
Հրատարակված է Փետրվար 05, 2008
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
- -Կոմիտաս Արսենի, Դուք մեկն եք նրանցից, ովքեր կանգնած էին Արցախյան շարժման ակունքներում, մասնավորապես` լինելով Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» թերթի խմբագիրը, ընդգրկված էիք տեղի ընդհատակյա կազմակերպության մեջ: Ձեզ համար ե՞րբ սկսվեց Շարժում-88-ը: -Ի պաշտոնե ընդունված է Շարժման սկիզբ համարել փետրվարի 20-ը, երբ ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց հայտնի որոշումը, բայց մինչ այդ շատ ջրեր են հոսել` բազմաթիվ ու բազմապիսի խորհրդակցություններ, բանավեճեր, բացատրական-քարոզչական լայնամասշտաբ գործունեություն, այսպես կոչված հատուկ հենակետերի ստեղծում յուրաքանչյուր բնակավայրում, հիմնարկ-ձեռնարկությունում, հազարավոր ստորագրությունների հավաքում, նամակների, դիմումների, հեռագրերի ձ—ակերպում, զանազան տեղեկանքների, արխիվային — նորահայտ այլ փաստաթղթերի բազմացում ու տարածում. ահա այն նախնական լարված, քրտնաթոր աշխատանքների ոչ լրիվ ցանկը, որ կատարվել են 1987թ. գարուն-ամառվանից ի վեր: Եթե ասվածին ավելացնենք, որ այդ ամենը տարվում էր ընդհատակյա պայմաններում, ապա ավելի տեսանելի կդառնան այն դժվարությունները, որ անտրտունջ, անշահախնդրորեն ու սիրով հաղթահարում էին այդ գործում ընդգրկված նվիրյալները, որոնց առաջինը, ավելի ճիշտ` ամենաառաջինը լինելու բախտ էր վիճակվել: Հենց այդ ժամանակ շրջաններում ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ, մինչ այդ կային սոսկ համակիրների խմբեր, — նրանցից ամենավստահելիները դարձան ընդհատակայինների կորիզը: Անկախ ամեն ինչից` եր—ի թե ես ինձ երջանիկ պիտի համարեմ, որ նախախնամությամբ գտնվել եմ նրանց շարքում ու ջանացել ինչ-ինչ մասնակցություն ունենալ Շարժման ձ—ավորմանը: -Հայտնի է, որ Ասկերանի ընդհատակյա կազմակերպությունն ամենամարտունակներից մեկն էր, եթե չասենք` ամենամարտունակը: Ինչո՞վ էր դա պայմանավորված: -Ի տարբերություն մյուս շրջանների` այստեղ Շարժման գլուխ էին կանգնած հիմնականում ղեկավար աշխատողներ` թերթի խմբագիր, շրջկոմի աշխատակից, կապի հանգույցի պետ, գլխավոր ճարտարապետ, կրթության բաժնի տեսուչ, ովքեր մշտական շփում ունեին զանգվածների հետ, լավ էին ճանաչում շրջանը, հեղինակություն էին վայելում, նրանց հավատում, վստահում էին մարդիկ: Վերջապես` մենք ունեինք զանգվածներին պայքարի դրոշի ներքո համախմբելու երկու հզոր լծակ` թերթը — կապի ծառայությունը, որոնք իսկապես հսկայական գործ կատարեցին: Մյուս շրջաններն ու Ստեփանակերտը զրկված էին նման հնարավորությունից: Բացի նրանից, որ խմբագրությունը մի յուրօրինակ շտաբ էինք դարձրել, ուր հավաքվում էին շրջանի կոլեկտիվներում ընդունված որոշումներն` առնչված վերամիավորման հետ, գումարվում մեր գաղտնի նիստերը, ծրագրվում հետագա անելիքները, թերթի էջերում արծարծում էինք հայոց պատմությանը, Սփյուռքին, հայ զորավարների, գիտության ու մշակույթի եր—ելի գործիչների կյանքին ու գործունեությանն աղերսվող թեմաներ` նպատակ հետապնդելով արթուն պահել մեր նախնիների հերոսական, ազատատենչ ոգին, բորբոքուն` արյան կանչը: Հիշատակության են արժանի «Հայ ժողովրդի պատմություն. հեռակա համալսարան» խորագրի տակ պարբերաբար` մի քանի ամիս շարունակ տպագրված հրապարակումները, «Շուշին` հայ մշակույթի կենտրոն» ծավալուն /100 մեքենագիր էջ/ ակնարկաշարը — այլն: Դրանք, անկասկած, ոչ սակավ դեր խաղացին այն բարերար հողի նախապատրաստման համար, որի վրա պիտի հունդավորվեր մեր ազգային-ազատագրական պայքարը: Օգտվելով նախագրաքննության բացակայությունից /շրջանային թերթերում այդ վերահսկողությունը խմբագրի վրա էր թողնված/, հետզհետե ընդլայնեցինք թերթի հնարավորությունները, մինչ— անգամ սկսեցինք «վեճի մեջ մտնել» կենտրոնական մամուլի «հեղինակավոր» հրապարակումների դեմ` խստորեն պահպանելով տպագիր խոսքի պատշաճությունը: Պատասխան հոդվածներն ուղարկում էինք թե՛ մեր «ընդդիմախոսներին»` զուգահեռ թարգմանությամբ, թե՛ եր—անյան բոլոր թերթերին ու տասնյակ այլ հասցեներով: Դրանցից շատերը պատճենահանվում, տարածվում էին Եր—անում — այլուր, որոնց ի պատասխան` ստանում էինք բազմաթիվ հուսատու արձագանքներ ոչ միայն ՀՀ-ից, այլ—` Ջավախքից, ռուսաստանյան զանազան քաղաքներից: Եվ, ընդհակառակը, «ընդդիմադիր» կողմից` ոչ մի պատասխան... Շարունակելի

- .
Քննարկում
Վիշապ գրել է:
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ... Ի՞ՆՉ, ի՞նչ արա, որ Լևոն Տեր–Պետրոսյանը ի՜իիիիիիիիի՞նչ…
SSS գրել է:- Վիշապ
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ... Ի՞ՆՉ, ի՞նչ արա, որ Լևոն Տեր–Պետրոսյանը ի՜իիիիիիիիի՞նչ…
**************************************************************
Հոդվածը շարունակելի է:- Վիշապ
Dashnak գրել է:
Լեվոն Տեր Պետրոսյանե հաստատ չի լինի Նախագահ՜. ՀԱՅ ազգե չի մոռաձել ՀՀՇ-ի ՏԵՐՈՐԸ.
ՄԵՆՔ ԱՍԵՄ ԵՆՔ ՈՉ ԼԵՎՈՆԻՆ.
Վերջին լուրերը, Փետրվար 05, 2008
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
. 2
86. ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ գրեցի ԱրԺՃ-ի ծրագրային թեզիսները եւ հաջորդ օրը 30 օրինակ տպագրելով՝ տարածեցի քաղաքում։ Իսկ մի գիշերում հաջողվեց գրել՝ որովհետեւ այդ գաղափարները վաղուց էին սավառնում իմ գլխում... ...ՆԵՐԿԱ ԵՎ ԳԱԼԻՔ. ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
. 1
Սիրելի արցախցինե՛ր Այս օրերին նախապատրաստական մեծ աշխատանքներ են տարվում՝ ազգովի նշելու Ղարաբաղյան շարժման 20-ամյա պանծալի հոբելյանը։ Ստեղծված է տոնակատարության ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
.2008թ. փետրվարի 4-ին կայացավ ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի նիստը` նվիրված «2007թ. ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» կատարման հաշվետվության հաստատմանը: Հանրապետության ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԵՆՔ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 1-2-ը Ստեփանակերտում տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ «Եվրաինտեգրման թեման զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով։ Ծրագիրն իրականացվում էր «Բաց ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ ՈՒ ՀԻՇԻ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մեր հաղթանակը հնարավոր դարձավ, նախեւառաջ, շնորհիվ մեր ազգի սերուցքի բարձր ոգու։ Շարժումն իր շուրջը հավաքեց այդ սերուցքը, ճանաչել տվեց միմjանց, ցուցանեց այդ ոգու անսահմանությունը։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ 21
Լեւոն Տ-Պետրոսյանի ու նրա համախոհների հրոսակախմբի կողմից սրված ներկա իրադրությունը ճիշտ հասկանալու եւ կողմնորոշվելու համար մեզ անհրաժեշտ է խոր, ոչ մակերեսային հայացքով սուզվել հայկական պետականության բովանդակության ...ՓԼՈՒԶՎԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՆՔՈՒՂԻՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԸ
.Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ — 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Փետրվարի 3-ին դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտ քաղաքի ...ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2009-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ...
.
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացրած 2009 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ ...ԵՐԵՔ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԱՐՑԱԽՈՒՄ
.Վերջին մեկ ամսում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ տարածքում սկսել է միաժամանակ իրականացնել երեք ծրագիր: Ինչպես տեղեկացնում են ,Հայաստանե համահայկական հիմնադրամի հասարակայնության ...ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
. 3
-Կոմիտաս Արսենի, Դուք մեկն եք նրանցից, ովքեր կանգնած էին Արցախյան շարժման ակունքներում, մասնավորապես` լինելով Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» թերթի խմբագիրը, ընդգրկված էիք տեղի ընդհատակյա կազմակերպության ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ
.
Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից ս.թ. փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա մամլո ասուլիս ԱԳՆ-ում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԱՆՑՅԱԼ, ՈՐ ՔԱՅԼՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդգես ՕՎՅԱՆՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

