
Հրատարակված է Փետրվար 08, 2008
ԿԱՐԳԱԽՈՍԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ
- Փետրվարի 8-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատում գումարված նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Վերահսկիչ պալատի գործունեության 2008թ. տարեկան ծրագրի հաստատումը։ Նիստին մասնակցում էին նաեւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ. Մուսայելյանը, կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Ս. Թեւոսյանը, ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բ. Բախշիյանը։ Ինչպես ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Ա. Մոսիյանը, տարեկան ծրագրում ընդգրկվել են երեք կարեւոր գերտեսչություններում՝ առողջապահության, քաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարություններում նախատեսվող աշխատանքները։ Նախանշվում են նաեւ, այսպես ասած, օրենքով նախատեսված աշխատանքներ։ 2008թ. տարեկան ծրագրում նախորդ տարիների համեմատությամբ կան նաեւ նորույթներ ։ «Ծրագիրը կազմելուց հաշվի է առնվել, որ ընդգրկվեն այնպիսի ոլորտներ, որոնք նախկին Վերահսկիչ պալատը գործող օրենքի շրջանակներում նարավորություն չի ունեցել ստուգումներ կատարել,- պարզաբանեց ՎՊ նախագահը։ Դա արտաբյուջետային ոլորտն էր, բնապահպանական վերահսկողությունը»։ Եվ այնուամենայնիվ, « Հաշվի առնելով, որ նորաստեղծ Վերահսկիչ պալատը Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի իրավահաջորդն է՝ ծրագրում չեն ընդգրկվել այն հարցերը, որոնք 2006-2007 թվականների ընթացքում ստուգվել են ԱԺ-ի նախկին ՎՊ-ի կողմից»։ Թե՛ ԱԺ, թե՛ կառավարության ներկայացուցիչները համամիտ էին, որ ներկայացված ծրագրի նախագիծը բավական ծավալուն է, եւ մտավախություն հայտնեցին՝ արդյո՞ք նորաստեղծ Վերահսկիչ պալատն ի վիճակի կլինի 2008թ. պահանջվող մակարդակով իրականացնել այդ ծրագիրն ամբողջությամբ։ Պարոն Մոսիյանը համաձայնեց, որ, այո, Վերահսկիչ պալատը դեռ նոր է ձեւավորվում եւ անգամ՝ դեռ թափուր հաստիքներ ունի։ Սակայն պատճառը ոչ թե այդ պաշտոններում աշխատել ցանկացողների բացակայության, այլ եղած թեկնածություններից առավել օպտիմալ ընտրության հարցն է։ ՎՊ նախագահը հավաստիացրեց, որ մինչեւ ստուգումների մեկնարկը պալատն արդեն լիովին ապահովված կլինի համապատասխան մասնագետներով։ Ի պատասխան մտավախությանը՝ ՎՊ-ն կհասցնի՞, արդյոք, սահմանված ժամկետներում եւ պահանջվող մակարդակով իրականացնել նման ընդգրկուն ծրագիր՝ Ա. Մոսիյանը վստահեցրեց, որ ներկայացված ծրագիրն ամբողջությամբ կկատարվի, իսկ դժվարության դեպքում հնարավոր է օգտագործել օրենքով թույլատրվող ընտրանքային ստուգումների հնարավորությոնը։ Այսպես՝ ընտրանքային տարբերակը հնարավորություն է տալիս չհասցնելու պարագայում ստուգումներ իրականացնել, ասենք, ոչ թե քսան, այլ տասը համայնքում։ Ընդ որում՝ ընտրանքային տարբերակը Վերահսկիչ պալատին ընտրության հնարավորություն է ընձեռում նաեւ վերահսկողության ձեւերի ու տեսակների պարագայում։ Ինչեւէ, քվեարկությամբ որոշվեց հաստատել ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2008թ. տարեկան ծրագրի նախագիծը եւ այն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Իսկ ՎՊ-ի գործունեության սկզբունքները, անկախ ամեն ինչից, կլինեն անկախությունը, օրինականությունն ու հրապարակայնությունը, վստահեցրեց Ա. Մոսիյանը։

- Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 08, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
,
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 7-ին ժամը 20:00-ից սկսված է Հադրութ շրջկենտրոնի — շրջկենտրոնի կից գյուղական բնակավայրերի հեռախոսակապի փոխադրումը ...ԳԵՐԻՇԽՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆՍ.թ. փետրվարի 7-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը։ ...ՓԵՏՐՎԱՐԸ՝ 88-Ի ՈԳՈՎ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արցախյան շարժման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար ստեղծված պետական հանձնաժողովի ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի ...ԼՂՀ ԱԳՆ-ԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծվել էմիջազգային համագործակցության կենտրոն: Կենտրոնի տնօրեն է նշանակվել Ժաննա Կրիկորովան, ով ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն 2
Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` ներկայացված դիմումում նշվում է, որ «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից ...ԿԱՐԳԱԽՈՍԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 8-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատում գումարված նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Վերահսկիչ պալատի գործունեության 2008թ. տարեկան ծրագրի հաստատումը։ Նիստին մասնակցում էին նաեւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության ղեկավար Գալյա Առստամյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են զոհված ազատամարտիկների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

