
Հրատարակված է Փետրվար 01, 2008
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՋԱԿՑԵԼ...
- Ինչպես հաղորդում են ԼՂՀ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր մասնակցել է է Ասկերան շրջկենտրոնի համայնքային տարեկան ժողովին։ Հերթական անգամ կառավարության ղեկավարը ականատես եղավ նույն իրողությանը՝ տեղական ինքնակառավարման մարմնի պասիվ գործունեության հետեւանքով տվյալ բնակավայրում կուտակվում են օբյեկտիվորեն պատճառաբանվածից շատ խնդիրներ։ Թեպետ Ասկերանը ԼՂՀ համեմատաբար ապահով համայնքներից մեկն է (կա բավարար ջրամատակարարում, գազիֆիկացում, բարեկարգում), այստեղ հուսադրող չէ ժողովրդագրական իրավիճակը. համայնքապետ Թ. Շեկյանի հրապարակած տվյալներով՝ 2145 բնակիչ ունեցող քաղաքում 2007թ. ծնվել է ընդամենը 23 երեխա, արձանագրվել է 5 ամուսնություն։ Ասկերանում բնակչության բնական աճի ցուցանիշը զգալիորեն ցածր է հանրապետական միջին ցուցանիշից։ Ինչպես պարզաբանեց քաղաքապետը, ժողովրդագրական անմխիթար վիճակագրությունը գլխավորապես պայմանավորված է բնակարանային խնդրի սրությամբ։ Շատ երիտասարդ ընտանիքներ չունեն սեփական հարմարավետ տանիք, նկատելի է արտահոսքի միտումը։ Այդ հիմնահարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը նշեց, որ Ասկերանի հանդեպ կլինի հատուկ ուշադրություն. շուտով այստեղ կսկսի գործել հիպոթեքային ծրագիրը, կկառուցվեն բազմաբնակարանոց շենքեր, եւ շատ երիտասարդ ընտանիքներ հնարավորություն կստանան բարելավելու իրենց բնակարանային պայմանները։ Պետությունը տներ կկառուցի եւ անհատույց կտրամադրի զոհված ազատամարտիկների, 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների եւ բազմանդամ ընտանիքներին։ Վերջին խմբի մեջ կմտնեն նրանք, ովքեր ունեն 6 եւ ավելի երեխաներ։ Հետագա տարիներին նրանց կմիանան 5, ապա եւ ավելի քիչ երեխատեր ընտանիքները։ Վարչապետը ի պատասխան ասկերանցիների հարցադրումների, խոստացավ աջակցել տեղի միջնակարգ դպրոցի շինարարությանը այն հաշվով, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին շրջկենտրոնի ավելի քան 300 աշակերտները հաճախեն նորակառույց եւ լավ կահավորված կրթօջախ։ Ա.Հարությունյանն աջակցություն հայտնեց նաեւ հանդիսությունների տուն կառուցելու առաջարկին։ Մյուս դիմում-խնդրանքների առթիվ նա ընդգծեց, որ դրանք գերազանցապես տեղական համայնքապետարանի իրավասության խնդիրներ են, ուստի հարկ է նպատակային ձեւով իրացնել սեփական հնարավորությունները՝ կուտակված հարցերը քայլ առ քայլ լուծելու համար։ Վարչապետը անընդունելի համարեց այն փաստը, որ համայնքային եկամուտները 2007թ. հավաքագրվել են 75 տոկոսով, ավելի քան 10 մլն դրամ տեղական բյուջե չի մտել, մինչդեռ այդ գումարով հնարավոր կլիներ բարելավել առանձին թաղամասերի սանիտարական վիճակը, բարեկարգել նոր փողոցներ, ջեռուցել մշակույթի տունը, փոխել ջրամատակարարման ներքին ցանցի վթարված հատվածները։ Դրանք այն առկա խնդիրներից են, որոնց մասին ժողովում բարձրաձայնեցին ասկերանցիները։ Ա.Հարությունյանը հայտարարեց, որ համայնքային եկամուտների մասով այսուհետ խիստ վերահսկողություն է սահմանվելու, համայնքն իր ունեցածի ու պարտքի տերը պետք է լինի, որ ամեն մի փոքր խնդրի կարգավորման առթիվ հույս չդնի պետության վրա։ Համայնքային մտածողություն եւ նախաձեռնություն դրսեւորելու դեպքում, վարչապետի համոզմամբ՝ Ասկերանը ներկայումս հնարավոր է ապահովել շուրջօրյա ջրով։ Բայց երբ եկամուտներիդ տերը չես, չես հավաքագրում նաեւ ժամկետանց վարկերը (մոտ 20 մլն դրամ), արագ առաջընթաց չի լինի՝ նշել է Ա.Հարությունյանը։ «Դուք պետք է միասին աշխատեք ու ստեղծագործեք, համախմբված գործ է պետք։ Ասկերանը ԼՂՀ համար ռազմավարական նշանակության քաղաք է, ուստի կլինի պետական հատուկ ուշադրություն, բայց դա չի նշանակում, թե տեղի բոլոր խնդիրները պետությունն է լուծելու։ Դուք ինքներդ շատ բան կարող եք անել եւ պետք է անեք»,- ասել է վարչապետը։ Նա տարօրինակ ու անհանդուրժելի համարեց, օրինակ, որ քաղաքում չկա շուկա, կամ՝ չի ջեռուցվում քաղաքի գերեզմանատան արարողությունների շենքը։ Ստիպեք, որ աշխատի համայնքապետարանը՝ տեղացիներին հորդորել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 01, 2008
ԲԱՑՎԵԼ Է ԹԵԺ ԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
.
Եր—անում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բացվել է թեժ գիծ՝ նախագահական ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումների վերաբերյալ բողոքների ընդունման համար։ ...ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՋԱԿՑԵԼ...
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր մասնակցել է է Ասկերան շրջկենտրոնի համայնքային տարեկան ժողովին։ ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
.
Այսօր կայացավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի 2-րդ նիստը։ Հանձնաժողովի համանախագահներ՝ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ...
.ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ստորագրել է ԼՂՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 11-ի «Դատական մագիստրատուրայի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին հրամանագիրը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

