
Հրատարակված է Փետրվար 02, 2008
ՔԱՆԴԵԼԸ ՀԵՇՏ Է, ԿԱՌՈՒՑԵԼՆ Է ԴԺՎԱՐ
- Այս ճշմարտությունն անվիճելի է։ Պատերազմից մի քանի տարի անց (չնայած պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել) հանրապետության տնտեսությունը լավ էլ ավերված էր. մինչեւ պատերազմը գործող ենթակառուցվածքները դադարեցին գործել։ Հիշենք, թե ոչ այնքան հեռու ժամանակներում մարդիկ ինչպես էին հասնում հարեւան գյուղերը կամ քաղաքները. կամ ոտքով, կամ, լավագույն դեպքում, բեռնատար ավտոմեքենաներով։ Պատերազմից հետո անցած տարիներին իրավիճակը եթե ոչ արմատապես, ապա զգալիորեն փոփոխվել է։ Այդ մասին կարելի է դատել մայրաքաղաքի փողոցներով երթեւեկող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների մեծ քանակով, ավտոկայանի տարածքում լեփ-լեցուն երթուղային տաքսիներով, որոնք ուղեւորներին հասցնում են հանրապետության գրեթե բոլոր գյուղերն ու քաղաքները։ Ինչ խոսք, այն բանի համեմատ, թե պատերազմի տարիներին ինչպես էին հարեւան գյուղը կամ քաղաքը հասնում, երթուղայինով երթեւեկելն ուղղակի շքեղություն է։ Եվ մի՞թե այս դեպքում արժե մանրուքների մեջ ընկնել՝ նստա՞ծ, թե՞ մի ոտքի վրա կանգնած։ Գլխավորը՝ ժամանակին տեղ հասնելն է։ Սակայն օրավուր հունի մեջ մտող կյանքը ներկայացնում է իր պահանջները, որոնք, որքան էլ չուզենանք, դժվար է հաշվի չառնել։ Պատկերացրեք՝ այսօրվա ուղեւորը ցանկանում է հասնել իր ուզած վայրը... միայն ու միայն նստած վիճակում, եթե անգամ նա պետք է անցնի կես ժամ տեւողության ճանապարհ։ Խնդիր չկա, սիրալիր ձեզ կպատասխանի վարորդը, մեքենայի ամբողջ սրահը ձեր տրամադրության տակ է, որտեղ ուզում ես՝ նստիր։ Եվ իրոք, երթուղային տաքսու սրահը կարող ես գրավել անգամ ճանապարհվելուց երկու-երեք ժամ առաջ։ Մինչդեռ վարորդն այդ ընթացքում հանգիստ ճաշում-թեյում է ու մեքենային մոտենում վերջին հինգ րոպեի ընթացքում, նստում հարմարավետ բազկաթոռին եւ, տեսաերիզը կամ ձայներիզը միացնելով եւ ունկնդրելով եւ «նազենազ» նշված վայրը հասնում։ Ինչն էլ սրտանց ցանկանում է ուղեւորներին, որոնց մասին պատրաստ է նույնիսկ հոգ տանել. չէ՞ որ նա է կանգնած ուղեւորների համար աթոռակներ պատրաստում. կանգնած, սիրելինե՛րս, հարմար չէ երկար գնալը. նստեք, թեկուզ հարմար չէ, բայց գոնե նստած եք։ Իսկ եթե կանգնածները շատ են, նրանցից մեկին նա նույնիսկ առաջարկում է նստել իր հետ նույն բազկաթոռին. թող նեղ լինի՝ բայց տեղ լինի։ Բայց չէ՞ որ բոլորն են ուզում ճանապարհ գնալ հարմար եւ փափուկ բազկաթոռներին նստած։ Մինչդեռ սրահում այդպիսի տեղերն ընդամենը 15-ն են, ցանկացողներն էլ՝ շատ։ Այդ դեպքում ո՞վ կհայտնվի այն տասնհինգ երջանիկ ուղեւորների շարքում։ Հարցը, նկատենք, այնքան էլ հասարակ չէ։ Եթե մինչեւ ավտոմեքենան ճանապարհվելը ունեք մեկ-երկու ժամ ազատ ժամանակ եւ կարող եք հանգիստ նստել մեքենայի սրահում ու սպասել, այդ դեպքում դուք կլինեք 15 երջանիկներից մեկը։ Իսկ եթե ձեր ժամանակը սուղ է, կամ ափսոսում եք անիմաստ նստել երթուղային տաքսու սրահում միայն նրա համար, որպեսզի նստած գնաք, ապա... Ապա այդ դեպքում ստիպված կլինեք ճանապարհ գնալ կանգնած, երբեմն՝ մեկ ոտքի վրա։ Ներեցեք՝ բայց դա արդեն ոչ թե վարորդի, այլ ուղեւորի խնդիրն է։ Իսկ գիտե՞ք ինչ կուզենար այդ ոչ ճարպիկ ուղեւորը։ Գնել տոմսը, որտեղ սեւով (թեկուզ կապույտով, կարմիրով) սպիտակի վրա նշված է նրա նստելատեղը։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե դա նախապես արվեր։ Այդ դեպքում կարելի կլինի ավտոկայան գալ ոչ թե մեկնելուց մեկ-երկու ժամ, այլ ընդամենը 10-15 րոպե առաջ, եւ ամենագլխավորը՝ հանգիստ նստել տեղդ, ոչ մեկի հետ չվիճելով եւ կարողանալ ապացուցել, որ դու նստած ես քո տեղը։ Ոչ ճարպիկ ուղեւորն ուզում է նաեւ, որ տոմսին նշված լինի նաեւ երթեւեկության գինը։ Որպեսզի ոչ թե տեղ հասնելուց վարորդին վճարի մի կլորիկ գումար (հօգուտ վերջինիս ), այլ գանձապահին՝ սահմանված արժեքը։ Ինքներդ դատեք՝ շա՞տ բան է ուզում ուղեւորը։ Ուշագրավն այն է, որ ի պաշտպանություն ուղեւորի, իր ծանրակշիռ խոսքն է մտադիր ասել եւ արդեն իսկ ասում է «Ստեփանակերտհի ավտոկայան» ՓԲԸ նոր ղեկավարությունը։ Ի գիտություն ուղեւորների՝ հունվարի 12-ից ավտոկայանում գործում է նոր կարգ։ Նախ, ուղեւորը ճանապարհածախսը վճարում է ոչ թե վարորդին՝ տեղ հասնելուց հետո, եւ ոչ թե վերջինիս համար ցանկալի գումարը, այլ գանձապահին՝ սահմանված գինը։ Երկրորդ, գանձապահին վճարելով տոմսի արժեքը՝ ուղեւորը ստանում է տոմսը, որտեղ կոնկրետ նշված է նստատեղը։ Երրորդ, ավտոկայանի սպասասրահի տեսանելի մասում փակցված է հայտարարություն, որն ուղեւորներին իրազեկում է ծառայության տվյալ ոլորտում սահմանված սակագների մասին։ Այս ամենն, ինչ խոսք, ուղեւորի մոտ գոհունակության եւ երախտագիտության զգացում է առաջ բերում։ Քանզի ուղեւորի իրավունքների պաշտպանությունը մշուշոտ-ամորֆ հարթությունից ակնհայտորեն տեղափոխվում է իրական-շոշափելի հարթություն։ Ինչպես տեղեկացրեց «Ստեփանակերտի ավտոկայան» ՓԲԸ տնօրեն Արայիկ Պողոսյանը, այդ սակագները ժամանակավոր են եւ չեն համապատասխանում ներկա իրողություններին։ Մշակման փուլում է, հավելեց նա, սակագների նոր ցանցը, որն էլ հաստատվելուն պես, ի գիտություն ուղեւորների, կփակցվի սպասասրահի համապատասխան տեղում։

- Ս. ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 02, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
. 2
ԿՈՄԱՆԴՈՍԸ 79. ՄԻ ԱՆԳԱՄ, ամիսը չեմ հիշում, հանդիպեցի Արկադի Կարապետյանին՝ ինձ անծանոթ մարդու։ Նա ինձ հրավիրեց միանալ իրենց եւ ճաշել ԱրՊՀ դասախոս Արզիկ Մխիթարյանի տանը։ Դա Արկադի ...ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՀԻՄՆԱՐԿ
.
Այսօրվա դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցը չի ջեռուցվում՝ այն դեպքում, երբ հարեւանությամբ գտնվող «Արեւիկ» մանկական բուժմիավորումը այնպես է ջեռուցվում, որ մտնողը շնչահեղձ է լինում։ ...ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՑ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության «Հակահամաճարակային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունվարի 1-ից առայսօր հանրապետությունում գրանցվել է սուր աղիքային հիվանդության ...ԴԵՄՔՈՎ` ԴԵՊԻ ԳՅՈՒՂԸ
.
«Ազատ Արցախ»-ի հունվարի 17-ի համարին ծանոթանալիս իմ ուշադրությունը գրավեց Նիկոլայ Բաղդասարյանի «Գյուղում աշխատատեղեր բացելու հարցի շուրջ» հոդվածը։ Ընթերցելով այն, նախ՝ ինձ մոտ զարմանք առաջացրեց լրագրողի ...ՔԱՆԴԵԼԸ ՀԵՇՏ Է, ԿԱՌՈՒՑԵԼՆ Է ԴԺՎԱՐ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
Այս ճշմարտությունն անվիճելի է։ Պատերազմից մի քանի տարի անց (չնայած պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել) հանրապետության տնտեսությունը լավ էլ ավերված էր. մինչեւ պատերազմը գործող ...ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.1937թ. ես ընդամենը 10 տարեկան էի, բայց հիշողությանս մեջ դրոշմվել էր գարնանային այդ առավոտը։ Արթնացա աղմուկից։ Գյուղում իրարանցում էր։ Կանայք լաց էին լինում։ Մայրս բացատրեց պատճառը։ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
Մեր (եւ ոչ միայն մեր) կյանքը բառացիորեն լիքն է քաղաքագետների, պրոպագանդիստների եւ առանձին քաղաքացիների ճառերում օգտագործվող «ժողովրդավարություն» տերմինով (տեղին ու անտեղի)։ Նրանով ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

