
Հրատարակված է Փետրվար 02, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
- ԿՈՄԱՆԴՈՍԸ 79. ՄԻ ԱՆԳԱՄ, ամիսը չեմ հիշում, հանդիպեցի Արկադի Կարապետյանին՝ ինձ անծանոթ մարդու։ Նա ինձ հրավիրեց միանալ իրենց եւ ճաշել ԱրՊՀ դասախոս Արզիկ Մխիթարյանի տանը։ Դա Արկադի Տեր-Թադեւոսյանի խումբն էր, որը Վ. Սարգսյանն ուղարկել էր Մարտակերտի շրջան։ Իսկ տիկին Արզիկի տունն էին ընկել այն պատճառով, որ նրա որդին գտնվել է Տեր-Թադեւոսյանի խմբի մեջ։ Ճաշի ժամանակ բացված զրույցից զարմանքով իմացա, որ Տեր-Թադեւոսյանը խորհրդային բանակի գնդապետ է։ Գնդապետները շատ են, բայց անտառային պարտիզան կամավորագրվածի առաջին անգամ էի հանդիպում։ Նա խոսում էր ամեն տեսակ ռազմական կազմակերպության համար անհրաժեշտ բաների մասին. ռացիաների եւ կապի ծառայության, ռազմական քարտեզների եւ այլն։ Այդ ամենը դյուրությամբ էր ընկալվում, բայց նոր պահ, նոր տարր էր հանդիսանում մեր զինված ուժերի կայացման գործում։ Մինչ այդ մեզ մտահոգում էին միայն զենքն ու կենտրոնացված կազմակերպվածությունը։ Ակնհայտ էր, որ մինչ այդ մենք եղել ենք սիրողական դրությունում, եւ ահա ճակատագիրն արհեստավարժ զինվորական է ուղարկել, որն ամեն ինչից բացի՝ պատրաստ է, ջահելավարի, ֆիդայական կյանքին ու ամեն տեսակ չարչարանքների՝ ի տարբերություն մյուս շատ ու շատ պահեստի սպաների։ Ուրախության պոռթկումով ուղղակի դիմեցի Ա. Կարապետյանին. «Լսիր, բայց, ախր, քո անվանակիցն ավելի շատ հրամանատարի է հարմար... գնանք զանգահարենք Վազգենին»։ Ես նույնիսկ ուշադրություն չդարձրի, որ Արկադին լուռ մնաց, ոչ մի կերպ չարձագանքեց իմ առաջարկին։ Չնկատեցի, քանզի չհարցրի էլ, ինձ թվում էր, որ այդպիսի հարցը չպիտի քննարկվի՝ այնքան ճիշտ էր այն։ Ճանապարհին Լյովան (Դոնալդը) ինձ խրատ է տալիս. մի՞թե մարդու երեսին կասեն, թե՝ «դու պետք է պաշտոնդ ուրիշին փոխանցես...»։ Լյովան ինչ-որ տեղ իրավացի էր, բայց ես գտնում էի եւ գտնում եմ, որ այնպիսի գործում, ինչպիսին պայքարն է ազգային ազատագրության համար, դիվանագիտությունը, ճկուն մոտեցումը, կոմպլեմենտար շողոքորթությունը չպետք է շիտակության եւ անկեղծության տեղը գրավեն ներքին փոխհարաբերություններում։ 80. ՄԵՆՔ ճանապարհվեցինք Ռ. Քոչարյանի մոտ, ում առանձնասենյակը գտնվում էր մարզգործկոմում, որտեղ ուղիղ հեռախոսակապ կար Երեւանի հետ։ Ոտքի վրա Ռ. Քոչարյանին բացատրեցի, թե գործն ինչումն է եւ, ժամանակ չկորցնելով, զանգահարեցի Վազգենին. «Ախր, չէ՞ որ նա արհեստավարժ զինվորական է (այսինքն՝ իսկական գնդապետ), եւ ես շատ նպատակահարմար եմ գտնում նրան հրամանատար նշանակել, իսկ Ագոն թող որ տեղակալ կամ շտաբի պետ լինի...»։ - Իսկ ինչպե՞ս է մտածում Ռոբերտը,- հարցրեց Վազգենը։ - Այստեղ ի՞նչ մտածելու բան կա...,- այս հարցը հնչեց իմ գլխում,- Ռոբերտը մտածում է... այդ գաղափարը նոր ծնվեց, Տեր-Թադեւոսյանի գոյության մասին մենք չգիտեինք էլ,- պատասխանեցի ես։ - Լսափողը տուր Ռոբերտին։ Ռ. Քոչարյանը Վ. Սարգսյանին պատասխանեց. «Մտածում եմ՝ թող սկզբնական շրջանում Արկադի Թադեւոսյանը շտաբի պետ լինի...»։ Այդպես էլ որոշվեց։ 81. ԻՍԿ ՈՐՈՇ ժամանակ անց Ս. Բաբայանը, որը դեռեւս գտնվում էր Բաքվի բանտում, Վ. Սարգսյանի երաշխավորությամբ նշանակվեց ԱԻՊՈՒ հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով 1-ին տեղակալ. այդ նույն երաշխավորանքով ես նշանակվեցի հրամանատարի՝ քաղաքական մասով 1-ին տեղակալ։ 82. ... ԱՅՍՊԻՍԻՔ ԷԻՆ Ս. Բաբայանի ընդունակությունները, կարճ ժամկետում նա կարողացավ եւ հասցրեց դուր գալ ե՛ւ Հրանտ Մարգարյանին (այսինքն՝ դաշնակներին), ե՛ւ Վ. Սարգսյանին ու Ռ. Քոչարյանին՝ Ս. Սարգսյանի հետ միասին, որոնք որպես այն ժամանակվա իրենց գլխավոր խնդիրներից մեկն էին որոշել՝ նրան ազատել ադրբեջանական գերությունից։ Ես սա ասում եմ նրա համար, որ ոմանք հակված են Ս. Բաբայանի ֆենոմենը վերագրել Լ. Տեր-Պետրոսյանի քմահաճույքներին կամ քաղաքական կոմբինացիաներին։ Նա դյութում էր բոլորին, ովքեր շփվում էին նրա հետ, եթե դա մտնում էր նրա պլանների մեջ։ Եվ նրանք միաձայն խոստովանում էին, որ նա բնածին տաղանդ է..., որին հարկ է մի քիչ հղկել լրիվ կոնդիցիայի համար։ Եվ ամեն մեկը ձգտում էր հղկել իր ձեւի։ Հենց սկզբից նրա համար պայքար էր գնում։ Օրինակ, որպեսզի նրան կուսակցության անդամ դարձնեն, դաշնակները («որսորդական հրացանների» ժամանակաշրջանում) նրան հատկացրին անգամ վեց հատ Կալաշնիկովի ավտոմատ։ (Ի դեպ ասած, այդ նույնը կատարվել է Հակոբ Բաղմանյանի հետ։ Ես՝ նրա անմիջական կոորդինատորս, չեմ իմացել Ռոստով կատարած ուղեորության մասին։ Փոխարենն ուրիշներն են իմացել։ Չէ՞ որ, ի տարբերություն ուրիշների, ես չէի կարող նրան տալ այն, ինչ անհրաժեշտ է... Բայց Հակոբի անկեղծ հայրենասիրությանը երբեք չեմ կասկածել։ Եվ գործնական, բեղմնավոր մարտունակությամբ այն ժամանակներում, հավանաբար, կարելի է ասել, նա եւ նրա խումբն առաջինն են եղել։ Լավագույններն էլ պահանջարկ են ունեցել. այդ պատճառով էլ շատերը զարմանում էին իմ «ոչ կուլիսայնությամբ»)։ 83. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է Կոմանդոսի հետագա գործունեությանը, ապա այն բավականաչափ հայտնի է, իսկ ես հայտնի փաստերին չեմ վերադառնում, գուցե միայն՝ երբ դրանք աղավաղված են կամ ես էական լրացում ունեմ։ Ես հարգում էի Կոմանդոսին, բայց մոտիկ չէի նրա հետ։ Նրա ռազմական տաղանդի աստիճանի մասին դատել չեմ կարող։ Կարող եմ ասել՝ նա օրինավոր, ազնիվ եւ Գործին նվիրված մարդ է։ Միանշանակ՝ նրա ներդրումը Բանակի կայացման սկզբնական փուլում եւ դերը՝ Շուշիի գրավումը կազմակերպելու գործում հսկայական է։ ՄԱՎՐՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՐԵՑ 84. ԻՄ ԱԿՏԻՎ դերը զինված Դիմադրության կազմակերպման գործում վերջացավ։ Վրա հասան նոր ժամանակներ՝ նոր խնդիրներով, հարկավոր էին նոր մարդիկ՝ համապատասխան հատկանիշներով, գիտելիքներով եւ ընդունակություններով։ «Մավրը կատարեց գործի իր մասը, մավրը կարող է հեռանալ»։ Իմ եւ Քոչարյանի միջեւ, ինչպես եւ պատշաճում է ընդհանուր գործում, լավ հարաբերություններ ստեղծվեցին։ 91-ի ամռանը ես նրան առաջարկեցի լրացնել այն վակուումը, որն առաջանում է կոմունիստական կուսակցությունը հեռանալուց հետո։ - Հայտարարել ոչ թե պարզապես նոր կուսակցության շինարարության մասին,- ասում էի ես,- այլ ստեղծել միավորում, որն ընդգրկի ամբողջ ակտիվ հասարակական-քաղաքական շերտն ու գոյություն ունեցող կազմակերպությունները, այդ թվում նաեւ՝ Դաշնակցությունը. Մերձավոր Արեւելքում ՊԱԿ-ի նմանողությամբ։ Եվ որպեսզի, ինչպես բոլշեւիկների մոտ, այն ընդգրկի ամենալայն սոցիալական խավերը եւ գործի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր ձեռնարկությունում, սկզբնական կոմունիստական կազմակերպությունների փոխարեն։ Իմ կարծիքով, դա կհանդիսանար, մնացած ամեն ինչից բացի, ժողովրդին ղեկավարելու եւ հասարակական գիտակցության մեջ նոր գաղափարի ու գաղափարախոսության, հնի փոխարեն արմատավորելու ամենաարդյունավետ եղանակը։ Ես Քոչարյանից ձեռք չէի քաշում, բայց իմ գաղափարը նրա սրտովը չէր... «Արի այսպես անենք. ես գրեմ ու տարածեմ ծրագրային թեզիսները եւ այդ քայլի արդյունքներից հետո վերջնականապես կվճռենք...»։ Նա համաձայնեց։ Ի՞ՆՉ Է ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ՆԱ ՈՒԶՈՒՄ Հասարակական-քաղաքական կազմակերպության ծրագրային թեզիսները 85. ԱրԺՃ-Ն ԱՐՑԱԽԻ քաղաքացիներից բաղկացած կազմակերպություն է, քաղաքացիներ, որոնք իրենց առջեւ դրել են հետեւյալ նպատակները. 1. Հայրենիքի համար վտանգավոր ժամանակ եւ հանուն հայրենիքի փրկության՝ իրենց բոլոր շահերը ենթարկել նրա շահերին։ 2. Ժողովրդին համախմբել մեկ միասնական օրգանիզմի մեջ՝ նրա լավագույն ներկայացուցիչներին միավորելով մեկ կազմակերպության մեջ։ 3. Լավագույն ներկայացուցիչների որոշման չափանիշը համարել.օրինավորությունը եւ նվիրվածությունը ժողովրդի շահերին կամ այդպիսին դառնալու անկեղծ ձգտումը։ 4. Վերածնել ժողովրդի բարոյական կերպարը եւ հայրենիքի հզորությունը՝ լուծելով հետեւյալ խնդիրները. ա) պայքար կոռուպցիայի, կաշառակերության եւ անարդարության դեմ՝ դրանց բոլոր դրսեւորումներով, բ) պայքար թմրամոլության, իրական եւ տեսապոռնոգրաֆիայի դեմ եւ այլն, ինչը հանդիսանում է, առաջին հերթին, պայքար հանուն մեր երիտասարդության, որի ուսերին է վաղն ընկնելու Հայրենիքի ազատության համար պայքարի ծանր բեռը. գ) պայքար հանուն սոցիալական արդարության։ Հասարակության մեջ այնպիսի պայմանների ստեղծում, որտեղ ժողովրդի բարգավաճ մասի հոգատարությունը նրա կարիքավոր մասի նկատմամբ դառնա կյանքի բնական նորմա։ Ժողովուրդը պետք է իրապես զգա, որ ինքը մեկ միասնական մեծ ընտանիք է։ Եթե հասարակության մեջ չթագավորի հոգատարությունը մեկը մյուսի նկատմամբ, եթե Արդարությունը կարգավորող սկզբունք չլինի մեր փոխհարաբերություններում, ապա Միասնության մասին բոլոր կոչերը, խզբզոցներն ու ճառերն ուտոպիա են եւ ինքնախաբեություն։ Հայրենիքի ազատության ուղին անցնում է պատերազմի միջով, եւ եթե ժողովուրդն իրեն չզգա որպես միասնական ընտանիք, ապա նա պատերազմը տանուլ կտա. դ) ընդհանուր գանձարանին պատկանող ոչ մի կոպեկ չպետք է կուլ տրվի։ Ռուսաստան ուղարկված յուրաքանչյուր շիշ կոնյակը կամ օղին՝ դա 20 կգ ալյուր է կամ բենզին, իսկ նշանակում է՝ մի քանի գործարարի գրպաններում մնացած յուրաքանչյուր այդպիսի շիշը՝ դա ժողովրդին 20 կգ ալյուրից զրկել է։ Նախկինում պետությունը կողոպտում էր ժողովրդին, իսկ ժողովուրդը պետությանն էր կողոպտում, ով ինչպես կարողանում էր՝ ելնելով իր ընդունակություններից եւ սոցիալական դրությունից։ Այնուհետեւ Կենտրոն էին գնում հաշվետվություններ ու ակտեր դուրսգրման մասին, եւ նա երաշխավորված կերպով մատակարարում էր չհերիքող անհրաժեշտ ամեն ինչ։ Հիմա նախկին Կենտրոնը չկա, այսինքն՝ Արցախի Հանրապետությունում մեր՝ ընդհանուր ունեցվածքն է, եւ մենք պետք է հոգածությամբ վերաբերվենք նրան։ Ով ոտնձգություն է անում այդ ընդհանուրի նկատմամբ, պետք է իմանա, որ պայքարող իր ժողովրդին է կողոպտում, թուլացնում Հայրենիքի հզորությունը։ Հասցրած վնասի ծանրությամբ՝ ոչ մի տարբերություն չկա երկաթուղին շրջափակած ադրբեջանցիների եւ վերը նշված անձանց միջեւ։ Մինչդեռ բոլոր ձեռնարկություններում ու կազմակերպություններում պաշտոնատար անձանց վերաբերմունքը պետական սեփականության եւ իրենց պարտականությունների նկատմամբ մնում է նախկինը։ Նրանցից շատերը գործում են չգիտակցված, պարզապես՝ իներցիայով։ Նրանք այդպես են դաստիարակված, դա նրանց բնական է թվում, թեեւ նրանք ունեն ե՛ւ մարդկայնություն, ե՛ւ հայրենասիրություն. չէ՞ որ համարյա բոլոր ձեռնարկությունների տնօրենները մտնում էին «Կռունկի» մեջ, գտնվել եւ գտնվում են Ղարաբաղյան շարժման առաջին շարքերում։ Սակայն եթե բացատրություններից հետո էլ ընդհանուր սեփականության նկատմամբ նրանց վերաբերմունքը փոփոխություն չկրի, նրանք կհեռացվեն իրենց պաշտոններից եւ կփոխարինվեն ուրիշ մարդկանցով, որոնց ծանոթ չէ խորհրդային բուրժուազիայի կերպարը։ Եթե մենք ցանկանում ենք հաղթանակել այս անհավասար պայքարում, ապա ժողովրդի ղեկավարները պետք է գործեն «Ելցինի ոճով», այսինքն՝ հրաժարվեն ունեւոր եւ ճոխ կյանք ապահովող բոլոր տեսակի արտոնություններից։ Քանզի ժողովուրդը միայն այդպիսի ղեկավարների հետեւից կարող է գնալ։ Հաղթանակի հասնելու այլ ուղի չկա, դա հաստատ է, դա ճշմարիտ է։ Եվ Արցախի ժողովրդական ճակատը բոլոր հայրենասիրական ուժերի հետ մեկտեղ վճռականորեն պայքարելու է հանուն այդ ուղու։ Հուլիս, 1991թ.

- .
Քննարկում
ARSEN գրել է:
Аркади Иванич ВОГЧЮН парк у патив кез у ко зинворнерин ко жокати ДРГ-и тгеки когмиц Арсениц Сакоиц
ara գրել է:- ARSEN
Аркади Иванич ВОГЧЮН парк у патив кез у ко зинворнерин ко жокати ДРГ-и тгеки когмиц Арсениц Сакоиц
ՈՂՋՈՒՅՆ Ձեր Առաջնորդին՝ Զորավարին և մեր Հայրենասեր զինվորներին:
Արսեն ջան բա ու՞ր են մյուս տղաները: Թող նրանք էլ մասնակցեն այս հոդվածի քննարկման, չնայած անվանել ես մի քանիսին: Ապրեք:- ARSEN
Վերջին լուրերը, Փետրվար 02, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
. 2
ԿՈՄԱՆԴՈՍԸ 79. ՄԻ ԱՆԳԱՄ, ամիսը չեմ հիշում, հանդիպեցի Արկադի Կարապետյանին՝ ինձ անծանոթ մարդու։ Նա ինձ հրավիրեց միանալ իրենց եւ ճաշել ԱրՊՀ դասախոս Արզիկ Մխիթարյանի տանը։ Դա Արկադի ...ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՀԻՄՆԱՐԿ
.
Այսօրվա դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցը չի ջեռուցվում՝ այն դեպքում, երբ հարեւանությամբ գտնվող «Արեւիկ» մանկական բուժմիավորումը այնպես է ջեռուցվում, որ մտնողը շնչահեղձ է լինում։ ...ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՑ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության «Հակահամաճարակային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունվարի 1-ից առայսօր հանրապետությունում գրանցվել է սուր աղիքային հիվանդության ...ԴԵՄՔՈՎ` ԴԵՊԻ ԳՅՈՒՂԸ
.
«Ազատ Արցախ»-ի հունվարի 17-ի համարին ծանոթանալիս իմ ուշադրությունը գրավեց Նիկոլայ Բաղդասարյանի «Գյուղում աշխատատեղեր բացելու հարցի շուրջ» հոդվածը։ Ընթերցելով այն, նախ՝ ինձ մոտ զարմանք առաջացրեց լրագրողի ...ՔԱՆԴԵԼԸ ՀԵՇՏ Է, ԿԱՌՈՒՑԵԼՆ Է ԴԺՎԱՐ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
Այս ճշմարտությունն անվիճելի է։ Պատերազմից մի քանի տարի անց (չնայած պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել) հանրապետության տնտեսությունը լավ էլ ավերված էր. մինչեւ պատերազմը գործող ...ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.1937թ. ես ընդամենը 10 տարեկան էի, բայց հիշողությանս մեջ դրոշմվել էր գարնանային այդ առավոտը։ Արթնացա աղմուկից։ Գյուղում իրարանցում էր։ Կանայք լաց էին լինում։ Մայրս բացատրեց պատճառը։ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
Մեր (եւ ոչ միայն մեր) կյանքը բառացիորեն լիքն է քաղաքագետների, պրոպագանդիստների եւ առանձին քաղաքացիների ճառերում օգտագործվող «ժողովրդավարություն» տերմինով (տեղին ու անտեղի)։ Նրանով ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄ
Անդրեյ ԱՐԵՇԵՎԱ. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼՂ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ` ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Ռուբեն ԶԱՐՈՒԲՅԱՆԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

