
Հրատարակված է Հունվար 31, 2008
ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
- Կոնֆուցիոսի այս մենախոսության բովանդակությունը՝ կապված հաղթանակի եւ պետության կերտման անհրաժեշտ պայմանների հետ, ուղղակի Արցախյան ազգային- ազատագրական շարժման, իսկ հետո էլ՝ պատերազմում հաղթանակի գրավականը եղավ։ Այս առումով հատուկ տեղ են գրավում Քարին տակ գյուղի ինքնապաշտպանական գործողությունները, որի մարտիկները Շարժման սկզբից մինչեւ Շուշիի ազատագրումն իսկապես ցուցաբերել են ոգու արիություն, համատարած խիզախություն։ Եվ, ինչ խոսք, համարձակ կարելի է ասել, որ ոգու արիության եւ խիզախության գագաթնակետը՝ 1992թ. հունվարի 26-ը, դարձել է հայոց ազգային բանակի ստեղծման սկիզբը՝ իր արդեն իսկ հայտնի ռազմական ոգով։ Իր աշխարհագրական դիրքով, բացառիկ անկոտրում կամքով այդ գյուղը կարողացել է ոչ միայն գոյատեւել Շուշիի լեռների ստորոտին, այլ նաեւ այնպես կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, որ ազերիներին չի հաջողվել ծնկի բերել Քարին տակը ո՛չ ունեցած աշխարհագրական առավելությամբ, ոչ էլ՝ գերազանցող զենքի ու ռազմական կազմավորումների քանակով։ Այդքանն արդեն բավական է, որ Քարին տակը պետականորեն կոչեն հերոսական գյուղ։ Սակայն քարինտակցի խիզախները չէին բավարարվում միայն ինքնապաշտպանության գործողություններով։ Նրանք լուծում էին նաեւ այլ մարտական առաջադրանքներ, որոնք հանձնարարվում էին Ստեփանակերտից՝ կապված Բերդաձորի պաշտպանության խնդիրների եւ ստեփանակերտցիների լարվածությունը փոքր-ինչ մեղմելու հետ՝ կատարելով գործողություններ, որոնք դժվարացնում էին Շուշիում վերաբնակվող ազերիների կենսագործունեությունը. կա՛մ ջրախողովակներն էին պայթեցնում, կամ էլ՝ բարձրավոլտ օդային գծերի հենասյուները։ Սակայն արդեն իսկ պատմության էջերում գրված հունվարի 26-ի հերոսամարտը, որի ժամանակ ազերիների կազմավորումները մարտի դաշտում թողել են մոտ 140 դիակ, եւ որը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը անվանել էր «ռազմական արվեստի եզակի դրվագ», իր ոգու հզորությամբ անցել է անհնարինի սահմանը եւ հնարավոր դարձրել Շուշիի ազատագրման գաղափարը։ Նման խիզախությունը, չեն մոռանում շեշտել գյուղացիները, քաջալերվեց նաեւ Աստծո կողմից։ Հունվարի 26-ի անամպ օրը, ժամը 4-ից հետո, մառախլապատվեց հարեւան գյուղեր տանող ճանապարհը, ինչը թույլ տվեց չերկատել եղած-չեղած ռազմական ուժերը, քանի որ հնարավորություն ընձեռվեց ծերերի, կանաց եւ երեխաների՝ գյուղից անվտանգ հեռանալը մառախուղի ներքո։ Ինչո՞վ կարելի է բացատրել այդ սխրագործությունը, որը նման էր հրաշքի եւ որը հետո պիտի կրկնվեր Արցախյան պատերազմի ժամանակ՝ զանազան տարբերակներով։ Ինչո՞վ, եթե ոչ՝ ոգու հզորությամբ, որով օժտում է Աստված հանուն արդար գործի պայքարողներին, հատկապես՝ հարազատ հողի համար մարտնչողներին։ Ինչո՞վ բացատրել կրած հաղթանակը թե՛ քանակով բազմապատիկ, թե՛ զինվածությամբ գերազանցող թշնամու հանդեպ, եթե ոչ՝ մեր պապերից ժառանգած ոգու արիությամբ։ Սակայն պիտի խոստովանենք, որ հետպատերազմյան գոյի խնդիրները եւ ժամանակի մարտահրավերները տարանջատում են մտցրել մեր միասնական ոգու մեջ, ինչի մասին հոգ պիտի տարվի, հատկապես որ վտանգը դեռ չի չեզոքացվել։ Այդ տարանջատման համար ցավում են բոլորը, թեկուզեւ ամենը՝ յուրովի։ Ցավում եւ մտահոգված է նաեւ քարինտակցի Սեդա մայրիկը, որը կորցրել է իր հերոս զավակին. «Միայն մի բան եմ ցանկանում՝ այժմյան երիտասարդությունը փոքր-ինչ օրինակ վերցնի այն ժամանակ պայքարող տղաներից»։

- .
Վերջին լուրերը, Հունվար 31, 2008
ՄԵՆՔ ԿՓՈՐՁԵՆՔ ՓՈՔՐ-ԻՆՉ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
# 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Անցած ուրբաթ օրը Ստեփանակերտի ավտոդպրոցի տարածքում ԼՂՀ կառավարության ...ՀԻՄԱ ԷԼ ԿՈՎԵ՞ՐԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
# 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Վերջին ժամանակներս մայրաքաղաքի առեւտրի կետերից չքացել է կաթը, ...ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
Կոնֆուցիոսի այս մենախոսության բովանդակությունը՝ կապված հաղթանակի եւ պետության կերտման անհրաժեշտ պայմանների հետ, ուղղակի Արցախյան ազգային- ազատագրական շարժման, ...ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Օրերս Ստեփանակերտի քաղաքապետարանին կից անչափահասների գծով հանձնաժողովն անցկացրել է հերթական նիստը՝ քննության առնելու 4 անչափահասների գործեր։ Եթե երեք անչափահասի գործերը կրում էին հաճախ հանդիպող ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
.
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ: Վնասի չափերը ճշտվում են: ՁՆԱԲՈՒՔ Հունվարի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հունվարի 31-ին` խորհրդարանի ձմեռային արձակուրդներն ավարտվելու հաջորդ օրը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ տեղեկացնում է, որ թվային հեռախոսակայանի համակարգին անցնելու կապակցությամբ, մինչ— 2008թ. մարտի 1-ը տեխնիկական պատճառներով մասամբ կանջատվեն Ստեփանակերտ քաղաքի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԱԵՎ ՀՈՒՇՈՒՄ Է.ԹԵ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ
«ԱԱ»ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

