
Հրատարակված է Փետրվար 09, 2008
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
- Թելման Հարությունյան։ 1959 թվականի ծնված։ Ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Ղլիշբաղ գյուղը։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինության բաժինը։ Աշխատել է Երեւանի կոմպրեսորային գործարանում, այնուհետեւ մինչեւ 1992 թվականը՝ Ստեփանակերտի մսի կոմբինատում։ 1992-ից ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է բռնագաղթած Սեյսուլան, Յարմջա, Ղազանչի գյուղերի լիազոր ներկայացուցիչ։ 1996-ից աշխատել է Ստեփանակերտի թիվ 2 շինձեռնարկությունում, 1998-ից՝ «Արվարդ» կաթի կոմբինատում։ 2003 թվականից ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունում բաժնի վարիչ է, որտեղ եւ աշխատում է ցայսօր։ Ներկայացնում ենք նրա խոսքը, հիշողությունները։ -Երեւանում ուսանող էի, իսկ Հովհաննես Շիրազը մեր կուռքն էր։ «Ղարաբաղի ողբը» ձեռագիր շրջում էր ձեռքից ձեռք։ Ճիշտն ասած, Ղարաբաղի անունը մեր՝ ուսանողական շրջանակներում չէր շրջանառվում, բայց Հայ Դատի թեմայի շուրջ հանրակացարանի սենյակներում, «Կարմիր անկյունում» թեժ զրույցներ էին գնում։ Լսում էինք հայրենասիրական բանաստեղծություններ՝ Շիրազ, Պարույր Սեւակ եւ ոգեւորվում էինք։ 1976-1981 թվականներն էին, եւ Ղարաբաղից Երեւանում գտնվող ուսանողներիս համար ազգային գաղափարների ներարկման տարիներ էին։ Մենք մեզ հայ էինք զգում։ Այդ տարիներին մենք ծանոթացանք դաշնակցության գաղափարների հետ։ Մենք դաստիարակվել էինք կոմունիստական կեղծ ինտերնացիոնալիզմի գաղափարներով, եւ պետք է խոստովանել, որ նոր գաղափարներն ընդունում էինք դժվարությամբ։ Այնուամենայնիվ, հայրենասիրական գաղափարները մեր հոգում ծիլ էին տալիս։ Երբ հռչակվեցին գորբաչովյան «պերեստրոյկա», «դեմոկրատիա», «գլասնոստ» ազատական սկզբունքները, ես արդեն աշխատում էի, եւ պարարտ հող կար՝ հայրենասիրական կայծը կրակի վերածվելու համար։ Իմ ուժերի եւ հնարավորությունների չափով իմ շրջապատում քարոզում էի այն, ինչ մինչ այդ արգելված էր։ 1987-ի օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբերին ազգասիրական նկրտումները կիսաընդհատակյա էին, առավել ազատ էինք գործում։ Արդեն կատարվում էին ստորագրահավաքներ՝ Արցախը Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանին վերամիավորելու համար։ Ես էլ իմ մասնակցությունն եմ ունեցել հարյուրավոր ակտիվիստների հետ։ 1988 թվական։ Առաջին ցույցը Ստեփանակերտում, փետրվարի 13-ին։ Գնալով ցույցերը դարձան բազմահազարանոց, եւ այդ երեւույթի մեջ մեծ էր արցախցի ակտիվիստների դերը։ Այնուհետեւ քաղաքական հայտնի իրադարձությունները, որոնցում հազարավորների հետ ես եւս մասնակցել եմ։ Խաղաղ ցույցեր եւ հանրահավաքներ էին ընթանում՝ «Լենին-պարտիա- Գորբաչով» կարգախոսով։ Մենք՝ ակտիվիստներս, հասկանում էինք, որ մեր արդարացի պահանջը խորհրդային Կենտրոնի եւ Ադրբեջանի կողմից ընդունվում էր, մեղմ ասած, «սրերով», մեծ էր ժողովրդի հիասթափությունը։ «Կռունկ», «Միացում» կազմակերպությունները մեծ աշխատանք էին տանում բնակչության շրջանում ազգային-ազատասիրական ոգին թեժ պահելու, բարձրացնելու համար։ Գործում էր «Բանվորական խումբը», որի մի անդամն էլ ես էի։ Խումբը գործում էր վերոնշյալ կազմակերպությունների հրահանգներով։ 20 տարի է անցել այն հրաշունչ օրերից, բայց իմ հիշողության մեջ առաջին օրվա թարմությամբ մնում է 1988-ի հուլիսի 12-ի նիստը, որին Բաքվից մասնակցում էր Թաթլիեւը։ Մարզգործկոմի շենքը շրջապատված էր Ադրբեջանի եւ խորհրդային վարչակարգի ներքին զորքերով։ Բազմահազարանոց բնակչությունը հրապարակում սպասում էր նիստի որոշմանը՝ անընդմեջ վանկարկելով «Հա-յաս-տան», «մի-ա-ցում» բառերը։ Սպասում էինք Հայաստանի հետ միացման որոշմանը։ Նիստը ձգձգվում էր։ Կենտրոնի եւ Ադրբեջանի կողմից ճնշումն ուժեղ էր։ Հավաքված ժողովրդին ոգեշնչելու համար որոշում եմ մարզգործկոմի շենքի տանիքի վրա բարձրացնել Հայաստանի դրոշը։ Շենքին կից դպրոց կար, որտեղով բարձրացել եմ տանիքը, հաղթահարելով 3-4 մետր բարձրությունը, մտել մարզգործկոմի շենքը, որի վրա ծածանվում էր Ադրբեջանի դրոշը։ Ի դեպ ասեմ, որ տանիքի տակ գտնվում էին նաեւ խորհրդային ներքին զորքերի պարեկները։ Ես գաղտագողի, սողալով տանիքի վրայով, հայտնվում եմ մարզգործկոմի շենքի տանիքի վրա, մոտենում եմ եւ պատռելով հանում Ադրբեջանի դրոշը, տեղում ամրացնում Հայաստանի դրոշը։ Ամբոխը, նկատելով Մայր հայրենիքի դրոշը, ցնծում է։ Դեռ չէի հասցրել հեռանալ, երբ 8-9 խորհրդային զինվորներ բարձրացան տանիքը եւ փորձեցին բռնել ինձ։ Ես ճարպկորեն կարողացա խուսափել նրանցից եւ եկած ճանապարհով փախչել։ Դրոշը բարձրացնելու եւ փախուստի պահերը խորհրդային ՊԱԿ-ը հասցրել էր լուսանկարել։ Արցախի ներքին գործերի մարմիններից, որոնց մեջ մենք ունեինք հայրենասեր մարդիկ, ինձ տեղեկացրել էին, որ պատրաստվում են ձերբակալել ինձ եւ խորհուրդ տվեցին ժամանակավորապես թողնել Ղարաբաղը։ Ես առաջարկը չընդունեցի։ Չորս օրից հետո ինձ կալանեցին։ Հարցաքննությունը կատարվեց դատախազության շենքում, որտեղ տեղավորվել էր Մոսկվայից ժամանած հատուկ քննչական խումբը։ Երկու-երեք ժամվա հարցաքննությունից հետո ինձ տանում են մինչեւ Շուշիի բանտի պատերը, այդ ընթացքում սպառնալով եւ շարունակելով հարցաքննությունը։ Հիմնականում ձգտում էին դուրս քաշել, թե ովքեր են շարժման ղեկավարները։ Ինձ պարտադրում էին տալ Արկադի Մանուչարովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հենրիխ Պողոսյանի անունները։ Ավտոմեքենայի մեջ գտնվում էին քննչական խմբի ղեկավար, գնդապետ Մայդանյուկը, մեկ ռուս քննիչ, երկու ազերի ոստիկաններ, որոնցից մեկը, ինչպես հետո իմացա, Գանձակի (Կիրովաբադ) ներքին գործերի բաժանմունքի պետն էր։ Մեքենան ետ է դարձվում Աղդամ, եւ կանգ ենք առնում ներքին գործերի շենքի առաջ։ Այնուհետեւ այստեղից ճանապարհվում ենք դեպի Գանձակ։ Այս ամբողջ «ճանապարհորդությունը» կատարվում էր հոգեբանական ահաբեկչության նպատակով։ Մի խոսքով, երեկոյան կողմ ես հայտնվում եմ Գանձակի ներքին գործերի մեկուսարանում։ Չորս ժամ հետո մեկուսարան է մտնում ազերիների մի խումբ։ Կլինեին 8-10 հոգի՝ հարբած եւ թմրանյութ օգտագործած։ Մեկուսարանի ազերի պետը հայտարարում է, որ կալանված Թելման Հարությունյանը կոխկրտել է Ադրբեջանի պատիվը՝ շենքի վրայից իջեցնելով դրոշը։ Խուց մտած ազերիները «մշակում են» ինձ, հասկանալի է, թե ինչպես։ Առավոտյան ինձ տանում են պետի աշխատասենյակը, որտեղ հարցաքննությունը տանում է Մոսկվայից եկած հատուկ գործերի գծով քննիչը, որը, տեսնելով իմ վիճակը՝ հրամայում է ինձ բժշկական օգնություն ցույց տալ։ Խցում մնում եմ 4-5 օր։ Նախավերջին գիշերն ինձ խցից խուց են տեղափոխում, որտեղ շարունակվում են տանջանքները։ 5-րդ օրն ինձ տեղափոխում են Ստեփանակերտ, եւ ես ազատ եմ արձակվում։ Այնուհետեւ Բաքվից ցուցում է գալիս՝ իմ գործը պետք է քննության առնվի Բաքվում, որի մասին ես տեղեկացնում եմ Շարժման ղեկավարներին, եւ Հատուկ կառավարման կոմիտեի ղեկավար Արկադի Վոլսկու միջնորդությամբ գործն ուղարկվում է Երեւան։ Նոյեմբերի 10-ին Երեւանում, Գերագույն դատարանի շենքում գործը քննվում է, եւ ես, հասկանալի է, ազատ եմ արձակվում։ Գերագույն դատարանի շենքից մինչեւ օպերա ինձ տանում են ձեռքերի վրա, որտեղ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում եւ կոչ անում շարունակել պայքարը՝ մինչեւ հաղթական ավարտ։ 4-5 օրվա ադրբեջանական բանտային ռեժիմից հետո, հասկանալի է, թե ինչ վիճակում է գտնվում իմ առողջությունը։ Երեւանից ուղեգրով գնում եմ Սոչի առողջարան։ Դեկտեմբերի 6-ն էր։ 7-ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը։ Սոչիի հայ համայնքի հետ կազմակերպում ենք օգնությունը։ 11 ավտոմեքենա՝ պարենամթերքով եւ հագուստով, հասնում ենք Գյումրի։ Տեսնելով երկրաշարժի հետեւանքները՝ էլ ավելի է վատթարանում իմ առողջությունը։ Մի քանի օրից վերադառնում եմ Ստեփանակերտ։ Երկու ամիս անց տանում եմ սրտի ծանր կաթված։ Բուժվելուց հետո նորից շարունակում եմ իմ գործունեությունը։ ...Ազգամիջյան հակամարտությունները գնալով ավելի սուր բնույթ էին ստանում։ Սկսվեցին քարե պատերազմները ճանապարհներին, սպանություններ, մեքենաների ջարդ եւ այլն։ Հասկանում էինք, որ մեզ պատերազմ է պարտադրվում։ Պատրաստվում էինք ինքնապաշտպանության։ Հասկանում էինք, որ միայն զենքով կարող էինք պաշտպանել մեր օջախները։ Զենք էինք հայթայթում։ Այնուհետեւ՝ պատերազմ։ Հաղթանակ։ Զինադադար։ Ես հպարտանում եմ, որ ականատեսը եւ մասնակիցն եմ եղել դարակազմիկ այդ իրադարձություններին եւ իմ համեստ ներդրումն ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման գոյապայքարին։

- .
Քննարկում
ara գրել է:
Փառք Ձեր նման Հայորդիներին, որոնք բարձր են պահել Հայ Ազգի դրոշը և շարունակել գոյատեվման պայքարը ու հաղթանակի հասել: Վստահ եմ Հայ ժողովուրդը չի մոռացել ձեր անձնանվեր աշխատանքները և ձեր քաշած տառապանքները: Արցախի ազատագրումը կարող եք համարել ձեր անձնական ջիքերի արդյունքը:
ԱԲԳ գրել է:
Աստված քեզ առողջություն եվ երկար կյանք տա!
Վերջին լուրերը, Փետրվար 09, 2008
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Փետրվարի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին եւ հեռանկարներին: Առանձնակի ...ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.116. - Տուն գնա, հավաքիր իրերդ, մի խոսքով՝ պատրաստվիր... բանտի, ես քեզ ձերբակալում եմ,- ասացի Արմենին, որը միանգամից ինձ համար ամենատհաճ մարդը դարձավ Երկրի վրա։ Միայն դրանից հետո ...ՏՈՂԸ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏող գյուղը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մեր ազգի պատմության մեջ։ 9-րդ դարում՝ արաբների արշավանքների ժամանակ, զորավար Բուղան 28 անգամ հարձակում է կատարել տողեցիների վրա, բայց այդպես էլ չի ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր Սկիզբը՝ նախորդ համարում զ) Համայնքի բաժնետերերի ընդհանուր կամ մեծամասնության ...ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
. 2
Թելման Հարությունյան։ 1959 թվականի ծնված։ Ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Ղլիշբաղ գյուղը։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինության բաժինը։ Աշխատել է Երեւանի կոմպրեսորային գործարանում, ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
Սկիզբը`նախորդ համարում VII 23. ԱԶԳԸ, իմ ըմբռնմամբ, այն խումբն է, այն ընկերակցությունը, որում մարդու համար ավելի գերադասելի պետք է լինի ապրել՝ բարվոք եւ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԵՐՔԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Անցած տարվա հուլիսին անցկացված նախագահական ընտրությունների քարոզարշավը բավականաչափ բացահայտումներ արեց։ Նախեւառաջ, ընտրողները նախորդ տարիների համեմատ ավելի վճռականորեն արտահայտվեցին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԹՈՂՆԵԼ ԲԱՐԻ ՀԵՏՔ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

