
Հրատարակված է Փետրվար 07, 2008
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- 1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք «հատուկ զտումներից» հետո շպրտվում են իշխանության ամենավերին էշելոնները, «կրտված է» ամեն մի գաղափար ընկալելու ունակությունից, որի թեկուզեւ մեկ բաղադրիչ տարրը (առայժմ) ամենքի կողմից ընդունված չի հանդիսանում։ Իսկ ես այնպիսի խենթավունի մեկը չեմ, որ անդադրում եւ անիմաստ ծեծեմ պինդ փակված միեւնույն դուռը։ Ես այսպես եմ գրել այս հոդվածի առաջին նախաբանում։ Հիմա պատրաստ եմ այն լրացնել հետեւյալ խոսքերով։ Չկա կանոն՝ առանց բացառության։ Չհրաժարվելով վերը շարադրված պնդումից՝ այնուամենայնիվ, ես ընդգծված կերպով հաստատում եմ, որ որպես բացառություն, մեզ մոտ՝ փոքրիկ Արցախում, այսօր՝ 07.07.2007 թվականին, հնարավորություն է երեւան եկել ընտրելու պարտքի զգացումով, արդարության զգացումով օժտված մարդու։ Եվ ինչո՞ւ թաքցնել, կարելի է վստահորեն ասել, որ նա՝ Բակո Սահակյանը, փաստորեն ընտրված է Արցախում գլխավոր ղեկավար պաշտոնին։ Եվ այս հոդվածի տվյալ հրապարակումը ոչ քիչ չափով նախատեսված է նրա ուշադրության համար։ 2. ԿԱ հասարակական մի որոշակի խավ, որի հոգեւոր աշխարհում գերակշռում է ազգային համամասնակցության զգացումը. ազգայինը նրանց ՀՈԳԵԿԱՆ սնունդն է. ազգային ձեռքբերումը նրանց գլխավոր տոնն է. ազգային գժտությունը առավելապես նրանց սուգն է։ Չի կարելի նրանց չգնահատել՝ ընդհանուր շահին նվիրվածության համար, ազգին անկեղծորեն ծառայելու կամ ծառայել ցանկանալու համար։ Սակայն ես չեմ կիսում ոչ նրանց չափից ավելի վեհացված ազգային զգացումը, ոչ էլ իրենց ազգային արմատի ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԿԵՐՊՈՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԼԻՆԵԼՈՒ մեջ նրանց համոզվածությունը... 3. ԿԱ ԵՎ ՄԵԿ ՈՒՐԻՇ հասարակական-քաղաքական ծայրահեղություն՝ նրանք, ովքեր շտապում են, շտապում են «իրենք իրենց վրայով» ցատկել համաշխարհային ներմիասնացման մեջ... նրանք եռանդուն կերպով տիեզերաքաղաքացիական (կոսմոպոլիտական) դրոշակներ չեն թափահարում, բայց համոզված են. «ազգ» հասկացությունն իր վերջին տարիներն է ապրում, եւ ինչքան նշանակալի չափով ու երկար պահպանվի «ազգայինի» ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա, այնքան ավելի անբարեհաջող են դասավորվելու պետության գործերը։ Նրանք են ներշնչել այս հոդվածի երեւան գալը։ Նրանց՝ այդ երկու ծայրահեղություններին (իրենց ազգի իրական նշանակալիությունը չափից ավելի փառաբանողներին եւ միասնական մարդկային ցեղի մեջ ներմիասնանալու՝ չափից ավելի ու ոչ ժամանակին նկրտողներին՝ նրանց ավելի շատ, քան մնացյալներին) կցանկանայի շարադրել իմ որոշ հետազոտությունները, ինչ-որ բան ասել։ 4. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, որի օբյեկտն է հանդիսանում մարդկային հասարակությունը, պետք է կատարվի մարդկային էակների բնության, նրանց հոգեկան-հոգեբանական նախահակվածությունների, ինչպես նաեւ այն օրինաչափությունների հաշվառումով, որոնց ենթարկված է նրանց վերարտադրությունը։ Չէ՞ որ ամեն մի սոցիալական տեսություն, լինի դա ազգային, տիեզերաքաղաքացիական, սոցիալ-ժողովրդավարական թե ազատական, անհատապաշտական, իր մեջ ենթադրում է այսպիսի նպատակ. կառուցել մի հասարակական շենք, որտեղ գլխավոր շինանյութն է հանդիսանում մարդը։ Բայց մի՞թե հնարավոր է հաջողությամբ կառուցել որեւէ շենք՝ չունենալով գիտելիքներ այն նյութի հատկությունների մասին, որից այդ շենքը պետք է կառուցված լինի։ Իհարկե, ոչ։ 5. ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ հետազոտողը կընթանա հակաբնական ուղիով եւ անխուսափելիորեն մարդուն եւ հասարակությանը կտա վարքի այն դեղատոմսը, որը նրա խելքը կհամարի առավել նպատակահարմարն ու կատարյալը՝ չխորհելով դրա գործնական (ոչ) պիտանիության մասին. գտնելով, որ «մարդու հոգին մաքուր է՝ ինչպես թղթի սպիտակ թերթը, եւ նրա վրա (հոգեւոր հովիվը) կարող է գրել՝ ինչ կամենա»։ Օրինակ, որոշելով ազգի կամ ինտերնացիոնալացված մարդկության խնդիրները եւ նրան նշանակելով արժեքների հատուկ սանդղակի պահպանում՝ որպես այդ խնդիրների պահպանման միջոց, ամեն մի հեղինակ, անկախ նրա ջանադրություն ցուցաբերելու, ինտելեկտուալության ու անկեղծության աստիճանից, պետք է առաջին հերթին գիտենա եւ հաշվի առնի. Ի՞նչ կա մարդու մեջ կուլտուրայից եկած, իսկ ի՞նչն է բնությունից։ Այսինքն՝ ի՞նչը կարելի է փոխել նրա մեջ, այլափոխել, իսկ ի՞նչն է անսասան՝ հավիտենական շնորհ։ Սրանից էլ սկսենք։ 6. ԽՈՒՍԱՓԵԼ ՄԱՀԻՑ, տառապանքներից ու հոգսերից, վտանգից ապահովել իրեն, հասնել հոգեկան անդորրի. ահա այն գլխավոր խնդիրը, գերնպատակը, որն իրենց համար սահմանում են մարդիկ եւ, առհասարակ, ամբողջ կենդանական աշխարհը՝ ամեն օր ու ամեն ժամ։ Մնացած ամեն ինչ՝ հասկացություններն ու հաստատակարգերը, այնպիսի նպատակներ (միջոցներ) են, որոնք կոչված են գոյության համար, որպեսզի ծառայեն վերը նշված գլխավոր շարժիչին եւ որպես բարու վարքի որոշիչ։ 7. ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ գործելու է դրդում անհանգստությունը, որը նա ապրում է ինչպես բնական (քաղց, ծարավ, շփում...), այնպես էլ արհեստական (հագուստ, բնակարան, գաղափարներ եւ այլն) որոշակի բանի բացակայության կամ առկայության ժամանակ։ 8. ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՆ էլ բարիք է։ Անհանգստություն առաջացնող պարագաները բազմաթիվ են. բայց նրանց պատճառած տառապանքները միատեսակ չեն, կամքն ուղղվում է այն անհանգստության պատճառի վերացմանը, որն առավել ճնշող ներգործություն է ունենում կոնկրետ մարդու հոգեկանի վրա։ 9. ԲԱՅՑ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, որ մարդիկ ի ծնե ունեն հոգեկան տարբեր հակվածություններ, տարբեր է լինում նաեւ նրանց վերաբերմունքը միեւնույն օրենքների եւ արժեքների նկատմամբ... (Միեւնույն երեւույթը կարող է անհանգստության պատճառ լինել ոմանց համար, բայց բարիք՝ ուրիշների համար)։ Եվ այս պատճառով որոշել, թե որ յուրահատկություններն են անսասան ու բնականից հատուկ մարդկանց (ինքնապահպանություն, ինքնահաստատում, հոգեկան անդորրի ձգտում եւ այլն), դեռեւս մարդու էության մասին հարցին ճիշտ եւ լրիվ պատասխան չի հանդիսանում։ Դա մարդկային հոգեկան կերտվածքի ճանաչման սոսկ առաջին անհրաժեշտ աստիճանն է։ Մարդու էության մասին տեսության երկրորդ բաժինը, որը հայտնի է իմ վաղեմի ընթերցողներից շատերին, մեզ համար բացահայտում է հետեւյալ փաստերը։ 10. ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ։ Արարիչն ի սկզբանե ներդրել է մի ծրագիր, որի համաձայն՝ մարդկանց ընդհանուր թվի 10 տոկոսը ծնվում է Բարու ԲՆԱԾԻՆ հակումներով, նույնքանն էլ ծնվում է Չարի հակումներով եւ շուրջ 80 տոկոսը՝ առանց առանձին հակումների՝ ոչ Բարու, ոչ Չարի։ Դա նույնպիսի շնորհ եւ օրինաչափություն է, ինչպիսին հանդիսանում է, օրինակ, մարդկանց վերարտադրությունը ըստ սեռային պատկանելության՝ հավասար-համամասնական եւ անփոփոխ։ 11. ԱՌԱՔԻՆԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ ծառայում կամ անհրաժեշտ սնունդ են հանդիսանում Բարուն հակված մարդու հոգու համար։ Առաքինի արարքներից նա բավականություն է ստանում կամ անդորր ձեռք բերում։ Իսկ եթե նա ստիպված է ոչ բարի գործ կատարել կամ ստիպված է բարի գործ չկատարել, ապա նրա հոգին մշտական անհանգստության վիճակ է ընկնում, այն նվում է եւ ծվատում նրան՝ անընդհատ վրան աղ ցանվող վերքի նման։ 12. ԵՎ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ, ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ, որը Չարին է հակված, չար արարք գործելուց անդորր է զգում, իսկ երբեմն էլ՝ ուրախություն, բավականություն։ Իսկ երբ նա ոչ սեփական կամքով ստիպված է լինում բարի գործ կատարել, որն անպայման կապված է ինչ-որ նյութականի զոհաբերության հետ, ապա նրա հոգին երկար ժամանակ նրան կանհանգստացնի կատարվածի մասին ամեն հիշեցման ժամանակ։ Այդ նրանց է ժողովուրդն անվանում երեսպաշտ, նենգ կամ պարզապես խիղճը կորցրած, ասես խիղճը կամ պարտքի զգացումն այնպիսի բաներ են, որոնք կարելի է ձեռք բերել կամ կորցնել։ 13. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է մարդկության ճնշող մեծամասնությանը՝ 80 %-ին, որն առանձնակի հակումներ չունի ոչ Բարու, ոչ էլ Չարի հանդեպ, ապա նրանք բարի գործեր են կատարում այն ժամանակ, երբ այդպիսիք ՇՈՇԱՓԵԼԻ վնաս չեն հասցնում իրենց շահերին։ Եվ ճիշտ այդպես՝ շոշափելի կորստի սպառնալիքի դեպքում պատրաստ են հանուն սեփականի պահպանման զոհաբերել ուրիշինը։ Քանի որ հոգին չեզոք կերտվածք ունի, նման արարքներ կատարելուց հետո այն երկարատեւ ու տանջալից տառապանքներ կամ ուրախ զգացումներ չի ապրում։ Չեզոքությունը՝ որպես կառուցվածքային նախատրամադրվածություն, որպես հոգու որակ,նրանց մոտ տարբեր է ըստ շնորհալիության, օժտվածության աստիճանի։ Նրանք տեղավորված են Բարիների եւ Չարերի միջեւ, մի մասը մոտ է առաջիններին, մյուս մասը՝ երկրորդներին, իսկ երրորդը՝ մեջտեղում է, լրիվ իմաստով չեզոք։ 14. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՇԵԼ, որ ճգնաժամային իրավիճակներում (նավաբեկություն, սով, գործազրկություն, ավտորիտար եւ բռնապետական ռեժիմներ եւ այլն) «Բարուն հակվածների» քանակը մի քանի անգամ նվազում է՝ կախված ճգնաժամի աստիճանից։ Որովհետեւ այդ մարդկանց մոտ միատեսակ չէ Բարու նկատմամբ հակվածությունը կամ ընդունակությունը։ Ոմանց մոտ այն շատ է, մյուսների մոտ՝ ավելի քիչ, ճիշտ այդպես էլ՝ խելքի բնագավառում։ Այն կատեգորիայի մեջ, որին մենք անվանում ենք «մոտավորապես շնորհալիներ», կան պարզապես ընդունակներ, կան տաղանդավորներ, կան հանճարներ։ 15. ԱՐԴ ՈՒՐԵՄՆ, ճգնաժամային իրավիճակներում ինքնապահպանման զգացումի թելադրանքը կոտրում է մյուս բոլոր զգացումների ամեն մի դիմադրություն։ Դիմակայել հաջողվում է միայն բարոյականության զգացումով գերօժտվածներին։ Այսինքն՝ այդ կարգի մարդկանց մոտ ինքնապահպանման զգացումը գերիշխող չի հանդիսանում «Ես»-ի ներսում վարքի սկզբունքները բնորոշելու համար պայքարում։ Այն զիջում է բարոյականության զգացումին։ ա. ՎԵՐՑՆԵՆՔ, օրինակ, մեր՝ հայկական իրադրությունը։ Նույն ժողովուրդն է, ինչ որ 15 տարի առաջ, սակայն որքան զարմանալիորեն նվազել են կարգին, բարեկանոն մարդիկ։ Նրանք չեն անհետացել, նրանք անցել են ընդհատակ։ Այն, ինչ բնածին է, կոդավորված է գեներում, չի կարող անհետանալ։ Պարզապես բարոյականության զգացումը, որն ամենաբարձր հարգի չի եղել, Ինքնապահպանման, սերնդի ու ընտանիքի նկատմամբ Հոգատարության հարկադրանքի ճնշման տակ ստիպված էր նահանջել, լռել։ բ) ԱՅԴ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ մի քանի հազարամյակ առաջ առաջին անգամ գրավոր արձանագրել է չինական մեծ մտածողներից մեկը՝ Մո-ցզին. «Եթե տարին բերքառատ է, ապա մարդասեր ու բարի մարդիկ շատանում են։ Եթե տարին անբերի է՝ մարդասերներն ու բարիները հատուկենտ են մնում»։ V 16. ՍԱԿԱՅՆ ԵՐԲ ՄԱՐԴԻԿ հոգեկան հակվածության առումով քննվում են որպես միանման կամ՝ դաստիարակությունից եւ շրջակա միջավայրի կանոններից կախվածներ, ապա նման դատողությունների ու աշխարհայացքների վերջնական արդյունքը մարդկությանը արհեստականորեն ստեղծված մի վթարային վիճակից հասցնում է մեկ ուրիշ վիճակի։ Եվ այդպես՝ անվերջ, ամենահին ժամանակներից մինչեւ այսօր։ 17. ԱՎԵԼԻ ԿՈՆԿՐԵՏ. մարդը դասավորում է իր վարքը, անում է այն, ինչի մեջ իր հոգին հանգստություն կամ գոհություն է ձեռք բերում, հասկանալի է, պայմանով, երբ ինքն ազատ է ընտրության մեջ։ Հետեւաբար, մարդու վարքը հիմնականում կախվածության մեջ է, որոշվում է նրա հոգու հակումներով, նրա ներքնաշխարհի՝ գենետիկորեն տրված հատկանիշներով։ ա. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է արտաքին ազդեցությանը, շրջակա միջավայրի ներգործությանը, այսինքն դաստիարակությանը, կրթությանը, ինֆորմատիկային եւ այլն, ապա այն ձեւավորում է մարդու մտահորիզոնը՝ դրանով իսկ որոշելով կենսական ուղու ընտրությունը՝ աշխարհայացքային դիրքորոշման, մասնագիտության եւ այլն։ բ. ՍԱԿԱՅՆ գիտակցության կողմից ընտրված ուղիով ընթանալու որակը, այսինքն բարոյական այն արժեքներին նվիրվածության աստիճանը, որոնք հաստատված են տվյալ խմբում, հասարակության մեջ եւ մշակույթում, կախված է մարդու հոգու հատկություններից ու հակումներից։ գ. ՕՐԻՆԱԿ, շրջակա միջավայրը մարդու համար կանխորոշել է՝ կենսադիրքի կոմունիստական ընտրություն, կամ քրիստոնեական, կամ լիբերալ - ժողովրդավարական, կամ գողական, սակայն ինչպիսի կոմունիստ, քրիստոնյա, լիբերալ-ժողովրդավար, գրող կամ ոստիկան, արդար կամ անարդար, բարի կամ չար լինելը, կախված է հոգու բնածին հակումներից, մարդու ներքնաշխարհից։ 18. ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՄԱՐԴՈՒ՝ որպես խմբային ապրելակերպ վարող էակի, առաջնային խնդիրն է հասնել հասարակության, պետության այնպիսի քաղաքական կարգավորման, որի դեպքում հնարավորություն լինի որոշել նրա յուրաքանչյուր անդամի արժեքականությունն ու նույնականությունը, հոգեկան նախահակվածությունը։ Որոշել՝ «ով ով է՝» բոլոր առումներով։ Եվ դրան համապատասխան բաշխել յուրաքանչյուրի գործառույթային իրավունքներն ու պարտականությունները, իսկ անուղղելի վնասակարներին «վռնդել», խփել նրանց իրավունքներին... Ինչպես դա պահանջում է Համընդհանուր Բնական օրեքը։ IV 19. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ տեսակների մեծամասնությունը, այդ թվում եւ մարդը, դատապարտված են կամ բնության կողմից ծրագրավորված են վարել խմբային կենսակերպ, այլապես նրանք անզոր են դիմակայել։ Այսինքն՝ նրանք կազմավորում են իրենց նմանների ընկերակցություն ոչ թե մերձավոր կամ հեռավոր ազգակցի հանդեպ սիրուց, ոչ թե ուրիշների հանդեպ կարեկցանքի համար, այլ սեփական հարմարությունների, անդորրի եւ իր համար ավելի շատ անվտանգության պատճառով։ Իսկ փոխօգնությունը, կամ երկնային կեղծ լեզվով ասած՝ մերձավոր եւ հեռավոր ցեղակիցների հանդեպ սերը հանդիսանում է միավորման հետեւանքը, բայց ոչ ինքը՝ պատճառը։ 20. ՈւՍՏԻ ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որը բնորոշվում է որպես խմբային կենսակերպի կատարելագործված ձեւ, բոլորովին էլ չի նշանակում նրա բովանդակության ինքնաբերական կատարելություն։ Այսինքն, եթե մարդկանց համատեղ ապրելակերպի նպատակն ընդհանուր բարօրությունն է, ապա ազգ-պետությունը նպատակին հասնելու եղանակ է, ուղի է, այլ ոչ թե Նպատակ։ 21. ԻՍԿ ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ազգ-պետության բովանդակությունը, կախված է այս կամ այն ժողովրդի շնորհքներից եւ նրա գտնվելու վայրի պայմաններից։ Իսկ ժողովրդի շնորհքներն արդար օրենքներով ապրելու եւ իր միջավայրից լավագույններին առաջնորդներ ընտրելու գիտակցվածության եւ կամքի ընդունակության մեջ է։ Մի խոսքով, այն, ինչ կանխորոշված է բնության կողմից՝ բանականությամբ անել այն, ինչ մոլորակի մյուս բնակիչներն անսխալ անում են բնազդով... 22. «ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ» եւ «հասարակության բնությունը» հասկացություններից ես բերեցի առավել էական եւ ֆունդամենտալ մանրամասերը։ Կարծում եմ, դրանք բավական են հասկանալու համար այն բանի էությունը, ինչի մասին կխոսվի ստորեւ։ Եթե, իհարկե, խելամիտ ընթերցողը ժամանակավորապես դեն է նետել կամ դեն կնետի իր նախկին կանխակալությունը։ Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Փետրվար 07, 2008
ԹԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
.Հատված Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքից 1941թ. աշնանն էր։ Իրանում տեղակայված սովետական հետախուզական ջոկատներից մեկի հրամանատարն էի։ Հոկտեմբերի վերջերին ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
.
101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
.
Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք ...ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք ...«ՍԵՒԾՈՎՅԱՆ ՕՂԱԿ»
PanARMENIAN.Net
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է NABUCCO-ՈՒՄ «ԳԱԶ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ԸՆԴԳՐԿՄԱՆԸ
ԱզատությունԹուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտո
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

