
Հրատարակված է Փետրվար 02, 2008
ԴԵՄՔՈՎ` ԴԵՊԻ ԳՅՈՒՂԸ
- «Ազատ Արցախ»-ի հունվարի 17-ի համարին ծանոթանալիս իմ ուշադրությունը գրավեց Նիկոլայ Բաղդասարյանի «Գյուղում աշխատատեղեր բացելու հարցի շուրջ» հոդվածը։ Ընթերցելով այն, նախ՝ ինձ մոտ զարմանք առաջացրեց լրագրողի զգուշավորությունը բարձրացված հարցի եւ այսքան իրական փաստի մասին։ Մեջբերում եմ. «Այնուամենայնիվ (ու նաեւ մտավախությամբ, որ ասածը ճիշտ չի ընկալի իմ կողմից անչափ հարգված, հանապազօրյա հացի համար մշտապես «կռիվս տվող» գյուղաբնակը), համարձակվում եմ հարցադրումը կրկնել. որքանո՞վ է գյուղաբնակի՝ գյուղում աշխատատեղ ունենալու պահանջը հիմնավոր»,- հոդվածի սկզբում գրել է հեղինակը։ Գաղտնիք չէ՝ մեր գյուղաբնակների մեծ մասն անհրաժեշտ պտուղների, բանջարեղենի «առյուծի բաժինը», այլ մթերքներ գալիս-տանում է Ստեփանակերտից, ի՞նչ է, մենք չե՞նք տեսնում, որ մեր շուկայի վաճառասեղանների վրա գտնվող մթերքները հիմնականում բերովի են, արարվել են առավել անբարենպաստ պայմաններում, ստացվել հայաստանյան քարերի վրա։ Գաղտնիք չէ նաեւ այն, որ բերրի մեր հողերը լիարժեք չեն օգտագործվում, շատ գյուղերի մերձակա վարելահողերն արդեն անտառներ են դարձել, գյուղերում նոր այգիներ չենք գցում, մեր պապերի ստեղծածներն էլ արդեն շարքից դուրս է եկել, որովհետեւ ներկա մեր սերունդը հողի հետ աշխատելու հակում չունի, ինքնասիրությունը համարում է վիրավորած, երբ բերք ու բարիք արարելու ճակատ է առաջարկվում հողի մշակությունը։ Իմ տնամերձ հողամասը 700 քառ. մետր է, ամեն տարի այդ հողամասից 300.000-400.000 դրամի եկամուտ եմ ստանում, ամենաշատ եկամուտս մեղուներից է ստացվում՝ 150-200 կգ։ Իմ ստացած մթերքների ավելցուկը մեծ սիրով առնում են հարեւանները։ Եթե ես որեւէ գյուղում տուն ունենայի, իսկույն կտեղափոխվեի այնտեղ եւ մի քանի անգամ ավելի շատ եկամուտ կստանայի։ Երբ գյուղաբնակը աշխատատեղ է պահանջում, ցանկանում է, որ գյուղում գործարան բացեն, ես դա համարում եմ լրիվ սխալ։ Իմ հարեւան Արկադյա Գաբրիելյանը գեղեցիկ, երկհարկանի տունը թողել է Ռուբենի փողոցում եւ 20 տարուց ավելի է՝ Իվանյան գյուղում զբաղվում է անասնապահությամբ, ունի 30 կով, ոչխարներ, հնդուհավեր։ Հինգ տարի առաջ նա արդեն միլիոնատեր էր... Այսպիսով, մեր գյուղերում էլ կարելի է լավ ապրել, անհրաժեշտ է հավատ եւ աշխատասիրություն ունենալ, ամուր կապվել մեր գեղեցիկ եւ հարուստ բնաշխարհին։ Շատերն ընդունում են, որ սեփականաշնորհված հողն աշխատատեղ է, բայց եւ արդարացիորեն բողոքում են, որ ամեն տարի ջանք ու միջոցներ են ներդնում, սակայն ցանկալի բերք չի ստացվում. ջուր չկա՝ հողերի ջրարբիացման մասին պետք է մտածել (ի դեպ, վերջերս տեղեկացանք, որ կառավարությունն այդ ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում), շուկայականից էժան պարարտանյութ տրամադրել է պետք, շրջաններում, տարբեր ենթաշրջաններում գյուղատնտեսական եւ անասնապահական մթերքների ընդունման կետեր բացել։ Ես ականատես եղա մի տխուր դեպքի. հեռավոր Չափար գյուղից չորս երիտասարդ տավարի միս էին բերել Ստեփանակերտ, որ վաճառեն։ Չեն կարողացել անձամբ վաճառել, ստիպված հանձնել են մսագործներին։ Վերջիններս «էն գլխից» իրենց բաժինն են վերցրել, ոսկրոտ կտորները հեռացրել, մի քիչ էլ կշեռքի ցուցմունքն են անտեսել, դե, միսն էլ ծախում են պայմանով. յուրաքանչյուր կիլոգրամից 300 դրամն իրենցն է։ Այդքանից հետո չափարցի Արամայիսը չհամբերեց. «Մսագործները մեր արտադրած մսից ավելի շատ են օգտվում, քան մենք»։ Կրկնում եմ՝ այդպես չէր լինի, եթե շրջկենտրոններում եւ Ստեփանակերտում լինեին գյուղմթերքների մթերման կետեր։ Մեր գյուղերում լուծելու պրոբլեմներ շատ կան, շատ են գյուղացիների հոգսերն եւ կարիքները, եթե պետությունը չօգնի լուծել դրանք, մենք կկանգնենք փակուղու առաջ։ Մի կարեւոր, ոչ ցանկալի երեւույթ էլ. գյուղերի եւ քաղաքների, հատկապես Ստեփանակերտի զարգացման համար ֆինանսական հատկացումներ կատարելիս նկատվում է խտրականություն (անհամամասնություն), որի հետեւանքով Ստեփանակերտը շատ ավելի առաջ է անցել։ Իհարկե, մենք հպարտանում ենք գեղեցկուհի Ստեփանակերտով, բայց մեր ապագան գյուղերն են։ Ժամանակն է դեմքով շրջվել դեպի գյուղերը, դեպի գյուղատնտեսական արտադրությունը, եւ գյուղերին հատկացված ներդրումները պետք է օգտագործել ոչ այնքան աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որքան գյուղատնտեսական մթերքների արտադրությունը պահանջվող հիմքերի վրա դնելու համար։ Հուսանք, որ երկրի իշխանությունների վերջին ձեռնարկումները հաջողությամբ կկենսագործվեն։ ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Կենսաբան

- .
Վերջին լուրերը, Փետրվար 02, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
. 2
ԿՈՄԱՆԴՈՍԸ 79. ՄԻ ԱՆԳԱՄ, ամիսը չեմ հիշում, հանդիպեցի Արկադի Կարապետյանին՝ ինձ անծանոթ մարդու։ Նա ինձ հրավիրեց միանալ իրենց եւ ճաշել ԱրՊՀ դասախոս Արզիկ Մխիթարյանի տանը։ Դա Արկադի ...ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՀԻՄՆԱՐԿ
.
Այսօրվա դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցը չի ջեռուցվում՝ այն դեպքում, երբ հարեւանությամբ գտնվող «Արեւիկ» մանկական բուժմիավորումը այնպես է ջեռուցվում, որ մտնողը շնչահեղձ է լինում։ ...ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՑ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության «Հակահամաճարակային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունվարի 1-ից առայսօր հանրապետությունում գրանցվել է սուր աղիքային հիվանդության ...ԴԵՄՔՈՎ` ԴԵՊԻ ԳՅՈՒՂԸ
.
«Ազատ Արցախ»-ի հունվարի 17-ի համարին ծանոթանալիս իմ ուշադրությունը գրավեց Նիկոլայ Բաղդասարյանի «Գյուղում աշխատատեղեր բացելու հարցի շուրջ» հոդվածը։ Ընթերցելով այն, նախ՝ ինձ մոտ զարմանք առաջացրեց լրագրողի ...ՔԱՆԴԵԼԸ ՀԵՇՏ Է, ԿԱՌՈՒՑԵԼՆ Է ԴԺՎԱՐ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
Այս ճշմարտությունն անվիճելի է։ Պատերազմից մի քանի տարի անց (չնայած պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել) հանրապետության տնտեսությունը լավ էլ ավերված էր. մինչեւ պատերազմը գործող ...ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.1937թ. ես ընդամենը 10 տարեկան էի, բայց հիշողությանս մեջ դրոշմվել էր գարնանային այդ առավոտը։ Արթնացա աղմուկից։ Գյուղում իրարանցում էր։ Կանայք լաց էին լինում։ Մայրս բացատրեց պատճառը։ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
Մեր (եւ ոչ միայն մեր) կյանքը բառացիորեն լիքն է քաղաքագետների, պրոպագանդիստների եւ առանձին քաղաքացիների ճառերում օգտագործվող «ժողովրդավարություն» տերմինով (տեղին ու անտեղի)։ Նրանով ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խմբագրի սյունակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

