
Հրատարակված է Փետրվար 12, 2008
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՔԵՎՈՒՄ
- 123. ԳՐԵԹԵ ԿԵՍ ԺԱՄ տեւեց իմ պատմելը։ Նրան պատմեցի ամեն ինչ՝ ինչպես կա։ - Բոլորը, համարյա բոլորը, ովքեր իշխանություն ունեն, գողանում են մեր միակ հարստությունը՝ գինու-օղու մթերքները, հատկապես՝ կոնյակն ու կոնյակի սպիրտը,- ասում էի եւ օրինակներ բերում։ - Ես, որպես պարետի տեղակալ, լիազորություններ ունեմ վերահսկելու Արցախից դուրս բերվող ապրանքը, բայց պատշաճ ուժեր չունեմ իմ գործառույթները լիաչափ իրագործելու համար, այդ պատճառով նպատակահարմար եմ համարում քեզնից մի թուղթ ստանալ, որում հավաստվի, որ ես Հայաստանի նախագահի կողմից լիազորված եմ վերահսկել ՀՀ-ից բոլոր ապրանքների մուտքն ու բաշխումը։ Նախ, դա կընդլայնի իմ լիազորությունները, կերկարացնի իմ ձեռքը. չէ՞ որ գողանում են ոչ միայն կոնյակը, այլեւ այն ամենը, ինչ վատ է պահվում, երկրորդ եւ գլխավորը՝ այդ թուղթն իմ պաշտոնին մեծ եւ անհրաժեշտ կշիռ, ուժ կհաղորդի... ա. Ինձ չհաջողվեց նրան համոզել։ Համոզել, որ «...հետո դժվար է լինելու պայքարել կազմակերպված կոռումպացված կառույցների դեմ, հիմա իսկը ժամանակն է չեզոքացնել նրանց՝ քանի դեռ նրանք սաղմնային վիճակում են, քանի դեռ նրանք չեն կազմակերպվել-համախմբվել...»։ Ես խոսում էի, իսկ նա լուռ ծխում էր՝ չզարմանալով, չփոխելով դեմքի արտահայտությունը եւ չտալով համարյա ոչ մի հարց։ Իմ ասածներից միայն մի հարցի արձագանքեց՝ իմ լիազորությունների մասին թղթի վերաբերյալ։- Հիմա Գագիկ Հարությունյանը (այն ժամանակվա վարչապետը) հենց իսկ Արցախում է, վերադառնալուց հետո կխոսեմ նրա հետ եւ այն ժամանակ կորոշեք, թե ինչ անենք։ բ. Հարությունյանը՝ Հարությունյան, բայց այսօրվա հեռավորությունից նայելով, կարծում եմ՝ նա հիմնականում խորհրդակցել է Ռ. Քոչարյանի՝ Արցախի ներքին գործերի գծով նրանց գլխավոր (այդ ժամանակվա) փորձագետի եւ իրենց համար ամենավստահելի ղարաբաղցու հետ։ Նրա սառնություն-անտարբերությունն ինձ ավելի շատ զարմացրեց, քան՝ իմ կողմից հուզմունքով նրան շարադրած փաստերն ու փաստարկումները այն պահին, երբ դրանք առաջին անգամ իմ առջեւ կանգնեցին։ Ես ուշադիր նրան նայեցի եւ հասկացա... ոչ մեծ ուշացումով. Լ. Տեր-Պետրոսյանը մտածում է այն րոպեի մասին, երբ ես վեր կկենամ ու կգնամ... - Նախագահի ժամանակը միշտ սուղ է լինում, ավելի լավ է այդ հարցերը ես Վանոյի հետ լուծեմ, իսկ քեզ հազվադեպ անհանգստացնեմ, այն էլ Վանոյի միջոցով,- ասացի ու վեր կացա։ Նրա դեմքը պայծառացավ, նա չէր էլ մտածում ուրախությունը թաքցնել, չէ որ այն հասցեագրված էր իմ հասկացողությանը։ - Այո, այո, Վանոյի միջոցով,- պատասխանեց նա։ Նա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հսկում էր երկիրը եւ երաշխավորում օրինականության ու կարգուկանոնի պահպանումը նրա ներսում. նա՝ հանուն Արցախի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գլխավոր ղեկավարներից մեկը, իսկ այն ժամանակ՝ ամենագլխավոր ղեկավարը ։ Իսկ դեպի ո՞ւր ղեկը շրջեց այդ ղեկակալը։ Շրջեց դեպի Անկարություն... 124. ՀԵՆՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ համապետական բարիքի զանգվածային-համակարգային հափշտակումներով դրվել է երկրի եւ ժողովրդի բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական եւ մնացյալ բազմաշերտ անկարության հիմքը։ Անցան տարիներ, եւ առաջնորդն իր շքախմբի հետ սկսեց տագնապ հնչեցնել. «Գանձարանը դատարկ է, երկիրն՝ աղքատ... եզրակացությունն ու ելքը մեկն է, հայերը պետք է կարողանան տանուլ տալ։ Նույնիսկ՝ եթե... հաղթել են»։ ա. 1997 թվականին Լ. Տեր-Պետրոսյանը, արձանագրելով մեր թուլության փաստը եւ դատողություններ անելով նրանից բխող հետեւանքների մասին՝ այնքան էլ անիրավացի չէր։ Բայց հարցն ուրիշ է։ - Ո՞վ եւ ինչպե՞ս մեզ հասցրեց այդ թուլությանը։ Ի՞նչն է հանդիսանում զիջումների պատճառը, պարտվողական դիրքորոշման պատճառը։ Արդյո՞ք դրանք անխուսափելի են եղել։ Թե՞ մարդկային գործոնն է մեղավոր, այսինքն՝ իշխանության գլուխ անցած տիրակալների չար կամքը, որն ընդհանուր շահերին դավաճանել է ի հաճույս անձնականի... բ. Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա զինակիցները հեռացան՝ առանց զղջալու եւ իրենց մեղքը չխոստովանած. մեղքը՝ հասարակության եւ ժողովրդի վիճակի համար, այն բանի համար, որ իրենք երկիրը կառավարել են մաֆիոզային-կոռուպցիոն մեթոդով, որը կթուլացնի ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը՝ իր հարստություններով, միլիոնանոց բանակով եւ տասնյակ հազարավոր ինքնաթիռներով, տանկերով ու հրթիռներով հանդերձ... գ. ԱՅ ԱՅՍՊԵՍ, գովական դու մեր ժողովուրդ՝ իբրեւ՝ բազմադարյա իմաստության ծո՜վ... Ժողովուրդների անխոս ու անտարբեր դիրքի շնորհիվ է կատարվում չարագործությունների մեծ մասը։ 125. ՎԱՆՈՆ ԻՆՁ ԸՆԴՈՒՆԵՑ անկեղծորեն սիրալիր, թեպետ զգացվում էր այն տարբերությունը, որն այդ երեք տարվա ընթացքում առաջ էր եկել նրա ունեցած ծառայողական դիրքից... Նա արդեն մեծ պետ էր։ Ինձ զարմացրեց ու անհանգստության դրդեց սոսկ մի հանգամանք. Վ. Սիրադեղյանը, հակառակ իմ ակնկալիքների, ինչպես եւ Լ. Տեր-Պետրոսյանը, լսածից շփոթմունքի չմատնվեց, նույնիսկ զարմացած չէր, ասես խոսքն ինչ-որ փողոցային հանցավոր խմբավորման հերթական ու սովորական հարձակման մասին էր։ Ինձ ցավալիորեն հասկանալի էր, որ նրանք (ՀՀ ղեկավարությունը) չեն ցանկանում եւ ուղղակիորեն չեն միջամտելու Արցախում կարգուկանոնի հաստատմանը... ա. Սակայն, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, Սիրադեղյանը աշխույժ, բնական հետաքրքրություն էր դրսեւորում իմ անձի հանդեպ եւ ջանում էր դրականորեն լուծել իմ ամեն մի խնդրանք-հայտ-առաջարկություն։ Խնդրանքներս տեխնիկական էին՝ ստանալ, ինչքան կարելի է, ավելի շատ եւ ավելի լավ աջակցություն պարետության եւ նրա անձնակազմի կայացմանն ու հանդերձավորմանը։ Նա կանչեց իր տեղակալին՝ ՆԳ ներկայիս նախարար Գ. Հարությունյանին, եւ ինձ ներկայացնելով որպես իր ընկեր ու բարեկամ՝ ասաց. «Պետք է Մուրադին առձեռն տալ 300 հազար ռուբլի, եւ հենց որ իրենք բանկում հաշիվ բացեն, այնտեղ փոխանցել էլի 1,5 միլիոն»։ Բացի այդ, նա կարգադրություն արեց մեզ ռացիա, 100 ձեռք համազգեստ եւ մի քանի ատրճանակ տալու մասին... Փողը պետք էր պարետատան ծառայողներին խրախուսելու միջոցառումների համար, որպեսզի նրանց մոտ ազնվորեն աշխատելու մղում պահպանվի։ բ. Մի խոսքով, կարելի է ասել, հանրային ունեցվածքի հափշտակումների դեմ պայքարում ՀՀ ղեկավարության մեջ հենարան, դաշնակիցներ կամ (ինչպես ներկայումս մոդայիկ է ասել) տանիք գտնելու իմ հույսերը փուլ եկան։ Փուլ եկան մինչեւ առաջին հարկը։ Մի հարկը մնաց. այն իմաստով, որ ՆԳ ամենազոր նախարարի կողմից ինձ ցույց տրված ջերմ ընդունելությունը, այնուամենայնիվ, ինձնից վանեց լիակատար հիասթափության զգացումը եւ որոշակի վստահություն ներշնչեց, որ ամեն ինչ չէ, որ սաստիկ վատ է։ ...Մարդն, ախր, մեծ հաշվով վերցրած, թույլ էակ է. նա չի կարող տանել այն բանի նույնիսկ տասներորդ մասը, ինչն իր փխրուն ուսերին տանում է՝ եթե հանկարծ, Աստված մի արասցե, երեւակայական ակնոցները, որոնցով նա նայում է աշխարհին, ապագային, փոխարինվեն իրականով։ Առանց խաբուսիկ հույսի, առանց այդ դոպինգային ներարկման՝ սակավ մարդիկ կպահպանեն դիմադրության կամքը։ Հույսը վագրի առաջ մեջքի վրա պառկած մարդու երազ է։ Ավելի լավ կլինի, որ նա չարթնանա... ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՔԵՎՈՒՄ 126.- ՏԵՍԵ՞Լ ԵՍ՝ ինչ մեծ տուն է կառուցում Ն.Ն.-ը։ -Չէ,- պատասխանում եմ,- Ինչ է, շա՞տ է մեծ։ - Դրանից էլ մե՞ծ... Եկա, նայեցի եւ... աչքերիս չեմ հավատում. ուղղակի կեւորկովյան ամառանոցին սազական, բարձրանում է դեռեւս թերակառույց մի շենք։ Կանգնեցրի շինարարությունը, ձերբակալեցի կատարվող աշխատանքների համար պատասխանատուին եւ պատժեցի հրշեջներից գլխավորին, որոնց ավտոմեքենան ջրով ապահովում էր շինարարությունը (իսկ հրդեհների ժամանակ նրանք բենզին կամ ջուր չէին ունենում)։ Այ քեզ օյի՜ն։ Ես պատմում եմ 1988 թվականից ի վեր Արցախում առաջին մեծ առանձնատան կառուցման մասին։ Զարմանքն ու չարաթույն տարակուսանքն էր համակում մարդկանց. մի՞թե այդպես կարելի է։ Ամեն ոք զայրանում է իր շրջապատում... 127. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԻՆՁ՝ ես գործել եմ իմ հնարավորությունների սահմաններում. թե որ մեծ ուժեր ու իրական իշխանություն ունենայի, ես այդպիսի լրբանք (ներողություն արտահայտությանս համար) թույլ չէի տա։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Ինչ վաստակես՝ ամբողջը քոնն է, սակայն կարգելեի շքեղ ապրելը։ Մեր վիճակում փողը շքեղության վրա ծախսել՝ նույնն է թե քամուն տալ։ Ինչպես որ կատուն պետք է մկներ բռնի, այնպես էլ փողը պետք է փող բերի, այլ ոչ թե լեշի պես ընկած մնա իր տեղում՝ ի հաճույս... ասենք թե, նույնիսկ՝ իր տիրոջը։ Սա՝ գաղափարաքաղաքական ոլորտում բացթողումների վերաբերյալ։ Իսկ դրանք ինչքա՜ն շատ են իրավական ոլորտում. անթիվ-անհամար։Ինչի ձեռք տաս՝ գարշահոտ է։ Եվ մեկը մյուսի հետ ամուր կապված... Դա «Գորդյան» կոչվող հանգույցներից է, իսկ դրանք բացվում են միայն սրով... 128. ԲԱՅՑ ԻՆՉՈՒ են լռել... նաեւ նրանք, ովքեր ծառայողական պարտքի բերումով չպետք է լռեին։ Նրանք նույնիսկ պետք չհամարեցին ինձ բարոյական, խոսքով աջակցություն ցույց տալ։ Բայց չէ՞ որ ինձ մենակ հաջողվեց կանգնեցնել (թեկուզեւ մեկ -երկու ամսով) այդ շքեղ տան շինարարությունը, եւ եթե պետ հանդիսացող անձանց հանցավոր անտարբերությունը չլիներ, ապա այդ բացասական երեւույթը տեղ չէր գտնի պայքարող եւ ամեն ինչում կարիքավոր ժողովրդի կյանքում։ ա. ...Չէր լինի սփյուռքի սառնությունը մեր օբյեկտիվ կարիքների հանդեպ։ Տարիներով չենք կարողանում փող հավաքել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման համար։ Ասում են՝ «Նախ, ձեզ մոտ հավաքեցեք. հրե՜ն ինչպիսի ապարանքներ են կառուցվում ձեզ մոտ, նոր միայն մեզ դիմեք»։ բ. Ընդամենը մեկ անգամ է պետության ղեկավարը արձագանքել «Առավոտ» թերթի շաբաթօրյա համարների առաջին էջի հրապարակումներին... այն էլ՝ անեկդոտային ժանրով, ավելի լավ կլիներ լռեր... գ. Չեն հասկանում, որ գիտակցական անգործությունը իրենց վստահված պետությունում այդ անհամար չարաշահումներից վատթարագույնն է այն բոլոր բազմապիսի սխալներից, որոնք կատարվել են իրենց կառավարման օրոք։ դ. Նման իրավիճակում հիմարություն եւ ցինիկություն է հասարակ քաղաքացիներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշման կոչելը։ Որպեսզի ակտիվացնել բնակչությանը, որպեսզի քաղքենին, կոչը լսելով՝ մասնակից դառնա բարոյահոգեբանական եւ գաղափարախոսական «շաբաթօրյակին»՝ նրանց հարկավոր է գործնական օրինակ եւ իրական պաշտպանություն վերեւից։ 129. Թող որ ոչ միշտ լինի անվիճելի, բայց հազվադեպ է, որ հասարակական կյանքում որեւէ երեւույթի բացատրություն չեմ գտնում... Իշխանությունների՝ վերը հիշատակված դիրքորոշմանը մինչ օրս բացատրություն գտնել ես չեմ կարողանում։ Իսկ հնարավորություն նրանք (ե՛ւ հիմա, ե՛ւ այն ժամանակ) ունեցել են շատ ավելի, քան բավարար չափով. ի տարբերություն Չեչնիայի, օրինակ, իշխանությունն Արցախում եւ ՀՀ-ում համարյա միշտ վերին աստիճանի կենտրոնացված է եղել... Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին չէ. դա բարդ ու ծանր է, այդպիսի զորեղ հիմնախնդրի լուծման համար համարժեք կերպով զորեղ մարդիկ են պետք։ Խոսքը փոքրի մասին է՝ ՊՆ, ՆԳՆ, ԱԱՎ բաժինների, վարչությունների պետերի եւ ոչ ամենաբարձր էշելոնի շատ ու շատ պաշտոնյաների կողմից շքեղ առանձնատների կառուցում թույլ չտալու մասին։ Իսկ նրանց ինչո՞ւ ձեռքերը չեն հասնում։

- Մուրադ Պետրոսյան
Վերջին լուրերը, Փետրվար 12, 2008
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԲԱՎԱՐԱՐԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՊԱՀԱՆՋԸ
. 1
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր քննելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը «2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՔԵՎՈՒՄ
Մուրադ Պետրոսյան 1
123. ԳՐԵԹԵ ԿԵՍ ԺԱՄ տեւեց իմ պատմելը։ Նրան պատմեցի ամեն ինչ՝ ինչպես կա։ - Բոլորը, համարյա բոլորը, ովքեր իշխանություն ունեն, գողանում են մեր միակ հարստությունը՝ ...ԱՅԴ ՀԱՎԱՏԸ ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր զրուցակիցը՝ Մարտունու տարածքային զինվորական կոմիսար Գառնիկ Պետրոսյանը, արցախցիների այն սերնդից է, որը ստիպված է եղել «ժամանակից շուտ հասունանալ». կյանքն էր պահանջում, որ նրանք ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.
Դպրոցական կրթության դասընթացներն անցնելիս ամեն մի երեխա, դեռահաս, պատանի եւ աղջիկ հակվածություն է զգում որոշ առարկաների եւ անբարեհաճություն կամ անտարբերություն՝՝ այլ առարկաների ...ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
.
I. Կրթության ոլորտում Բոլոնիայի հռչակագրին Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման ճանապարհին առաջին քայլը եղավ հանրակրթական դպրոցի անցումը ուսուցման 12-ամյա համակարգին։ Երկրորդ քայլը, որի իրականացմանը պատրաստվում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.
Ռուսաստանի ապագան, մեր հաջողությունները կախված են մարդկանց կրթությունից եւ առողջությունից, ինքնակատարելագործման, սեփական հմտությունների եւ տաղանդի օգտագործման հանդեպ նրանց ձգտումից։ ...ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ...
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ղարաբաղցիներիս համար աննախադեպ ցուրտ ձմռան պատճառով տեղի ունեցած ջրի սառեցումը եւ հնամաշ ջրախողովակների պայթեցումը շարունակում են խնդիրներ ստեղծել թե բնակչության, թե «Ջրմուղ-կոյուղի» ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդ համարներում 44. ՈՉ ԹԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ եւ իներցիայով ուռճացված՝ «մարդու իրավունքներ», «ազատություն», «համընդհանուր սեր» հասկացությունները պետք ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
. 2
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Զորի ԲԱԼԱՅԱՆ. Սրանով ամեն ինչ ասվում է։ Նրան գիտեն բոլորը՝ մեծ թե փոքր։ Նա ընկալվում է որպես Արցախ-ի հոմանիշ։ Դրականության տարբեր բաժիններով կարելի է վերաբերվել նրան։ ...ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՈՒՄ»
Պանորամա
«Գրանդ Քենդի» ընկերության պահեստներն այժմ այրվում են: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ մեքենա, որոնք այժմ աշխատում են: Հրդեհի ծավալների մասին դեռ—ս մանրամասներ չկան, քանի որ աղբյուրի հաղորդմամբ, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

