
ԳՆԱՀԱՏԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդվածագիրը 1941թ. օգոստոսին ծնված, Մեծ հայրենականում զոհված սպայի դուստր եւ Արցախյան պատերազմի զոհերից մեկի այրին է։ Ծննդյան օրից որբ եւ առայսօր ամբողջ կյանքը հարազատ գյուղին, հայրենի տան եւ հայրենի գյուղի դպրոցին նվիրած կին է։ Հոդվածիս առիթը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրից ԼՂՀ սոցապնախարարության ներկայացրած նախագիծն է, որի նպատակը ամուսնությունների խրախուսումը, նորաստեղծ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելը, ծնելիության եւ բազմազավակության խթանումն է, որն ուժի մեջ մտավ 2008թ. հունվարի 1-ից։ Չեմ ցանկանում շատ խորանալ որբ մանկությանս դժվարին, մտահոգ տարիների մեջ։ Բայց ուզում եմ ներկայիս որբերին, այրիներին, որդեկորույս մայրերին իրազեկել, թե ինչպիսի աջակցություն է ցուցաբերվել պետության կողմից հինգ տարի տեւած պատերազմից հետո մեզ՝ որբերիս եւ այրիներիս։ Մենք ապրում էինք մի փոքրիկ սենյակում՝ փոքր, բաց պատշգամբով, հողաքանդակ նկուղով։ Եվ այդ սենյակում պապս էր՝ քաղաքացիական պատերազմի վիրավոր, տատս, մեծ տատս, մայրս եւ ես։ Տան ներսում տեղավորված էր մի սնդուկ, որի մեջ հորս եւ 2 հորեղբայրներիս «սեւ» գրերն էին, նրանց նամակները, նկարները, շորերը։ Տատս միշտ այն բացում ու լալիս էր։ Կար մի փոքրիկ պահարան, որի վրա հերթականությամբ դասավորած էին երեք մեծադիր նկարներ, երեք մահճակալ (թախտ), որտեղ տեղավորվում էինք 5 հոգով։ Մի փոքրիկ սեղան՝ չորս աթոռով, եւ մի վառարան, որ երբեք տնից չէինք հանում (ինչպե՞ս հանեինք, երբ տունը հողածածկ էր եւ աննշան անձրեւից իսկ կաթում էր)։ Ցավով եմ հիշում, երբ անձրեւին պապս ու տատս վերցնում էին նախօրոք դույլի մեջ հավաքած մոխիրը, թիակը (կտուրը ծեծելու սարք էր)՝ բարձրանում էին տան կտուրը եւ անընդհատ ծեծում կտուրի այն մասը, որի ուղղությամբ իմ եւ մորս մահճակալն էր։ Երբ գյուղսովետից եկան ու մեր տակից հանեցին մեր ներքնակը, թե՝ բուրդ են հավաքում, չէի հասկանում՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար։ Ու ցավ էր պատճառում, երբ ամառվա ամիսներին ադրբեջանցիները Միր Բաշիրից, Բարդայից, նույնիսկ Եվլախից, Բաքվից գալիս էին մեր գյուղը, վարձում տները մի քանի կոպեկով կամ բանջարեղենով, հանգստանում մեր սեփական տներում, մեր հանդ ու դաշտում եւ խմում մեր սառնորակ աղբյուրների ջրերը։ Իսկ մենք մեր գյուղում ապրում էինք վախվորած։ Առավել ցավ էր պատճառում այն, որ տատս ու պապս մեզ տեղավորում էին բակի ցախանոցում, ճիպոտներից պատրաստված խրճիթներում, իսկ տունը երկու ամսով վարձով տալիս էին նրանց։ Մենք մի փոքրիկ տնամերձ ունեինք։ Ամեն տարի պապս ու տատս սխտոր էին ցանում, որ ամռանը վաճառեն։ Տատս ասում էր. «Տեսնաս կկարա՞մ էս սխտորին փողը իրար կոշտ քցիմ, էս տանը կլխեն էրկու շիֆր տինիմ, խուխես յրա կաթիվեչ»։ Այդպես էլ կարողացավ. երեք տղային զոհ տված տատս տանիքը ծածկեց սխտորի փողով։ Այդ ժամանակ սովորում էի 6-րդ դասարանում։ Հիմա հայրական տունս համարյա չկա, պատերն են միայն։ Եվ ամեն անգամ, երբ անցնում եմ քանդված-քայքայված հայրական տանս մոտով, սիրտս մղկտում է, լացը կոկորդս խեղդում։ Երկու պատերազմի արդյունք-կիսավեր՝ ադրբեջանցիների կողմից, լրիվությամբ՝ հայերի կողմից։ Իսկ հիմա, սիրելիներս, բնակարաններ՝ զոհվածների ընտանիքներին։ Ինչպե՜ս կարող եմ ցավով չհիշել ուսումնառության տարիներս։ Խրուշչովյան անսպասելի որոշում։ Երկու տարվա արտադրական պրակտիկա ունեցողներին՝ արտոնություն։ Դեռ միջնակարգում սովորելու ժամանակ՝ 6-րդ դասարանից, բամբակաքաղ, խոտահավաք, շերամապահություն, օգնում էինք՝ դպրոցից ամիսներով կտրվելով։ Միջնակարգն ավարտելուց անմիջապես աշխատանքի անցա կաթնապրանքային ֆերմայում՝ որպես կթվորուհի։ Կար աշխօրի մինիմում՝ 750-800։ Երկու տարում այդքան աշխօր պետք է վաստակեինք, աշխատանքային գրքույկի հետ մեկտեղ հանձնեինք փաստաթղթերը։ Այդ տարիներին ութ աղջիկներով միասին կազմեցինք երիտասարդական արտադրական բրիգադ։ Գրեթե բոլորս բուհ ընդունվեցինք։ Ես ընդունվեցի Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտ՝ հանձնելով հինգ քննություն։ Միայն 1 հայկական բաժին էր։ Ավարտեցի 1964թ. եւ առայսօր աշխատում եմ դպրոցում։ Ուսումնառության տարիներին, որպես զոհվածի դուստր, ոչ մի պետական աջակցություն չեմ ստացել։ Իսկ հիմա՞... Մեկ տասնյակի հասնող բուհ՝ այս փոքր հանրապետությունում, անվարձ ուսում զոհվածների երեխաներին։ Ամուսնացա գյուղում, ոչ մի աջակցություն՝ ո՛չ պետական, ո՛չ բարեկամական։ Ունեցա երեք որդի։ Հարկ կար ունենալ սեփական տուն։ Որոշեցինք կառուցել։ Միայն ամուսնուս կողմից օգնության ձեռք մեկնեցին, առավելապես տեգրս՝ Սերգեյը, որին պետք է անպայման շեշտել։ Մեկ էլ Աստծո կողմից հասցված՝ վիճակահանության 30 կոպեկանոց տոմսով շահած մի գորգ էր։ Աշխարհը կարծես իմը դարձավ, ուրախությանս չափ չկար։ Ունեցա 4-րդ, 5-րդ երեխան։ Պետական միակ աջակցությունը 50 տարեկանից թոշակ ստանալս էր։ Իսկ հիմա՞... Մեր այս փոքրիկ նորաստեղծ հանրապեությունը վերջին տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերում արցախահայությանը։ Բայց այս վերջինը մեծ առիթ է տալիս ԼՂՀ նախագահին մեծարելու, վեր դասելու, մեծատառով մարդ համարելու։ Թող բարելավվի ժողովրդագրական վիճակը։ Թող ապահովվեն նորաստեղծ ընտանիքները։ Ես զոհվածի դուստր եմ, բայց զոհվածի այրի չեմ համարվում, պատճառաբանությամբ՝ որ ամուսինս գրանցված չի եղել որեւէ զորամասում, իսկ ես էլ չեմ ցանկացել դառնալ կեղծ փաստաթղթերի հեղինակ։ Թե այն ժամանակ ի՞նչ զորամաս՝ չհասկացա... Հոդվածիս նպատակը այս վերջին միտքս չէր, այլ այն, որ ընթերցողն ինձ լավ հասկանա եւ մեծահոգաբար գնահատի պետական աջակցությունը, նոր իշխանության հոգատարությունը, սրտացավությունը մեր պետության զարգացման, երկրի բարգավաճման խնդրում։ Եկեք լավ աշխատենք եւ մեր սեփական քրտինքը շաղախենք աջակիցների քրտինքին։ Կարողանանք ամեն մեկս թեկուզ մի աղյուս դնել նորակառույց պետության հիմքին։ ԱԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ գ. Մեծ Շեն
- .
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ.ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...
.
ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ 69. 90 թվականի երկրորդ կեսից ես ստիպված էի պարբերաբար, ամիսներով բառիս բուն իմաստով ընդատակ անցնել՝ բնակարանից բնակարան տեղափոխվելով, բայց Ստեփանակերտից չհեռանալով։ «Սրընթաց գրոհներ» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ Տագնապալի նոտայի վրա է սկսում իր տեղեկատվությունը «Կոմերսանտ» հեղինակավոր թերթի սեփական թղթակիցը։ «Հայաստանում առաջիկա նախագահական ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
.Հոդվածագիրը 1941թ. օգոստոսին ծնված, Մեծ հայրենականում զոհված սպայի դուստր եւ Արցախյան պատերազմի զոհերից մեկի այրին է։ Ծննդյան օրից որբ եւ առայսօր ամբողջ կյանքը հարազատ գյուղին, հայրենի տան եւ հայրենի ...ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ 1989 թվականի հոկտեմբեր ամիսն է։ Մեկնում ենք Մոսկվա՝ մասնակցելու ՍՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ նստաշրջանին. ես՝ իբրեւ լրագրող, եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի թիվ 218 ազգային ընտրատարածքից ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին՝ 2007թ. ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԻՆ
.
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը շնորհավորել է Գրիզլովին` ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Նիստի բացման խոսքում վարչապետը շնորհավորեց բոլորին ՀՀ բանակի ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՐՎԵՆ
.
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն խորհրդակցություն է անցկացրել կառավարության առանձին գերատեսչությունների եւ շրջվարչակազմերի ղեկավարների հետ։ Խորհրդակցության ...
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Մհեր ԻսրայելյանԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է...
.ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆ ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԱԶՆԻՎ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ` ՀԶՈՐ ԶԵՆՔ
Դավիթ Միքայելյան
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

