
Հրատարակված է Փետրվար 07, 2008
ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
- Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի պաշտպանության խնդիրն առայժմ էլ օրակարգային է: Պետք է միշտ պատրաստ լինել դիմակայելու հակառակորդի ցանկացած ռեվանշիստական ոտնձգության Դրա համար առաջին հերթին հզորացում է անհրաժեշտ. ա) հզորացում` նախ բարոյապես ու հոգով, բ ) հզորացում` տնտեսապես, գ ) եւ ապա հզորացում՝ ռազմական ուժով: Առանց առաջին երկուսի երրորդի կայացումը հարցականի տակ է մնում: Արցախը չունի գիտական մշակումների ինդուստրիա, որով կարողանա միջոցներ վաստակել ու դրանով բյուջե ձեւավորել: Չկա արտադրություն՝ չկա եկամուտ, չկա եկամտահարկ՝ չկան բյուջեն հարստացնող մուտքեր: Երկրի տնտեսական հարաբերությունների փոփոխման, նոր կացութաձեւի անցման հետ ստեղծվել է սոցիալական ծանր վիճակ թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Պատերազմի ավարտից հետո անցած ողջ շրջանում բնակչության էական աճ չի արձանագրվել: Այդ արտահոսքն ավելի շոշափելի է գյուղական բնակչության շրջանում: Ուրեմն, առաջին հերթին պետք է հոգ տանել գյուղական համայնքների շենացման համար: Հողը պետք է բնակեցված լինի: Արցախը եղել է ագրարային երկրամաս, այժմ էլ պետք է զարգանա որպես այդպիսին: Այդ փաստը կառավարության կողմից գուցե եւ գիտակցվել է, բայց գյուղը եւ մեծ հաշվով ամբողջ գյուղատնտեսությունը թողնվել է բարձիթողի վիճակում: Մասնատված, առանձին-առանձին գյուղական կարիքավորներին ցույց տրվող ցանկացած օգնություն միայն միջոցների վատնում է՝ առանց խնդրի հիմնովին լուծման: Հազարավոր հողատերեր չեն կարող առանձին-առանձին գալ՝ պետությունից հատկացվող մի քիչ սերմը, մի քիչ պարարտանյութը, մի քիչ սոլյարկան տանել ու անմիջապես դաշտին տրամադրել: Դա անհնար է: Միայն գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերի` բուսաբուծության ու անասնապահության ներդաշնակ զարգացումը կարող է երաշխավորել ամբողջ գյուղատնտեսության արմատական բարելավումը: Անասնապահության կենտրոնացված (խոշոր կաթնապրանքային ֆերմաների տեսքով) զարգացումը համայնքներում, արտադրանքի վերամշակումը տեղում գյուղական բնակչության համար աշխատատեղերի ստեղծման, կլոր տարին զբաղվածության հնարավորություններ են ստեղծում: Իսկ աշխատատեղ ունենալը նաեւ եկամուտ ունենալ է: ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ա) Հողի սեփականաշնորհումը շատ թե քիչ արդարացի կատարելու միտումով բաժնեմասերը թեքություններում կտրտվել են թեքության ուղղությամբ (ստորին համեմատաբար բերրի ու բարձրությունների, լանջերի աղքատ հողերը հավասարապես են բաշխվել): Խտացվել են համեմատաբար նեղ ու երկար թեքությամբ ձգվող հողահատվածներ, որոնց սեփականատերերը ստիպված են եղել տարիներ շարունակ հողի մշակությունը տանել միակողմանի՝ թեքության ուղղությամբ, որը հակասում է ագրոնոմիական կանոններին: Այս հանգամանքը հողերի «լվացման», ջրային էրոզիայի ենթարկվելու, աղքատանալու եւ բերրիության նվազեցման պատճառ է դարձել: բ) Ընտանիքի հացն ապահովելու հրամայականը ստիպել է կիրառել մոնոկուլտուրա: Ավելի քան մեկուկես տասնյակ տարիներ անփոփոխ ձեւով ցանվել է աշնանացան ցորեն: գ) Միջոցների, տեխնիկայի սակավության պատճառով փոքր հողահատվածներում տեխնիկան աշխատեցնելու դժվարության, թունաքիմիկատներ չլինելու հետեւանքով ցանքերում հերբիցիդներ չեն սրսկվել: Դա առանձին-առանձին հողատերերի համար թանկ միջոցառում էր նաեւ այն պատճառով, որ սրսկման համար անհրաժեշտ էր բավական հեռվից մաքուր ջուր բերել: Այս բոլորը միասին հանգեցրել են այն բանին, որ ցորենին ուղեկցող մոլախոտերը մեծ չափով բազմացել, տարածվել ու ավելի են աղտոտել ցանքերը: Լինելով ավելի մրցունակ ու հզոր աճող, դրանք խլել են սննդային տարրերն ու խոնավությունը՝ ճնշելով ցորենի բավարար աճը: Հետեւանքը՝ ցորենի բերքատվության ներկայիս խիստ ցածր մակարդակը։ դ) Խոշոր անասնապահական ֆերմաների փոշիացումը անհնար է դարձրել կուտակված օրգանական պարարտանյութ (գոմաղբ) ունենալու եւ դրանով հողը պարարտացնելու հնարավորությունը: Oրգանական պարարտանյութերի պակասը եւ բերքահավաքից հետո խոզանի համատարած հրդեհումը հողը զրկել են օրգանական բաղադրամասի բավարար ճաշակից: Այդ պատճառով խիստ նվազել է հողի հումուսը` բերրիության գլխավոր գործոնը: Դա եւս իր հերթին բացասաբար է անդրադարձել հողի ստրուկտուրայնության վրա: Հողը սկսել է փոշիանալ: Իսկ փոշիացած հողն ավելի շուտ է էրոզացվում, ավելի վատ է ներծծում տեղումների ջրերը, ավելի քիչ է խոնավություն պահում իր մեջ, իսկ չորանալիս քարանում է՝ խիստ վատացնելով բույսերի աճի պայմանները: ե) Հողի աղքատացման, բերրիության անկման ու նաեւ՝ ստրուկտուրայի վատացման (փոշիացման) պատճառներից մեկն էլ հանքային պարարտանյութերը (հատկապես, ֆոսֆորական եւ կալիումական) տարիներ շարունակ հող չմտցնելն է: Կամ նրանց բացակայությունը: զ)Թվարկված բացասական երեւույթների պատճառների շարքում չի կարող անտեսվել տեխնիկայի պակասության, դժվար հայթհայթելու պատճառով հողի ոչ ժամանակին մշակումը: Երբեմն ոչ օպտիմալ ժամկետում կատարվող մշակումն ավելի շատ վնաս, քան օգուտ է բերել հողին: է )Սեփական հաց ունենալու պահանջը՝ մի կողմից, դրա հետ կապված թեկուզ մի քանի տարին մեկ ցել պահելու դժվարությունը (ցել պահելը լրացուցիչ ծախսեր է պահանջում)՝ մյուս կողմից, վերջապես հողաբաժինների փոքր չափերն ու կերային խոտաբույսերի չպահանջվածությունը (նաեւ նրանց սերմի պակասը կամ բացակայությունը) խոշոր ֆերմաների բացակայության պատճառով իրենց հերթին անհնար են դարձրել ցանքաշրջանառության (թեկուզ կարճ կորացիայով) կիրառումը: Դա եւս հողի բերրիության նվազեցման, մոլախոտերով աղտոտվածության, ի վերջո, բերքատվության անկման կարեւոր պատճառներից մեկն է: Եթե ասվածը կոնկրետացնելու լինենք, ապա կստացվի, որ բերքատվության ներկայիս ցածր մակարդակը, հողի մշակության շահութաբերության խիստ անկումը հետեւանք են հողերի ոչ ճիշտ մշակման: Թվարկված բոլոր բացասական երեւույթները վերացնելու համար անհրաժեշտ է. 1. Սեփականացված մանր հողակտորների միավորում եւ միասնական, ագրոկանոններին համապատասխան մշակում կիրառել: 2.Միայն միասնական մշակումը հնարավորություն կտա բոլոր միջոցառումները՝ երեսվար, վար, կուլտիվացում, փոցխում, ցանք, պարարտացում, հերբիցիդների սրսկում, անգամ բերքահավաք ու բերքի տեղափոխում եւ այլն կատարել՝ ագրոպահանջներին համապատասխան, ավելի քիչ ծախսումներով ու ավելի սեղմ ժամկետում իրականացնելու: 3.Կիրառել ցելային օղակի օգտագործում: Այսինքն՝ վարելահողերի մի մասը թողնել ցել ու այն պահել մաքուր եւ հացահատիկը ցանել ցելի տեղը: Անջրդի ու կիսաչորային մեր պայմաններում ցելը ցանքաշրջանառության կարեւոր օղակ է եւ ծառայում է որպես հողում խոնավության կուտակման ու պահպանման, մոլախոտերի դեմ ոչ քիմիական եղանակով պայքարի, հողի բերրիության պահպանման գործոն: Դրանով հանդերձ, ցելը լավագույն նախորդ է աշնանացան հացաբույսերի համար եւ բարձր բերքի ստացման կարեւոր պայման: 4.Միասնական մշակությունը կվերացնի տեխնիկական միջոցների անհարկի եւ լրացուցիչ ժամանակ ու վառելիք պահանջող տեղաշարժերը, դրանով իսկ կնվազի միավոր մակերեսի մշակության համար վառելանյութի ծախսը: Իսկ դա հացահատիկի ինքնարժեքի որոշակի իջեցում է երաշխավորում: Տեխնիկան կօգտագործվի ավելի արդյունավետ: 5. Հողակտորների միավորումը պայմաններ կստեղծի ցանքաշրջանառության կիրառման համար: Ցանքաշրջանառությունը, այն է՝ ըստ ժամանակի հողերը փոփոխվող մշակաբույսերի տակ դնելը, հատկապես ԽՈՏԱՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ, անչափ կար—որ պայման են հողի ստրուկտուրայի, հումուսի պարունակության, բերրիության բարելավման, մոլախոտերի դեմ պայքարի, իսկ անասնապահությանը՝ բավարար չափով կանաչ կեր ու չոր խոտ մատակարարելու գործընթացում: Ի վերջո ցանքաշրջանառությունը, առանց լրացուցիչ ներդրումներ կատարելու, մշակաբույսերից բարձր բերք ստանալու կար—որ ագրոմիջոցառում է: 6. Ելնելով այդ ամենից՝ անհրաժեշտ է խրախուսել ամեն մի համայնքի կոոպերացված հողերի համար համապատասխան ցանքաշրջանառության մշակում: 7. Թվարկված կենսականորեն անհրաժեշտ խնդիրների լուծումը հնարավոր կլինի իրականացնել, եթե կատարվի հողի սեփականատերերի միավորումը համայնքային բաժնետիրական ընկերությունների` կոոպերատիվների մեջ: 8. Ասվածից բխում է նաեւ տեխնիկական միջոցների կենտրոնացումը։ ՄՏԿ-ՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ Նման կայանների, ինչպես եւ նրանցում կենտրոնացվող տեխնիկական միավորների քանակը կարող է պայմանավորված լինել սեփականատերերի միավորմամբ (ասոցիացիաներ) գոյացած (այսինքն՝ կոոպերացված) հողատարածքների մակերեսով ու մեկ միավոր տեխնիկայի ծանրաբեռնվածության չափով: ա) Տեխնիկան պետք է առաջին հերթին սպասարկի համայնքներում կոոպերացված հողերի մշակման գործընթացը: բ) Տեխնիկական սպասարկման գները պետք է սահմանվեն շուկայականից 15-20% ցածր: գ) Առանձին սեփականատերերի փոքր հողաբաժինները ոչ մի դեպքում չպետք է անջատ մշակել, այլ միայն միասնական — տվյալ համայնքում կազմված ցանքաշրջանառության ծրագրի շրջանակներում: դ) Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծել տեխնիկական վերահսկողության բաժին՝ նրան վերապահելով տեխնիկական միավորների, պահեստամասերի ձեռքբերումը — խելամիտ շահագործման վերահսկողությունը: ե) Այդ բաժնի պարտականությունը համարել նա— ՄՏԿ-ի համար պահանջվող քանակով դիզվառելիքի, քսայուղերի մեծածախ ձեռքբերումը: Այդ հանգամանքը նշանակալի չափով կիջեցնի դիզվառելիքի — քսայուղերի շուկայական գները՝ հօգուտ ագրարային սեկտորի: Արդյունքում շոշափելի չափով կնվազի բուսաբուծական արտադրանքի ինքնարժեքը: զ) Դաշտային աշխատանքներից բեռնաթափված ժամանակ տեխնիկան վճարովի (շուկայականից մոտ 20%-ով էժան) ծառայություններ կմատուցի կոոպերատիվի ընտանիքների տնամերձերի մշակման, բեռնափոխադրումների եւ այլ բնագավառներում: ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ա) Խրախուսել եւ մատչելի վարկավորմամբ աջակցել անասնապահության բնագավառում ձեռներեցության կայացմանը: բ) Համայնքների փայատերերի միջոցներով, կամ միայն կոոպերատիվներին (բաժնետիրական ընկերություններին) տրամադրվող երկարաժամկետ ու փոքր տոկոսադրույքով հատկացվող վարկերով ստեղծել կաթնապրանքային տոհմային ֆերմաներ (կարելի է ձեռք բերել կաթնամսատու ցեղի մի քանի տասնյակ կովեր ու ցուլեր): Հնարավոր է՝ ֆերման լինի միջհամայնքային տիպի, երկու եւ ավելի համայնքների կոոպերատիվների բաժնետերերի աշխատուժը ներգրավել, եթե իրար շատ մոտ համայնքներ (գյուղեր) կան: գ) Կոոպերատիվի անդամ կամ փայատեր չհանդիսացող որեւէ այլ ձեռներեցի կողմից համայնքի տարածքում ֆերմա ստեղծելիս վարձակալվում է տվյալ համայնքի կամ մի քանի հարեւան համայնքների բաժնետիրական ընկերություններին պատկանող հողատարածքը: Որպես աշխատուժ առաջին հերթին ընդգրկվում են բաժնետիրական ընկերության (կոոպերատիվի) անդամները: դ) Համայնքի անդամ չհանդիսացող ֆերմայատերը կամ ֆերմայատերերը (ֆերման եւս կարող է լինել բաժնետիրական ընկերություն եւ ոչ թե պատկանել մեկ իրավաբանական անձի) պայմանագիր են կապում համայնքի կամ համայնքների բաժնետիրական ընկերությունների հետ անհրաժեշտ քանակով եւ անհրաժեշտ ժամկետում կանաչ կեր, սիլուսացու, չոր խոտ եւ այլ տիպի կերեր փոխհամաձայնեցված գներով ձեռք բերելու վերաբերյալ: ե) Համայնքի բաժնետիրական ընկերությանը պատկանող անասնապահական ֆերման բաժնետերերին, նախապես պայմանավորվածությամբ, անասնապահական մթերքներ է տրամադրում նրանց ինքնարժեքով: Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Փետրվար 07, 2008
ԹԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
.Հատված Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքից 1941թ. աշնանն էր։ Իրանում տեղակայված սովետական հետախուզական ջոկատներից մեկի հրամանատարն էի։ Հոկտեմբերի վերջերին ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
.
101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
.
Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք ...ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք ...«ՍԵՒԾՈՎՅԱՆ ՕՂԱԿ»
PanARMENIAN.Net
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է NABUCCO-ՈՒՄ «ԳԱԶ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ԸՆԴԳՐԿՄԱՆԸ
ԱզատությունԹուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿՀԱՆՁՆՎԵՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

