
Հրատարակված է Հունվար 29, 2008
ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
- Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ 1989 թվականի հոկտեմբեր ամիսն է։ Մեկնում ենք Մոսկվա՝ մասնակցելու ՍՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ նստաշրջանին. ես՝ իբրեւ լրագրող, եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի թիվ 218 ազգային ընտրատարածքից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԼՂ արտադրական ավտոտրանսպորտային միավորման գլխավոր տնօրեն Բորիս Դադամյանը։ Խոսակցություն կար, որ այս նստաշրջանում լսվելու է Արցախից ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի հաշվետվությունը։ Հետաքրքիր է, ժողովրդի ընտրյալները քաջություն կունենա՞ն գոնե այս անգամ անկաշառելի կամքով ներկայացնել Ղարաբաղում ձեւավորված իրենց կարծիքը Մոսկվային։ Եվ ահա, գնում ենք Մոսկվա՝ ներկա գտնվելու այդ քննարկումներին։ Քիչ անց ուղեւորների մի ստվար խումբ օղակում է ինքնաթիռի առաջին նստարանին տիրականորեն բազմած Բորիս Դադամյանին եւ խնդրում անդրկուլիսային մանրամասներ պատմել 1989թ. մայիսին կայացած՝ ԽՍՀՄ պատգամավորների առաջին համագումարից, իր ունեցած բացառիկ կրակոտ ելույթից, որն Արցախյան հիմնահարցը հրապարակավ ներկայացնելու առաջին փորձն էր այդօրինակ բարձր ամբիոնից։ Այդ ելույթից հետո նա դարձել էր համայն հայության սիրելին։ Բորիս Դադամյանն ի ծնե հռետոր է, բանավոր խոսքի հմուտ վարպետ։ Անուրանալի արտիստիկ պատմող էր, չմերժող զրուցակից։ Կանոնավոր կրթվածությունը, բնատուր խելքն ու սրամիտ հիշողությունը օգնում էին պատմությունները մշտապես համեմել տիպիկ մեջբերումներով, երկիմաստ ակնարկներով, ակնթարթային ճարտար պատասխաններով։ Խոսելիս չափի մեջ մնալու, ամենադառը ճշմարտությունն առանց թշնամանքի ասելու, կյանքում հետին թվով քեն, ատելություն չպահելու անհոգ բարեսրտությունը ձգում էր մարդկանց՝ բարեկամանալ նրա հետ։ Մոսկվայի նրա հյուրանոցային սենյակը մշտապես լի էր տեղաբնակ մտավորականներով, փախստական ղարաբաղցիներով, գործի հետ կապ ունեցող ու չունեցող մարդկանցով։ Եվ նա աշխատում, ելույթ էր պատրաստում այդ մարդկանց մեջ, առօրյա սաստիկ վազքից հոգնաբեկ, հաճախ նրանց հետ խոսելիս։ Շնորհիվ անձնական հմայքի, նրան հաճախ էր վստահվում զանազան պաշտոնատար անձանց մոտ նվիրակ բանագնացի կամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ճակատագրական նիստերում կարճ ու հատու ռեպլիկներով հանդես գալու գործը։ Նրա անակնկալ հայտնվելն ամբիոն տանող ուղեգորգին, նրա տիրական, ձիգ ու անփույթ սահքը դեպի հարթակ, տենդագին լարում, շփոթ էր առաջ բերում։ Ճառ ասելիս էլ ազնվականին վայել չափի մեջ էր. չէր վիրավորվում, չէր զրպարտում, չէր նսեմացնում դիմացինին։ Խոսում էր առանց մաղձի, կարճ ու հատու, կենդանի խոսքով, ոգեղեն ու վարակիչ։ Սկզբունքային տարաձայնություններ չուներ ոչ Հայաստանի, ոչ Արցախի պատգամավորների հետ, ընդհակառակը, նա միակն էր, որին սիրում ու վստահում էին բոլորը։ Եվ վերջապես, այդ նա հորդորեց ինձ ներկա գտնվել Մոսկվայում արցախյան հարցի քննարկումներին, գրի առնել այս պատմությունները։ Գլուխ բերեց Կրեմլ մտնելու իմ առաջին անցաթուղթը, եւ հիմա Բորիս Դադամյանի, նրա գեղեցկուհի տիկնոջ Բելայի հետ գնում ենք Մոսկվա՝ աշխատելու։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Բորիս Դադամյանի ելույթը ԽՍՀՄ պատգամավորների 1-ին համագումարում, 29-ը մայիսի, 1989թ. (մեջբերում ենք չնչին կրճատումներով)։

- .
Վերջին լուրերը, Հունվար 29, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ.ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...
.
ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ 69. 90 թվականի երկրորդ կեսից ես ստիպված էի պարբերաբար, ամիսներով բառիս բուն իմաստով ընդատակ անցնել՝ բնակարանից բնակարան տեղափոխվելով, բայց Ստեփանակերտից չհեռանալով։ «Սրընթաց գրոհներ» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ Տագնապալի նոտայի վրա է սկսում իր տեղեկատվությունը «Կոմերսանտ» հեղինակավոր թերթի սեփական թղթակիցը։ «Հայաստանում առաջիկա նախագահական ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
.Հոդվածագիրը 1941թ. օգոստոսին ծնված, Մեծ հայրենականում զոհված սպայի դուստր եւ Արցախյան պատերազմի զոհերից մեկի այրին է։ Ծննդյան օրից որբ եւ առայսօր ամբողջ կյանքը հարազատ գյուղին, հայրենի տան եւ հայրենի ...ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ 1989 թվականի հոկտեմբեր ամիսն է։ Մեկնում ենք Մոսկվա՝ մասնակցելու ՍՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ նստաշրջանին. ես՝ իբրեւ լրագրող, եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի թիվ 218 ազգային ընտրատարածքից ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին՝ 2007թ. ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԻՆ
.
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը շնորհավորել է Գրիզլովին` ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Նիստի բացման խոսքում վարչապետը շնորհավորեց բոլորին ՀՀ բանակի ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՐՎԵՆ
.
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն խորհրդակցություն է անցկացրել կառավարության առանձին գերատեսչությունների եւ շրջվարչակազմերի ղեկավարների հետ։ Խորհրդակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ«ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ»
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

