
Հրատարակված է Հունվար 30, 2008
ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
- # 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Հարցի Էությունը կայանում է նրանում, որ այսօրվա գյուղում այլ իրավիճակ է տիրում. բացակայում են նախկինում գործող կոլտնտեսություններն ու պետական տնտեսությունները, որտեղ արտադրության այս կամ այն ճյուղում գյուղի աշխատող բնակչության մեծ մասը զբաղված էր: Սակայն, ի հակակշիռ դրա, այսօր գյուղերում սեփականաշնորհված են հողը, արտադրության միջոցները։ Ասել է թե՝ յուրաքանչյուրին տրված է իրեն հասանելիք հողակտորը, որն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ նույն այդ պահանջված աշխատատեղը: Հադրութի շրջանում խորհրդային տարիներին առկա էր մոտ 3000 հա խաղողայգի, որն իր հերթին գյուղաբնակներին հնարավորություն էր տալիս գրեթե կլոր տարին աշխատել այդ տարածքներում: Այսօր հանապազօրյա հացի համար բոլոր այդ տարածքները մշակվում են հացահատիկային ցանքսերի տակ, որը շուրջտարյա աշխատատար գործընթաց համարել չենք կարող: Մտահոգության առարկա է դառնում այն հարցը, որ այսօրվա գյուղաբնակը գերադասում է պետական որ—է հիմնարկում աշխատանքի ընդունվել, ստանալ չնչին աշխատավարձ, քան իր ուժը ներդնել իր սեփականաշնորհած հողատարածքում. հիմնադրել խաղողայգի, զբաղվել անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ինչի արդյունքում կունենա ավելի շատ եկամուտ, քան իր ստացած աշխատավարձն է: Տարեցտարի գյուղերում վերանում են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են դարբնությունը, բրուտագործությունը, թիթեղագործությունը — այլն: Ձեռք բերելով այդ մասնագիտությունները՝ կբացվեն նոր աշխատատեղեր, որը — իր հերթին կդառնա եկամտի աղբյուր: Այսօր թե՛ շրջանում, — թե՛ շրջանի սահմաններից դուրս կրի արտադրության մեծ պահանջարկ կա։ Խորհրդային տարիներին Տող գյուղում գործում էր տեղական արտադրության կոմբինատ, որն արտադրում էր կիր, պատրաստում էր կղմինդր — այլ շինանյութեր ու պարագաներ: Ներկա դրությամբ կրի պատրաստման հորերը գտնվում են բարվոք վիճակում: Մնում է միայն մեկը, որը կբացի տասնյակ աշխատատեղեր: Այս հարցում փոքր — միջին բիզնեսի խթանման պետական ծրագրերը կաջակցեն գործին։ Այդ ամենով հանդերձ, շրջանի զարգացման գլխավոր երաշխիքը գյուղատնտեսությունն է: Հնգամյա ծրագրերով զգալի տեղ է հատկացվել գյուղատնտեսության, առանձնապես՝ խաղողագործության զարգացմանը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է շրջանում հիմնադրել 200 հա նոր խաղողայգի, որը հնարավորություն կտա բացել նոր աշխատատեղեր: Մնում է հուսալ, որ համայնքներում այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կտարվեն: Համամիտ եմ հոդվածագրի այն կարծիքին, որ պետությունը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում օրախնդիր այդ հարցերի լուծման նկատմամբ: 2008թ. շրջանում կիրականացվեն 1 մլրդ դրամից ավելի շինարարական աշխատանքներ: Շինարար մասնագետների, բանվորների պակասի հետ—անքով հատկացված գումարներն ամբողջությամբ չեն ծախսվում, ինչը — հնարավորություն չի տալիս շահագործման հանձնել ծրագրավորված օբյեկտները: Այս հանգամանքները —ս խոսում են այն մասին, որ, իրոք, աշխատատեղ կա, մնում է հետամուտ լինել — կցվել աշխատանքի: Եվ իրոք՝ մշտապես աշխատատեղ պահանջելով, այդ հարցը շահարկելով՝ ոչինչ չի ստացվի: Ավելի լավ ապրելու, ընտանիքի հոգսերը հոգալու միակ պայմանը աշխատանքի լծվելն է՝ հաշվի առնելով, որ բերքուբարիքը երբեք առանց քրտինքի չի լինում: Է. ԴԱՎԹՅԱՆ

- .
Վերջին լուրերը, Հունվար 30, 2008
ՍՈՑՀԱՐՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...
.
Մինչ— քաղաքական քարոզարշավի սկիզբը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընտրողների 43 տոկոսը պատրաստ էր իրենց ձայնը տալ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին: Այդ մասին վկայում ...ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՏԱԼ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 10 ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՏԱԼ 73. ԱՅՍՊԵՍ ...ՀԱՐԱԶԱՏ՝ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻՆ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 7 Գեւորգ Սարգսյանը մեկն է այն նկարիչներից, որոնք իրենց ուրույն ձեռագրի, գույների ինքնատիպությամբ կարողանում են յուրաքանչյուրիս հաղորդակից դարձնել ...ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Հարցի Էությունը կայանում ...ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ «Վաչագան Բարեպաշտ» գրահրատարակչության ...ԱԴՐԲԵՋԱՆ.ԿԱՇԱՌՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՑ
.
«Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների միությունը» պատրաստվում է հասարակական կամպանիա սկսել ընդդեմ գործադիր իշխանության եւ աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության ...ՊԵՏՎՃԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՑԱՆԿ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հունվարի 29-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ներգրավմամբ կայացած խորհրդակցությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ-2008»-Ի ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ 1 200 000 ԵՎՐՈ Է
.ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.ԱԶՆԻՎ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ` ՀԶՈՐ ԶԵՆՔ
Դավիթ ՄիքայելյանԱՌԱՅՍՕՐ ՈՉ ՈՔ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԻ ԱԶԱՏՎԵԼ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԷԼ ՉԻ ԻՋԵՑՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

