
Հրատարակված է Փետրվար 07, 2008
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
- «ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ Ադրբեջանի աճող բյուջեն։ Այդ մասին իր հոդվածում նշել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Ս. Ֆրեյզերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի համար բյուջետային հատկացումների ավելացումը, ինչպես նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի խոստումները այդ բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեին հավասարեցնելու մասին։ Նա հայտարարել է, որ հնարավոր չէ մոտ ժամանակներս նոր ռազմական գործողությունների վերսկսումը։ «Ճշմարտությունն այն է, որ բացահայտ պատերազմը չի սկսվի վաղը, այն կարող է սկսվել 2012թ. մոտերքը, երբ նավթից Ադրբեջանի եկամուտները կհասնեն իրենց գագաթնակետին։ Դա երկրի ղեկավարությանը հնարավորություն կտա մտածել բռնազավթված տարածքները վերադարձնելու մասին»,- նշում է Ս. Ֆրեյզերը։ Հոդվածում տվյալներ են բերվում այն մասին, որ 2004-2005թթ. Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է 51%-ով, 2006 թ. այդ բյուջեն արդեն կազմել է 82%։ Փորձագետը խոստովանում է, որ այդ պարամետրերով Հայաստանը հազիվ թե կարողանա չափվել Ադրբեջանի հետ։ Չնայած նրան, որ Հայաստանի ռազմական ծախսերի բյուջեն կազմում է Ադրբեջանի համանման բյուջեի մեկ քառորդը, անցյալ տարի Հայաստանը 280 մլն ԱՄՆ դոլարի զենք է գնել, եւ դա եւս մեկ ռեկորդ է։ Հայաստանի պաշտոնատար անձինք գտնում են, որ ավելիին կարող են հասնել փոքր ներուժով, քանի որ կարող են Ռուսաստանից զինամթերք գնելու լավագույն գործարքներ կնքել»,- նշվում է Ս. Ֆրեյզերի հոդվածում։ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՕՔՅԱՏ ՍԱԴԸԽ-ԶԱԴԵԻ ՀԵՏ -Օքտայ մուալիմ, դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ կարող է սկսվել 2012 թվականին։ - Ինձ թվում է, տիկին Ֆրեյզերը փոքր-ինչ չափազանցնում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսելու հավանականությունը։ Ավելին՝ նա փորձում է նայել նույնիսկ չորս տարի առաջ։ Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ կանխագուշակումներ անել մոտակա հեռանկարի համար։ - Ի դեպ, նախագահական ընտրությունների մասին։ Դուք ինչպե՞ս եք մտածում, ո՞վ կդառնա Հայաստանի հաջորդ նախագահը։ - Իմ կանխատեսումներով, այդ պաշտոնը զբաղեցնելու շանսերը փոքր- ինչ շատ են ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ։ Սակայն Ս. Սարգսյանի իշխանության գալը կպահպանի մեր երկրների միջեւ պատերազմի սպառնալիքը։ - Մեր երկրի ղեկավարությունը ոչ մեկ անգամ հայտարարել է այն մասին, որ ադրբեջանական ժողովրդի համբերությունն անսահման չէ, եւ մենք պատրաստ ենք հարկավոր պահի բանակցային գրծընթացից անցնել հայերի կողմից բռնազավթված՝ Ադրբեջանի տարածքները ետ վերադարձնելու այլ ձեւերի։ Ինչպե՞ս եք կարծում, ե՞րբ վրա կհասնի այդ պահը։ - Անշուշտ, «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» վիճակը շատ է ձեռնտու ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Արեւմուտքին, որոնք դրանով իսկ մեխանիզմներ ունեն ճնշում գործադրելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի վրա։ Այո, հույսը դնել Ղարաբաղյան հարցի վերաբերյալ մեծ խաղաղության եւ արդարացի պայմանագրի կնքման վրա՝ առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնության՝ բարդ է։ Եվ, սակայն, ինձ թվում է, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը կտրուկ ձեւով կդնի հայերի կողմից բռնազավթված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները հետ վերադարձնելու անհրաժեշտության մասին հարցը։ Այդ պահը վրա կհասնի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կդառնա այնքան ուժեղ եւ ազդեցիկ պետություն ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլեւ աշխարհում, որը կկարողանա մեր երկրի բռնազավթված տարածքները հետ վերադարձնելու հարցը լուծել առանց դրսի՝ մեր նավթային դաշնակիցների, որոնք խոսքով Ադրբեջանն անվանում են իրենց ռազմավարական դաշնակիցը, իսկ գործնականում անում են ամեն հնարավորը՝ նշված հակամարտությունը կոնսերվացնելու համար։ - Սակայն որքանո՞վ է ճիշտ, որ Ադրբեջանը սպասում է այն պահին, երբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում շատ ազդեցիկ հայկան ազդեցիկ լոբբիի առկայությունը, իսկ Ռուսաստանը նույնիսկ Հայաստանը անվանում է «ֆորպոստ՝ Կովկասում»։ - Ինձ թվում է՝ Ռուսաստանը չի ցանկանա լեռնայինղարաբաղյան հարցում Հայաստանին ուժեղ պաշտպանելու միջոցով պաշտոնական Բաքվի հետ վատացնել հարաբերությունները։ Ամփոփելով ասվածը՝ գտնում եմ, որ Ադրբեջանը պիտի վերջ տա սեփական տարածքների ճակատագրի հարցը դնել՝ կախված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերություններից, այլ կենտրոնանա աշխարհում մեր պետության հեղինակության եւ ազդեցության աճի, Հայաստանի կողմից բռնազավթված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները հետ վերադարձնելու ընդունակ ուժեղ բանակի ստեղծման գործողությունների վրա։ ԻԼՅԱ ՖԱՅՆԶԻԼԲԵՐԳ ԿՏՏԱՆՔՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԷԼՉԻՆ ԲԵՀԲՈՒԴՈՎ. «2007Թ. ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿՏՏԱՆՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ՝ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԷԼԵԿՏՐԱՇՈԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ... » Day. Az-ի հարցազրույցը կտտանքների դեմ Ադրբեջանական կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովի հետ։ - Էլչին մուալիմ, Day.Az-ին տված վերջին հարցազրույցներից մեկում դուք հայտարարել եք, որ հաշվետվություն եք պատրաստում 2007թ. ձեր կոմիտեի կատարած աշխատանքի մասին։ Հաշվետվությունն արդեն պատրա՞ստ է։ - Այո, հաշվետվությունը պատրաստ է։ Ինչպես ես խոստացել եմ, այն իր մեջ ընդգրկում է Ադրբեջանի արդարադատության նախարարության հիմնարկներին, ՆԳՆ-ին, ԱԱՆ-ին առընթեր մոնիթորինգներ։ Հաշվետվությունը բացարձակապես հիմնված է կոմիտեին հասցեագրված դիմումների վրա։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշվետվությունը պատրաստվել է ոչ թե օդից, ոչ թե մամուլի տվյալների, այլ բացարձակապես կոմիտեին հասցեագրված բողոքների եւ դիմումների վրա։ Հաշվետվությունը համապատասխանում է կտտանքների դեմ միջազգային կոմիտեի աշխատանքի նորմերին ու չափանիշներին համապատասխանող սկզբունքներին։ Նշեմ նաեւ, որ հաշվետվությունը կրում է երաշխավորական բնույթ, եւ նրանում նշված փաստերի հետաքննությունը իշխանությունների մենաշնորհն է։ - 2007թ. քանի՞ անձանց նկատմամբ են կտտանքներ կիրառվել, նրանցից քանի՞ հոգի են մահացել։ - Մեր կողմից պարզվել է, որ անցյալ տարի կտտանքների հետեւանքով մահացել է 4 մարդ եւ 63-ը ենթարկվել է տանջանքների։ - Իսկ անցած տարում ինչպիսի՞ տանջանքն էր ամենատարածվածը Ադրբեջանում։ - Վերջին ժամանակներս ինձ շատերն են դիմում կրունկներին հասցված հարվածների հետ կապված հարցերով։ Բացատրեմ, թե դա ինչ է նշանակում։ Մահակներով կամ փայտյա ձողերով կրունկներին խփում են անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու նպատակով։ Մարմնին խփելու դեպքում կապտուկներ են առաջանում, իսկ կրունկներին հարվածելու դեպքում միայն ոտքերն են ուռչում, եւ դա անցնում է 10 օր հետո։ Այդ հարվածներն անտանելի ցավ են առաջացնում։ Այդ մասին ես համոզվածությամբ եմ ասում, որովհետեւ դա կատարվել է նաեւ ինձ հետ։ - Էլչին մուալիմ, ձեր հաշվետվության մեջ կտտանքի ո՞ր մեթոդը կհամարեիք ամենադաժանը։ - Հաշվետվության մեջ նշվում է, որ անցյալ տարի ամենադաժան կտտանքներն Ադրբեջանում եղել են՝ բռնաբարությունը, շշի վրա նստեցնելը եւ էլեկտրաշոկի կիրառումը։ Մեզ հասցեագրված դիմումներում կային ուժեղ ծեծի վերաբերյալ բողոքներ։ Նախնական քննության ենթականերին ջուր, սնունդ չեն տվել, թույլ չեն տվել գնալ զուգարան։ Այդ ամբողջը կոչվում է հոգեբանական կտտանք։ - Վերեւում դուք նշել եք, որ հաշվետվությունն ընդգրկում է Ադրբեջանի արդարադատության նախարարության հիմնարկներին, ՆԳՆ-ին, ԱԱՆ-ին առնթեր մոնիթորինգները։ Եթե համեմատելու լինենք այդ գերատեսչությունները, որո՞ւմ են ավելի շատ կկտանքներ կիրառվել 2007թվականին։ - Իհարկե, առավել շատ կտտանքներ են կիրառվում նախնական քննության, սկզբնական ցուցմունքներ տալու ժամանակ։ Հիմնականում կտտանքներ կիրառվում են ոստիկանական տեղամասերում։ - Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ առավել շատ կտտանքներ են կիրառվում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կառուցվածքներում։ - Այո։ - Վերջերս դուք դիմել եք նախագահին՝ կտտանքների փաստերի հետաքննության հանձնաժողով ստեղծելու խնդրանքով։ Ինչի՞ հետ է կապված այդ քայլը։ - Համարում եմ, որ աշխատանքային այդ խմբի ստեղծումը դրականորեն կգնահատվի միջազգային կառույցների կողմից, կնպաստի Ադրբեջանի ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ Նաեւ նշեմ, որ խմբի կազմում, եթե այն ստեղծվի, պետք է ընդգրկվեն մեր կոմիտեի անդամները։ Եթե այդ խմբի մեջ մտնեն միայն պետական չինովնիկները, ուրեմն, կլինի փաստերը թաքցնելու հավանականություն։ Միեւնույն ժամանակ, եթե նշված աշխատանքային խումբը չստեղծվի, ապա դա նշանակում է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է թաքցնել կտտանքների առկայությունը։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 07, 2008
ԹԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
.Հատված Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքից 1941թ. աշնանն էր։ Իրանում տեղակայված սովետական հետախուզական ջոկատներից մեկի հրամանատարն էի։ Հոկտեմբերի վերջերին ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
.
101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
.
Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք ...ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք ...«ՍԵՒԾՈՎՅԱՆ ՕՂԱԿ»
PanARMENIAN.Net
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է NABUCCO-ՈՒՄ «ԳԱԶ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ԸՆԴԳՐԿՄԱՆԸ
ԱզատությունԹուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԿԱՆԱՉ ԵՎ ՍԵՎ». ԱՐՑԱԽՅԱՆ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

