
Հրատարակված է Փետրվար 09, 2008
ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
- Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր Սկիզբը՝ նախորդ համարում զ) Համայնքի բաժնետերերի ընդհանուր կամ մեծամասնության որոշմամբ ֆերմային կից հիմնվում է անասնապահական մթերքների վերամշակման ձեռնարկություն: Նույնը կարող էստեղծվել միջհամայնքային կամ այլ իրավաբանական անձին պատկանող անասնապահական ֆերմային կից (ինչպես դա իրականացվում է թռչնաբուծական ֆաբրիկաներում): է) Ֆերմաներում կազմակերպել տոհմային գործ, հակահամաճարակային, անասնաբուժա-սանիտարական ծառայություններ: ը) Հաշվի առնելով, որ մի շարք համայնքներում նախկին անասնապահական կառույցներն ինչ-որ չափով պահպանվել են, նպատակահարմար է ֆերմայի ստեղծումը համայնքի բաժնետիրական ընկերության (կոոպերատիվի) անդամների ընդհանուր ուժերով: Դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ կերարտադրությունը, արոտները վերապահոված են համայնքին: Հետեւապես ցանկալի է, որ համայնքի տարածքի ֆերման, արտադրած կերերը, ֆերմայից ստացված եկամուտները եւ այլն շահույթ ապահովեն առավելապես համայնքի կոոպերատիվին: թ) Դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի ցուցաբերել պետական վարկային աջակցություն: ժ) Վերջապես, ոչ պակաս կարեւոր խնդիր եւս՝ բուսաբուծության, անասնապահության արտադրանքի մեծածախ իրացումը ողջ կոոպերատիվի կողմից: Մեծածախ գնորդը եւ երաշխավորը պետք է լինի պետությունը կամ պետության կողմից լիցենզավորված կազմակերպությունը: ի) Կոոպերատիվը հինգ տարով ազատել հարկավորումից (դա չի վերաբերում հողի ու ոռոգման ջրի վարձերին)։ Ե զ ր ա կ ա ց ու թ յ ու ն Ի վերջո, ինչի՞ ենք հանգում: 1. Վարելահողերն անընդհատ նույն մշակաբույսի տակ դնելը (մոնոկուլտուրան), ամեն մի ընտանիքի բաժինը առանձին մշակելը, անգամ եթե յուրաքանչյուր հողատերի անվճար մի պարկ (ավել կամ պակաս) պարարտանյութ, մի քանի լիտր դիզվառելիք տալու լինենք, մի—նույն է, հարցի լուծում չի ապահովում: Հողը շարունակելու է մշակվել ոչ ճիշտ, ցանքաշրջանառություն չի կարող կիրառվել, հերբիցիդների սրսկում չի կարող կատարվել: Ուստի, անժխտելի է, որ հողաբաժինները պետք է միավորել, կազմել մեծ հողատեսքեր` ոչ պակաս 50 հա — ավելի կամ մի քանի 15-20-30 հա-անոց կտորների — մշակել միասնական սխեմայով: Հողերի միավորման, միասնական մշակման խնդրի լուծման առաջին տարբերակը փայատերերի կոոպերացումն է: 2. Գյուղատնտեսության բարելավման երկրորդ ճանապարհը, որն ինչ-որ չափով նման է առաջինին, համայնքի փայատերերի ողջ հողաբաժինները միավորելն ու համայնքի կոոպերատիվի ընդհանուր սեփականությունը դարձնելն է: Ինչո՞վ է դա արդարացվում: Հողի սեփականաշնորհումից մինչ— հիմա գյուղական համայնքների ընտանիքներում անձերի թվաքանակի խիստ փոփոխություններ են տեղի ունեցել: Բերեմ միայն մեկ օրինակ. Յոթ անձից բաղկացած ընտանիքը ստացել է 7 x 0,6 = 4,2 հա հող: Այժմ այդ ընտանիքից համայնքում մնացել են 2-3 անձ: Մի այլ ընտանիք, բաղկացած 4 անձից, ստացել է 2,4 հա հող: Այժմ այդ ընտանիքը աճել ու դարձել է 9 անձից բաղկացած, բայց ընդամենը 2,4 հա հողաբաժնով: Որքանո՞վ է դա արդարացի: Դրա համար էլ համայնքին պատկանող հողատարածքը պետք է պատկանի տվյալ համայնքի բոլոր անդամներին` հավասարապես: Եթե հողի սեփականատեր դարձածը լքել-հեռացել է, նոր ծնված հողազուրկին պահել չենք կարողանա: Մնում է խնդիրը փակուղու առաջ չկանգնեցնել, այլ շատ զգույշ փոխել մարդկանց հոգեբանությունը, վերաբերմունքը կոոպերացման նկատմամբ — սայլը տեղից շարժել: Ինքնաբերաբար լուծում չի կայանա: Հավելված Գյուղական համայնքներում հողի փայատերերի կոոպերացման որոշ նկատառումներ 1. Համայնքի ավագանին պետք է գործի որպես բաժնետիրական ընկերության (կոոպերատիվ, ասոցիացիա՝ անվանումը քիչ կարեւոր է) ղեկավար մարմին: 2. Նպատակահարմար է ագրոնոմի, անասնաբուժի ընդգրկումը այդ ղեկավար մարմնի կազմում: 3. Պետական աջակցությունը` ձեռք բերվող տեխնիկան, պարարտանյութերը, տոհմային անասունները, վառելիքը եւ այլն, ինչպես եւ հատկացվող մատչելի վարկերը ծառայեցվում են միայն կոոպերատիվին: 4. Բոլոր տեսակի աշխատանքները (ղեկավար, մտավոր, ֆիզիկական, սպասարկման եւ այլն) վարձատրվում են ողջ կոոպերատիվի ընդհանուր եկամուտների հաշվին: 5. Տարվա վերջում յուրաքանչյուր անդամ (անկախ նրանից նա հողաբաժին ստացել է, թե ուշ է ծնվել) ստանում է ծախսումներից, վարձավճարներից, սերմացուից, ապահովագրական ֆոնդից հետո մնացող մասի բաշխումից հասնող չափով: 6. Համայնքի կոոպերատիվի ողջ բերքից իրացման ենթակա մասը որոշվում է կոոպերատիվի բոլոր անդամների կողմից (կամ ընտանիքների կողմից) ներկայացվող գրավոր համաձայնությամբ: 7. Կոոպերատիվի եկամուտներից բաժնեմաս է հատկացվում տեխնիկայի վերանորոգման, պահեստամասերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի ձեռք բերման, կառույցների նորոգման համար եւ այլն: 8. Նման եւ այլ հարցեր իրենց առավել ճիշտ լուծումը կգտնեն համայնքի ղեկավարության կողմից:

- .
Վերջին լուրերը, Փետրվար 09, 2008
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Փետրվարի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին եւ հեռանկարներին: Առանձնակի ...ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.116. - Տուն գնա, հավաքիր իրերդ, մի խոսքով՝ պատրաստվիր... բանտի, ես քեզ ձերբակալում եմ,- ասացի Արմենին, որը միանգամից ինձ համար ամենատհաճ մարդը դարձավ Երկրի վրա։ Միայն դրանից հետո ...ՏՈՂԸ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏող գյուղը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մեր ազգի պատմության մեջ։ 9-րդ դարում՝ արաբների արշավանքների ժամանակ, զորավար Բուղան 28 անգամ հարձակում է կատարել տողեցիների վրա, բայց այդպես էլ չի ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր Սկիզբը՝ նախորդ համարում զ) Համայնքի բաժնետերերի ընդհանուր կամ մեծամասնության ...ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
. 2
Թելման Հարությունյան։ 1959 թվականի ծնված։ Ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Ղլիշբաղ գյուղը։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինության բաժինը։ Աշխատել է Երեւանի կոմպրեսորային գործարանում, ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
Սկիզբը`նախորդ համարում VII 23. ԱԶԳԸ, իմ ըմբռնմամբ, այն խումբն է, այն ընկերակցությունը, որում մարդու համար ավելի գերադասելի պետք է լինի ապրել՝ բարվոք եւ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԵՐՔԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Անցած տարվա հուլիսին անցկացված նախագահական ընտրությունների քարոզարշավը բավականաչափ բացահայտումներ արեց։ Նախեւառաջ, ընտրողները նախորդ տարիների համեմատ ավելի վճռականորեն արտահայտվեցին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ` ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խմբագրի սյունակՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆԸ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

