
Հրատարակված է Փետրվար 07, 2008
ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
- Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ծնելիության նպաստ այսուհետ կստանան նաեւ չաշխատող հղի կանայք։ Այս որոշումը, իհարկե, ոգեւորում է երիտասարդ մայրերին. չէ՞ որ նախկինում բազմաթիվ հղի կանայք, չհասցնելով աշխատանքի տեղավորվել, զրկվում էին ոչ միայն նման կարգի, այլեւ մինչեւ երկու տարեկանը երեխային խնամելուն տրամադրվող նպաստից, ինչը շատ ցավալի էր։ Այսօր, սակայն, այլ է իրավիճակը։ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի քաղաքային կոմիտեում փետրվարի 5-ից արդեն նման կարգի նպաստներ ստացան առաջին երեք դիմողները (ներկայացվել է 50 դիմում)։ Գործընթացը շարունակվում է։ Ինչպես մեզ տեղեկացրեց սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ Հրանտ Սաֆարյանը, 2008թ. հունվարի 1-ից հանրապետությունում չաշխատող հղի կանանց հղիության եւ ծնելիության նպաստ կտրամադրվի հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի՝ 25 հազարի չորսուվեցապատիկ չափով, այսինքն՝ 115 հազ. դրամ։ Բայց եթե նպաստի իրավունքը ձեռք է բերվել 2007 թվականին, ապա նպաստը տրամադրվում է՝ ելնելով անցյալ տարվա նվազագույն աշխատավարձի՝ 20.000-ի չորսուվեցապատիկի չափով (92 հազ. դրամ)։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կաճի նաեւ հղիներին տրամադրվող նպաստի չափը։ Վճարման ժամանակ հաշվի են առնվում ԼՂՀ ԱՆ կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները, որոնք, սահմանված կարգի համաձայն, առողջապահության նախարարությունն իր հերթին տրամադրում է համապատասխան հիմնարկներին։ Ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող կանանց տրամադրվող թերթիկների միջոցով կհատկացվի նպաստը։ Ծրագրի մեջ հաշվի է առնվում նաեւ մեկ այլ հանգամանք. համաձայն կառավարության համապատասխան որոշման 5-րդ կետի 2-րդ մասի, հղիության 154 օրից վաղաժամ ծննդաբերելու, ինչպես նաեւ նորածնին որդեգրելու, խնամակալ ճանաչվելու դեպքում չաշխատող կնոջը տրամադրվում է սահմանված 115 հազ. նպաստի միայն կեսը։ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մոտ 2000 կանանցից հղիության եւ ծնելիության նպաստ ստանում էր միայն 1000 հոգի։ Այսուհետ ծնելիությունը եւ բազմազավակությունը խթանելու նպատակով նոր որոշման համաձայն նպաստ կստանան վերոնշյալ կարգի բոլոր կանայք։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 07, 2008
ԹԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
.Հատված Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքից 1941թ. աշնանն էր։ Իրանում տեղակայված սովետական հետախուզական ջոկատներից մեկի հրամանատարն էի։ Հոկտեմբերի վերջերին ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
.
101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
.
Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք ...ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք ...«ՍԵՒԾՈՎՅԱՆ ՕՂԱԿ»
PanARMENIAN.Net
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է NABUCCO-ՈՒՄ «ԳԱԶ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ԸՆԴԳՐԿՄԱՆԸ
ԱզատությունԹուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

