
ՏՈՂԸ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ Է
Տող գյուղը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մեր ազգի պատմության մեջ։ 9-րդ դարում՝ արաբների արշավանքների ժամանակ, զորավար Բուղան 28 անգամ հարձակում է կատարել տողեցիների վրա, բայց այդպես էլ չի կարողացել ընկճել ըմբոստ տողեցիներին։ 17-րդ դարում Տող գյուղը եղել է Դիզակի մելիքանիստ ավանը։ 20-րդ դարի վերջին տասնամյակներում Արցախյան շարժման եւ ազատագրման ժամանակ իրենց մեծ ակտիվությունը ցուցաբերեցին նաեւ Տող գյուղի բազում հերոս տղաներ, որոնցից շատերն այսօր չկան։ Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոս տղաների հիշատակի առջեւ, որոնք նվիրումի եւ արիության դասեր են տալիս։ Այո, դասեր, այսօր այդ հերոսները գրքերի էջերում են, եւ մեր հայ երեխաները նրանց ոգով պիտի դաստիարակվեն։ Հայրենիքի համար իրենց կյանքը տվեցին տողեցիներ Վիգեն Գրիգորյանը (Վրեժ) եւ Արմեն Գասպարյանը (Արմենչո), տղաներ, որ հանուն անկախության մարտիրոսվեցին։ 1987թ. դեկտեմբերից Տող գյուղում Վ. Գրիգորյանը սկսեց գաղտնի ստորագրահավաքը։ Հաջորդ տարվա փետրվարի 12-ին Հադրութում կայացավ ցույց, որտեղ Վ. Գրիգորյանը ակտիվ կազմակերպողներից ու վարողներից էր։ Նա ցույցի ժամանակ արտասանեց Հովհաննես Շիրազի «Ղարաբաղի ողբը» անտիպ հայրենասիրական բանաստեղծությունը՝ առաջացնելով ժողովրդի բուռն ոգեւորությունը։ 1988թ. Արթուր Մկրտչյանի եւ Էմիլ Աբրահամյանի միջամտությամբ Տողում տեղակայվեց ռուսական զինվորական ջոկատ։ Տողասարի լանջին գտնվող գյուղը, կարելի է ասել, շրջափակված էր ազերիների տներով։ Գյուղացիները դժվարությամբ էին հասնում շրջկենտրոն կամ Ստեփանակերտ։ Սկսած 1989-ից՝ գյուղի տղաները, պարտիզանական ջոկատներում համախմբված՝ անտառներում էին։ Նույն այդ թվականին գյուղի բնակչության 60 տոկոսը ազերիներ էին։ Արմենը, առանց վախի, ուղղաթիռով Երեւանից օգնություն բերեց գյուղ։ Խառնակ այդ տարիներին Սուսաննա Բալայանը, որը կամավոր գյուղ էր եկել որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ստեղծեց երգչախումբ։ Երեխաներն այդ ծանր, օրհասական պահերին երգում էին ազգային, հայրենասիրական, ժողովրդական երգեր։ Նրան օգնության հասավ Երեւանի պետական կոնսերվատորիայի նորավարտ խմբավար Նինա Գրիգորյանը՝ հարստացնելու երգչախմբի երգացանկը։ 1990թ. մայիսի 1-ին Արմենը, Վալերիկը եւ Խորենը, Տողասարի վերեւից մինչեւ Թաղուտ 32մ երկարությամբ հայկական եռագույն դրոշ կապեցին։ Առավոտյան օրն ամպամած էր, եւ դրոշը սկզբից չէր երեւում։ Կեսօրից, երբ մշուշը տեղի տվեց, եռագույնը երեւաց։ Ազերիները ռուսներից պահանջում էին հանել այն եւ բռնել կազմակերպիչներին։ Երբ ռուսները եկան ու տեսան սարի վերեւից ներքեւ ծածանվող դրոշը, ասացին՝ նման մարդկանց պետք է ոչ թե ձերբակալել, այլ ալպինիստի մեդալ տալ։ Գյուղում անախորժություններ էին տեղի ունենում՝ քարկոծումներ, ծեծկռտուք։ Ամենավատ դրությունը 1991թ. գարնան-աշնան ժամանակահատվածն էր։ Զենք քիչ ունեին, ընդամենը՝ երկու ավտոմատ, որոնցից մեկը վստահել էին Վիգեն Գրիգորյանին, մյուսը՝ Արմեն Գասպարյանին։ Զենք վերցնում՝ գնում էին հայաթափված գյուղերը։ Գնում էին ամբողջ ջոկատով՝ Վիգենը, Արմենը, Վալերիկը, Սամվելը, Կիմը, Գագիկը, Զաքարը, Գենադին եւ Յուրան։ Տողում շտաբը Կարինե եւ Ստեփան Ավետիսյանների տունն էր, քանի որ ազերիներից հեռու եւ ապահով էր. Այստեղ էին հավաքվում եւ քննարկում բոլոր հարցերը։ 1991թ. հոկտեմբերի 17-ի գիշերը թուրքերը մտան Դանիելյանների բնակարանը եւ կոտորեցին ողջ ընտանիքին (5 հոգի, 2 երեխան հրաշքով փրկվեցին), իսկ Աննա եւ Հենրիխ Բադասյանների տունը վառեցին։ Սակայն տանտերն իր երկու որդիներով կարողացավ այրվող տնից դուրս պրծնել։ Տողեցիները չէին կարող լռել։ Եվ ահա, ողբերգական այդ դեպքից հետո՝ 1991թ. հոկտեմբերի 30-ի գիշերը, Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ Տող գյուղը մաքրվեց օտար տարրից։ Եվ սկսվեց գյուղի տարեգրության նոր էջը։ Ռազմագործողությանը մասնակցում էին ինչպես տեղի, այնպես էլ ԼՂՀ մյուս շրջանների ինքնապաշտպանական ջոկատները՝ Տողի (հրամանատար՝ Վ. Գրիգորյան), Հադրութի (հրամանատար՝ Ա. Աղաբեկյան), Ստեփանակերտի (հրամանատար՝ Վ. Բալայան)։ Առավոտյան գյուղը մաքրված էր ազերիներից։ Առանց զոհի։ Հայ ինքնապաշտպանական ջոկատների առաջին այդ հաղթանակը ոգեւորեց ոչ միայն գյուղի, այլեւ ողջ երկրամասի բնակչությանը։ Տողի ազատագրումը քայլ էր Արցախը ազերական լծից թոթափելու գործընթացում։ 1993թ. ապրիլի 5-ին Ֆիզուլու շրջանի Կավաքի բարձունքը վերցնելու համար մարտեր էին մղվում։ Գումարտակի շտաբի հրամանատար Վիգեն Գրիգորյանը զոհվեց հաջորդ օրը՝ ականի պայթյունից։ Նա Շարժման նախաձեռնողներից էր եւ պայքարի ակտիվ կազմակերպիչներից։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նույն թվականի հունիսի 12-ին Հադրութի դիրքերը պաշտպանելիս զոհվեց Տողի գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության մեդալով» եւ «Մայրություն» մեդալով։ Գյուղից զոհվել է 25 ազատամարտիկ։ Տողն այսօր ապրում է իր առօրյայով։ Գյուղացիներն զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Գործում է միջնակարգ դպրոց, որ կրում է Վիգեն Գրիգորյանի անունը։ Գյուղում գործում է նաեւ Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցը (տնօրեն՝ Ս. Բալայան)։ Արվեստի դպրոց են հաճախում նույն այդ կռված տղաների երեխաներն ու թոռները՝ պահելով իրենց հայրերի ու պապերի պատիվն ու ավանդույթները։ Տողն ունի չորս եկեղեցի՝ Գտչավանքի հետ մեկտեղ։ Տողասարի գագաթին Թեժ եկեղեցին է (9-րդ դար, կոչվում է Թեժ, որովհետեւ կառուցվել է արաբների արշավանքի ամենաթեժ պահին)։ Պահպանվել է նաեւ Դիզակի Մելիք Եգանի ապարանքը (17-րդ դ.)։ Ցավոք, եկեղեցիներից ոչ մեկը չի գործում։ Տողեցիները զուրկ են ժամերգությունից, բայց հուսով են, որ կգործի Սբ. Գտիչը, եւ իրենք երբեւիցե եղած եկեղեցու սուրբ պատարագի ներքո կվառեն մոմեր՝ մերօրյա մարտիրոսների հիշատակին։ Կվառվի նաեւ գյուղի հոգեւոր կյանքի մարած լույսը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Փետրվարի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին եւ հեռանկարներին: Առանձնակի ...ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.116. - Տուն գնա, հավաքիր իրերդ, մի խոսքով՝ պատրաստվիր... բանտի, ես քեզ ձերբակալում եմ,- ասացի Արմենին, որը միանգամից ինձ համար ամենատհաճ մարդը դարձավ Երկրի վրա։ Միայն դրանից հետո ...ՏՈՂԸ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏող գյուղը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մեր ազգի պատմության մեջ։ 9-րդ դարում՝ արաբների արշավանքների ժամանակ, զորավար Բուղան 28 անգամ հարձակում է կատարել տողեցիների վրա, բայց այդպես էլ չի ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր Սկիզբը՝ նախորդ համարում զ) Համայնքի բաժնետերերի ընդհանուր կամ մեծամասնության ...ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
. 2
Թելման Հարությունյան։ 1959 թվականի ծնված։ Ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Ղլիշբաղ գյուղը։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինության բաժինը։ Աշխատել է Երեւանի կոմպրեսորային գործարանում, ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
Սկիզբը`նախորդ համարում VII 23. ԱԶԳԸ, իմ ըմբռնմամբ, այն խումբն է, այն ընկերակցությունը, որում մարդու համար ավելի գերադասելի պետք է լինի ապրել՝ բարվոք եւ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԵՐՔԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Անցած տարվա հուլիսին անցկացված նախագահական ընտրությունների քարոզարշավը բավականաչափ բացահայտումներ արեց։ Նախեւառաջ, ընտրողները նախորդ տարիների համեմատ ավելի վճռականորեն արտահայտվեցին ...
ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդգես ՕՎՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

