
Հրատարակված է Փետրվար 05, 2008
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
- 86. ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ գրեցի ԱրԺՃ-ի ծրագրային թեզիսները եւ հաջորդ օրը 30 օրինակ տպագրելով՝ տարածեցի քաղաքում։ Իսկ մի գիշերում հաջողվեց գրել՝ որովհետեւ այդ գաղափարները վաղուց էին սավառնում իմ գլխում... - Այդ դու չես գրել...,- եղավ Ռ. Քոչարյանի հարցական-հաստատական արձագանքը։ Պետք էր պատասխանել՝ «Տատիկս է օգնել», բայց ինձ զսպեցի... Մեկ էլ այն պատճառով, որ նրա եզրակացությունն ինձ ավելի շատ շոյեց, քան բարկացրեց կամ վիրավորեց։ - Լրիվ ես եմ գրել,- համեստորեն պատասխանեցի ես։ - Բայց դու մենակ չես գրել, ինչ-որ մեկն օգնել է քեզ... Ինձ շարունակում էր շոյել նրա գնահատականը, բայց ներսումս ինչ-որ բան ընդվզեց, եւ այդ խառն զգացումների վիճակում այս անգամ փոքր-ինչ անհամեստ պատասխանեցի,- Ռոբերտ, դու ինչքա՜ն վատ ես ճանաչում մարդկանց, նրանց ընդունակությունները, բաց չէ՞ որ համարյա երեք տարի է՝ մենք շփվում ենք իրար հետ... Այդպիսին էր իմ մտավոր ընդունակությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարծիքը 11 տարի առաջ... Այդպիսին էլ, կարծում եմ, մնացել է առայսօր։ Ափսոս... Բայց ո՞ւմ։ Առավել քիչ՝ ինձ, ավելի շատ՝ նրան. բայց էլ ավելի շատ՝ երկրին։ Քանզի մարդկանց կառավարողի գլխավոր հատկանիշն է նրանց ընդունակությունները ճանաչելու կարողությունը, ում նա կառավարում է, որպեսզի նրանց ճիշտ տեղաբաշխի գործում։ Հակառակ դեպքում տուժում են բոլորը, բայց ամենից շատ՝ Գործը։ 87. ԹԵՊԵՏԵՎ ՏԵՔՍՏԸ դուր եկավ Քոչարյանին, սակայն կուսակցական շինարարությունը նրա ճաշակով չէր։ Իմ առաջարկությունը՝ որքան կարելի է, ժողովրդի մեծ մասը ներգրավել ու մասնակից դարձնել տեղի ունեցող եւ վերահաս գաղափարաքաղաքական գործընթացներին, այսպես ասած՝ ստեղծել քաղաքական մարտիկների բանակ, մերժվեց նրա կողմից։ Զանգվածային համակարգված-կազմակերպված ակտիվությունից (գիտակցական ակտիվությունից) որպես քաղաքական պայքարի եղանակ՝ նա գերադասում էր գործել «փոքր, բայց որակյալ ուժով», այսինքն՝ էլիտային խմբակայնությամբ։ Այդպիսի բացատրություններից հետո ինձ ոչինչ չէր մնում, քան որոշում ընդունել, որ ինքս գործեմ։ Ինքս, քանի որ դաշնակներն էլ հրաժարվեցին։ Ժողովրդական ճակատի գաղափարն ու թեզիսները նաեւ դաշնակցական կուսակցության այն ժամանակվա ծանրակշիռ դեմքերից մեկի՝ Արկադի Կարապետյանի սրտովն էին։ Սակայն Արցախում ՀՅԴ գլխավոր կենտրոնի ներկայացուցիչն իր՝ բավականին կտրական հրաժարումը ձեւակերպեց այսպես. «Դու խոսում ես ազատագրության համար պայքարի ժամանակաշրջանում բոլոր քաղաքական ուժերը մեկ միասնական ճակատում միավորելու անհրաժեշտության մասին եւ օրինակ ես բերում ՊԱԿ-ը Մերձավոր Արեւելքից, բայց դու գիտե՞ս, որ ՊԱԿ-ի 80 տոկոսը կազմում է «Ֆաթհ» կուսակցությունը, այսինքն՝ այն ստեղծված է այդ կուսակցության հիման վրա. արդ, ուրեմն, Դաշնակցությունը պետք է կազմի Արցախում ամեն տեսակ քաղաքական միավորման 80 տոկոսը...»։ Նա պարզորոշ հասկանալ տվեց, որ դաշնակները պետք է մենաշնորհային իշխանություն ունենան Արցախի ժողովրդական ճակատում։ Իսկ ես այսպես պատասխանեցի նրան. «Եթե ինչ-որ բան լավ է, էլ ինչո՞ւ դա արհեստականորեն պարտադրել. ես չեմ կասկածում, որ ձեր կուսակցության գաղափարներն օգտակար են Արցախին, բայց մի՛ պարտադրեք՝ ամեն տեսակ եղանակի դիմելով։ Եթե ինչ-որ բան լավ է, եւ մարդիկ նրա մասին գիտեն, ապա նրանք իրենք կվազեն դեպի այն, առանց...»։ 88. ԻՄ ՏԱՐԱԾԱԾ թռուցիկները բավական լայն ռեզոնանս ստացան։ Կարճ ժամանակաընթացքում ինձ դիմեց ավելի քան երկու հարյուր մարդ։ Բարոյահոգեբանական եւ քաղաքական տեսակետից մարդիկ այն ժամանակ ոգեւորված էին, վարդագույն հույսերով առլեցուն։ Հասարակական-քաղաքական մթնոլորտը հանրապետությունում բավականաչափ անկաշկանդ էր։ Չէր խանգարի այն ժամանակը համեմատել ներկայի հետ եւ հաշվել, թե ինչ աստիճանի անկում է ապրել մեր ազատամիտ ու ազատասեր հասարակությունը։ Ներկայումս ես հրատարակում եմ էությամբ ու բովանդակությամբ այն թռուցիկը շատ անգամ գերազանցող թերթ՝ ընթերցվող եւ գովաբանվող (նույնիսկ նրանց կողմից, ում ինչ-որ բան նաեւ դուր չի գալիս), բայց այս ամբողջ ժամանակաընթացքում՝ մեկ տարում, ոչ մեկը այս կամ այն հրատապ հարցի վերաբերյալ գործնական առաջարկով ինձ չի դիմել... Տեղին է հարցնել իշխանություններից. մի՞թե այդքան դժվար է հասնել 91 թվականին, այսինքն՝ այն ժամանակվա ժողովրդավարական մթնոլորտին։ 89. 91-ի ՕԳՈՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ մենք սահմանադիր համագումար անցկացրինք եւ գրանցվեցինք որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Այն ակտիվորեն գործեց մինչեւ 1995 թվականը, շատ օգուտ բերեց պետականության կայացման գործին։ Եվ կշարունակեր գործել մինչ օրս, եթե չլինեին իշխանությունների ավելորդ ինքնավստահությունն ու նրանց մղումը պետականության ասիական մոդելի։ Բավական է ասել, որ ԱրԺՃ-ի նախաձեռնությամբ ու նրա ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց ու գործի դրվեց ԼՂՀ պարետությունը, իսկ այնուհետեւ՝ ԼՂՀ մաքսային ծառայությունը։ Նրա անդամները կազմեցին բանակի եւ զինվորական դատախազության կորիզը... ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ, ԵՐԲ Ե՛Վ ՊԱՏԻԺԸ, Ե՛Վ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ 90. 91-ի ԱՇՈՒՆԸ։ «Հանրապետությունների ինքնիշխանությունների շքերթ» անվանված ժամանակաշրժանը... Բայց նախքան ինքնուրույն Արցախում Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների նկարագրությանը ձեռնամուխ լինելը ես կօգտվեմ առիթից եւ թռուցիկ կերպով կշոշափեմ ոչ նվազ կարեւոր թեմա։ Խոսքը խրախուսանքների եւ պարգեւատրումների մասին է։ Այն մասին, թե ինչքան անհրաժեշտ է նման հարցերում առավելագույնս ձգտել արդարացի ընտրություն կատարելուն... Վերցնենք մի դիպված նկարագրվող ժամանակից։ Ես ցանկանում եմ, իսկ ավելի ճիշտ՝ ես պարտավոր եմ պատմել ընդհատակի ժամանակների խմբի մասին, մարդկանց, ովքեր շատ վաղուց, իսկ գուցե եւ ամենաառաջինն են արժանի պետության երախտագիտությանը, բայց, ավա՜ղ, մինչ օրս այդ տղաները մոռացության մեջ են։ Մի պատասխանատու անձնավորություն մի անգամ այսպիսի օրինակ բերեց. «... Ինչքան էլ ջանաս, միեւնույն է, դժգոհներ լինելու են։ Այ, օրինակ, բնակարանի կարիք ունեցողներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին մի քանի ամիս առաջ տրամադրվել է հերթական բազմաբնակարանոց տունը։ Յուրատեսակ տոն է, բարի գործ է կատարվել։ Աա՜, չէ։ 30 ընտանիք, (օրինակ), ուրախացավ, բայց 80-ը զայրացավ։ Ի՞նչ կարող ես անել, կյանքն է այդպիսին, բոլորին միանգամից չես գոհացնի...»։ Ես այլ կերպ եմ մտածում։ Եթե 110-ից արդարացի կերպով ընտրես 30 ամենակարիքավորներին եւ դա անես բացեիբաց ու թափանցիկ, որպեսզի մատչելի լինի յուրաքանչյուրի հասկացողությանը, ապա, վստահեցնում եմ, ուրախությունը համընդհանուր կլինի։ Այն 80-ը վստահ հույսով կտոգորվի արդար իշխանության եւ իր հիմնախնդրի մոտալուտ լուծման նկատմամբ։ Իսկ եթե երեսունից թեկուզեւ մեկը ցուցակի մեջ է սողոսկել հանիրավի, ապա դա առիթ է ընդհանուր դժգոհության համար, եւ ինչքան շատ են այդպիսիները, այնքան ավելի ուժգին է վրդովմունքը։ 91. ԱՀԱ, ՈՒՐԵՄՆ, այս թեմայով եւ ընդհանրապես՝ մի քանի դիպված։ ...Շուշիից հրետակոծության հետեւանքով հրդեհվեց «Վարդագույն տունը» («Ռոզովի տունը»)՝ քաղխորհրդի նախկին շենքը։ Հին կառույց է, ներսի փայտյա կառուցվածքները՝ շատ։ Հրշեջներն անզոր գտնվեցին, խեղճերի մեկ բենզինը չհերիքեց, մեկ ջուրը վերջացավ։ Կորստաբերությունն ու վտանգը կայանում էր նրանում, որ այդ շենքի նկուղային սենյակները դարձրել էին զինված ուժերի կենտրոնական պահեստարան, որտեղ պահվում էր բազում տոննա ռազմամթերք, այդ թվում՝ հրետանային արկերի արկղեր, որոնք դուրս բերելու համար ժամանակ չկար։ Ի՞նչ անել։ Ես հիշեցի հատվածներ կինոնկարներից, երբ պայթեցումներով տեղափակվում է կրակը։ Ավելի ճիշտ, այդ հատվածներն իմ հիշողության մեջ վերստեղծվել էին մեկ ամիս առաջ, երբ տեսա նախկին դատախազության իսպառ այրված շենքը։ Թեեւ սկզբում հրշեջների վրա հույս կար, բայցեւայնպես, նախօրոք հավաքեցի տղաներին՝ Աշոտ Խաչատրյանին, Գագիկ Սարգսյանին, Սլավիկ Բաղդասարյանին (ղափանցի)։ Նրանք ամենաարհեստավարժ պայթեցնողներն էին եւ Արցախում առաջին ու լավագույն մարտական խմբերից մեկը։ Երբ, օրինակ, անհրաժեշտություն ծագեց համարժեք պատասխանել ազերիներին եւ շրջափակել Շուշին, հիմնականում նրանց (եւ Հակոբ Բաղմանյանի) շնորհիվ ճշտորոշ ու արհեստավարժ կերպով պայթեցրվեց «Մազի կամուրջը», այնպես, որ շուրջը գտնվող ոչ մի շենք չտուժեց... Երկու պայթեցումով «Վարդագույն տան» մեծ մասը փրկվեց։ Բայց ոչ միայն... Իմ կարծիքով, փրկվեց Ստեփանակերտ քաղաքի կենտրոնը։ Մեկ էլ... Այդ դեպքից որոշ ժամանակ անց ինձ զանգահարում է ներքին գործերի վարչության պետ Ա. Իսագուլովը. «...Ղարմետաքսկոմբինատն է այրվում, քո պայթեցնողներն են պետք։ Միայն պատրաստի արտադրանքն այնտեղ հարյուր միլիոնի է։ ...Հինգ պայթեցումից հետո հաջողվում է կրակը հեռացնել այն շենքից, որտեղ պատրաստի արտադրանքն էր գտնվում ... ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 92. Ի ԶԱՐՄԱՆՍ ԻՆՁ՝ Ռ. Քոչարյանը վճռականորեն ընդդիմանում էր ԳԽ ընտրությունների անցկացմանը. լավ է, որ մինչ այդ ժամանակը նա պաշտոնական իշխանությամբ չէր օժտված, եւ դեռ շատերն էլ ազատամտությունից ետ չէին վարժվել։ Ընտրությունների անցկացման համար ակտիվ եւ անհողդողդ դիրք էինք գրավել Ա. Մանուչարովը (տնօրենների կորպուս), Մ. Միրզոյանը (ՀՅԴ) եւ ես (ԱրԺՃ)։ Ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերին։ Ես էլ պատգամավոր ընտրվեցի, բայց, ինչպես ասում են, մի կերպ, այսինքն՝ նվազագույն գերակշռությամբ։ Հունվարին հավաքվեցինք Հանրապետության առաջին Գերագույն խորհրդի առաջին նիստին։ Ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ ԳԽ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Ռ. Քոչարյանը, որին, ամեն ինչից բացի, լիածավալ կերպով պաշտպանում է պաշտոնական Երեւանը՝ մեր համազգային մայրաքաղաքը, մեր համազգային կենտրոնը։ Բայց Ռոբերտը նորից է շշմեցնում մեզ։ Մինչեւ նիստն սկսվելը նա հայտարարում է. «ԳԽ նախագահի պաշտոնի համար քվեարկվելու է Լեոնարդ Պետրոսյանը, այլ ոչ թե ես»։ Ինչքան էլ որ նրան բացատրեցինք, որ «Լեոնարդը չի անցնի, նա տիպիկ խորհրդային չինովնիկի իմիջ ունի», անօգուտ եղավ։ Իմ հարցին՝ «Ինչո՞ւ դու չես ուզում», նա պատասխանեց. «Դեռ վաղ է, թող սկզբում Լեոնարդը լինի»։ Նրան շատերն էին համոզում, այդ թվում նաեւ՝ դաշնակ գործիչները, բայց նա մնաց իր ասածին. 93. ԳԽ ՆԱԽԱԳԱՀԻ պաշտոնին հավակնում էր հինգ պատգամավոր։ Մեր կանխագուշակումը հաստատվեց. Լ.Պետրոսյանն ընդամենը 8 ձայն հավաքեց եւ դուրս մնաց առաջին շրջափուլում։ Երկրորդ փուլ անցան Արթուր Մկրտչյանը եւ Լեւոն Միրզոյանը (Մելիք-Շահնազարյանը)։ Մի խոսքով, մնացող երկու հավակնորդներն էլ ՀՅԴ անդամներ էին հանդիսանում, եւ կուսակցության ղեկավարության ընտրությունը կանգ առավ Ա. Մկրտչյանի վրա... Ռ. Քոչարյանն ու շատերը շոկի մեջ էին, եւ ոչ միայն Ա. Մկրտչյանի սենսացիոն ընտրությունից։ Պարզվեց, որ խորհրդարանի պատգամավորների կեսը Դաշնակցություն կուսակցության անդամներ են հանդիսանում։ Նրանց մեջ քիչ չէին միջին օղակի հրամանատարները եւ ուրիշ ոչ պակաս հայտնի մարդիկ, նրանց կուսակցական պատկանելությունն է մեզ համար անհայտ եղել, ինչը (մինչ այդ) խիստ գաղտնի է պահվել։ ԳԽ նախագահի ընտրությունից անմիջապես հետո վարչապետի հարցը ծառացավ։ Դարձյալ ԳԽ նիստից առաջ, մենք հավաքվեցինք վարչապետի թեկնածության քննարկմանը։ Մենք՝ այսինքն՝ Արցախի ղեկավարման գաղտնի կոորդինացիոն խորհրդի յոթ անդամներս. երեքը՝ Դաշնակցության ներկայացուցիչներ (Ժ. Գալստյանը, Ա. Կարապետյանը եւ Գ. Պետրոսյանը), երեքը՝ ՀՀՇ-ին հարողներ (Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը եւ ես) եւ մեկ եպիսկոպոս՝ եկեղեցու ներկայացուցիչը։ Ռ. Քոչարյանը (ոչ իր բնավորությամբ, ոչ աշխարհայացքով) երբերք չէր գնա նման կոլեգիալ մարմնի ստեղծման, եթե կարիքը չլիներ։ Դաշնակներն Արցախում 90 թվականի վերջից ռազմական ու քաղաքական մեծ ուժ էին իրենցից ներկայացնում, այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ տարընթերցություններից խուսափելու համար պետք էր մի մարմին, որտեղ նախօրոք քննարկվեին սկզբունքային եւ արմատական նշանակություն ունեցող հարցերը... Կառավարության նախագահի պաշտոնի համար Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն առաջարկեցին Օ. Եսայանի թեկնածությունը, ես դեմ հանդես եկա եւ առաջարկեցի Բ. Առուշանյանի թեկնածությունը։ Դաշնակներն իրենց բավականին ողջամիտ պահեցին, Լեռնային Ղարաբաղում բարձրագույն պաշտոնը «զավթելուց» էյֆորիայի մեջ չընկան եւ որոշեցին չձգտել իր նշանակությամբ երկրորդ պաշտոնը ձեռք գցելուն, այն թողնել քոչարյանական թեւի հայեցողությանը։ Ժաննա Գալստյանը (ի միջիայլոց, նա նրբանկատ, տակտով, հնարավորինս հեռու նայող էր) փոխզիջումային տարբերակ առաջարկեց Օ. Եսայանը՝ վարչապետ, իսկ Բ. Առուշանյանը՝ վարչապետի 1-ին տեղակալ։ Հինգը մեկի դեմ՝ այդ առաջարկությունն ընդունվեց։ Այնուհետեւ դրա օգտին քվեարկեց նաեւ խորհրդարանը (ԳԽ-ն)... ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ 94. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ մասին, ով հանկարծակի, անսպասելիորեն ու անակնկալկերպով զբաղեցրեց նավապետի կամրջակը Արցախյան պետությունում։ Դեռեւս չգիտեմ ինչու (գուցե եւ երբեք չիմանամ), բայց փաստ է՝ բնությունը մարդկային ցեղին երես չի տալիս ի ծնե բարոյական զգացումով օժտված մարդկանցով (ըստ իմ տեսության՝ 10-ից մեկը դա չափազանց սակավ է)։ Բայց նրանց մեջ էլ առանձնանում է փոքրիկ-փոքրիկ, հույժ անխառն մի շերտ՝ հակված դեպի Բարին, դեպի ճշմարտությունը։ Ա. Մկրտչյանն այդպիսիներից մեկն էր։ Բարոյական՝ անխառն կերպով։ Պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ homօ sapiens-ի այդ տիպի ներկայացուցիչները հայտնվում են իշխանության վերին սանդղակին։ Սակայն նկատենք, որ ԳԽ նախագահը չուներ այն լիազորությունները, որոնցով հետագայում օժտեցին ԼՂՀ նախագահին։ Նախագահի իշխանությունը սահմանափակվում է ԳԽ նախագահության կողմից։ Իսկ Ա. Մկրտչյանի լիազորությունները սահմանափակվում էին կրկնակի. բացի նախագահությունից նա պետք է հաշվի նստեր նաեւ «Դաշնակցություն» կուսակցության Կենտկոմի կարծիքի հետ՝ որոշումներ ընդունելով այս կամ այն հարցով։ Այո, դժվար էր Ա. Մկրտչյանի համար, մի մարդու, ով ուներ անսովոր ներքին կերտվածք, իսկ երբեմն էլ, հավանաբար, անտանելի էր։ Գումարած՝ մայր-Հայաստանը, ի դեմս նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, կերպարանափոխվել էր չար խորթ մոր... 95. Ա. ՄԿՐՏՉՅԱՆՆ արդյո՞ք սազում էր առաջնորդի դերին։ Կարծում եմ ՝ այո։ Նա օժտված էր անհրաժեշտ մտավոր ներուժով, այդ թվում՝ հոգեբանական, ինչը հանդիսանում է ամեն հասարակական գիտելիքի հիմնական տարրը։ Դյուրությամբ ու անկաշկանդ էր շփվում մարդկանց հետ։ Պարզ ու հասարակ էր եւ համեստ, մեծամիտ չէր եւ փառասեր, հմայիչ էր եւ մատչելի՝ յուրաքանչյուրին։ Կարողանում էր այս կամ այն իրադրությունում զանազանել առաջնահերթն ու երկրորդականը։ Մի բան, որ առանձնապես չէր հերիքում նրան՝ դա փորձն էր... Կառավարչական եւ քաղաքական փորձը, սակայն, ամենքին է հայտնի՝ ձեռքբերովի է։ Իմ կարծիքով, նրանից գերազանց առաջնորդ կստացվեր, բայց ոչ այն իրադրությունում... Այդպիսի բնություն ունեցող առաջնորդների հետեւից մարդիկ զանգվածներով են գնում եւ սարի պես թիկունք կանգնում։ Ափսոս, որ ես նրա հետ սոսկ մեկ-երկու ամիս եմ շփվել, թե չէ՝ երկա՜ր-երկար կգրեի, հենց մեծ էլ ցանկություն ունեմ։ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ 96. ԴԱՇՆԱԿՆԵՐԻ անցումը իշխանության գլուխ ՀՀ ղեկավարությունը, եւ հատկապես Լ. Տեր-Պետրոսյանը, ընդունեց որպես տարերային աղետի հավասարազոր իրադարձություն։ Ես` ինքս Դաշնակցության ջատագով չեմ եղել մի շարք պատճառներով. նրա անչափ պատվամոլության համար, կասկածամտության, հասարակությունից ծածուկության համար, կիսաընդհատակյա գործելու համար... Սակայն, ոչ մի պատճառ չի կարող արդարացում ծառայել այն չափավոր կոշտ դիրքի, որը ՀՀՇ ղեկավարությունը բռնեց դաշնակների նկատմամբ վերջիններիս հաղթանակից հետո։ Քոչարյանին Երեւան հրավիրեցին՝ «քննության»... Թե ինչի մասին են այնտեղ խոսել՝ ինձ հայտնի չէ, բայց Քոչարյանն էլ ավելի փշերած եկավ։ Իմ հարցին՝ հը, ի՞նչ են խոսում այնտեղ...,- նա կտրուկ ու չարությամբ պատասխանեց. «Ես Լեւոնին ասացի, որ ամեն ինչում Մուրադն է մեղավոր, նա ամենքից շատ է պնդել, որ շուտ անցկացվեն ընտրությունները...»։ 97. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ հաստատելուց հետո Գերագույն խորհուրդը պետք է ընտրեր ԳԽ նախագահի 1-ին տեղակալ եւ տեղակալ, ինչպես նաեւ ԳԽ նախագահություն։ Այս վերջինի հարցում խնդիրներ չկային։ Ընտրում էին ըստ մասնագիտական հատկանիշի. բժշկի՝ առողջապահության հարցերով, գյուղատնտեսի՝ գյուղատնտեսության հարցերով, իրավաբանի՝ օրենսդրության եւ իրավունքի հարցերով, ինժեներ-շինարարի՝ շինարարության եւ արդյունաբերության հարցերով... Եթե թեկնածուները մեկից ավելի էին լինում, ապա ընտրվում էր ԱրԺՃ անդամ։ Օրինակ, «դուրս մնաց» Ղարաբաղյան Շարժման 88 եւ 89 թթ. ղեկավար Արկադի Մանուչարովը։ Այդ ժամանակ շատերն էին հակակրում նրան՝ ե՛ւ այս, ե՛ւ այն կողմից, բայց դա առիթ չէ ակտիվ եւ պաշտոնական քաղաքականության դռները շրխկացնելու փորձառու, կոփված, ամբողջ Միությունում հայտնի գործչի եւ, իմ կարծիքով, ինքնուրույն կերպով մտածող անձնավորության առաջ։ Իսկ ընդհանրապես, ի դեպ, իմ կարծիքը կարտահայտեմ բոլոր գործիչների մասին, հազվագյուտ բացառությամբ, ովքեր հաջողեցրել են ե՛ւ կոմունիստական, ե՛ւ նոր իշխանության օրոք մնալ հասարակական-քաղաքական երկնակամարի ամենաբարձրում... 98. ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ կամ քաղաքական դիրքորոշման վերջնահատումը լիովին հնարավոր հարց է, քանզի այն կապված է արտաքին առարկայի հետ, գիտելիքի հետ, այն տվյալների հետ, որոնք որոշ ժամանակաընթացքում եւ որոշ տարածությունում կուտակված են մարդու գիտակցության մեջ, եւ լիովին թույլատրելի է, որ ժամանակի ու տարածության փոխվելու հետ նրա գիտակցության մեջ իրերի տեղաբաշխվածության փոփոխություններ կկատարվեն։ Սակայն մարդու բարոյական դիրքորոշումը, ի տարբերություն աշխարհայեցական բոլոր դիրքորոշումների, փոփոխության ենթակա չէ. քանզի այն կազմավորող աղբյուրը հենց իր մեջ է՝ կոնկրետ մարդու բնության մեջ։ Ահա թե որտեղ է կադրային քաղաքականության եւ, ընդհանրապես, աշխարհի բարենորոգման բանալին։ Բարոյական զգացումը բնածին զգացում է։ Բարոյականությունը՝ դա կյանքի ճշմարտությունն է։ Դա հակումն է, ձգտումը ճմարտության, բարուն։ Մարդը չի կարող կյանքի մի կեսն ապրել կեղծիքի, իսկ մյուսը՝ արդարության մեջ։ Բարուն հակվածը վերամարմնավորվել է Չարի հակվածի։ Եվ ընդհակառակը։ 99. ԵՎ ԱՅՍՊԵՍ, շարունակենք։ ԳԽ նախագահությունը ակնհայտ մեծամասնությամբ դաշնակցական ստացվեց։ Երկրորդ տեղակալի պաշտոնում եւս ընտրվեց այդ կուսակցության անդամ՝ Գեորգի Պետրոսյանը։ Խնդիր առաջացավ ԳԽ նախագահի 1-ին տեղակալի պաշտոնի հարցում։ Դաշնակները շատ էին ուզում, որ այն զբաղեցնի Ռ. Քոչարյանը, բայց ո՜ւր... Քոչարյանը կտրականապես մերժեց այդ ռաջարկությունը. «Ես երբեք Արթուր Մկրտչյանի տեղակալ չեմ դառնա...»։ Երկու օր Քոչարյանը համընդհանուր հորդորների էր ենթարկվում Արցախի բոլոր ազդեցիկ ուժերի կողմից։ Բայց որպեսզի ճիշտ ներկայացվի այն օրերի պատկերը, ընդգծեմ ոչ նվազ կարեւոր մի պահ։ Այն ժամանակ մեր՝ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցների եւ գործիչների միջեւ կուսակցական կողմնորոշման առնչությամբ անբարյացակամություն չի եղել։ Բարեկամությունը, հարգանքը կամ ընկերական հարաբերությունները կուսակցական պատկանելության պատճառով փոփոխությունների չեն ենթարկվել։ Բացի այդ, Դաշնակցության՝ որպես կուսակցության, որպես ազգային ոգու կրողի ու տարածողի, որպես կազմակերպված ուժի, որն իրեն նվիրել է ազգային շահերի պաշտպանությանը, նկատմամբ մենք ամենքս (կամ համարյա ամենքս ) ոչ քիչ հարգանք էինք տածում ... Այնպես որ, ի տարբերություն ՀՀՇ ղեկավարության, դաշնակների հաղթանակին մենք չէինք վերաբերվում որպես թշնամու հաղթանակի։ Այն էլ, որ մենք մեր առջեւ տեսնում էինք ոչ թե դաշնակներին, գործ ունեինք ոչ թե դաշնակցական խմբակցության, այլ կոնկրետ մարդկանց, մեր զինակիցների, բարեկամների ու ընկերների՝ Գ. Պետրոսյանի, Ա. Կարապետյանի, Ժ. Գալստյանի, Վ. Բալայանի, Ա. Սարգսյանի, Ֆ. Գաբրիելյանի, Ա. Մկրտչյանի, Էմիլ Աբրահամյանի եւ այլոց հետ։ 100. ԱՅԴՊԻՍԻՆ ԷՐ իրադրությունը, մենք բոլորս միասին երկու օր շարունակ Ռ. Քոչարյանին համոզում էինք, որպեսզի նա բարեհաճի զբաղեցնել Գերագույն խորհրդի նախագահի 1-ին տեղակալի պաշտոնը։ Մենք մտահոգված էինք Ղարաբաղյան շարժման մեջ միասնության պահպանմամբ, որն արհեստականորեն պառակտում էին ՀՅԴ եւ ՀՀՇ ղեկավարները՝ իրենց կուսակցական շահերը հետապնդելով, որոնք կայանում էին սեփական ազդեցությունը տարածելու մեջ։ Այնուամենայնիվ, համատեղ ջանքերով երրորդ օրը Ռ. Քոչարյանի դիմադրությունը կոտրվեց, կամ, այլ կերպ ասած, միայն երրորդ օրը նա զգաց, որ իր հրաժարումով ինքն ավելի շատ կկորցնի...

- .
Քննարկում
ԱԲԳ գրել է:
Տղե՛րք անպայման կարդացեք ու ձեր կարծիքները հայտնեք, խնդրում եմ:
Ով է այս գրվածքի հեղինակը???
ԱԲԳ գրել է:- ԱԲԳ
Տղե՛րք անպայման կարդացեք ու ձեր կարծիքները հայտնեք, խնդրում եմ:Ով է այս գրվածքի հեղինակը???
- ԱԲԳ
Վերջին լուրերը, Փետրվար 05, 2008
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
. 2
86. ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ գրեցի ԱրԺՃ-ի ծրագրային թեզիսները եւ հաջորդ օրը 30 օրինակ տպագրելով՝ տարածեցի քաղաքում։ Իսկ մի գիշերում հաջողվեց գրել՝ որովհետեւ այդ գաղափարները վաղուց էին սավառնում իմ գլխում... ...ՆԵՐԿԱ ԵՎ ԳԱԼԻՔ. ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
. 1
Սիրելի արցախցինե՛ր Այս օրերին նախապատրաստական մեծ աշխատանքներ են տարվում՝ ազգովի նշելու Ղարաբաղյան շարժման 20-ամյա պանծալի հոբելյանը։ Ստեղծված է տոնակատարության ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
.2008թ. փետրվարի 4-ին կայացավ ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի նիստը` նվիրված «2007թ. ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» կատարման հաշվետվության հաստատմանը: Հանրապետության ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԵՆՔ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 1-2-ը Ստեփանակերտում տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ «Եվրաինտեգրման թեման զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով։ Ծրագիրն իրականացվում էր «Բաց ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ ՈՒ ՀԻՇԻ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Մեր հաղթանակը հնարավոր դարձավ, նախեւառաջ, շնորհիվ մեր ազգի սերուցքի բարձր ոգու։ Շարժումն իր շուրջը հավաքեց այդ սերուցքը, ճանաչել տվեց միմjանց, ցուցանեց այդ ոգու անսահմանությունը։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ 21
Լեւոն Տ-Պետրոսյանի ու նրա համախոհների հրոսակախմբի կողմից սրված ներկա իրադրությունը ճիշտ հասկանալու եւ կողմնորոշվելու համար մեզ անհրաժեշտ է խոր, ոչ մակերեսային հայացքով սուզվել հայկական պետականության բովանդակության ...ՓԼՈՒԶՎԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՆՔՈՒՂԻՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԸ
.Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ — 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Փետրվարի 3-ին դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտ քաղաքի ...ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2009-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ...
.
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացրած 2009 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ ...ԵՐԵՔ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԱՐՑԱԽՈՒՄ
.Վերջին մեկ ամսում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ տարածքում սկսել է միաժամանակ իրականացնել երեք ծրագիր: Ինչպես տեղեկացնում են ,Հայաստանե համահայկական հիմնադրամի հասարակայնության ...ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
. 3
-Կոմիտաս Արսենի, Դուք մեկն եք նրանցից, ովքեր կանգնած էին Արցախյան շարժման ակունքներում, մասնավորապես` լինելով Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» թերթի խմբագիրը, ընդգրկված էիք տեղի ընդհատակյա կազմակերպության ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ
.
Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից ս.թ. փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա մամլո ասուլիս ԱԳՆ-ում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԴԻՏԱՐԿՈՒՄ
.Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

