
Հրատարակված է Հունվար 30, 2008
ՀԱՐԱԶԱՏ՝ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻՆ
- # 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 7 Գեւորգ Սարգսյանը մեկն է այն նկարիչներից, որոնք իրենց ուրույն ձեռագրի, գույների ինքնատիպությամբ կարողանում են յուրաքանչյուրիս հաղորդակից դարձնել իրենց մտորումներին։ Շնորհաշատ նկարչի գործերն իմաստավորվում են գեղեցիկի ճանաչմամբ, նուրբ գունազգացողությամբ։ Մասնագիտական կրթությամբ լինելով դիզայներ՝ նա զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, ինչպես նաեւ դիզայներական աշխատանքով։ Գեւորգն իր ստեղծագործություններում միշտ հարազատ է մնում ազգային ոգուն եւ կենցաղին, հայկական ոճին՝ լինի բնանկար թե դիմանկար, նատյուրմորտ թե կոմպոզիցիոն աշխատանք։ Գեղանկարչի ստեղծագործություններում գերակշռություն ունի բնանկարի ժանրը։ Բնանկարների այդ ամբողջ շարքը բավականին հարազատ է մեր լեռնաշխարհի բնությանը, տեղանքին, դրանք նաեւ ճանաչողական արժեք են. «Հին ջրաղաց Վարանդայի ափին», «Ննգի», «Գյուղական բնանկար», «Աշնանային բնանկար»։ Գեւորգի մոտ գույների մաքրությունը, հագեցվածությունը հաճելի են իրենց թափանցիկությամբ, ներդաշնակ հարաբերությամբ՝ «Գյուղական բնանկար»։ Գեղանկարչական կոլորիտով, ճարտարապետական համայնապատկերով, գյուղի առօրյայով հարազատ այդ բնանկարն աչքի է ընկնում նաեւ համարձակորեն լուծված գեղանկարչական խնդիրներով։ Հեղինակի մոտ հաճախ կարելի է հանդիպել գողտրիկ, մեկուսացված, նեղ փողոցներ պատկերող տեսարանների, որոնցում արտակարգ ձեւով լուծվում է հեռանկարի խնդիրը. «Աշունը Վարանդայի ձորում», «Աշնանային բնանկար», «Աշնանային ճանապարհ»։ Դեկորատիվ լուծումներով օգտագործելով նաեւ ճարտարապետական տարրեր՝ Գեւորգը ստեղծում է հավաքական կերպար՝ մեր ազգային ոճին հարազատ («Նրբանցք Շուշիում, դարպասով»)։ Չնայած նրանք դեկորատիվ լուծումներով են, բայց զուրկ են ձեւական-դեկորատիվ հատկանիշների գերակշռումից։ Իսկ «Զոհաբերություն», «Զոհաբերության ծառ» ստեղծագործություններում արվեստագետը երկրաչափականացված ծավալներով կառուցում է կոմպոզիցիա, որտեղ առկա են տրամադրություն, հավատ, ձեւի եւ գույնի համադրություն։ Ջրաներկով կատարված կտավներում պահի շունչ եւ թարմություն կա, նրանք թափանցիկ են ու գունեղ։ Նկարների մի մասից («Բնանկար. Քաշաթաղ») լույսի երանգներ են ճառագայթում։ Սարգսյան գեղանկարչի ստեղծագործությունները ներթափանցված են հայկական շնչով եւ ավանդույթներով։ Նա դիպուկ եւ հոգեբանական նրբությամբ է ուրվագծում իր հերոսներին։ Մի շարք ստեղծագործություններում, որոնցում պատկերված են արցախցի այաներ՝ իրենց զուտ ազգային հատկանիշներով («Սպասում», «Արցախցի այա» եւ այլն) նկարիչը, համարձակորեն լուծելով գեղանկարչական խնդիրներ, մեզ հաղորդակից է դարձնում հերոսների հոգեկան աշխարհին ու ապրումներին։ Օգտագործելով արցախյան գորգերի նմուշներ, որոնք պատկերներին հաղորդում են շքեղություն՝ միաժամանակ ստեղծում են նաեւ ազգային կոլորիտ։ Նկարիչը համոզիչ, կշռադատված ու իմաստավորված եւ բավական յուրահատուկ ձեւով է կառուցում նաեւ կոմպոզիցիան։ «Թթաթափ», «Թոնրատանը», «Տանիքներ» աշխատանքներում գույները հաճելի են իրենց ներդաշնակությամբ։ Իրականության ընկալման զգացողությունը եւ գունազգացողությունը համադրվում են նատրյուրմորտներում. «Նատյուրմորտ՝ կարպետով»։ Այս ստեղծագործության մեջ կարպետի ֆոնի վրա դասավորված մրգերն ու պղնձյա իրեղենը ծավալային են, թարմ ու զուրկ արհեստականացումից։ Հեղինակը յուրօրինակ ձեւով է «հաղորդակցման» մեջ մտնում ներկերի բազմազանության հետ։ Խոսել ներկերի լեզվով՝ նշանակում է յուրահատուկ վերաբերմունք ունենալ ներկերի նկատմամբ եւ հասնել ակնահաճո արտահայտչականության ու նրբության։ Սարգսյանի ստեղծագործություններում ընթերցում ենք նրա՝ գեղեցիկի որոնման ձգտումը։ Որոշ նկարներում ներկերը խոսում են քնքշության ու նրբության լեզվով։ Բավական հարուստ են Գեւորգի ստեղծագործությունների էկզոտիկ երանգները։ Գեւորգի ստեղծագործական գաղափարներն ունեն հուզականություն ու արտահայտչականություն։ Սա երիտասարդ նկարչի յուրահատուկ ձեռագիրն է ու գեղարվեստական լեզուն։ Նա իր ուրույն տեղն ու դերը կգտնի արցախցի արվեստագետների շարքում։ ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի արվեստի պատմության դասախոս

- .
Վերջին լուրերը, Հունվար 30, 2008
ՍՈՑՀԱՐՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...
.
Մինչ— քաղաքական քարոզարշավի սկիզբը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընտրողների 43 տոկոսը պատրաստ էր իրենց ձայնը տալ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին: Այդ մասին վկայում ...ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՏԱԼ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 10 ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՏԱԼ 73. ԱՅՍՊԵՍ ...ՀԱՐԱԶԱՏ՝ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻՆ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 7 Գեւորգ Սարգսյանը մեկն է այն նկարիչներից, որոնք իրենց ուրույն ձեռագրի, գույների ինքնատիպությամբ կարողանում են յուրաքանչյուրիս հաղորդակից դարձնել ...ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 ԳՅՈՒՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Հարցի Էությունը կայանում ...ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
.
# 11 (2123) 31 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ «Վաչագան Բարեպաշտ» գրահրատարակչության ...ԱԴՐԲԵՋԱՆ.ԿԱՇԱՌՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՑ
.
«Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների միությունը» պատրաստվում է հասարակական կամպանիա սկսել ընդդեմ գործադիր իշխանության եւ աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության ...ՊԵՏՎՃԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՑԱՆԿ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հունվարի 29-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ներգրավմամբ կայացած խորհրդակցությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ` ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ
ԱզատությունՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

