
Հրատարակված է Փետրվար 08, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
- Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` ներկայացված դիմումում նշվում է, որ «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ), պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»: Դիմումում միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը»: Շեշտվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Դիմողը որպես խոչընդոտ է դիտարկում այն, որ «մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Դիմողը խնդրում է Սահմանադրական դատարանին` «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»: Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը: Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննությունը դատարանում նշանակվել է երկուշաբթի օրը` փետրվարի 11-ին: Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի հոդված 90-ի` «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը»: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախընտրական շտաբը դիմել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար:

- Ազատություն
Քննարկում
ԱՐԱՄ գրել է:
Ինչ որ ցանես այն կհնձես
Rafik գրել է:- ԱՐԱՄ
Ինչ որ ցանես այն կհնձես
Լևոնի ՛՛գաղտնի քայլ՛՛-ը , ախապես մտածված ,
պատասխանը Սերժից զոհեր է պահանջելու:- ԱՐԱՄ
Վերջին լուրերը, Փետրվար 08, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
,
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 7-ին ժամը 20:00-ից սկսված է Հադրութ շրջկենտրոնի — շրջկենտրոնի կից գյուղական բնակավայրերի հեռախոսակապի փոխադրումը ...ԳԵՐԻՇԽՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆՍ.թ. փետրվարի 7-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը։ ...ՓԵՏՐՎԱՐԸ՝ 88-Ի ՈԳՈՎ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արցախյան շարժման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար ստեղծված պետական հանձնաժողովի ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի ...ԼՂՀ ԱԳՆ-ԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծվել էմիջազգային համագործակցության կենտրոն: Կենտրոնի տնօրեն է նշանակվել Ժաննա Կրիկորովան, ով ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն 2
Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` ներկայացված դիմումում նշվում է, որ «2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից ...ԿԱՐԳԱԽՈՍԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 8-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատում գումարված նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Վերահսկիչ պալատի գործունեության 2008թ. տարեկան ծրագրի հաստատումը։ Նիստին մասնակցում էին նաեւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության ղեկավար Գալյա Առստամյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են զոհված ազատամարտիկների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

