհեստավարժ գործունեության ընթացքում զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները։ 4. ԵՎ ՎԵՐՋԻՆ, ՈՉ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ. Ֆինլանդիայում այնքան մեծ չէ ճեղքվածքը աղքատների եւ հարուստների միջեւ, ինչպես ուրիշ երկրներում, այսինքն՝ հասարակության վիճակը՝ նրա բարոյահոգեբանական բաղկացուցիչը, կարեւոր դեր է խաղում դպրոցական համակարգի արդյունավետ կարգավորման գործում։ Գլխավոր սկզբունքը, որին դավանում են ֆինները՝ «այն, ինչ անարդարացի է, օրենք չի կարող լինել»։ Ֆիննական դպրոցը նաեւ հիմնախնդիրներ ունի։ Եվրոպայում դպրոցական կրթության վիճակն ուսումնասիրող միջազգային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելուց հետո դպրոցի մասին բանավեճերը վերսկսվեցին նաեւ Ֆինլանդիայում, որոնցում շոշափվում էին շնորհալի երեխաներին օգնություն ցույց տալու, մասնագիտացված դպրոցներ բացելու եւ այլ հարցեր։ Պարզվում է՝ ամեն ինչ չէ, որ կա ֆիննական դպրոցներում, նրանց մոտ 7-9-րդ դասարաններում չկան կենսաբանության եւ մաթեմատիկայի գծով ֆակուլտատիվներ։ Այդ առարկաները՝ երաժշտականի, սպորտայինի եւ այլնի հետ, պարտադիր չեն հանդիսանում, բայց դրանք կան։ Դա գրեթե այն է, ինչի մասին ես խոսում եմ շուրջ 35 տարի եւ՝ ոչ ոքի ԳՈՐԾԸ չէ։ Բոլորը գլխով համաձայնության նշան են անում՝ սկսած կրթության նախկին նախարարից մինչեւ դպրոցների մեծամասնության տնօրենները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ աշխարհում նմանօրինակներ չկան՝ աշխարհը գնում է դեպի այդ նորը, իմ հայտնագործությունը, սակայն՝ չափից դուրս դանդաղ եւ կիսակույրի պես շոշափելով։ Եվ քանի որ աշխարհում նմանօրինակներ չկան, չպետք է հուսալ, թե միջին մակարդակի մարդիկ, որպիսիք մեր քաղաքական պետերն էին, կհամարձակվեին ձեռնամուխ լինել այդ նույն գործին։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 12, 2008
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԲԱՎԱՐԱՐԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՊԱՀԱՆՋԸ
. 1
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր քննելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը «2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՔԵՎՈՒՄ
Մուրադ Պետրոսյան 1
123. ԳՐԵԹԵ ԿԵՍ ԺԱՄ տեւեց իմ պատմելը։ Նրան պատմեցի ամեն ինչ՝ ինչպես կա։ - Բոլորը, համարյա բոլորը, ովքեր իշխանություն ունեն, գողանում են մեր միակ հարստությունը՝ ...ԱՅԴ ՀԱՎԱՏԸ ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր զրուցակիցը՝ Մարտունու տարածքային զինվորական կոմիսար Գառնիկ Պետրոսյանը, արցախցիների այն սերնդից է, որը ստիպված է եղել «ժամանակից շուտ հասունանալ». կյանքն էր պահանջում, որ նրանք ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.
Դպրոցական կրթության դասընթացներն անցնելիս ամեն մի երեխա, դեռահաս, պատանի եւ աղջիկ հակվածություն է զգում որոշ առարկաների եւ անբարեհաճություն կամ անտարբերություն՝՝ այլ առարկաների ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
.
I. Կրթության ոլորտում Բոլոնիայի հռչակագրին Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման ճանապարհին առաջին քայլը եղավ հանրակրթական դպրոցի անցումը ուսուցման 12-ամյա համակարգին։ Երկրորդ քայլը, որի իրականացմանը պատրաստվում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.
Ռուսաստանի ապագան, մեր հաջողությունները կախված են մարդկանց կրթությունից եւ առողջությունից, ինքնակատարելագործման, սեփական հմտությունների եւ տաղանդի օգտագործման հանդեպ նրանց ձգտումից։ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ...
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ղարաբաղցիներիս համար աննախադեպ ցուրտ ձմռան պատճառով տեղի ունեցած ջրի սառեցումը եւ հնամաշ ջրախողովակների պայթեցումը շարունակում են խնդիրներ ստեղծել թե բնակչության, թե «Ջրմուղ-կոյուղի» ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդ համարներում 44. ՈՉ ԹԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ եւ իներցիայով ուռճացված՝ «մարդու իրավունքներ», «ազատություն», «համընդհանուր սեր» հասկացությունները պետք ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
. 2
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Զորի ԲԱԼԱՅԱՆ. Սրանով ամեն ինչ ասվում է։ Նրան գիտեն բոլորը՝ մեծ թե փոքր։ Նա ընկալվում է որպես Արցախ-ի հոմանիշ։ Դրականության տարբեր բաժիններով կարելի է վերաբերվել նրան։ ...ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՈՒՄ»
Պանորամա
«Գրանդ Քենդի» ընկերության պահեստներն այժմ այրվում են: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ մեքենա, որոնք այժմ աշխատում են: Հրդեհի ծավալների մասին դեռ—ս մանրամասներ չկան, քանի որ աղբյուրի հաղորդմամբ, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

