
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ...
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ստորագրել է ԼՂՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 11-ի «Դատական մագիստրատուրայի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին հրամանագիրը: Ըստ հրամանագրի` վաղաժամկետ դադարեցված են համարվել դատական մագիստրատուրայի խորհրդի անդամ Նարինե Կառլենի Նարիմանյանի լիազորությունները եւ դատական մագիստրատուրայի խորհրդի անդամ է նշանակվել ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լյովայի Լազարյանը: *** Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Հանձնաժողովի կազմում են` Նարինե ՆԱՐԻՄԱՆՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ) Սեյրան ԱՄԻՐՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի նախագահ Ֆելիքս ԱԲՐԻԵԼՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կոմիսար Արամայիս ԱՎԱՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալ Սերգեյ ԳՐԻՈՐՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ալբերտ ԽԱՉԻՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Լենստոն ՂՈՒԼՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Միքայել ՎԻՐԱԲՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆԸ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար): *** Նախագահի մեկ այլ հրամանագրով` առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ,Birth Linkե բրիտանական մարդասիրական կազմակերպության անդամ Կետի Մելլորը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: *** Փետրվարի 1-ին Նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ` դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ հետեւյալ կազմով՝ Մարատ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) Սեյրան ԱՄԻՐՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ) Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ (համաձայնությամբ) Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ Նարինե ՆԱՐԻՄԱՆՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ ՇԱՖԵՐՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի քարտուղար): Աշխատանքային խմբին հանձնարարվել է մինչեւ 2008 թվականի օգոստոսի 1-ը ավարտել դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքները եւ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթը։ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
- .
ԲԱՑՎԵԼ Է ԹԵԺ ԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
.
Եր—անում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բացվել է թեժ գիծ՝ նախագահական ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումների վերաբերյալ բողոքների ընդունման համար։ ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՋԱԿՑԵԼ...
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր մասնակցել է է Ասկերան շրջկենտրոնի համայնքային տարեկան ժողովին։ ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
.
Այսօր կայացավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի 2-րդ նիստը։ Հանձնաժողովի համանախագահներ՝ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ...
.ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ստորագրել է ԼՂՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 11-ի «Դատական մագիստրատուրայի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին հրամանագիրը: ...
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
.
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

