
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
116. - Տուն գնա, հավաքիր իրերդ, մի խոսքով՝ պատրաստվիր... բանտի, ես քեզ ձերբակալում եմ,- ասացի Արմենին, որը միանգամից ինձ համար ամենատհաճ մարդը դարձավ Երկրի վրա։ Միայն դրանից հետո նա զգաց իմ մտադրությունների ողջ լրջությունը։ - Եթե դու ինձ ձերբակալես, կձերբակալեն նաեւ քեզ... - Իսկ ինձ ինչի՞ համար։ - Եթե ինձ ձերբակալես, ստիպված կլինես ձերբակալել բոլորին, այդ պատճառով ավելի լավ է նրանք ձերբակալեն մենակ քեզ։ - Գլուխս մի՛ տանի։ Որպեսզի մեկ ժամից այստեղ լինես։ Նա ինձ մի կողմ կանչեց (խոսակցությունը պարետատան ծառայողների ներկայությամբ էր գնում), շշուկով ասաց,- ինձ ձերբակալելուց առաջ թույլտվություն հարցրու Ս. Բաբայանից։ ...Մի՞թե նա էլ է խառն,- հավատս չէր գալիս։ Ես չէի կարող պատկերացնել, որ մի մարդ, որը հոգով ու մարմնով իրեն նվիրել է հանուն սուրբ նպատակի պայքարին, եւ այն էլ մեծ խելքով օժտված մարդ, կարող է այդպիսի քայլի դիմել։ Այն էլ ասեմ՝ չէի էլ ուզում հավատալ, քանզի հափշտակումների դեմ հետագա պայքարը կորցնում էր իմաստը, կդառնար անպտուղ։ Բայց մյուս կողմից էլ, այն սթափ միտքը, որը նման րոպեներին անասելի տհաճ է հոգուդ, ասում էր. «Էս սրիկան չի կարող հենց այնպես հոլովել ամենազոր եւ, ոչ հազվադեպ, դաժան Ս. Բաբայանի անունը»։ Նա կվախենար։ 117. Այսպիսի հոգեկան խռովքի մեջ գնացի Սամվելի մոտ։ Ամեն ինչ նրան պատմեցի՝ ինչպես եղել է եւ ավելացրի,- հավատս չի գալիս, թե դու կարող ես այդպիսի մեծ փողերի ձեռք զարկել. չէ՞ որ մենք մտադիր չենք ամառանոցներ ու առանձնատներ կամ նման ինչ-որ բաներ կառուցել։ - Իսկ եթե այդպիսի գործ նույնիսկ արվել է, հիմա միլիոնն ո՞ւմ է խանգարում, այստեղ սարսափելի ի՞նչ կա, տես՝ ինչքան զոհվածներ ու վիրավորներ ունեմ... - Դա հասկանալի է, բայց ոչ թե պիտի ինքդ քեզնից գողանաս... Չէ՞ որ կարելի է պաշտոնական ձեւով վերցնել։ Դու ինձ էն ասա, նրան ձերբակալե՞մ, թե՞ ոչ։ - Իսկ ի՞նչ փաստաթղթերով է Արմենը տարել կոնյակն ու կոնյակի սպիրտը, դու նախ ստուգիր, նոր միայն որոշիր՝ ձերբակալե՞լ, թե ոչ ... Այս խոսքերից հետո ես հասկացա, որ նա խառն է, եւ այդ հարցը ձգեցի մի քանի օր՝ միամտորեն ենթադրելով, թե նրան հնարավորություն եմ տալիս մաքրվել այդ փողերից.... Հինգերորդ թե վեցերորդ օրը Ս. Բաբայանն իմ հարցին ջղագրգիռ պատասխան տվեց՝ ես ի՞նչ կապ ունեմ այստեղ, ձերբակալիր՝ ում ուզում ես... Բայց պարզվեց՝ արդեն էն սրիկայի հետքն էլ է չքացել, նրան այլեւս չեմ տեսել։ 118. Համարյա բոլորը, ովքեր դրա հնարավորությունն ունեցել են, զբաղվել են մեր գլխավոր հարստության՝ կոնյակի սպիրտի եւ գինու-օղու մյուս արտադրանքի թալանով։ Բոլորը, ներառյալ կառավարությունը, որն այդ ապրանքը ցածր (մի քանի անգամ) գներով տեղափոխել է Երեւան։ Իսկ հասույթը բաժանվել է երեք կամ չորս մասի, այսինքն՝ 3-4 մարդու գրպանն է մտել... Ազգային-ազատագրական շարժումն սկսվելուց ի վեր ես առաջին անգամ բախվեցի հանրային-պետական ունեցվածքի հափշտակության ու թալանի այդպիսի աղաղակող փաստերի։ Իսկ ես ոչ ուժեր ունեի, ոչ էլ պատշաճ իշխանություն։ Ի՞նչ անել։ Ես ցնցված էի, բայց ոչ շփոթված։ Միակ ճիշտ ելքն էր մնում՝ դիմել Հայաստանի ղեկավարությանը։ 119. Այն ժամանակ ի՞նչ իմանայի, թե վարակն, ախր, այնտեղից է մեզ մոտ թափանցել, այդ թվում՝ հենց իսկ ղեկավարությունից։ Եվ երբ գրում եմ այն օրերի մասին, բուռն ցանկությունս՝ համոզել մեր անդադրում առաջնորդներին՝ զղջալ ու ապաշխարել, ինձ միշտ ձգտում է պատմական զուգահեռների, այլ երկրներում, այլ ժամանակներում եղած նմանատիպ իրավիճակների հետ համեմատություն կատարելու։ Ուրիշ ելք, ախր, մենք ունեցե՛լ ենք։ Օրինակ, հաճախ եմ գրում. «Ի տարբերություն բոլշեւիկների, որոնք ժառանգել էին շատ անգամ ավելի ավերված երկիր, այլ (մեր) նոր առաջնորդները, որոնք կարծես նույնպես անձնուրաց, ոչ հիմար եւ գաղափարական են (սկզբնապես), ճոխ կյանքի հմայքների համն առնելու մեկ տարվան էլ չդիմացան... Զգացրեց հռչակված գաղափարներով հոգեպես անբավարար եւ մակերեսային համակվածությունը։ Ահա՛ հիմնական պատճառը, որ ճոխ կյանքի հմայքների համն առնելու մեկ տարվան էլ չդիմացան։ Չդիմացան, քանզի բավականաչափ գաղափարական կամ բարոյական չէին։ Վրա պրծան խոցոտված, արնածոր մարմնին՝ նրան հասցնելով առավել խոր վերքեր, քան թշնամիները։ Կողոպտում, հափշտակում էին այն, ինչը պահպանելու, բազմապատկելու եւ ամրապնդելու էին կոչված։ Սա անցյալ չէ, սա ներկա է։ Եվ դրա վերջը դեռ չի երեւում։ 120. Այո, ի տարբերություն նոր առաջնորդների, բոլշեւիկները հավատարիմ էին մնում իրենց գաղափարներին՝ դրանք չփոխելով անձնական նյութական բարեկեցության հետ, ստեղծեցին ամուր եւ հարուստ պետություն... Եվ միայն տասնամյակներ անց սկսեցին խժռել նրան՝ որպես ճշմարտության իրավունքը իր մենաշնորհը դարձնող ամեն մի համակարգի կամ իշխանության բնական հետեւանք։ Ահա ստեղծված (ներկայումս եւ այն ժամանակ) իրավիճակի մեկնության գլխավոր բանալին։ Մի իշխանության, որն անսահմանորեն մեծացնում է իր լիազորությունները եւ փաստորեն մենաշնորհ դարձնում ճշմարտության իրավունքը, դրանով իսկ ՍՈՒՏԸ դնում հասարակական շենքի ե՛ւ հիմքում, ե՛ւ հետագա կառուցվածքի մեջ։ ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ 121. ՆԳ նախարար պարոն Իսագուլովի առանձասենյակից ուղից գծով զանգահարում եմ Վանո Սիրադեղյանին,- ...ուզում եմ հանդիպել քեզ ու Լեւոնի հետ, լուրջ զրույց կա, ե՞րբ գամ։ - Վաղը չէ մյուս օրը,- հետեւեց պատասխանը։ Ես արդեն հիշատակել եմ ազգային-ազատագրական շարժման համարյա առաջին օրերից «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ իմ մոտիկության մասին, բայց իմ հարաբերություններն առանձնապես մտերմական ստացվեցին Վ. Սիրադեղյանի հետ՝ նրա ՆԳ նախարար լինելու սկզբնական շրջանում։ ա. Մի անգամ, դեռեւս մինչեւ Լաչինի գրավումը, Վ. Սարգսյանը, գտնվելով Արցախում, ինձ առաջարկեց. «Չես ուզո՞ւմ տղաների հետ տեսնվել... Վաղուց Երեւանում չես եղել։ Գնանք»։ Եվ ճիշտ որ մեկուկես տարի Երեւանում չէի եղել։ - Իսկ ինչու չէ,- պատասխանեցի ես։ Նստած էինք Վազգենի ամառանոցում, շատվոր էինք. Ռ Քոչարյանը, Ս. Բաբայանը, Ա. Իսագուլովը եւ էլի վեց հոգի։ Հանկարծ Վանոն՝ «Ո՞ւր է Մուրադը, ո՞ւր է ղարաբաղցի Մուրադը... կանչելով ներս է մտնում եւ ուղիղ գալիս ինձ մոտ, այնպես, ասես մենակ ես ու ինքն ենք, մեր շուրջն էլ ոչ-ոք չկա։ Ինձ տանում է իր մոտ, սուրճ ենք խմում, որ ինքն է եփել (այն ժամանակ ոչ սպասավոր ուներ, ոչ թիկնապահ), եւ խոսում ենք դեսից-դենից, չեմ էլ հիշում, թե ինչի մասին, քանի որ ես հաճելիորեն զարմացած էի նրա հուզումնալի հոգեվիճակից, ինչի պատճառը ես էի, մեր հանդիպումը։ Նա այնքան էր ինձնով տարված, որ Վազգենը երկու անգամ մարդ ուղարկեց մեր հետեւից՝ կանչելով ընթրիքի... բ. Այս մանրամասնություններով ես ուզում եմ ճշգրիտ կերպով տալ նկարագրվող շրջանում մեր մոտիկության աստիճանը... 122 .Մեկ օր հետո մեկնեցի Երեւան։ Վանո Սիրադեղյանը, հակառակ մեր պայմանի, քաղաքից բացակայում էր։ Ինչ կա որ. ՆԳ նախարարի համար լինում են առավել կարեւոր գործեր։ Նա չերեւաց նաեւ երկրորդ օրը։ Ասացին՝ Կիրովականում է մի քիչ ուշանում։ Բայց դե ես էլ գործեր ունեմ ու չեմ կարող հենց այնպես երկու-երեք օր տնկվել Երեւանում։ Որոշեցի նրան չսպասել եւ ինքս Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ընկնելու հնար գտնել։ Պարզվեց, որ դա դյուրին գործ չէ, նախագահական պալատի ընդունարանում ինձ պատասխանեցին, որ նախագահի ամբողջ օրը րոպե առ րոպե կարգագրված է։ Վրդովված վիճակում մի քիչ աղմկելով՝ գլխի ընկա մի փոքրիկ խորամանկության դիմել։ ա. Մի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը ինձ էր տվել, ավելի ճիշտ՝ գրպանս էր խոթել երկու հատ խորհրդային հարյուր ռուբլանոց թղթադրամ (մեծ փող էր)։ Դա եղել է 88-ի աշնանը, նա եւ Բաբկեն Արարքցյանը եկել էին Արցախ եւ, իհարկե, հյուրընկալվել ինձ մոտ։ Թարսի պես նրանց գալը համընկավ իմ փողապակաս ժամանակին, մի երեւույթի, որն այնքան էլ զարմանալի չէ իմ կենսագրությունում... Չնայած իմ ջանքերին, չհաջողվեց թաքցնել այդ «թյուրիմացությունը»։ Նախաճաշից ու ճաշից հետո նրանք գլխի ընկան, որ պարտքով ենք ուտում։ Ահա այդ ժամանակ էլ, «Գիրոյի պավիլիոն»-ից դուրս գալիս ապագա նախագահն ինձ է մեկնում երկու հարյուրանոց, ես, իհարկե, հրաժարվում եմ վերցնել, իսկ նա դրանք իմ պիջակի գրպանն է խոթում՝ ասելով. «Մի՛ վախենա, պարտք եմ տալիս, երբեւէ կվերադարձնես...»։ Դե, ինչպես ասում են՝ տալիս են, վերցրու... չէ՞ որ ես էլ հեղափոխականներից եմ եւ իրավունք ունեմ օգտվել «ընդհանրակից»։ բ. Այնտեղ՝ նախագահական պալատի մոտ, ես վերհիշեցի այդ դեպքը։ «Նախագահին ասացեք, որ Մուրադ Պետրոսյանը պարտքը բերել է,- ասում եմ աղմուկի վրա մուտքի դռան մոտ իջած ոմն ծանրումեծ պաշտոնյային։ Ինձ պետք էր մի կերպ նրանց հասկացնել, որ ես օտար չեմ այս բակում։ Գլխավորը՝ որ համարձակվեն նրան զեկուցել իմ մասին։ Ես վստահ էի, որ չի կարող պատահել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ չընդունի։ Այսպես թե այնպես, մի տասը րոպեից հետո ինձ հրավիրեցին ՀՀ նախագահի մոտ։ Մենք գրկախառնվեցինք եւ այլն, եւ այլն... Սուրճ խմեցինք՝ «Մարլբորո» ծխելով։ Բայց, ավա՜ղ, օգուտն ի՞նչ...
- .
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Փետրվարի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին եւ հեռանկարներին: Առանձնակի ...ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.116. - Տուն գնա, հավաքիր իրերդ, մի խոսքով՝ պատրաստվիր... բանտի, ես քեզ ձերբակալում եմ,- ասացի Արմենին, որը միանգամից ինձ համար ամենատհաճ մարդը դարձավ Երկրի վրա։ Միայն դրանից հետո ...ՏՈՂԸ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏող գյուղը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մեր ազգի պատմության մեջ։ 9-րդ դարում՝ արաբների արշավանքների ժամանակ, զորավար Բուղան 28 անգամ հարձակում է կատարել տողեցիների վրա, բայց այդպես էլ չի ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր Սկիզբը՝ նախորդ համարում զ) Համայնքի բաժնետերերի ընդհանուր կամ մեծամասնության ...ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
. 2
Թելման Հարությունյան։ 1959 թվականի ծնված։ Ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Ղլիշբաղ գյուղը։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինության բաժինը։ Աշխատել է Երեւանի կոմպրեսորային գործարանում, ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
Սկիզբը`նախորդ համարում VII 23. ԱԶԳԸ, իմ ըմբռնմամբ, այն խումբն է, այն ընկերակցությունը, որում մարդու համար ավելի գերադասելի պետք է լինի ապրել՝ բարվոք եւ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԵՐՔԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Անցած տարվա հուլիսին անցկացված նախագահական ընտրությունների քարոզարշավը բավականաչափ բացահայտումներ արեց։ Նախեւառաջ, ընտրողները նախորդ տարիների համեմատ ավելի վճռականորեն արտահայտվեցին ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

