
Հրատարակված է Հունվար 31, 2008
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Օրերս Ստեփանակերտի քաղաքապետարանին կից անչափահասների գծով հանձնաժողովն անցկացրել է հերթական նիստը՝ քննության առնելու 4 անչափահասների գործեր։ Եթե երեք անչափահասի գործերը կրում էին հաճախ հանդիպող խախտումների բնույթ, այն է՝ դպրոցական ռեժիմի խախտում, դիտավորյալ խուսափում դասերից, գողություն, ապա 4-րդ դեպքն արտառոց էր, եւ դրա վրա պարտավոր ենք խորհել բոլորս եւ միջոցներ գտնել նման դեպքերն արմատախիլ անելու համար։ ՊՏՈՒ-ի 16-ամյա ուսանողը 5 տարեկան տղայի հետ զբաղվել է արվամոլությամբ։ Եթե շատ դեպքերում կարելի է պատճառաբանել ընտանեկան հարաբերությունների անբարենպաստ վիճակը, ապա այս դեպքը այդ առումով նույնպես բացառություն է. ծնողները հայկական ընտանիքի ավանդույթներին հավատարիմ մարդկանց տպավորություն են թողնում եւ այնքան ցնցված էին, որ խոսք չէին գտնում իրենց ապրումներն արտահայտելու համար։ Գործը գտնվում է դատարանում, եւ մինչեւ համապատասխան վճռի ընդունումը հանձնաժողովը որոշել է նրան հոգեթերապիայի դասընթացներ նշանակել վերականգնողական հոգեբանական կենտրոնում։ Այն հարցի պարզաբանման համար, թե նշված հանձնաժողովը որքան հաճախակի է բախվում նման գործերի, դիմեցինք հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Նարինե Իսրայելյանին, ով արդեն ինը տարի աշխատում է այդ պաշտոնում։ Նրա խոսքերով՝ նմանատիպ եզակի դեպքեր եղել են, բայց՝ հասակակիցների շրջանում։ Սա իր տեսակի մեջ առաջին դեպքն է, երբ բռնություն է գործադրվում ոչինչ չհասկացող երեխայի նկատմամբ։ Աղաղակող դեպք՝ մեր հասարակության համար։ Անհրաժեշտ է բուժզննում կատարել՝ բացահայտելու՝ պաթոլոգիայով տառապո՞ւմ է, արդյոք, երեխան, թե՞... Նոր միայն որոշել, թե որտեղ պետք է փնտրել նման երեւույթի պատճառները. հնարավոր է՝ դրան նպաստում են հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը, որտեղ անհատապաշտության եւ ամենաթողության լայն քարոզչություն է տարվում, եւ, իհարկե, դպրոցականների անսահմանափակ մուտքը ինտերնետ-ակումնբներ, որտեղ նրանք կարող են իրենց թույլ տալ ժամերով անթույլատրելի կայքեր դիտել։ Նարինե Իսրայելյանի հավաստմամբ՝ ինտերնետ-ակումբները պատուհաս են դպրոցականների համար։ «Դժվար» երեխաների՝ ուսումնական գործընթացից շեղվելու հիմնական պատճառները կապված են ինտերնետ-ակումբներ այցելելու հետ։ Դասերին չեն պատրաստվում դարձյալ այդ նույն պատճառով։ Մանր ու մեծ գողությունների մեծ մասի պատճառը եւս թաքնված է նույն ակումբներ այցելելու հնարավորությունների ստեղծման հետ։ Ն. Իսրայելյանը գտնում է, որ պետք է սահմանափակել դպրոցականների՝ ինտերնետ-ակումբներ հաճախելու ժամերը, այլապես «դժվար» երեխաների քանակի աճի միտումը կշարունակվի։ Ըստ անչափահասների գործերով պատասխանատու քարտուղարի՝ նման երեխաների թվի մեծացման հիմնական պատճառը տվյալ ընտանիքներում ցածր կենսամակարդակի հետեւանքով անբարենպաստ հոգեբանական մթնոլորտն է, բազմաթիվ ծնողների գործազուրկ լինելը եւ ամուսնալուծությունները։ Նա իրենց աշխատանքի դժվարությունները տեսնում է խորհրդային ժամանակների համեմատ հանձնաժողովի ոչ բավարար հնարավորությունների մեջ։ Այսպես, հանձնաժողովի աշխատանքը թեթեւացնելու նպատակով այն ժամանակ քաղաքի բոլոր ձեռնարկությունները գրավոր կերպով հանձնաժողովին տեղյակ էին պահում իրենց մոտ թափուր տեղերի առկայության մասին, եւ հարկ եղած դեպքում հանձնաժողովը կարող էր աշխատանքի տեղավորել երեխաներին ու նրանց ծնողներին։ Հասարակական դաստիարակի նշանակման դեպքում հանձնաժողովը կարողանում էր նրանցից պահանջել պարտականությունների լիարժեք կատարում, քանի որ քաղգործկոմներին կից գործում էին հասարակական դաստիարակների հաստիքներ։ Երեխաներին ծնողներից ժամանակավորապես մեկուսացնելու անհրաժեշտության դեպքում հնարավոր էր երեխաների ուսումը կազմակերպել գիշերօթիկ դպրոցում։ Անչափահասների դաստիարակության ուղղությամբ նախազգուշական-կանխարգելիչ աշխատանքներ տարվում էին ոչ թե ոստիկանության բաժիններում, ինչպես հիմա, այլ՝ մանկական սենյակներում, որոնք ենթարկվում էին մանկական տեսչությանը։ Իհարկե, պետական կառուցվածքում շատ բան է փոխվել, փոխհարաբերությունների նախկին մեխանիզմն այլեւս չկա, սակայն միշտ կարելի է նոր մեխանիզմ գտնել։ Ն. Իսրայելյանն առաջարկում է քաղախապետարանին կից ստեղծել ընտանիքի եւ երեխայի իրավունքների պաշտպանության բաժին՝ համապատասխան լիազորություններով՝ ընդօրինակելով Երեւանի քաղաքապետարանին կից համանուն վարչության փորձը, որը յուրաքանչյուր թաղապետարանում ունի իր համապատասխան բաժինները։ Չնայած այսօր պետությունը բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, սակայն «դժվար» երեխաների վերադաստիարակության հիմնախնդիրը բավական հրատապ է։ Եթե այսօր իսկ ուշադրություն չդարձնենք այդ խնդրի աճի միտմանը եւ համապատասխան միջոցներ չձեռնարկենք «դժվար» երեխաների՝ հասարակության օրինապահ ապագա անդամի, վերադաստիարակության ուղղությամբ, ապա վաղը, թերեւս, կանգնենք առավել դժվար լուծելի խնդրի առջեւ։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հունվար 31, 2008
ՄԵՆՔ ԿՓՈՐՁԵՆՔ ՓՈՔՐ-ԻՆՉ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
# 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Անցած ուրբաթ օրը Ստեփանակերտի ավտոդպրոցի տարածքում ԼՂՀ կառավարության ...ՀԻՄԱ ԷԼ ԿՈՎԵ՞ՐԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
# 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Վերջին ժամանակներս մայրաքաղաքի առեւտրի կետերից չքացել է կաթը, ...ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
Կոնֆուցիոսի այս մենախոսության բովանդակությունը՝ կապված հաղթանակի եւ պետության կերտման անհրաժեշտ պայմանների հետ, ուղղակի Արցախյան ազգային- ազատագրական շարժման, ...ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Օրերս Ստեփանակերտի քաղաքապետարանին կից անչափահասների գծով հանձնաժողովն անցկացրել է հերթական նիստը՝ քննության առնելու 4 անչափահասների գործեր։ Եթե երեք անչափահասի գործերը կրում էին հաճախ հանդիպող ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
.
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ: Վնասի չափերը ճշտվում են: ՁՆԱԲՈՒՔ Հունվարի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հունվարի 31-ին` խորհրդարանի ձմեռային արձակուրդներն ավարտվելու հաջորդ օրը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ տեղեկացնում է, որ թվային հեռախոսակայանի համակարգին անցնելու կապակցությամբ, մինչ— 2008թ. մարտի 1-ը տեխնիկական պատճառներով մասամբ կանջատվեն Ստեփանակերտ քաղաքի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

