
Հրատարակված է Փետրվար 07, 2008
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
- Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք 10 տարում բացված շուրջ 15 ցուցահանդեսների բերած միջազգային ճանաչման արդյունքն են ու հավաստիքը։ Ցանկացած ցուցահանդեսում նշանավոր արվեստագետներ ու արվեստի գործիչներ չեն կարողացել լռելյայն անցնել Սամվել Գաբրիելյանի գործերի կողքով եւ իրենց հոգու խորքում միայնակ ապրել դրանց պատճառած վայելքը։ Այսպես, արվեստաբան Էմմա Բուդաղյանը Սամվել Գաբրիելյանի ստեղծագործության մեջ գլխավորը հոգու առկայությունն է համարում, «ճշմարիտ բանաստեղծի ազատ, երգեցիկ» հոգու, որը կյանք է հաղորդում մեկը մյուսին հաջորդող գույներին ու երազանքներին՝ ստեղծելով կենդանի պատկերներ։ «Մերթ ուժգնացող, մերթ խլացվող երանգավորումը, առանձին շեշտադրումները, սահուն կամ, ընդհակառակն, շեշտակի, կտրտված գույների շարժումը լեցուն են առեղծվածներով եւ կախարդիչ ուժով»։ Ս. Գաբրիելյանի ստեղծագործական աշխատանքն իրականությամբ լեցուն, իրականությամբ շնչող աշխարհ է, որը կարողանում է դիտողին փոխանցել նկարչի «հոգու գաղտնիքները»։ Դիտողի հետ «չափազանց նուրբ վրձնահարվածներով, երգեցիկ, ճկուն գծերով» զրույցի բռնված հեղինակի արարած «մթնոլորտը հագեցած է գեղեցկությամբ, այսինքն՝ Սամվելի ստեղծագործական էությամբ։ Եվ կարծես նյութականորեն զգում ես, տեսնում, լսում ես, ի մասնավորի, կերպարը, բառը, հնչյուններ»։ Հեղինակի էությունը բացահայտվում է անմիջապես աչքի զարնող «վառ, կենսահաստատ լույսի» իշխանությամբ, որը ճանապարհ է հարթում դեպի հավատը, դեպի բարին, վանում է չարը, կեղծիքը, բռնությունը, մահը։ Այլ կերպ չէր կարող լինել առայսօր Արցախի ազատամարտի կյանքով ապրող եւ մարտնչող նկարչի ստեղծագործությունը, որը, ինչպես ինքն է խոստովանում, մասնագիտական բարձրագույն կրթությունից բացի անցել է նաեւ բնության դպրոցը, այստեղ գտել է իրեն եւ իր շրջապատի նկատմամբ ունի ոչ միայն հատուկ վերաբերմունք, այլեւ իրականությունն ընկալելու իր պրիզման՝ խնդիրների կարեւորում, որոնք ուրիշները, հնարավոր է, չեն էլ նկատի։ Նա կտրականապես մերժում է բնության նկատմամբ հայեցողական վերաբերմունքը։ Ըստ նրա՝ բնությունն օգնում է, որ նկարչությունը լսելի լինի, այն բանաստեղծություն է ու երաժշտություն։ Եվ այս լեզուն է հասկանալի բոլորին՝ առանց ազգային պատկանելություն հարցնելու, անգամ եթե ազգային խնդիրներ ես առաջ քաշում։ «Իսկական արվեստը համաշխարհային լեզու է, եւ պետք է կարողանաս խոսել այդ լեզվով»,- ասում է համաշխարհային այս լեզվին տիրապետող Ս. Գաբրիելյանը։ Այդ լեզվի շնորհիվ խորհրդավոր, ինքնամփոփ ու լռակյաց, միայն կտավների միջոցով խոսող նկարիչ Ս. Գաբրիելյանի օգնությամբ իտալացի արվեստաբան Կ. Դեմբին հայտնաբերեց, որ «հարավային երկրում ապրում եւ ստեղծագործում են մեծ տաղանդի տեր մարդիկ, ովքեր սկսում են իրենք իրենց պարտադրել ողջ աշխարհին»։ Ավելին՝ Սամվելի նկարչությունը հարավային արվեստագետի եւ հավերժական ավանդույթների հանդիպման վայր է համարվում, քանի որ նրանում առկա է լույսի կառավարումը։ Ա. ԲՐՈՒՏՅԱՆ

- .
Վերջին լուրերը, Փետրվար 07, 2008
ԹԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
.Հատված Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքից 1941թ. աշնանն էր։ Իրանում տեղակայված սովետական հետախուզական ջոկատներից մեկի հրամանատարն էի։ Հոկտեմբերի վերջերին ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
.
101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
.
Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք ...ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք ...«ՍԵՒԾՈՎՅԱՆ ՕՂԱԿ»
PanARMENIAN.Net
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է NABUCCO-ՈՒՄ «ԳԱԶ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ԸՆԴԳՐԿՄԱՆԸ
ԱզատությունԹուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

