
Հրատարակված է Հունվար 31, 2008
ՀԻՄԱ ԷԼ ԿՈՎԵ՞ՐԸ...
- # 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Վերջին ժամանակներս մայրաքաղաքի առեւտրի կետերից չքացել է կաթը, իսկ մյուս կաթնամթերքների քանակն էլ նվազել է։ Զարմանալին այն է, որ այս օրերին շուկայում նույնպես դժվար է կաթ գտնելը, ինչպես նաեւ՝ անհետացել են մշտապես քաղաքի փողոցներով պտտվող կաթնավաճառները։ Այս ամենը չի կարող չմտահոգել բնակչությանը, հատկապես երբ սկսել են լուրեր պտտվել կովերի հիվանդության մասին։ Ոմանց կարծիքով` կաթի ու կաթնամթերքի նվազումը պայմանավորված է հենց դրանով։ Մտահոգող խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք հանրապետության գլխավոր անասնաբույժին։ ԼՂՀ գյուղնախարարության անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առստամյանը հերքեց կովերի հիվանդության մասին պտտվող լուրերը։ Նրա հավաստմամբ՝ գյուղնախարարությունը կովերի անկման դեպքեր առայսօր չի արձանագրել։ Կաթի եւ կաթնամթերքների անհետացումը վաճառասեղաններից՝ նա այլ կերպ բացատրեց։ Ընդհանրապես տարվա այս շրջանում, նշեց գլխավոր անասնաբույժը, կովերի կաթնատվությունն անասնակերի պատճառով նվազում է։ Բացի այդ, հայտնի պատճառներով դադարեցված է հանրապետության կաթնամթերքներ արտադրող խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Արվարդ» ՓԲԸ գործունեությունը։ Հայրենական արտադրության կաթնամթերքներից խանութներում այսօր կարելի է հանդիպել միայն «Առաջնեկ» ՓԲԸ-ի եւ ոչ հաճախակի էլ՝ «Նարեշտար» ընկերության արտադրանքը։ Ճիշտ է, բացը փորձում են լրացնել հայաստանյան ձեռնարկությունները, ինչպիսիք են՝ օրինակ, «Մարիաննա»-ն, «Աշտարակ կաթ»-ը, Գորիսի «Էլլոլան», բայց դրանք էլ որոշ «թերություններ» ունեն։ Նախ՝ բարձր են սակագները. ոչ բոլորի գրպանին են հարիր հատկապես «Մարիաննա»-ի մթերքները։ Վերջինիս մածունն արժե 200-220 դրամ (տարբեր խանութներում դրանք տարբեր են), իսկ կաթնաշոռը՝ 330 դրամ։ Այս կաթնամթերքների որակի մասին խոսք լինել չի կարող, երբ դրանք էկոլոգիապես մաքուր կաթից են լինում։ Բայց, ցավոք, դա միշտ չէ այդպես։ Երբեմն թե «Մարիաննա»-ի եւ թե «Աշտարակ կաթ»-ի բոլոր արտադրատեսակները պատրաստված են լինում փոշուց (չորացրած կաթից), ինչը տհաճ համ ունի։ Հարկ է նշել, որ ոչ հաճախ, բայց դարձյալ նույն համն է ունենում նաեւ տեղական արտադրանքը։ Բնակչության մի մասը գերադասում է կաթ եւ կաթնամթերք գնել գյուղացիներից, որոնք իրենց արտադրանքը շուկա են հանում շաբաթվա բոլոր օրերին։ Թե որքանով է մաքուր նրանց մթերքը՝ կախված է նրանցից յուրաքանչյուրի խղճից։ Մի խոսքով՝ լավ թե վատ՝ դրանց կարիքն, այնուամենայնիվ, զգում է բնակչությունը։ Այս օրերին ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս հավաստում է ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում անհրաժեշտ են նոր ցեղի կովեր, որոնց կաթնատվությունն ավելի բարձր կլինի, քան տեղական կովերինը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հունվար 31, 2008
ՄԵՆՔ ԿՓՈՐՁԵՆՔ ՓՈՔՐ-ԻՆՉ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
# 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Անցած ուրբաթ օրը Ստեփանակերտի ավտոդպրոցի տարածքում ԼՂՀ կառավարության ...ՀԻՄԱ ԷԼ ԿՈՎԵ՞ՐԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
# 11 (2124) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Վերջին ժամանակներս մայրաքաղաքի առեւտրի կետերից չքացել է կաթը, ...ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.
Կոնֆուցիոսի այս մենախոսության բովանդակությունը՝ կապված հաղթանակի եւ պետության կերտման անհրաժեշտ պայմանների հետ, ուղղակի Արցախյան ազգային- ազատագրական շարժման, ...ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Օրերս Ստեփանակերտի քաղաքապետարանին կից անչափահասների գծով հանձնաժողովն անցկացրել է հերթական նիստը՝ քննության առնելու 4 անչափահասների գործեր։ Եթե երեք անչափահասի գործերը կրում էին հաճախ հանդիպող ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
.
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ: Վնասի չափերը ճշտվում են: ՁՆԱԲՈՒՔ Հունվարի ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հունվարի 31-ին` խորհրդարանի ձմեռային արձակուրդներն ավարտվելու հաջորդ օրը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ տեղեկացնում է, որ թվային հեռախոսակայանի համակարգին անցնելու կապակցությամբ, մինչ— 2008թ. մարտի 1-ը տեխնիկական պատճառներով մասամբ կանջատվեն Ստեփանակերտ քաղաքի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

